Ձյունիտիրո Կոիձումի

Ձյունիտիրո Կոիձումի (ճապ.՝ 小泉 純一郎, հունվարի 8, 1942(1942-01-08), Յոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա), Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Ճապոնիայի վարչապետը 2001 թվականից մինչև 2006 թվականը։

Ձյունիտիրո Կոիձումի
ճապ.՝ 小泉純一郎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1942(1942-01-08) (82 տարեկան)
ԾննդավայրՅոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա
ՔաղաքացիությունՁյունիտիրո Կոիձումի Ճապոնիա
ԿրթությունԿեյոյի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Կանագավա պրեֆեկտուրայի Յոկոսուկայի ավագ դպրոց, Յոկոսուկա քաղաքի Ումահորիի միջնակարգ դպրոց և Յոկոսուկա քաղաքի Յամաձակիի տարրական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ
Ծնողներհայր՝ Ձունյա Կոիձումի, մայր՝ Յոսիե Կոիձումի
Զբաղեցրած պաշտոններԱրտաքին գործերի նախարար, Ճապոնիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Գյուղատնտեսության, անտառաբուծության և ձկնարդյունաբերության նախարար, Փոստի և հեռահաղորդակցության նախարար, Ճապոնիայի վարչապետ և Ճապոնիայի վարչապետ
ԿուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սիկատունայի շքանշան
ԱնդամությունՍեյվա Սեյսակու Կենկյուկայ
ԵրեխաներԿոտարո Կոիձումի և Սինձիրո Կոիձումի
Ձյունիտիրո Կոիձումի Junichiro Koizumi Վիքիպահեստում

Կրթություն

Կոիձումին եղել է հայտնի քաղաքական գործիչ, 2005 թվականին լիբերալ դեմոկրատական կուսակցությունը իր ղեկավարությամբ ստացել է խորհրդարանային մեծամասնությունը։ Ներքին քաղաքականության բարեփոխումների, պետական պարտքի կրճատման և փոստային ծառաայությունների մասնավորեցման կողմնակիցն էր։ Նրա օրոք արտաքին քաղաքականությունը հայտնի է դարձել Չինաստանի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գրավված երկրների կողմից բողոքին, նա բազմիցս այցելում էր Յասուկունի տաճարը, որտեղ հարգում էին պատերազմի ժամանակ զոհված զինվորների և ռազմական գործիչների, ներառյալ` զինվորական հանցագործների հիշատակը։ Բազմիցս պահանջել է Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների վերադարձը։ Ակտիվորեն խթանել է ճապոնական զորքերի Իրաք ուղարկումը։ Ելույթ է ունեցել Ճապոնիայի սահմանադրության փոփոխման համար` կայսերական գահին իգական ժառանգությունը հաստատելու նպատակով։

Իր կառավարման ժամանակաշրջանը հայտնի է դարձրել տնտեսական բարեփոխումներով, որի արդյունքում շուրջ մեկ միլիոն ճապոնացի այժմ ապրում է պետական նպաստներով, ներառյալ նաև Յակուձայի ավազակային կազմակերպության նախկին մասնակիցները։ Կոիձումիի բարեփոխումներից առավել հայտնի է պետական փոստային ծառայության մասնավորեցումը, որը միաժամանակ ներառված է Ճապոնիայի մեծ վարկային կազմակերպությունների ցանկում, որը մրցակցում է առևտրային բանկերի հետ։ Կոիձումին փոստային ծառայության մասնավորեցումն անվանում էր «բարեփոխումների բարեփոխում», քանի որ «Միջոցների անարդյունավետ ծախսումը նվազեցնում է գանձարանի միջոցները և աղտոտում շրջակա միջավայրը»։

