Նեմեսիս (հին հունարեն՝ Νέμεσις), հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը։ Նյուկտի և Կրոնի դուստրը (ըստ նախնական տարբերակի) կամ Օկեանի դուստրը, իսկ ըստ որոշ այլ տարբերակների՝ Ֆեմիդայի և Զևսի դուստրը։ Երբեմն համարվել է նաև փերի։ Հիշատակվել է Ոդիսականում, բայց ոչ անձնավորված։
Նեմեսիս | |
---|---|
Հռոմեական մարմարյա քանդակ Եգիպտոսից, Մ. Թ. II դար (այժմ գտնվում է Լուվրում) | |
Տեսակ | օվկիանուհիներ և հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Աստրաիա |
Հայր | Էրեբոս և Օվկիանոս |
Մայր | Նիքս և Տեթիս |
Կողակից | Զևս |
Զավակներ | Տելքիներ և Հեղինե Չքնաղ |
Ասպարեզ | Պատիժ |
Հատկանիշներ | Ճակատագրի անձնավորում |
Nemesis Վիքիպահեստում |
Որոշ առասպելների համաձայն՝ Նեմեսիսը համարվել է Հեղինեի մայրը (հայրը՝ Զևսը)։ Ըստ Ստասինի՝ Նեմեսիսին փորձում էր տիրանալ Զևսը, որը նրան հետապնդում էր թե ցամաքում, թե ջրում, որտեղ և նա դարձավ ձուկ։
Ըստ Եվրիպիդեսի՝ Ափրոդիտեն Զևսի խնդրանքով դառնում է արծիվ և հետապնդում գերագույն աստծուն, որը դարձել էր կարապ։ Նեմեսիսը պաշտպանում է կարապին՝ դնելով ծնկներին, ապա քնում է։ Քնած ժամանակ Զևսը տիրանում է Նեմեսիսին։ Ըստ առասպելի՝ Նեմեսիսը դառնում է սագ և ձու ածում, իսկ կարապին և արծվին Զևսը դարձնում է համաստեղություններ։.
Այդ ձուն հետագայում կամ գտնում է Լեդան, կամ հովիվն է տալիս նրան, կամ էլ լքված է եղել Հերմեսի կողմից։ Այդ ձվից էլ հետագայում սերվել են Հեղինեն և Դիոսկուր եղբայրները։
Առասպելի որոշ տարբերակների համաձայն՝ Զևսը Լեդայի ամուսինն էր, իսկ Նեմեսիսը համարվում է աստվածացած Լեդան (Լեդան մահից հետո դարձել է Նեմեսիս)։ Ըստ առասպելի՝ Նեմեսիսը Ֆեմիդայի և Զևսի դուստրն է։
Նեմեսիսի տաճարը գտնվում է Ռամնուտում, նրա արձանը կերտել է Ֆիդիասը։ Նա պատկերված է սանձող (կշեռք, սանձ), պատժող (թուր կամ մտրակ), արագության (թևեր, ռազմակառք՝ լծված գրիֆներով) գործիքներով։ Նեմեսիսի կշեռքը հաճախ համարվել է Կշեռք համաստեղության նախատիպը։
Նեմեսիսը հիշատակվում է սիրային բանաստեղծություններում, նրան նվիրված են մի շարք օրհներգեր, Կրատինի «Նեմեսիս» կատակերգությունը։
Հին Հռոմում պաշտվում էր բանակի կողմից և համարվում էր գլադիատորների հովանավորը։
Նեմեսիսի անունով է կոչվում Նեմեսիս աստերոիդը՝ բացահայտված 1872 թ., ինչպես նաև Նեմեսիսի Արև գերաստղը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմեսիս (դիցաբանություն)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նեմեսիս (դիցաբանություն), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.