Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ

Միջնորդ դատարանի մշտական պալատ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար։ Պալատի մշտական մարմինը նրա միջազգային բյուրոն է, որի գործունեությունը վերահսկում է պայմանադիր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների մշտական խորհուրդը՝ Նիդերլանդների արտաքին գործերի մինիստրի նախագահությամբ։ Միջնորդ դատարանի մշտական պալատը կազմվում է միջազգային իրավունքի ճանաչված մասնագետներից (յուրաքանչյուր պետությունից՝ 4 հոգուց ոչ ավելի), որոնց նշանակում են միջազգային վեճերը կարգավորելու մասին կոնվենցիայի մասնակից պետությունները՝ 6 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր պետության մասնագետներ մշտական պալատում կազմում են ազգային խումբ։ Միևնույն անձին կարող է նշանակել մի քանի կառավարություն։

Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 595 Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ

Tags:

1899ԿոնվենցիաՀաագաՊետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լևոն Տեր-ՊետրոսյանԼոռու մարզՁորի Միրոն (ֆիլմ)Առաքյալը (Մուրացան)Արքիմեդի օրենքԱրթուր ԹարխանյանՍինդրիկԳեղարդի վանք1915Նախիջևանի Ինքնավար ՀանրապետությունԹմկաբերդի առումըԱլմա-Աթայի հռչակագիրՄագաղաթԼիմֆոմաԴՆԹՄեջքի ցավԿայծակԱրգանդի միոմաՆարցիսիզմԿանադաՏեղերի վանքՄարդու կմախքՕրգազմՄեծ ՀայքԲեզոարյան այծԿարեն ԴեմիրճյանՀոլոքոստԲարդիՎանա լիճՔաղցկեղԱրագածոտնի մարզԵրաժշտական գործիքներԽաչակրաց արշավանքներՆոր ԶելանդիաԱռաջին համաշխարհային պատերազմԱլերգիաԹաթուլ ԿրպեյանՊեպոՀայկյան տոմարՊարագաներԱղբյուր ՍերոբՕվկիանոսԱրևելյան ՀայաստանԳլաուկոմաՄովսես ԽորենացիՇունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԹլպատումՀայաստանի բուհերի ցանկՍիրտԾաղիկՄաշկ (մարդ)Ռուբեն ՍևակՀաստատուն բաղադրության օրենքԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Միզուղիների ինֆեկցիաներԵվրոպական միությունԽատուտիկ սովորականՄիքայել ՆալբանդյանՈւղղանկյուն եռանկյունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԵղնջացանՔաոս (վեպ)ՎաղարշապատՕսմանյան կայսրությունՀայկական մանրանկարչությունՀրեաներՀայ ֆիդայիներՄեծ Հայքի նահանգների ցանկՋեմալ փաշաԳորշ արջՍպի (ֆիլմ, 2014)Հայկական բանակ (1918-1920)ԹոնդրակյաններՄայիսի 1 (տոն)Նոյյան տապան🡆 More