Յոմ Կիպուր

Յոմ Կիպուր (եբրայերեն՝ יוֹם כִּיפּוּר‎), հայտնի է նաև «Քավության օր» անվամբ, Հուդայիզմում համարվում է տարվա ամենասուրբ օրը։ Կենտրոնական թեմաներն են քավությունն ու ապաշխարությունը։ Հրեաներն այն տոնում են մոտ 25-ժամյա ծոմապահությամբ և շարունակական աղոթքներով՝ օրվա ժամանակի մեծ մասն անցկացնելով սինագոգում, հոգևոր ծառայություններ մատուցելով։

Յոմ Կիպուր
«Յոմ Կիպուրին հրեաներն աղոթում են սինագոգում» Նկարի հեղինակ՝ Մորիսի Գոթլիեբ

Ռոշ Հաշանա և Յոմ Կիպուր

Յոմ Կիպուրը թիշրեյ ամսվա 10-րդ օրն է և համարվում է Շաբաթների շաբաթ։ Ռոշ Հաշանան, որը Թորայում կոչվում է Յոմ Թերուա, ըստ հրեական օրացույցի՝ համարվում է առաջին ամսվա առաջին օրը։ Այս օրն Աստծուց մեղքերի թողություն են խնդրում։ Յոմ Կիպուրը հրեական օրացույցում համարվում է «Կարևոր սուրբ օրեր» կամ Յամիմ Նորայիմ (Ցասման օրեր), որը սկսվում է Ռոշ Հաշանայով։

Սուրբգրյան ընթերցումներ

Ըստ հրեական ավանդույթի՝ Աստված ամեն մի անձի ճակատագիրը գալիք տարվա համար գրում է Կյանքի գրքում և սպասում, մինչև որ Յոմ Կիպուրը «կկնքի» դատավճիռը։ Ցասման օրերի ընթացքում հրեան փորձում է բարելավել իր վարքն ու Աստծո առջև թողություն խնդրել իր և այլոց հանդեպ գործած մեղքերի համար և հուսով է, որ Աստված կների իրեն։

Աղոթքի քանակներ

Սովորական օրերին հավատացյալ կյանքով ապրող հրեաներն օրվա մեջ աղոթում են երեք անգամ` հետևյալ անվանումներով. Շախարիթ կամ առավոտյան աղոթք, Մինխա կամ ցերեկային աղոթք և Մաարիվ կամ երեկոյան աղոթք։ Յոմ Կիպուրն օրվա մեջ ունի աղոթքի համար նախատեսված հինգ ժամ՝ վերոգրյալին ավելացնելով Մուսաֆն ու Նեիլան։ Հրեաներն այս տոնի ընթացքում ապաշխարում են հանրային կամ մասնավոր վայրում։ Այս թվին ավելանում է նաև րաբուննապետին կամ կոհեն գադոլին ուղղված աղոթքը Երուսաղեմի Սուրբ տաճարում։

Ծանոթագրություններ

Յոմ Կիպուր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոմ Կիպուր» հոդվածին։

Tags:

Յոմ Կիպուր Ռոշ Հաշանա և Յոմ Կիպուր Սուրբգրյան ընթերցումներՅոմ Կիպուր Աղոթքի քանակներՅոմ Կիպուր ԾանոթագրություններՅոմ ԿիպուրԱպաշխարությունԵբրայերենՀուդայիզմՍինագոգՔավություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆեպտունԱնալ սեքսՄայիսյան հերոսամարտերՍոս ՍարգսյանԱղիների բորբոքային հիվանդությունՄհեր ՄկրտչյանՈրոշիչԱղտոտումԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՊյութագորասի թեորեմԲանակում (հեռուստասերիալ)Մայիսի 1 (տոն)Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՀակոբ ԿոջոյանԿունիլինգուսԷկզեմաՀարավային ԱմերիկաԱրքիմեդեսՍերմնահեղուկԱնանիա ՇիրակացիԵրկաթԼիմֆոմաՍայաթ-ՆովաՆախադասության գլխավոր անդամներԱրյունԱրտաշեսյանների թագավորությունԱվտոմեքենաՀայկական լեռնաշխարհԲրուցելոզԵլակՀայաստանի քաղաքներըՕդԾխախոտՄինաս ԱվետիսյանՍեռական հարաբերությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԳեղարդի վանքՊետական կառավարման ձևՍեռական բազմացումՀականիշԳևորգ ՄկրտչյանՄիջին ականջի բորբոքումԾաղկած փշալարերՈւիլյամ ՇեքսպիրՎարդան Ղուկասյան (Դոգ)ՀունաստանԱրիստոտելԳևորգ ԷմինՍիամանթոԿայծակՄրգաշատՀայաստանի լեռներԵրկրաշարժԿիստաԱպրիլի 25Ցեղին սիրտը (ժողովածու)ԾիածանԱյրվածքԷպիլեպսիաԻնքնաթիռՄիքայել ՆալբանդյանԷրիթրոցիտներՀուլիոս ԿեսարԱմբոխները խելագարվածՄերկուրի (մոլորակ)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱլեքսանդր ՍպենդիարյանՈւղիղ խնդիրՀայ-վրացական պատերազմՄթնշաղի անուրջներՋրհեղեղՀապավումԱղերՄոմիկԱղվան ՎարդանյանՍողոմոն ԹեհլիրյանԸնտանիք🡆 More