Մարսել Յակոբս

Լամոնտ Մարսել Յակոբս (իտալ.՝ Lamont Marcell Jacobs, սեպտեմբերի 26, 1994(1994-09-26), Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), իտալացի սպրինտեր ու հեռացատկորդ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021 թվական)։ 2021 թվականի օգոստոսի 1-ին Յակոբսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել 100 մետր մրցատարածությունում՝ դառնալով չեմպիոն։

Մարսել Յակոբս
Մարսել Յակոբս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Lamont Marcell Jacobs
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝Մարսել Յակոբս Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 26, 1994(1994-09-26)[…] (29 տարեկան)
Ծննդավայր՝Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Ակումբ՝Gruppo Sportivo Fiamme Oro?
Մարզիչ(ներ)՝Paolo Camossi?
186 սանտիմետր
Քաշ՝84 կիլոգրամ

Յակոբսը 2020-21 թվականների մրցաշրջանն ավարտել է որպես 60 մետր վազքի համաշխարհային վարկանիշի առաջատար։

Կենսագրություն

Յակոբսի մայրը իտալուհի է, իսկ հայրը ծնունդով Տեխասից է (ծնվել է Էլ Պասոյում)։ Տեխասում Յակոբսն ապրել է ընդամենը մեկ ամիս, որից հետո հորը գործուղել են Հարավային Կորեա, և նա մոր հետ տեղափոխվել է Դեզենցանո դել Գարդա։ Լամոնտ Մարսելն այնտեղ 10 տարեկանում սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով՝ սկզբում նախընտրելով սպրինտը, իսկ 2011 թվականին իր համար բացահայտել է հեռացատկը։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Հռոմ, որտեղ ապրում է իր ընկերուհու՝ Նիկոլի և երկու երեխաների՝ Էնթոնիի և Մեգանի (ծնվել են 2019 և 2021 թվականին) հետ։  Յակոբսն ունի մեկ այլ որդի ևս՝ Ջերեմին (ծնվ.՝ 2013) նախորդ հարաբերություններից, երբ նա 19 տարեկան էր։

2016 թվականին Յակոբսը հաղթել է Իտալիայի աթլետիկայի առաջնությունում (հեռացատկ)։ 8,07 մետր անձնական ռեկորդով նա 10-րդ տեղն է զբաղեցրել ԻԱԱՖ-ի համաշխարհային վարկանիշում՝ 2017 թվականի թեթևատլետային սեզոնի արդյունքներով։ Իտալիայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա ցատկել է 8,48 մետր, ինչը իտալացու համար լավագույն ցուցանիշն է դարձել, թեև այդ արդյունքը չի կարելի ազգային ռեկորդ ճանաչել +2,8 մետր/վ արագությամբ քամու պատճառով (հաշվվում է մինչև +2,0 մետր/վ)։

2021 թվականի մայիսի 13-ին Սավոնայում Յակոբսը 100 մետր վազքի Իտալիայի ռեկորդ է սահմանել՝ 9,95 վ արդյունքով, իսկ պատմության մեջ դարձել է 150-րդ մարդը, որը հաղթահարել է 10 վայրկյանանոց արգելքը։ 2021 թվականի հունիսի 26-ին, չնայած -1,0 մ/վ արագությամբ հանդիպակաց քամուն, նա գերազանցել է Իտալիայի առաջնության ռեկորդը Ռովերետոյում՝ 10,01 վրկ արդյունքով և նվաճել է չորրորդ անընդմեջ ազգային տիտղոսը։

Երբ Մարսել Յակոբսին հարցրել են նրա ծագման մասին, նա ասել է, որ իրեն զգում է 100 տոկոսով իտալացի՝ խոստովանելով, որ շատ լավ չի խոսում անգլերեն։

2021 թվականի օգոստոսի 1-ին դարձել է օլիմպիական չեմպիոն 100 մետր մրցատարածությունում՝ եզրափակչում ցույց տալով 9,80 վ ժամանակ, որն անձնական ռեկորդ է:

2021 թվականի օգոստոսի 6-ին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն տղամարդկանց 4х100 մետր փոխանցումավազքում։

Ծանոթագրություններ

Մարսել Յակոբս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Յակոբս» հոդվածին։

Tags:

1994d:Q25366209Ամառային օլիմպիական խաղեր 2020Ամերիկայի Միացյալ ՆահանգներԷլ ՊասոԻտալերենՍեպտեմբերի 26Տեխաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գենետիկ հիվանդություններՄարդու իրավունքներԷկոլոգիական գործոններԿապույտ հազՁեռնաշարժությունԳևորգ ՄկրտչյանԵղնջացանՀամացանցԼյուդվիգ վան ԲեթհովենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍննդային ալերգիաՍողոմոն ԹեհլիրյանԱղիների բորբոքային հիվանդությունԽաչատուր ԱբովյանՊարբերական աղյուսակԻմպրեսիոնիզմԵրաժշտական գործիքներՁայնավորներԼևոն ԲԱնտառՀայաստանի զինանշանՍպիտակուցներՇաքիի ջրվեժԻսահակ ՆյուտոնՏողադարձՊղինձՄԻԱՎ/ՁԻԱՀՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Լոռու մարզՍարդարապատի հերոսամարտԵրազահանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Քիմիական ռեակցիաներԻնքնաթիռՆևրոզներՀայկական լեռնաշխարհՖեռնան ՄագելանՁվարանի կիստաՏուբերկուլոզԳագիկ ԲՄիավորված ազգերի կազմակերպությունԹաջ ՄահալԱլյումինՈւսուցման մեթոդներԿիրանց (Տավուշի մարզ)Օձունի տաճարՈւղիղ խնդիրԳայլերԳլխուղեղԳարեգին ՆժդեհԿտավատԼիտրՀովհաննես ՇիրազԱծխաջուրԱնմոռուկՍիամանթոԻմ անունն Արամ էԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱՄՆ-ի նախագահների ցանկԳևորգ Մարզպետունի (վեպ)ՖրանսիաՕքսիդՋուրԱյրին (նորավեպ)Ստրեպտոկոկային ֆարինգիտՏաթևի վանքՍննդային շղթաԱնլռելի զանգակատունԼուսանՔրիստոնեությունՕրալ սեքսՀնդկաստանՎիտամին D-ի անբավարարությունԿունիլինգուսԿոկորդաբորբԱլերգիաՖաշիզմԵրեքնուկՍևանի իշխան🡆 More