Մնջախաղ

Մնջախաղ, բեմարվեստի տեսակ է, որում գերակշռող դեր են կատարում միմիկան (դիմախաղը) ու ժեստերը (մարմնի շարժումները)։

Մնջախաղ
Մնջախաղացներ, 1950 թ․

Պատմություն

Առաջին անգամ մնջախաղը նկարագրել է Քսենոֆոնն իր «Խնջույքում»։ Հին Հունաստանում մնջախաղն սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, հետագայում, հատկապես հելլենիզմի դարաշրջանում, կատարելագործվել է որպես ինքնուրույն արվեստ (հայտնի են Բաֆիլոս Ալեքսանդրացու և Պիլադես Կիլիկեցու անունները, I դարՀին Հռոմում մնջախաղի արվեստը նույնանում է բալետին, վերարտադրում է դիցաբանական սյուժեներ ու կերպարներ («Վեներա», «Մարս», «Հերկուլես» և այլն)։

Մնջախաղը տարածվել է նաև առաջավորասիական երկրներում. IV–VII դարերում Կապադովկիայում, Բյուզանդիայում, Ասորիքում, Հայաստանում դարձել է պրոֆեսիոնալ թատրոնի տեսակ։ Հին Արևելքի երկրներում, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, մնջախաղը դրսևորվել է խիստ յուրահատուկ և խորհրդանշական ձևերով։ Բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ են մնջախաղի տարրերով։ XVI–XVIII դարերի կեսերին մնջախաղը վերածնվել է իտալական կոմեդիա դելլ’արտե թատրոնում։ XIX դարում այն, որպես ինքնուրույն թատերաձև, զարգացրել են Ջոզեֆ Գրիմալդին (Մեծ Բրիտանիա), Ժան-Բատիստ Դեբյուրոն (Ֆրանսիա

Նոր ժամանակներում մնջախաղը թատերական, էստրադային, կրկեսային ժանր է, որի արտահայտչամիջոցներից օգտվում են նաև բալետը և կինոն (հիմնականում՝ համր)։

20-րդ դարի սկզբին մնջախաղի տարրերը թափանցել են նաև դրամատիկական թատրոն (Մաքս Ռայնհարդ, Վսեվոլոդ Մեյերհոլդ, Եվգենի Վախթանգով, Ալեքսանդր Թաիրով և ուրիշներ)։ Սկզբունքորեն մնջախաղային է նաև Չառլզ Չապլինի արվեստը կինոյում։ 1930–70-ական թվականների մնջախաղի վարպետներից են Ժան-Լուի Բառոն, Մարսել Մարսոն (Ֆրանսիա, 1966 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Երևանում), Լադիսլավ Ֆիալկան (Չեխոսլովակիա), Հենրիկ Տոմաշևսկին (Լեհաստան), Մոդրիս Տենիսոնը (Լիտվա) և ուրիշներ։

Ժամանակի ընթացքում մնջախաղի տարրերը թափանցում են բալետ, կրկես, էստրադա, կինո (Չառլզ Չապլին) և թատրոն։ Մնջախաղի հայ խոշորագույն վարպետ է համարվում Լեոնիդ Ենգիբարյանը։

Ժամանակակից եվրոպական շարժման թատրոնի վառ ներկայացուցիչներից մեկն է ֆրանսիացի ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ Զարյանը՝ ծագումով հայ, որն իր կարիերայի ընթացքում իր մեծ ներդնումն է ունեցել արդի թատերական արվեստի և ժամանակակից մնջախաղի զարգացման մեջ։ Վահրամ Զարյանը Մարսել Մարսոյի վերջին աշակերտն է, նրա արվեստի արժանի ժառանգորդն ու նորովի շարունակողը։

Մնջախաղ 
Պաբլո Զիբես

Հայաստանի մայրաքաղաք Երևանում կա Երևանի մնջախաղի պետական թատրոն, այն մնջախաղի ժանրի պետական թատրոնն է։ Թատրոնը ստեղծվել է 1974 թ․ և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թ․։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼևոմեկոլՊետական կառավարման ձևԲագրատունիների թագավորությունՅուպիտեր (մոլորակ)Ալբերտ ԱյնշտայնՍինդրիկՀայաստանի կուսակցությունների ցանկԱռողջ ապրելակերպՀովհաննես ՇիրազԱնկլավ և էքսկլավՎերաբերական (խոսքի մաս)ԱրյունահոսությունՄիջին ականջի բորբոքումՓիլիսոփայությունԳենետիկ հիվանդություններԹորոս ՌոսլինՄետաղԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԿարսԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԺամՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԵրկկենցաղներՎարդԹալեաթ ՄեհմեդՏոլմաԱրծիվներՍիամանթոԴրաստամատ ԿանայանԱծանցՀովհաննավանքՄեղրՆեմեսիս գործողությունՊղինձՀաղորդակցային գործընթացԱծական անունԷկոլոգիաԳերմանիաԱշխարհի բնակչությունՍևրի պայմանագիրԴանթեական առասպելԼոբիԳաստրիտՕսմանյան կայսրությունԱյբուբենՀամո ԲեկնազարյանՄարդու աչքԷվոլյուցիաՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՆախադասության գլխավոր անդամներԳուլիվերի ճանապարհորդություններըՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՉարլի ՉապլինՀայկական գամփռԱրցախի ՀանրապետությունԱնիՄերկուրի (մոլորակ)Աղբյուր ՍերոբԳրիգոր ՆարեկացիՄուրացանԳարեգին ՆժդեհՍեռական բազմացումՑորենՏեղերի վանքՄարդու առնանդամԱլերգիաՓոխաբերությունՓսորիազԴվինԱռնո ԲաբաջանյանՏեսակարար ջերմունակությունՀայ գրերի գյուտԵրկրորդ համաշխարհային պատերազմՀայկ և ԲելՊյութագորասի թեորեմԿոռուպցիա🡆 More