Յանկա Բրիլ

Յանկա Բրիլ (Իվան Անտոնովիչ Բրիլ, բելառուս․՝  Іван Антонавіч Брыль, հուլիսի 22 (օգոստոսի 4), 1917, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 2006(2006-07-25), Մինսկ, Բելառուս), բելառուս գրող։ Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1981)։ Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952)։ Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1945)։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994):

Յանկա Բրիլ
բելառուս․՝ Янка Брыль
Յանկա Բրիլ
Ծնվել էհուլիսի 22 (օգոստոսի 4), 1917
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 25, 2006(2006-07-25) (88 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանQ20962841?
Գրական անունІ. Асцюк, Ів. Асцюк, Сымон Бобрык, Пятрусь Дубавец, Рыгор Іванавіч Лапцік, Я. Лупаты, Ілюк Прышчэпа, Я. Пчала և Іван Сведка
Մասնագիտությունգրող, մանկագիր, արձակագիր, թարգմանիչ և բանաստեղծ
Լեզուբելառուսերեն
ՔաղաքացիությունՅանկա Բրիլ Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, Յանկա Բրիլ ԽՍՀՄ և Յանկա Բրիլ Բելառուս
Ժանրերպատմվածք, վիպակ և պոեզիա
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Բելառուսիայի գրողների միություն և Բելառուսական ՊԵՆ կենտրոն
ԱշխատավայրԱզատության դրոշ, Q118291929?, Q6482122?, Վոժիկ, Երիտասարդություն, Պոլմիա և Բեռալռուս
Պարգևներ
Յանկա Բրիլ Janka Bryĺ Վիքիպահեստում

Կենսագրություն

Յանկա Բրիլը ծնվել է 1917 թվականին Օդեսայում, երկաթուղայինի ընտանիքում։ 1922 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է նրանց հայրենի Արևմտյան Բելառուս։ 1931 թվականին ավարտել է լեհական յոթնամյա դպրոց, ընդունվել գիմնազիա, սակայն չի կարողացել ուսումը շարունակել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ինքնուս կրթություն է ստացել։ 1938 թվականին բանաստեղծություններ և լրագրական հոդվածներ է հրատարակել վիլնյուս-բելառուսյան «Шлях моладзі» («Երիտասարդության ուղին») ամսագրում։

1939 թվականին զորակոչվել է լեհական բանակ, ծառայել ծովային հետևակում։ 1939 թվականի սեպտեմբերին Գդինյա քաղաղքի մոտ գերեվարվել է գերմանացիների կողմից, 1941 թվականի աշնանը փախել է և հասել հայրենիք, միացել խորհրդային պարտիզաններին։ 1942 թվականի հոկտեմբերին եղել է Ժուկովի անվան պարտիզանական ջոկատում, 1944 թվականի հուլիսից՝ «Կոմսոմոլեց» պարտիզանական-հետախուզական ջոկատի անդամ, «Сцяг свабоды» («Ազատության դրոշ», Մինսկի ընդհատակյա շրջկոմի օրգանը) թերթի և «Партызанскае жыгала» («Պարտիզանական խայթոց») երգիծական թռուցիկի խմբագիրը։ 1944 թվականի սեպտեմբերին ապրել է Մինսկում, աշխատել «Раздавім фашысцкую гадзіну» թերթ-պլակատի խմբագրությունում, «Вожык» («Ոզնի»), «Маладосць» («Երիտասարդություն»), «Полымя» («Բոց») ամսագրերում, Բելառուսի ԽՍՀ պետական հրատարակչությունում։

1945 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1966-1971 թվականներին եղել է Բելառուսի ԽՍՀ գրողների միության վարչության քարտուղարը։ Երկու անգամ ընտրվել է Բելառուսի Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1967, 1980-1985)։ «ԽՍՀՄ - Կանադա» (1967-1990) Բելառուսի ընկերության մասնաճյուղի նախագահ։

Մահացել է 2006 թվականի հուլիսի 25-ին, Մինսկում։ Թաղված է Կոլոդիշ ավանի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

1946 թվականին հրատարակվել է «Պատմվածքներ» ժողովածուն, այնուհետև լույս են տեսել մի շարք արձակ գործեր, պատմվածքների ու ակնարկների ժողովածուներ, վիպակներ, վեպեր, ինչպես նաև գրքեր երեխաների համար։

