Մհեր Աբեղյան: հայ նկարիչ

Մհեր Մանուկի Աբեղյան (հունվարի 26, 1909(1909-01-26), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1994(1994-11-20), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։ Սովորել է ԵԳԱՏ-ում (1922-27), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկումում (1927-1930) և Լենինգրադի Պրոլետարիատի, կերպարվեստի (1930-1931) ինստիտուտներում։ 1937-1945 թվականներին դասավանղել է ԵԳՍԻ թվականներում, 1954-1959 թվականներին՝ ԵԳԹԻ-ում։ 1939-1945 և 1967-1968 թվականներին եղել է ՀՆՄ վարչության նախագահ։ Նկարազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939), Վախթանգ Անանյանի «Արագիլներ» (ռուսերեն, 1952), Հովհաննես Շիրազի «Օձն ու մեղուն» (1953), Վլադիմիր Մայակովսկու «Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին և փարոսի» (1953) և այլ գրքեր։ Ուշագրավ են հատկապես Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի (1959) նկարազարդումները։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մհեր Աբեղյան
Մհեր Աբեղյան: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Ցուցահանդեսներ
Ծնվել էհունվարի 26, 1909(1909-01-26)
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 20, 1994(1994-11-20) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՄհեր Աբեղյան: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Ցուցահանդեսներ ԽՍՀՄ և Մհեր Աբեղյան: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Ցուցահանդեսներ Հայաստան
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1927), Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1930) և Վխուտեին (1931)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճռեալիզմ
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՄանուկ Աբեղյան

Կենսագրություն

Ծնվել է Էջմիածնում, հայագետ Մանուկ Աբեղյանի որդին է։

Ստեղծագործական գործունեություն

Մհեր Աբեղյանի ռեալիստական, ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը («Աշունը Երևանում», 1942), «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով», 1956, «Բնանկար V դ. հուշարձանով», 1965, երկուսն էլ՝ ՀԱՊ

Մհեր Աբեղյանի թեմատիկ ու դիմանկարչական կտավներից են՝ «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայաստան» (1975, եռապատկեր), «Չ. Այթմատովի դիմանկարը» (1982)։

Մհեր Աբեղյանի գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը։

  • «Նորքի ճանապարհը» (1932-1936)
  • «Բակ Կոնդում»
  • «Խաղաղություն և պատերազմ»
  • «Մրգահավաք» (1933, ՀԱՊ)
  • «Մանուկ Աբեղյանի դիմանկարը», (1937)
  • «Սևանա կղզում» (1944)
  • «Դեղձեր և խաղող» (1945)
  • «Զոյա Պետրոսյանի դիմանկարը», (1945)
  • «Երևանյան նատյուրմորտ» (1946)
  • «Լուսիկ Աբեղյանի դիմանկարը» (1947)
  • «Կիրովականի լեռները» (1955, Տրետյակովյան պատկերասրահ)
  • «Նռներով նատյուրմորտ» (1956, Լենինզրադի ռուսական պետական թանգարան)
  • «Լեռնաշղթա։ Կիրովական» (1956, ՀԱՊ)
  • «Ծաղկաձորի սարերում. Առավոտ», (1957)
  • «Բյուրականի սարերում» (1957, Մոսկվայի՝ Արևելքի ժողովրդական արվեստների պետական թանգարան)
  • «Բջնի» (1958, Լենինգրադի ռուսական պետական թանգարան)
  • «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ)
  • «Սևանա կղզին» (1959, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))
  • «Դեղձահավաք» (1960)
  • «Զովանի» (1965)
  • «Հերոս քաղաք» (1943-1964)
  • «Խաղաղություն և պատերազմ» (1967-1968)
  • «Երևանյան սյուիտ» (1968)
  • «Հայաստանն այսօր» (1968-1969)
  • «Հայկական բնանկար» (1975)
  • «Գոհար Համբարցումյանի դիմանկարը» (1976)

1939 թվականին նկարազարդել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը։ 1940-ականներից ստեղծել է տարբեր ժանրի բազմաթիվ գործեր՝ կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, Հայաստանը ներկայացնող բնանկարներ, որոնցից լավագույնները սեփականությունն են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի թանգարանների։

