Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե (ռուս.՝ Михаи́л Васи́льевич Фру́нзе, կուսակցական ծածկանունը՝ Արսենի, Տրիֆոնիչ, հունվարի 21 (փետրվարի 2), 1885, Բիշքեկ, Pishpeksky Uyezd, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1925(1925-10-31), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան։
Միխայիլ Ֆրունզե ռուս.՝ Михаил Фрунзе | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1885 |
Ծննդավայր | Բիշքեկ, Pishpeksky Uyezd, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1925 (40 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Մասնագիտություն | դիվանագետ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Vasily Frunze? |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, դեսպան և ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
Երեխաներ | Timur Frunze? և Տատյանա Ֆրունզե |
Ստորագրություն | |
Mikhail Frunze Վիքիպահեստում |
Ծնվել է զինվորական բուժակի ընտանիքում (հայրը՝ մոլդավացի, մայրը՝ ռուս)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904 թվականից։ Գիմնազիան ավարտելուց (1904) հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը, դարձել պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և աքսորվել է Պետերբուրգից։ 1905 թվականին եղել է Իվանովո-Վոզնեսենսկի գործադուլի և բանվորական առաջին սովետի ղեկավարներից։ ՌԽԴԲԿ IV համագումարի (1906) պատգամավոր։ 1909-1910 թվականներին երկու անգամ ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է (հասարակության և բանվորների բողոքով) սկզբում 10 տարվա տաժանակրությամբ, ապա ցմահ աքսորով՝ Սիբիր։
1915 թվականին փախել է աքսորից։ 1916 թվականին կուսակցությունն ուղարկել է գործող բանակ հեղափոխական աշխատանք տանելու։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ֆրունզեն Մինսկում եղել է ժող. միլիցիայի պետ։ 1917 թվականի ապրիլին ղեկավարել է Արևմտյան ռազմաճակատի պատգամավորների համագումարը։ Նույն թվականի սեպտեմբերին ուղարկվել է քաղաք Շույա, ուր ընտրվել է Խորհրդի և կուսակցության գավառային կոմիտեի նախագահ։
1917 թվականի հոկտեմբերին Շույայի և Իվանովո-Վոզնեսենսկի բանվորների զինված ջոկատով մասնակցել է Մոսկվայի հոկտեմբերյան մարտերին։ 1918 թվականի գարնանն ու ամռանը եղել է միաժամանակ կուսակցության Իվանովո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեի, գործկոմի, ժողտնտեսական խորհրդի նախագահ, նահանգի ռազմական կոմիսար, 1918 թվականի օգոստոսից՝ Յարոսլավլի օկրուգի զինկոմ, դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի հրամանատար, ապա հաջողությամբ ղեկավարել է Արևելյան ռազմաճակատի բանակների Հարավային խմբի գործողությունները։ 1919 թվականի հուլիսից՝ Արևելյան ռազմաճակատի հրամանատար, օգոստոսի 15-ից 1920 թվականի սեպտեմբերի 10-ը՝ Թուրքմենստանյան ռազմաճակատի և 1920 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային ռազմաճակատի հրամանատար։
Ֆրունզեի հրամանատարությամբ կարմիր բանակի զորքերը ջախջախեցին Կոլչակի բանակախումբը, ազատագրեցին Հյուսիսային ու Միջին Ուրալը, այնուհետև ջախջախեցին սպիտակգվարդիականներին Հարավային Ուրալում, հակահեղափոխական ուժերը՝ Միջին Ասիայում, Վրանգելի զորքերին՝ Ղրիմում։
1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ուկրաինայի և Ղրիմի զինված ուժերի հրամանատար և Ուկրաինական ԽՍՀ ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ 1924 թվականի մարտից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահի և ռազմածովային գործերի ժողկոմի տեղակալ, ապրիլից՝ միաժամանակ ԲԳԿԲ-ի Շտաբի և Ռազմական ակադեմիայի պետ, 1925 թվականի հունվարի 26-ից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահ, ռազմական և ծովային գործերի ժողկոմ, ապա նաև ԽՍՀՄ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի անդամ։ 1918 թվականի հունվարից՝ Համառուսաստանյան բոլոր գումարումների կենտգործկոմի անդամ, ՌԿ(բ) կ ԿԿ անդամ 1921 թվականից, ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1924 թվականից։
Միխայիլ Ֆրունզեն խոշոր ռազմական տեսաբան էր, հեղինակ խորհրդային ռազմական գիտության և սովետական բանակի շինարարության խնդիրների վերաբերյալ մի շարք աշխատությունների («Միասնական ռազմական ուսմունքը և Կարմիր բանակը», 1921, «Կարմիր բանակի ռազմաքաղաքական դաստիարակությունը», 1922, «Լենինը և Կարմիր բանակը», 1925, «Կադրային բանակը և միլիցիան», 1925 և այլն)։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Թաղված է Կրեմլի Կարմիր հրապարակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ֆրունզե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միխայիլ Ֆրունզե, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.