Նատաշա Լիոն: ամերիկացի դերասանուհի

Նատաշա Լիոն (անգլ.՝ Natasha Lyonne, ապրիլի 4, 1979(1979-04-04), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում (2014-2019) Նիքի Նիկոլսի դերով, որի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմաշարում (1999-2012) Ջեսիկայի դերով։ 2019 թվականից սկսած՝ Լիոնը «Մատրյոշկա» սերիալում խաղում է գլխավոր դեր և դրա ստեղծողներից մեկն է։

Նատաշա Լիոն
Նատաշա Լիոն: Վաղ տարիներ, Գործունեություն, Անձնական կյանք
Ծննդյան թիվ՝ապրիլի 4, 1979(1979-04-04) (45 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն՝աշկենազի և Իսրայելի հրեաներ
Քաղաքացիություն՝Նատաշա Լիոն: Վաղ տարիներ, Գործունեություն, Անձնական կյանք ԱՄՆ
Նատաշա Լիոն: Վաղ տարիներ, Գործունեություն, Անձնական կյանք Իսրայել
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, հաղորդավար, սցենարիստ, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0005169

Վաղ տարիներ

Նատաշա Լիոնը ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքում, օրթոդոքսալ հրեաների՝ լիցենզավորման հարցերով խորհրդատու Իվետա Բուխինգերի և պրոֆեսիոնալ բռնցքամարտում պրոմոուշենով զբաղվող Ահարոն Բրաունշտեյնի ընտանիքում։ Նրա մայրական տատն ու պապը ողջ են մնացել Հոլոքոստից։ Լիոնի ծնողներն ընտանեկան կյանքում դժվարություններ են ունեցել, այդ պատճառով ամուսնալուծությունից խուսափելու համար նրանք 1980-ական թվականների վերջին արտագաղթել են Իսրայել, բայց, ի վերջո, այնտեղ բաժանվել են։ Ահարոնը մնացել է Իսրայելում, իսկ Իվետան, Լիոնը և իր ավագ եղբայրը՝ Ադամը, վերադարձել են Միացյալ Նահանգներ։ Նրանք վերստին բնակվել են Նյու Յորքում, սակայն շատ ավելի աղքատ պայմաններում, քան նախկինում։ Այնտեղ Լիոնը հաճախել է Ռամազ մասնավոր հրեական դպրոց, բայց նրա ընտանիքը տեղափոխվել է Մայամի, այդ պատճառով աղջիկն ուսումն ավարտել է «Miami Country Day School»-ում։ Դրանից անմիջապես հետո Նատաշան, արդեն միայնակ, 1995 թվականին վերադարձել է Նյու Յորք։

Գործունեություն

Լիոնի գործունեությունը սկսվել է վաղ մանկությունից, երբ նա միացել է «Ford Modeling Agency»-ին։ Տասնվեց տարեկանում նկարահանվել Է Վուդի Ալլենի «Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ալլենի դստեր դերը։ Ֆիլմում խաղացել են նաև Գոլդի Հոունը, Ջուլիա Ռոբերտսը, Էդվարդ Նորթոնը և Նատալի Փորտմանը։ Հաջորդ 10 տարվա ընթացքում նա հայտնվել է ավելի քան 10 ֆիլմում, այդ թվում՝ «Բևեռլի Հիլզի հետնախորշերում» և «Անուղղելիները» ֆիլմերի գլխավոր դերերում։ «Անուղղելիները» պաշտամունքային կատակերգությունում Լիոնը խաղացել է լեսբուհու դեր, որը պատրաստ չէ ընդունել իր կողմնորոշումը։ Հարազատները աղջկան ուղարկում են վերադաստիարակման ճամբար, որտեղ նա տարվում է հերոսուհի Կլեա Դյուվայով։ Նատաշայի առավել հայտնի դերը զանգվածային կինեմատոգրաֆիայում «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմից Ջեսիկայի դերն է։

2005-2006 թվականներին Լիոնը, ընդմիջելով գործունեությունը, լուծել է առողջության և օրենքի հետ կապված խնդիրները։ Նա աշխատանքի է վերադարձել 2008 թվականին՝ մասնակցելով ռեժիսոր Մայք Լիի բրոդվեյյան «Two Thousand Years» թատերական բեմադրությանը։ Այդ ժամանակից ի վեր Լիոնը մշտապես աշխատում է Բրոդվեյի բեմում, թատրոնում և հեռուստատեսությունում։ Նա նկարահանվել է ռեժիսոր Աբել Ֆերարայի «4:44 Երկրագնդի վերջին օրը» ֆիլմում, հայտնվել է «Նոր աղջիկը», «Թմրադեղ», «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալներում։ ԼԳԲՏ թեմատիկայի ֆիլմերում իր դերի համար Լիոնը ստացել է լեսբուհու իկոն կարգավիճակ։

2013 թվականից մինչ օրս Լիոնը նկարահանվում է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում, որը պատմում է կանանց բանտերի մասին։ Նատաշայի, Նիքի Նիկոլսի կերպարները Լիոնի կենսագրության հետ շատ ընդհանրություններ ունեն։ Նիքին լեսբուհի է, հարուստ ընտանիքից մի աղջիկ, որը նախկինում տառապել է հերոինի կախվածությունից։ Ինչպես Լիոնը, այնպես էլ նա տառապում էր հեպատիտ C-ով և սրտի ինֆեկցիայով։ Սերիալում իր դերի համար Լիոնը 2014 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