  • «Լորենին ու թխկին», 1949
  • «Կանաչ դպրոց», 1951
  • «Պայծառ առավոտ», 1954
  • «Հասունության սկիզբը», 1957
  • «Մի բուռ արևի ճառագայթ», 1968
  • «Առաջին ձյուն», 1977
  • «Ընտանիքում», 1976

Թարգմանություններ

Բրիլը թարգմանություններ է կատարել ռուսերենից, ուկրաիներենից, լեհերենից։ Նրա թարգմանությամբ բելառուսերեն հրատարակվել են Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Պավել Բաժովի ստեղծագործությունները։

Պարգևներ, մրցանակներ

  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1967, 1977)
  • Հայրենական պատերազմում II աստիճանի շքանշան (1985)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1987)
  • «Պատվո նշան» շքանշան (1955)
  • Պարգևատրվել է խորհրդային և լեհական մեդալներով
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952)
  • Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակ (1982)
  • Յակուբ Կոլասի անվան գրական մրցանակ (1963)
  • Վ. Պետշակի անվան մրցանակ լեհական գրականության թարգմանության և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար
  • Բելառուսի ԽՍՀ ժողովրդական գրող (1981)
  • Ֆրանցիսկ Սկորինա մեդալ (1996)

Հիշատակ

Մինսկի փողոցներից մեկը կոչվում է Յանկա Բրիլի անունով։

Գրականություն

  • Калеснік, Ул. А. Янка Брыль : Нарыс жыцця і творчасці / Ул. А. Калеснік. - Мінск : Народная асвета, 1990. - 255 с.

Ծանոթագրություններ

Յանկա Բրիլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Բրիլ» հոդվածին։

Tags:

Յանկա Բրիլ ԿենսագրությունՅանկա Բրիլ ՍտեղծագործություններՅանկա Բրիլ Պարգևներ, մրցանակներՅանկա Բրիլ ՀիշատակՅանկա Բրիլ ԳրականությունՅանկա Բրիլ ԾանոթագրություններՅանկա Բրիլ191719521981198219942006d:Q1540289ԲելառուսԲելառուսական ԽՍՀԲելառուսերենԲելառուսի գիտությունների ազգային ակադեմիաԳրողԽՍՀՄ Գրողների միությունՀուլիսի 25ՄինսկՅակուբ ԿոլասՌուսական կայսրությունՕգոստոսի 4Օդեսա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարո ՄարգարյանԲուրգ (երկրաչափություն)Արցախյան ազատամարտՀայերԿոմիտասՄիջատներԹոքերՄուշեղ ԳալշոյանԱլբերտ ԱյնշտայնԲացահայտիչՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՊատվաստումներՄակբայՄուտացիաԷլեկտրական հոսանքՀայաստանի կենդանական աշխարհՎերք Հայաստանի (վեպ)Սուրբ շաբաթԱտոմԽնկո ԱպերԹիթեռներԷկոլոգիաՍողուններՖիդայական շարժումՀանրապետության հրապարակ (Երևան)Բորիս շունՍևրի պայմանագիրԿանդիդոզՀովհաննավանքԵրիկամԵրազԱրշակունիների թագավորությունՀաղորդակցային գործընթացՀովհաննես ԹումանյանԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԲարդ նախադասությունԿենդանակերպի նշաններՀին աստվածներ (դրամա)Օրգանական միացություններԹաթուլ ԿրպեյանՄարտիրոս ՍարյանՀարավային ԱմերիկաՀատկացուցիչԳինիՄարտի 29ՖարինգիտԵրազահանԿելտական խաչՎիտամին D-ի անբավարարությունՎատիկանԱշոտ Ա ՄեծԿանոնավոր եռանկյունՌոմեո և ՋուլիետՊյութագորասի թեորեմՇնչառությունԻոսիֆ ՍտալինԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀՀ ներքին գործերի նախարարությունՀապավումՏասնաբանյաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀաղպատի վանական համալիրՀելլենիզմՀեպատիտ BՍթրեսՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԸնկալումԶատիկԱրտաշեսյանների թագավորությունՀայոց պատմությունԵրևանի պատմությունԿաուչուկներՇիրակի մարզՄեր հայրենիքԼյարդի ցիռոզԹռչուններՆորավանքԹթուներ🡆 More