Միլիոնատեր

Միլիոնատեր (միլիոն բառից), ավելի քան մեկ միլիոն դրամական միավոր (սովորաբար՝ դոլար, կամ այլ տարադրամ, օրինակ՝ եվրո, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ) ունեցվածքի (կապիտալի) հարուստ սեփականատեր։ Առօրյայում նաև գործում է մուլտիմիլիոնատեր (բազմամիլիոն ունեցվածքի սեփականատեր) և միլիարդեր տերմինները։

Տերմին

Միլիոնատեր կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր ունեն ցանկացած տարադրամով միլիոն միավոր։ Միայն թե այդպիսի անվանումը կարող է շատ հեռու լինել իր սկզբնական` հարստություն, նշանակությունից. այսպես, Բելառուսում (մինչև 2016 թվականի հուլիսը) միլիոնատեր կարող էին կոչվել աշխատունակ բնակչության մեծ մասը։ 1995-1998 թվականներին Ռուսաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանիք միայն կանխիկ ունեցել է ավելի քան միլիոն ռուբլի. ռուսական ռուբլին արժեզրկված է եղել (հացի բոքոնը արժեր մի քանի հազար ռուբլի)։

Միլիոնատերերի ցանկ

Merrill Lynch ընկերության տվյալներով, 2008 թվականի հունիսին աշխարհում կար 10,1 միլիոն միլիոնատեր, նրանցից մոտ մեկ երրորդը` ԱՄՆում։ Նրանց ակտիվների ընդհանուր արժեքը (առանց հաշվի առնելու առաջնային անշարժ գույքի արժեքը) կազմել է $40,7 տրիլիոն։ Credit Suisse շվեյցարական բանկի տվյալների համաձայն, 2015 թվականին աշխարհում կա մոտ 34 միլիոն դոլարային միլիոնատեր։

Spectrem Group ընկերության տվյալներով, 2015 թվականին միլիոնատերերի տնային տնտեսությունների քանակը միայն Միացյալ նահանգների տարածքում հասել է 10,4 միլիոնի, որը 3%-ով բարձր է 2014 թվականի մակարդակից։

Հետաքրքիր փաստեր

Հետաքրքիր է, որ ըստ ամերիկացի տնտեսագետներ Թոմ Սթենլիի (Thomas Stanley) և Ուիլյամ Դանկոյի (William Danko), իրենց ներկայացրած «Միլիոնատեր հարևան» (The Millionaire Next Door) գրքում, ամերիկացի միլիոնատերերի 80%-ը հասել է միլիոնատերի կարգավիճակի ինքնուրույն, և միայն 20 %-ն է այն ստացել որպես ժառանգություն։ Միլիոնատեր, կամ նույնիսկ միլիարդատեր հնարավոր է դառնալ` հաղթելով ջեք փոթ ինչ-որ մի վիճակախաղում (չնայած, մի շարք երկրներում շահած գումարով պետք է հարկեր վճարել, և հաճախ` ոչ քիչ) կամ հաղթանակ տանելով որևէ սպորտային կամ այլ միջոցառումներում։

Մի շարք զարգացած երկրներում գոյություն ունեն գյուղեր և թաղամասեր, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր ունեն միլիոն դոլար կամ ավելի։ Բացի այդ, ձևավորվել են նույնիսկ մասնագիտական ոլորտներ, որտեղ աշխատավորների մեծամասնությունը միլիոնատերեր են։

Տես նաև

  • Հեռուստատեսություն – Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր
  • Կինո- Միլիոնատերը ետնախորշերից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Միլիոնատեր ՏերմինՄիլիոնատեր երի ցանկՄիլիոնատեր Հետաքրքիր փաստերՄիլիոնատեր Տես նաևՄիլիոնատեր ԾանոթագրություններՄիլիոնատեր Արտաքին հղումներՄիլիոնատերԱՄՆ դոլարԵվրոՄիլիոնՇվեյցարական ֆրանկՖունտ ստեռլինգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կիլիկիայի հայկական թագավորությունԱվշային հանգույցների բորբոքումՓողԽոյ (կենդանակերպի նշան)ԿոնվենցիաԱրյան ճնշումԱճի հորմոնԱրտարգանդային հղիությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԵրկկենցաղներԳարեգին ՆժդեհՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԴերբայական դարձվածՏիգրան ՊետրոսյանԱրագիլներԹակուբոկու ԻսիկավաԾառԴուբայԽաղՇառլ ԱզնավուրԱնլռելի զանգակատունՀայ ֆիդայիներԵրվանդ ՔոչարՆորավանքՀարրի Փոթեր (վիպաշար)ՍակուրաՎերաբերական (խոսքի մաս)Արգանդի վզիկի քաղցկեղՇվեդիաՍիլվա ԿապուտիկյանԱսկարիդոզԵրկրորդ համաշխարհային պատերազմԽտությունԸնձառյուծՄոտիվացիաՄիզուղիների ինֆեկցիաներՎիտամին B12 անբավարարությունԵրազԻրավունքՇրջակա միջավայրՀայաստանի բուսական աշխարհՀարակատար դերբայԱնգլիաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԹվաբանական պրոգրեսիաԾավալԱկնեԱղանդավորությունԱղասի ԱյվազյանՄեր հայրենիքԱնորոշ դերբայՀայաստանՉեխիաԻրանԿոմս Մոնտե-ՔրիստոՀայկական լեռնաշխարհԳնաճՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԽաչակրաց արշավանքներՀեշտոցի սնկային վարակԺողովրդավարությունԶևսԱստվածային կատակերգությունԹաիլանդԳրոնինգենի թանգարանՀայկ նահապետԵրկրաշարժՎարդգես ՊետրոսյանՔաղցկեղԱյրին (նորավեպ)ԳոշավանքՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵրկիրԳիզայի բուրգերՀաղպատի վանական համալիրԴերենիկ ԴեմիրճյանՀեմանգիոմա🡆 More