Յոզեֆ Բիցան (չեխ․՝ Josef Bican, սեպտեմբերի 25, 1913(1913-09-25), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 12, 2001(2001-12-12), Պրահա, Չեխիա), ավստրիացի և չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրիա, Չեխոսլովակիա և Ցիսլեյտանիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Պեպի | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1913 | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիենա, Ավստրո-Հունգարական կայսրություն | ||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 12, 2001 (88 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Պրահա, Չեխիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բիցանը հանդես է եկել «Վունդերթիմում» (Ավստրիայի հավաքականը 1930-ականներին) և հինգ անգամ ճանաչվել է Եվրոպայում մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Նա կարողանում էր խաղալ հարձակման ցանկացած դիրքում, երկու ոտքով էլ տիրապետում էր լավ հարվածների, իսկ 100 մետրը անցնում էր 10․8 վայրկյանում։
Յոզեֆը պատանեկան կարիերան սկսել է Վիենայի «Հերտայում», որտեղ խաղում էր իր հայրը՝ Ֆրանտիշեկ Բիցանը։ 15 տարեկանում հանդես է եկել «Շուստեկ» ակումբում։ Հաջորդ տարի տեղափոխվել է «Ֆարբենլուց» ակումբ, որտեղ անցկացրած 20 խաղի ընթացքում դարձել է 47 գոլի հեղինակ։
1931 թվականի սեպտեմբերի 3-ին Յոզեֆը անցկացրեց իր առաջին հանդիպումը «Ռապիդի» կազմում։ Նրա ակումբը 5-3 հաշվով հաղթեց վիենական «Աուստրիային», իսկ Յոզեֆը դարձավ չորս գոլի հեղինակ։ Ակումբում նա անցկացրեց չորս մրցաշրջան։ 1934 թվականին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1935 թվականին առաջին անգամ նվաճեց Ավստրիայի գավաթը։ «Ռապիդի» կազմում նա ընդհանուր առմամբ (ընկերական խաղերը նույնպես) մասնակցեց 144 խաղի՝ դառնալով 184 գոլի հեղինակ։
1935 թվականին տեղափոխվեց «Ադմիրա» ակումբ, որտեղ անցկացրած առաջին մրցաշրջանում նա իրեն լավ չդրսևորեց։ Անցկացրած երկու մրցաշրջանում էլ նա դարձավ Ավստրիայի չեմպիոն։ Ընկերական խաղերը վերցրած՝ նա ակումբի կազմում անցկացրեց 85 հանդիպում և դարձավ 119 գոլի հեղինակ։
1937 թվականին Բիցանը միացավ Պրահայի «Սլավիա» ակումբին։ 8 մրցաշրջանի ընթացքում նա խփեց 328 գոլ, այդ թվում 1943-44 մրցաշրջանի ընթացքում 57-ը՝ մասնակցելով 23 խաղի։ Կարիերայի ընթացքում նա 3 անգամ դարձավ 7 գոլի հեղինակ։
Իր առաջին մրցաշրջանում Բիցանը դառնում է Միտրոպայի գավաթի լավագույն ռմբարկու՝ օգնելով ակումբին նվաճել այն։ 1938 թվականին նա 22 գոլով դառնում է Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուВ։ 1939 թվականին ֆաշիստական Գերմանիան հարձակվում է Չեխոսլովակիայի վրա։ Այդ տարիներին ձևավորվում է չեխ-մորավյան լիգան, որտեղ սլովակական ակումբները չէին խաղում, «Սլավիան» անցկացված վեց մրցաշրջաններից չորսում հաղթում է, իսկ Բիցանը անփոփոխ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու։
Չեխոսլովակիայի առաջին չորս հետպատերազմյան առաջնություններից երկուսում «Սլավիանը» հաղթում է, իսկ Բիցանը երեք անգամ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու (1947-48 մրցաշրջանում նա մեկ գոլով զիջում է «Սպարտայի» ֆուտբոլիստ Յարոսլավ Ցերպին)։
1948 թվականին ակումբը անվանափոխվեց և դարձավ «Դինամո», իսկ Բիցանը ստիպված լքեց այն։
1949 թվականին նա տեղափոխվեց Օստրավայի «Վիտկովիցե» ակումբ, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ Առաջին մրցաշրջանում Բիցանը անցկացրեց 22 խաղ և դարձավ 76 գոլի հեղինակ՝ օգնելով թիմին հայտնվել գլխավոր առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նա նորից դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։
1952 թվականին Բիցանը տեղափոխվում է Գրադեց-Կրալովեի «Սպարտակ», որտեղ անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցում է 9 խաղի՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 1953-55 թվականներին նա հանդես է գալիս Պրահայի «Դինամո» ակումբում՝ վերջին մրցաշրջանն անցկացնելով խաղացող մարզչի պաշտոնում, որից հետո ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և ևս մեկ տարի մարզեց ակումբը։ Դրանից հետո Բիցանը մարզեց նաև Լիբերեցի «Սլովանը», Բրնոյի «Սպարտակը», «Բանիկը», Գրադեց-Կրալովեի «Սպարտակը», «Կլադնոն», «Տոնգերենը» և «Բենեշովը»։
1933 թվականի նոյեմբերի 29-ին նա Ավստրիայի հավաքականում անցկացրեց իր առաջին հանդիպումը։ Շոտլանդիայի դեմ խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Իր երկրորդ՝ Հոլանդիայի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Հավաքականում նա սովորաբար խաղում էր աջ ինսայդի դիրքում՝ կենտրոնական հարձակվողի դիրքը զիջելով Մաթիաս Սինդելարին։ 1934 թվականի աշխարհի առաջնությանը նա անկացրեց 4 հանդիպում։ Առաջին՝ Ֆրանսիայի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ (3-2)։ 1936 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի դեմ խաղը նրա համար վերջինն էր ավստրիացիների մարզաշապիկով։ Արդյունքում նա հավաքականի կազմում մասնակցեց 19 խաղի և խփեց 14 գնդակ։
«Սլավիայում» խաղալու տարիներին նա ձեռք բերեց Չեխոսլովակիայի քաղաքացիություն։ Չեխոսլովակիայի հավաքականում նրա նորամուտը հիասքանչ էր՝ 8 գոլ 3 խաղում։ Պատերազմից հետո նա մասնակցեց ևս 11 խաղի՝ խփելով 4 գնդակ։
RSSSF կայքում հրապարակված ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում Բիցանը 805 գոլով զբաղեցնում է առաջին տեղը։ Ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 518 գոլ (314 խաղ)։ Առաջինը Պելեն է 541 գնդակով։ Միջին արդյուանվետությամբ նույնպես զբաղեցնում է երկրորդ տեղը (1.52 գոլ խաղում)։ Առաջինը պորտուգալացի Ֆերնանդու Պեյրոտեուն է՝ 1․62 գոլ խաղում։
վԱվստրիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)՝ 1933-34 (28)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Բիցան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յոզեֆ Բիցան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.