Աբեղյանի արվեստում առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանն իր բնությամբ, մարդկանցով, բարիքներով։ Աբեղյանի բնանկարներին հատուկ է լուսավոր բներանգը, նատյուրմորտներին՝ պլաստիկ շոշափելիությունը և ընդգծված գունեղությունը։ Գրաֆիկայում Աբեղյանը առաջինը պատկերեց Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ Հեղինակ է օֆորտների, ասեղնափոր գործերի և այլն։ Լինոփորագրություններում, վարպետորեն օգտագործելով պատկերման տարբեր հնարավորությունները, հասնում է լայն ընդհանրացումների։

Բարձր են գնահատվել հատկապես՝ «Երևանյան նատյուրմորտ», «Կիրովականի լեռները», «Նռներով նատյուրմորտ», «Բյուրականի սարերում», «Բջնի» և այլ բնանակարները, «Լուսիկ Աբեղյանի դիմանակարը» և այլն։

Ցուցահանդեսներ

Երևանում և այլ քաղաքներում ունեցել է անհատական մի քանի ցուցահանդեսներ։

Նմուշներ ցուցադրվել են Լոնդոնում, Բրյուսելում, Դրեզդենում, Նյու-Յորքում և այլ քաղաքներում։

Մանկավարժական գործունեություն

Ունեցել է մանկավարժական բեղուն գործունեություն. 1937-1945 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Տես նաև

Գրականություն

  • Каменский А., Мегер Манукович Абегян М. 1966
  • Микаэлян К., Мгер Абегян. Живопись. М. 1982

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 24 Մհեր Աբեղյան: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Ցուցահանդեսներ 

Tags:

Մհեր Աբեղյան ԿենսագրությունՄհեր Աբեղյան Ստեղծագործական գործունեությունՄհեր Աբեղյան ՑուցահանդեսներՄհեր Աբեղյան Մանկավարժական գործունեությունՄհեր Աբեղյան Տես նաևՄհեր Աբեղյան ԳրականությունՄհեր Աբեղյան ԾանոթագրություններՄհեր Աբեղյան19091994Ախթամար (բալլադ)ԵրևանԵրևանի նահանգԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտԿովկասի փոխարքայությունՀայաստանՀովհաննես ՇիրազՀունվարի 26Նոյեմբերի 20Ռուսական կայսրությունՍասունցի ԴավիթՎախթանգ ԱնանյանՎաղարշապատՎլադիմիր ՄայակովսկիՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նատրիումի քլորիդԱվարայրի ճակատամարտԶինվորական կոչումներՍասունցի ԴավիթԴեղանյութերՄոսկվաԵգիպտոսԻրաքԲջիջՇախմատՀարրի Փոթեր (վիպաշար)ՖոտոսինթեզԱրամ ԱսատրյանԲրյունետ (երգչուհի)ԱրծիվներԱլբերտ ԱզարյանԵրկիրԱզատի ջրամբարԱրգանդի միոմաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀամբարձում (տոն)Եվրոպական միությունՊետրոս ԴուրյանSourՀովհաննես ՇիրազՁկներՏաղավար տոներՀատկացուցիչԱղասի ԱյվազյանԱդոլֆ ՀիտլերՀեմոգլոբինԻսրայել ՕրիՇագանակագեղձի բարորակ գերաճԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԹլփատումԱնձի խանգարումԿարեն ԴեմիրճյանԱրցախի ՀանրապետությունՄարիամ ԱստվածածինՇիրակի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՓսորիազՀռոմեական կայսրությունԱնտառԱծանցյալՏավուշի մարզՎիտամին B6Սանահինի վանական համալիրԿունիլինգուսՀայոց պատմությունԱնիՆորավանքՄշակույթՏուն ջրվեժի վերևումԳրիգոր ԼուսավորիչԵրեք հրացանակիրներՆԱՏՕՄարտիրոս ՍարյանՏիգրան ԵրվանդյանՀասարակ հերպեսՄատենադարանՆոյԳունային խորհրդանիշներՍրտի կծկումների հաճախականությունԼևոմեկոլՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱստվածաշունչՄարդու կմախքՀայաստանի գետերի ցանկԹորոս ՌոսլինՀովհաննավանքԿրիաներԿարմրուկՁիԵրիկամաքարային հիվանդությունԴերանունԳարեգին ՆժդեհՎերաբերական (խոսքի մաս)Բանկ🡆 More