Մակերևութային Ակտիվ Նյութեր

Մակերևութային ակտիվ նյութեր, ֆազերի բաժանման մակերևույթի վրա ադսորբվելու ունակ նյութեր, որոնց չնչին քանակները ( 0 , 01 − 0 , 1 % ) խիստ փոքրացնում են մակերևութային լարվածությունը։ Մակերևութային ակտիվ նյութերը օրգանական միացություններ են, որոնց մոլեկուլները կազմված են միջավայրի հետ տարբեր կերպ փոխազդող ատոմական խմբերից՝ ածխաջրածնային ռադիկալներից (հիդրոֆոբ, լիոֆիլ) և բևեռային (հիդրոֆիլ՝ C O O H   , O H   , N H 2   ~} և այլն) խմբերից։ Հիդրոֆոբ խմբերի թույլ փոխազդեցությունը ջրի հետ պայմանավորում է ջրից նրանց վանվելու և օրգանական ֆազ անցնելու ձգտումը, իսկ բևեռային խմբերը մոլեկուլները պահում են ջրային ֆազում կամ ձգտում են օրգանական ֆազից նրանց տեղափոխել դեպի ջուր։ Տարբերում են ցածրամոլեկուլային և բարձրամոլեկուլային, իոնային (անիոնային՝ օրգանական թթուները և դրանց աղերը, կատի ոնային՝ ամինները, չորրորդային ամոնիումային աղերը և այլն) և ոչ իոնային (պոլիօքսիէթիլենային եթերներ), ինչպես նաև միցեչներ առաջացնող ու չաոաջացնող մակերևութային ակտիվ նյութեր։ Մակերևութային ակտիվ նյութերը օգտագործվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ և կենցաղում, որպես լվացող միջոցներ, օճառներ, ֆլոտացնող, մանածագործական օժանդակ, նավթամթերքների որակը բարձրացնող նյութեր, էմուլսիաների և կոլոիդային համակարգերի կայունացուցիչներ և այլն։ Լայն կիրառումը պահանջում է ստեղծել շրջապատը չկեղտոտող, բնական պայմաններում կենսաքիմիական քայքայման ենթարկվող մակերևութային ակտիվ նյութեր։ Բնական մակերևութային ակտիվ նյութերը կարևոր են կենսաքիմիական պրոցեսներում, մտնում են արյան, մարսողական, բուսական հյութերի բաղադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 177 Մակերևութային Ակտիվ Նյութեր

Tags:

ԱղԵթերԷմուլսիաՄոլեկուլՋուրՕճառ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹոնդրակյաններԿունիլինգուսԱզգային ժողովրդավարական բևեռՀայաստանի դրոշԱվարայրի ճակատամարտԷկզեմաՇիրակի մարզՊետական կառավարման ձևՎիտամին EՎահագն ԴավթյանԵրվանդ ՔոչարՈւղղանկյուն եռանկյունՔարԱրեգակնային համակարգԱրագածոտնի մարզՀոմանիշԷկոլոգիաԽորանարդԿապույտ հազԿոնԱմբոխները խելագարվածԾաղկեվանք (Արա լեռ)ԴեղանյութերԽրիմյան ՀայրիկԿույր աղիքԳագիկ ԱՑրված սկլերոզԽաչքարԴանիել ՎարուժանՀայաստանի առաջին բաժանումՄարսողական համակարգԱլերգիաՓղերԳնարբուկԱրքիմեդի օրենքՉինաստանՁեռնաշարժությունՍողոմոն ԹեհլիրյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀայկական ճարտարապետությունՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Քրիստափոր ԿոլումբոսՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրևանի պետական համալսարանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի ՍահմանադրությունԹվական անունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱծանցյալԴեղաբույսերԿառավարում (տնտեսագիտություն)ԱռյուծԿառլես ՊուչդեմոնԱվշային հանգույցՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱմենայն Հայոց ԿաթողիկոսԿռունկներԴաշտանային ցիկլՏաթևի վանքԲագրատունիներՋրծաղիկԵրկրորդ համաշխարհային պատերազմԲանակում (հեռուստասերիալ)Վիտամին D-ի անբավարարությունԱրիստոտելԻնքնաթիռՊարբերական հիվանդությունԽոր ՎիրապԵվրոպայի դրոշներՕրգազմՏեսակարար ջերմունակությունԳերմանիաԻսլամԶվարթնոցի տաճարԳետՊարագաներՅոհան ԳուտենբերգԿաթվածՀայաստանի կենտրոնական բանկ🡆 More