2018 Հրդեհներ Հունաստանում

Հրդեհներ Հունաստանում 2018 (հուն․՝ Πυρκαγιές στην Αττική το 2018), շարունակվող անտառային հրդեհների շարք Հունաստանում, որը սկսվել է 2018 թվականի հուլիս ամսին Ատտիկայի ափամերձ հատվածներում։ Հուլիսի 27-ի դրությամբ, զոհերի թիվը հասնում է 88-ի։ Առնվազն 164 մեծահասակներ և 23 երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդորում, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս հրդեհները 21-րդ դարում երկրորդն են իրենց ծավալներով և ուժգնությամբ։ 21-րդ դարի ամենամասշտաբային հրդեհները տեղի են ունեցել 2009 թվականին Ավստրալիայում, որի արդյունքում զոհվել է 173 մարդ։ Հունաստանում 2007 թվականին դարձյալ տեղի են ունեցել խոշոր հրդեհներ, որի արդյունքում զոհվել է 84 մարդ։

Հրդեհներ Հունաստանում
2018 Հրդեհներ Հունաստանում
Թվական2018 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս
ՎայրԱտտիկա, {{{2}}} Հունաստան
ՊատճառՀավանաբար մտածված հրդեհում (կատարվում է քննություն)
Վնասվածքներ187
Մահ(եր)88

Մոտ 700 բնակիչներ տարհանվել կամ տեղահանվել են, հիմնականում մերձափնյա Մատի գյուղից, որտեղ փրկարարները հայտնաբերել են 28 այրված դիակներ՝ ծովից ընդամենը մի քանի քանի մետր հեռավորության վրա։ Ընդորում, դիակները մի մասը եղել են իրար մոտ։ Նավակների միջոցով հազարավոր մարդիկ տարհանվել են լողափերից՝ փրկվելով հնարավոր մոխրացումից։ 10 մարդ խեղդամահ է եղել, երբ նավը, որը օգնության էր հասել Մատիի հյուրանոցներից մեկում հանգստացող զբոսաշրջիկներին, կողաշրջվել է։

Հունաստանը գործի է դրել հրդեհաշիջման համար նախատեսված բոլոր օդանավերը և ավելի քան 250 հրշեջ տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցում են ավելի քան 600 հրշեջներ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկայում հայտարարել է արտակարգ իրավիճակ։ Բացի այդ, նա հայտարարել է եռօրյա ազգային սուգ։ Հեռուստատեսությամբ դիմելով Հունաստանի ժողովրդին, Ցիպրասը նշել է․ «Մեր երկիրը վերապրում է անբացատրելի ողբերգություն»։

Հրդեհների մեկնարկից հետո, Աթենքի Ակրոպոլիսի և Հունաստանի խորհրդարանի մոտ ծածանվող դրոշները կիսով չափ իջեցվել են։ Ի պատիվ տուժածների, կիսով չափ իջեցվել է նաև Եվրոպական հանձնաժողովի Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանի մոտ ծածանվող դրոշը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ օգնություն են տրամադրել կամ հայտնել են աջակցություն օգնելու Հունաստանին։ Պետնախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ, հնարավոր է, որ հրդեհը առաջացած լինի մտածված այրման արդյունքում։ Ընդորում, հավանական է, որ այրումը սկսվելը հենց Մատիից։

Ժամանակագրություն

2018 Հրդեհներ Հունաստանում 
Կինետայում և նրա հարակից շրջանների հրդեհի տարածման ուղղությունները։
2018 Հրդեհներ Հունաստանում 
Մատիում և նրա հարակից շրջաններում հրդեհի տարածման ուղղությունները։

2018 թվականի հուլիսի 23-ին տեղի ժամանակով ժամը 13։00-ին, հրդեհներ են սկսվել Աթենքից դեպի արևմուտք գտնվող Կինետա բնակավայրի մոտ։ Մի քանի ժամ անց երկրորդ հրդեհն է բռնկվել Աթենքից դեպի հյուսիս գտնվող Պենտելի քաղաքի մոտ։ Բավականին ուժեղ քամու պատճառով երկու հրդեհներն էլ շատ արագ տարածվել են՝ հասնելով ժամում 124 կիլոմետր արագության։ Կինետայում հրդեհների արդյունքում այրվել են բազմաթիվ տներ, մինչդեռ Պենտելիում ծագած հրդեհը տարածվել է դեպի արևելք՝ ափամերձ հատվածներ, որի արդյունքում մեծապես տուժել են Մատի և Նեոս Վուտզաս բնակավայրերը։ Հրդեհն այնքան ինտենսիվ էր, որ մի քանի մարդիկ ողջ-ողջ այրվել են իրենց տներում, մեքենաներում և ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Հազարավոր փոխադրամիջոցներ և տներ փլուզվել են։ Մի քանի ժամ անց հնարավոր է եղել վերահսկել հրդեհի տարածումը։ Գիշերային գործողության արդյունքում տարածքում տեղակայված 620 երեխաներից բաղկացած ճամբարը հաջողությամբ տարհանվել է։

Վնասներ

2018 թվականի հուլիսի 26-ին Պենտելի քաղաքապետ Դիմիտրիս Ստերգիուն նշել է, որ, հավանաբար, մահացու հրդեհը, որը մեծ վնասներ է հասցրել Արևելյան Ատտիկային և դարձել 88 մարդու մահվան պատճառ, առաջացել է էլեկտրասյան վնասված էլեկտրալարերի արդյունքում։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նիկոս Տոսկասը, ով զբաղեցնում էր Հանրային կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարարի պաշտոնը, նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Պենտելիում և Կինետայում միաժամանակյա սկսված հրդեհները կանխամտածված հրդեհման արդյունք են։