Հակված է բանավեճերի և պոպուլիստական հասարակական հրապարակումների, խարիզմատիկ, դրական իմիջ ունեցող, էներգիայով լի քաղաքական գործիչ է։ Կանանց նշանակել է պատասխանատու պետական պաշտոնների, ներառյալ` ճապոնյայի արտաքին գործերի նախարարի պաշտոնի, որը զբաղեցրել է Մակիկո Տանակոն։ Բաժանված է, ունի երկու որդի։ Հասակը 169սմ է, քաշը` 60կգ։ Հեղինակավոր Կեյո համալսարանի շրջանավարտ է եղել։

Կոիձումին հրապարակել է, որ 2006 թվականին նա հեռանալու է վարչապետի պաշտոնից` համաձայն լիբերալ դեմոկրատական կուսակցության կանոնների։ Կոիձումիի իրավահաջորդի հարցը մամուլում երկար ժամանակ ակտիվորեն քննարկվում էր։ 2006 թվականին երկու պաշտոններում էլ նրան փոխարինում է Շինզո Աբեն։

Պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2013 թվականը հանրային ելույթներ չի ունեցել։ 2013 թվականին Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրոկայանի պայթյունից հետո սկսել է ակտիվորեն ելույթ ունենալ ընդդեմ Ճապոնիայի ատոմային էներգետիկայի, ինչը հակադրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարված միջուկային քաղաքականությանը ինչպես նրա կառավարության, այնպես էլ` իր հաջորդների կառավարության ժամանակ։

Տես Նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ձյունիտիրո Կոիձումի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունիտիրո Կոիձումի» հոդվածին։


Tags:

Ձյունիտիրո Կոիձումի ԿրթությունՁյունիտիրո Կոիձումի Տես ՆաևՁյունիտիրո Կոիձումի ԾանոթագրություններՁյունիտիրո Կոիձումի Արտաքին հղումներՁյունիտիրո Կոիձումի1942Կանագավա (պրեֆեկտուրա)Հունվարի 8ՃապոներենՃապոնիաՅոկոսուկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀունաստանԻրանՀայ ֆիդայիներՏիգրան ՊետրոսյանՄակերեսՀովազներԱֆղանստանՍերմնահեղուկՎարդավառՄարդու իրավունքներԽոստումը (ֆիլմ, 2016)ՄԻԱՎ/ՁԻԱՀՆԱՏՕԿոռուպցիաԻմպրեսիոնիզմԱնտանտՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄաշկ (մարդ)Եվրասիական տնտեսական միությունՕձունի տաճարԼեոնիդ ԵնգիբարյանԿոչականՇրջակա միջավայրԱզատի ջրամբարԲացահայտիչԾաղիկՀայաստանի տնտեսությունՄանրանկարչությունՆապոլեոն ԲոնապարտՀայաստանի առաջին բաժանումՄեծ Հայքի նահանգների ցանկԴերենիկ ԴեմիրճյանԿոտորակ (մաթեմատիկա)Բարդ համադասական նախադասությունՄարդու առնանդամՀայկական մանրանկարչությունԽոսքի մասերԵղիշե ՉարենցԹռչնագիրՀրանտ ՄաթևոսյանՎահանագեղձԳարեգին ԲԱմբերդ (ամրոց)Ծծմբական թթուՆիդերլանդներՊղինձԴերբայական դարձվածՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրամ ԱսատրյանՄինաս ԱվետիսյանԲադերԿրիաներՄարսողությունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀայկական ճարտարապետությունՋորջ ԲայրոնՄիավորված ազգերի կազմակերպությունՍպիրտԴաունի համախտանիշՍրտային անբավարարությունՌուդոլֆ Էրիխ ՌասպեՊեպոՍասունՀետգրությունԱծխաջուրՀայաստանի ձկների ցանկՄոնա ԼիզաԱլմա-Աթայի հռչակագիրՄինչամուսնական սեքսՍողոմոն ԹեհլիրյանՀայկական ատոմային էլեկտրակայանՏեղի պարագաԱրծվաշեն🡆 More