Անձնական կյանք

Լիոնը բնակվում է Նյու Յորքում։ 2014 թվականից հանդիպում է դերասան և կատակերգու Ֆրեդ Արմիզենի հետ։

Առողջական խնդիրներ

2005 թվականին Լիոնը ծանր վիճակում տեղափոխվել է Բեթ Իսրայել բժշկական կենտրոն՝ հեպատիտ C ախտորոշմամբ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա սրտի ինֆեկցիա և պնևմոթորաքս է տարել։ Անցել է մեթադոնի բուժման կուրս։ 2006 թվականի փետրվարին՝ բուժումից հինգ ամիս անց, նա վերականգնողական կուրս է անցել «Caron Foundation» կլինիկայում։

Խնդիրներ օրենքների հետ կապված

2001 թվականի օգոստոսին Լիոնը ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար այն բանից հետո, երբ վրաերթի էր ենթարկել ճանապարհային նշանը՝ պատճառելով 2500 դոլարի վնաս, և փորձել էր փախչել դեպքի վայրից։ Նա ազատ է արձակվել 2000 դոլար գրավի դիմաց։ 2002 թվականի օգոստոսին Լիոնն իրեն մեղավոր է ճանաչել։ Նա ենթարկվել է 1000 դոլար տուգանքի, 50 ժամ հասարակական աշխատանքների, մեկ տարի զրկվել վարորդական իրավունքից և պետք է մասնակցեր «Մայրերն ընդդեմ հարբած վարելու» կազմակերպության աշխատանքին։

2005 թվականին Լիոնը վտարվել է բնակարանից, որը նրան տվել էր ընկերը՝ դերասան Մայքլ Ռապապորտը՝ պայմանավորված նրա ոչ պատշաճ պահվածքի մասին հարևանների բազմաթիվ բողոքներով։

2004 թվականին կատարած իրավախախտումների համար 2006 թվականին Լիոնը դատարանի առաջ է կանգնել. այն ժամանակ Լիոնը, կոտրելով դուռը, ներխուժել էր հարևանուհու մոտ, ջարդել նրա հայելին և սպառնացել սեռական ոտնձգություն կատարել նրա շան նկատմամբ։ Դատարանը նրան դատապարտել է պայմանական պատժի։

Ծանոթագրություններ

Նատաշա Լիոն: Վաղ տարիներ, Գործունեություն, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Լիոն» հոդվածին։

Tags:

Նատաշա Լիոն Վաղ տարիներՆատաշա Լիոն ԳործունեությունՆատաշա Լիոն Անձնական կյանքՆատաշա Լիոն ԾանոթագրություններՆատաշա Լիոն19792019ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱպրիլի 4ԴերասանուհիԷմմի (մրցանակաբաշխություն)Մատրյոշկա (սերիալ)Նարնջագույնը նոր սևն էՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)ՊրոդյուսերՌեժիսորՍցենարիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՑեղասպանությունՄիջատներԵրաժշտական գործիքներՄոնթե ՄելքոնյանՀամաստեղություններԴիկլոֆենակՍեռական հերպեսՀայկական կամավորական շարժում (1914-1918)ԱնտառՍրտի կծկումների հաճախականությունՄհեր ՄկրտչյանԳուլիվերի ճանապարհորդություններըՀակահիստամինային դեղերՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրՍպիտակուցներՀայաստանի դրոշՏեսակարար ջերմունակությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԽուստուփ44-օրյա պատերազմԲուլինգԱծխաթթու գազՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄխիթարյան միաբանությունԱրա ԳեղեցիկՄեղուներԴեքսամետազոնԱղիների բորբոքային հիվանդությունԿոչականՎիտամին CԿլիմայի փոփոխությունՆապաստակներՇամշադինի շրջանՀայոց այբուբենի հուշարձանՎարդան Ղուկասյան (Դոգ)Կապույտ հազԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀամախառն ներքին արդյունքՀավերժության հայկական նշանՕշինդրԱնանիա ՇիրակացիԿարսՍուրբ Յոթ ՎերքԲնությունԽոստումը (ֆիլմ, 2016)Տրդատ ԳԿոմիտասՁեռնարկատիրությունԵրվանդ ՔոչարՀովհաննես ԱդամյանՈրդանման ելունի բորբոքումՆախադասությունՍտեփանյանՀաշվապահական հաշվառումՊարբերական աղյուսակԽոր ՎիրապԴաունի համախտանիշԿապ (խոսքի մաս)Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՓայծաղՔարերի սիմֆոնիաՍննդային շղթաՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱվստրալիաՆապոլեոն ԲոնապարտՀովհաննես ԱյվազովսկիՊարույր ՍևակԱվշային հանգույցների բորբոքումԵրկիրՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԽորանարդՄաշկի քաղցկեղՍիրտՌոբերտ Քոչարյան🡆 More