Միջազգային օգնություն

Հունաստանը օգնության նպատակով դիմել է մի շարք պետությունների՝ օժանդակելու հրդեհաշիջման գործընթացին և հաղթահարելու արտակարգ իրավիճակը։ Այդ նպատակով, Հունաստանը դիմել է նաև Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը՝ տրամադրելու օդային և ցամաքային օգնություն։ Հումանիտար օգնության և ճգնաժամերի հաղթահարման գծով եվրոպական հանձնակատարը հուլիսի 24-ին ժամանել է Աթենք՝ համակարգելու Հունաստանին տրամադրվող ԵՄ օգնությունը, որն իրականացվում էր ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության միջոցով։ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը օգնել է մոբիլիզացնել ինքնաթիռները, փոխադրամիջոցները, բուժանձնակազմին և հրշեջներին, ովքեր Հունաստան էին ժամանել ԵՄ անդամ մյուս պետություններից։ ԵՄ Կոպեռնիկոսի արբանյակային համակարգը նույնպես ակտիվացվել է՝ տրամադրելու իշխանություններին բարձրորակ հատուկ քարտեզներ։ Նախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ երբեք այսքան օգնության առաջարկություն Հունաստանը չէր ստացել։ Բազմաթիվ երկրներ իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանին։

Հունաստանին իրենց օգնությունն են առաջարկել հետևյալ պետությունները․

  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Ալբանիա – 100 000 եվրո ֆինանսական օգնություն արտակարգ դրության հաղթահարման համար։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Ավստրալիա – Առաջարկել է իր օգնությունը։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Հայաստան – Առաջարկել է իր օգնությունը։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Բուլղարիա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Խորվաթիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Կիպրոս – Հրշեջ տեխնիկա, անձնակազմ և 10 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Ֆրանսիա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Իսրայել
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Իտալիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Գերմանիա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Հյուսիսային Մակեդոնիա – 6 միլիոն դինար (մոտ 100 000 եվրո) ֆինանսական օգնություն՝ արտակարգ դրությունը հաղթահարելու համար։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Մալթա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Չեռնոգորիա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Լեհաստան – Պետական հրշեջ ծառայության երկու խմբեր ուղարկվել են Հունաստան՝ հրդեհաշիջման և փրկարարական օժանդակություն տրամադրելու համար։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Պորտուգալիա – Պորտուգալիան առաջարկել է 50 հրշեջներից բաղկացած փրկարար ջոկատ՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության շրջանակներում։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Ռումինիա – «A C-27 J Spartan» ինքնաթիռը օժանդակել է հրդեհաշիջման գործընթացին, իսկ «C-130 Hercules» տիպի ինքնաթիռը իրականացրել է տեղափոխման գործունեություն։ Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ռումինացի 20 զինծառայող։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Ռուսաստան
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Սերբիա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Իսպանիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ։
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  Թուրքիա
  • 2018 Հրդեհներ Հունաստանում  ԱՄՆ – ԱՄՆ-ն տրամադրել է մի քանի դռոն համակարգեր՝ հրդեհաշիջումը ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար։

Ծանոթագրություններ

Tags:

2018 Հրդեհներ Հունաստանում Ժամանակագրություն2018 Հրդեհներ Հունաստանում Վնասներ2018 Հրդեհներ Հունաստանում Միջազգային օգնություն2018 Հրդեհներ Հունաստանում Ծանոթագրություններ2018 Հրդեհներ ՀունաստանումԱվստրալիաԱտտիկաՀունաստանՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարտPills n PotionsԱլեքսանդր ՇիրվանզադեՀռոմԴուայթ ԷյզենհաուերՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՆերարգանդային պարույրՇաղկապենաբորբՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿրոնի հիվանդությունՁեռքբերովի անօգնականությունԵվրոպական միությունSourՀակոբ ՊարոնյանԱրևածաղիկԲելառուսԳաստրիտԴեռահասի հոգեբանությունԾրագրավորումՔիմիաԾաղիկՀեքիաթԱմերիկյան կենդանիներՀայաստանի ազգային հերոսՀայաստանի ամերիկյան համալսարանԹորոս ՌոսլինՄոնղոլական կայսրությունԷկոհամակարգԳորշ արջՍերժ ՍարգսյանԷկոլոգիաՍև անգղԽենթըԲեթմեն։ ՍկիզբըԱռյուծՀեմոգլոբինԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱբեղախոտԲասկետբոլԴվինԹռչուններՆար-ԴոսՄարդու իրավունքներԲաժանարարների աղյուսակՀին ԵգիպտոսԳիզայի բուրգերՕրգազմՊանամաՁեռնաշարժությունԳառնու հեթանոսական տաճարՇաղկապԷրեբունի ամրոցԿիլիան ՄբապպեԳլաուկոմաՊարբերական հիվանդությունԼեհաստանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԳուրգեն ՄահարիՄարդու ատամԱնհանգիստ ոտքերի համախտանիշԼուսինՄաշկ (մարդու)ՇունԱլեքսանդր ԹամանյանՎահանագեղձՓիղՎարդանանց պատերազմԿանոնավոր եռանկյունՀարավային ԱմերիկաՄակբայՄիքայել ՆալբանդյանՀայաստանի լեռներԲջիջԱնիԿարմիր գիրքՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիր🡆 More