Նետա Բարզիլայ

Նետա Բարզիլայ (եբրայերեն՝ נטע ברזילי‎, հայտնի է նաև որպես Նետա, հունվարի 22, 1993(1993-01-22), Hod HaSharon, Իսրայել), իսրայելցի երաժիշտ, որ հաղթել է «HaKokhav HaBa» մրցույթի հինգերորդ եթերաշրջանում։ Նա իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2018 թվականի մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Նետան իր «Toy» երգով հաղթել է Եվրատեսիլում՝ Իսրայելին պարգևելով 4-րդ հաղթանակն այդ մրցույթում (1978 թ., 1979 թ.

և 1998 թ.):

Նետա Բարզիլայ
Նետա Բարզիլայ
Բնօրինակ անունեբրայերեն՝ נטע ברזילי
Ի ծնե անունեբրայերեն՝ נטע ברזילי
Նաև հայտնի է որպեսנטע
Ծնվել էհունվարի 22, 1993(1993-01-22) (31 տարեկան)
Hod HaSharon, Իսրայել
ԵրկիրՆետա Բարզիլայ Իսրայել
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, դիջեյ, երգչուհի, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ, սինթեզատոր և live looping?
ԼեյբլTedy Productions?
Պարգևներ
Կայքnettamusic.com
Նետա Բարզիլայ Netta Barzilai Վիքիպահեստում

Վաղ կյանք

Նետա Բարզիլայը ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին Իսրայելի Հոդ Հաշարոն քաղաքում։ Նետան 4 տարի ապրել է Նիգերիայում, որտեղ նրա հայրն աշխատում էր «Սոլել Բոնեհի» նախագծի համար։

Բարզիլայը հաճախել է Հոդ Հաշարոնի Հադարիմի ավագ դպրոց և եղել Իսրայելի «HaNoar HaOved VeHaLomed» երիտասարդական շարժման անդամ։ Նախքան Իսրայելի զինված ուժերին պարտադիր զինվորագրվելը նա կամավոր նախնական ծառայություն է անցել Նահալում, ապա իր ծառայությունն անցկացրել Իսրայելի նավատորմի նվագախմբում։ Նա էլեկտրոնային երաժշտություն է ուսանել Ռիմոնի ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցում։

Երաժշտական կարիերա

2017 թվականի սեպտեմբերին Նետան մասնակցել է «HaKokhav HaBa» մցույթի (Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլն Իսրայելում) 5-րդ եթերաշրջանի լսումներին Ռիհաննայի «Rude Boy» երգով և անցել հաջորդ փուլ։ Ձայների 82%-ն ստանալուց հետո նա անցել է մրցույթի երկրորդ փուլ, որտեղ կատարել է Դեյվիդ Գետտայի «Hey Mama» երգը։ 2018 թվականի փետրվարին նա կատարել է Spice Girls խմբի Wannabe երգը, չնայած նրան, որ նա պարտվել է Ռիկի Բեն Արիի հետ մենամարտում, ժյուրիի կողմից ընտրվելուց հետո նա անցել է հաջորդ փուլ։

Մրցույթում Բրազիլայի ներկայացրած վերջին երգը եղել է Փսայի «Gangnam Style» և Կեշայի «Tik Tok» երգերի մեշափը։ Ժյուրիից ու հանդիսատեսից ստանալով 210 միավոր՝ Նետան զբաղեցրել է առաջին տեղը և ստացել Իսրայելը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք։

Եվրատեսիլ երգի մրցույթ 2018

Նետա Բարզիլայ 
Բարզիլայը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում

2018 թվականի փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ Նետտան Եվրատեսիլին կմասնակցի «Toy» երգով, և այն կկատարվի անգլերեն, բացառությամբ եբրայերեն արտահայտության։ Երգը գրել են Դորոն Մեդալիեն և Սթավ Բեգերը։ Այն թողարկվել է 2018 թվականի մարտի 11-ին, և Եվրատեսիլի մեկնարկից 2 ամիս առաջ երգի տեսահոլովակը հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։ 2018 թվականի ապրիլի 14-ին Նետան ներկայացրել է իր երգը Ամստերդամում` Եվրատեսիլ երգի մրցույթի ամենամեծ գովազդային միջոցառման ժամանակ։ Չորս օր անց նա ելույթ է ունեցել ջահերով երթի ժամանակ, որով բացվել են Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունները։

2018 թվականի մայիսի 8-ին Նետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին և հաղթել 283 միավորով։ Մայիսի 12-ին հանդես է եկել եզրափակչում։ Հեռուստադիտողների քվեարկությամբ նա եղել է առաջինը, միջազգային ժյուրիի քվեարկությամբ՝ երրորդը, և ընդհանուր 529 միավորով հաղթել մրցույթում։

Սկավառակագրություն

Սինգլներ

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
ISR BEL(FL) FRA IRE NLD NOR SPA SWE SWI UK
Toy 2018 1 29 16 63 60 19 16 5 34 49 ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նետա Բարզիլայ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետա Բարզիլայ» հոդվածին։

Tags:

Նետա Բարզիլայ Վաղ կյանքՆետա Բարզիլայ Երաժշտական կարիերաՆետա Բարզիլայ ՍկավառակագրությունՆետա Բարզիլայ ԾանոթագրություններՆետա Բարզիլայ Արտաքին հղումներՆետա Բարզիլայ1993Toy (երգ)d:Q152379ԵբրայերենԵվրատեսիլ 2018 երգի մրցույթԻսրայելԻսրայելցիներԼիսաբոնՀունվարի 22ՄայրաքաղաքՊորտուգալիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նոր ԿտակարանԱվագ շաբաթԹոքերՇիրակի մարզԵրևանի թանգարանների ցանկԱվստրիաՀիդրոցեֆալիաԱստվածաշունչԱկսել ԲակունցԼյարդի հիվանդություններՎբեթՆաիր ՏիկնիզյանԱնտառային կատուՍինուսիտԳինիՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿոտորակ (մաթեմատիկա)Եվրոպական միությունԿոնՖոսֆորԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱծականի համեմատության աստիճաններԵրևանի պետական համալսարանՇվեդիաՀայկական ճարտարապետությունՍողուններՀայաստանի քաղաքներըԿատուներՍննդային ալերգիաԳևորգ ՉաուշՌուսաստանՀայկական ֆիլմերի ցանկՍեղան (երկրաչափություն)ՄայրցամաքՀայաստանի ձկների ցանկՀակաբիոտիկներԱլեն ՍիմոնյանՆեմեսիս գործողությունԱրյան ընդհանուր հետազոտությունՎիտամին B12 անբավարարությունԿրիաներՍրտային անբավարարությունՊահպանակԱգաթա ՔրիստիՀայերենՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԿիլիկիայի հայկական թագավորությունՀիսուսԳաստրիտԳերմանիաՔիմիական տարրերի ցանկԿիրխհոֆի կանոններՏավուշի մարզԱլեքսանդր ԹամազովԵրկիրԱռնանդամի գլխիկԵկեղեցիԵվրոպայի դրոշներՕլիմպոսի աստվածներՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՄարզական կոչումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մեր հայրենիքՋոնի ԴեփՀովհաննես ԹումանյանՀայաստանի առաջին հանրապետությունԿիպրոսի դրոշԻնդոնեզիաՈւկրաինաՍանկյուլոտներՄեսրոպ ՄաշտոցԱրատտաՎիքիպահեստՀայերենի կետադրությունԽնկո ԱպերՀայաստանի բուհերի ցանկ🡆 More