Հրաձգություն Բուֆֆալոյում

Հրաձգություն Բուֆֆալոյում, տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում գտնվող Tops Friendly Markets սուպերմարկետում։ Զանգվածային հրաձգության արդյունքում տասը մարդ սպանվել է, ևս երեքը վիրավորվել։ Հաղորդվում է, որ հրաձիգը ուղիղ հեռարձակել է հարձակումը Twitch պլատֆորմում։ Կասկածյալը կալանավորվել է։ Նա ավելի վաղ հրապարակել էր մանիֆեստ, որտեղ ներկայացել է որպես սպիտակների գերակայության ներկայացուցիչ։

Հրաձգություն Բուֆֆալոյում
Հրաձգություն Բուֆֆալոյում
Ահաբեկչության վայրը՝ Tops սուպերմարկետը 2022 թվականի փետրվարին
Տեսակզանգվածային կրակոցներ, domestic terrorist attack?, հանցագործություն ատելության հողի վրա և livestreamed crime?
ԵրկիրՀրաձգություն Բուֆֆալոյում ԱՄՆ
Գրոհի վայրԷրի շրջան
ՏեղադրանքTops supermarket, Buffalo, New York?, Բուֆֆալո և Նյու Յորք
Գրոհի նպատակաֆրոամերիկացի
Տարեթիվմայիսի 15, 2022
ԶենքBushmaster XM-15?
Զոհվածներ10 մարդ
Վիրավորներ3
Ահաբեկիչների քանակ1
Հրաձգություն Բուֆֆալոյում 2022 Buffalo shooting Վիքիպահեստում

Ահաբեկչություն

2022 թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ին, հրաձիգը, ենթադրաբար, ժամանել է Նյու Յորք նահանգի Քոնկլին քաղաքից հիմնականում աֆրոամերիկացիներով բնակեցված Բուֆֆալոյի Ջեֆերսոն պողոտայի Tops սուպերմարկետ։ Ահաբեկիչը կրել էր զրահաբաճկոն և ռազմական կարգի սաղավարտ, որի վրա տեղադրված տեսախցիկ է կրել, որի միջոցով իր գործողությունները ուղիղ հեռարձակել է Twitch պլատֆորմում։ Երբ նա մոտեցել դեպքի վայրին, ուղիղ հեռարձակմամբ ասել է. «Ուղղակի պետք է գնալ դրան»։ Ըստ Twitch պլատֆորմի ներկայացուցիչի՝ ուղիղ հեռարձակումը հեռացվել է «բռնության սկսվելուց երկու րոպեից քիչ անց»։

Ահաբեկիչը ավտոկայանատեղիում կրակել է չորս հոգու վրա, որոնցից երեքը մահացել են։ Այնուհետև նա մտել է խանութ, որտեղ զինված անվտանգության աշխատակից, Բուֆալոյի ոստիկանության բաժնի նախկին սպա Ահարոն Սալթերը կրակել է նրա վրա։ Կասկածյալի ծանր զրահաբաճկոնի պատճառով Սոլթերի փամփուշտները նրան չեն կանգնեցրել, և կասկածյալը կրակել է Սալթերի վրա, ով մահացել է դեպքի վայրում։ Անվտանգության տեսախցիկները նկարահանել են կրակողին, երբ նա շարունակել է շրջել խանութով, նկարահանելով աշխատակիցներին և գնորդներին։

Ժամը 14:31-ին Բուֆալոյի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ խանութում կրակոցներ են հնչել։ Առաջին ոստիկանական սպաներն ու հրշեջները, ովքեր ժամանել են մեկ րոպե անց, հայտնել են, որ դիեր են տեսել շենքի մոտ։

Զոհեր

Տասներեք մարդ գնդակահարվել է, որոնցից տասը մահացել են։ Զոհերից տասնմեկը աֆրոամերիկացի են եղել, իսկ երկուսը՝ սպիտակամորթ։ Մահացածներից չորսը խանութի աշխատակիցներ են եղել, այդ թվում՝ զինված անվտանգության աշխատակիցը, որը փորձել է կանգնեցնել ահաբեկիչին։

Ձերբակալություն

Ժամը 14:36-ին կրակողը դուրս է եկել շենքից, որտեղ պարեկները կարողացել են համոզել նրան գցել ատրճանակը այն բանից հետո, երբ նա ուղղել է այն իր պարանոցին։ Էրի շրջանի շերիֆ Ջոն Գարսիան հայտարարել է, որ ստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և նրան տեղափոխել Բուֆալոյի ոստիկանության գլխավոր վարչություն, և որ կատարվածը ռասայական դրդապատճառներով ատելության հանցագործություն է, որը կատարել է այլ համայնքից մի անձ։

Ահաբեկիչ

Մեղադրյալը, որը դատարանում ճանաչվել է որպես Փեյթոն Ս. Գենդրոն, 18-ամյա սպիտակամորթ տղամարդ է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ նա Բուֆֆալոյից չէ և ավտոմեքենայով երեք ու կես ժամում Բուֆֆալո է եկել իր հայրենի՝ հիմնականում սպիտակներով բնակեցված, Քոնկլին քաղաքից։ Նա ընդունվել է SUNY Broome Community College-ը Բինգհեմթոնում,։ Քոլեջի խոսնակը էլփոստի միջոցով հաստատել է, որ նա այլևս չի սովորում այդ հաստատությունում։ Իշխանությունները պնդում են, որ ապացույցներ ունեն, որ Գենդրոնի դրդապատճառը «ռասայական թշնամանքն» է : Ըստ Daily Intelligencer-ի, Գենդրոնը հաշիվ է ունեցել Discord հարթակում, որտեղ նա, իբր, տեղադրել է հարձակմանը նախապատրաստվելու համար անելիքների ցանկը։

2021 թվականի հունիսին Բրում շրջանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ տեղի ավագ դպրոցի համակուրսեցիներին Գենդրոնի սպառնալու առիթով. նա ուղարկվել է հոգեկան առողջության գնահատման և խորհրդատվության։

Ենթադրյալ մանիֆեստ

Հաղորդվում է, որ Գենդրոնը գրել է 180 էջանոց մանիֆեստ, որը հրապարակվել է նախքան ահաբեկչությունը։ Այն հիմնականում վերաբերում է զանգվածային ներգաղթի թեմային՝ առաջ մղելով Ռենո Քամյուի «Մեծ փոխարինում» (անգլ.՝ Great Replacement)՝ ծայրահեղ աջակողմյան դավադրության տեսությանը, ըստ որի սպիտակամորթները ենթարկվում են ցեղասպանության՝ սպիտակ ծնելիության մակարդակը նվազելու միջոցով։ Նա պնդում էր, որ հրեաները պատասխանատու են ոչ սպիտակամորթների ներգաղթի համար, և որ ոչ սպիտակամորթները կհաղթահարեն և կջնջեն սպիտակ ռասան և աջակցություն հայտնեց Դիլան Ռուֆին և Բրենթոն Տարանտին։ Հեղինակը գրել է, որ նա որդեգրել է այս գաղափարական դիրքորոշումները 2020 թվականի մայիսից՝ COVID-19 համավարակի սկզբից։ Նա նաև գրել է, որ սկսել է հարձակումը պլանավորել 2022 թվականի հունվարին և թիրախավորել Բուֆալոն, քանի որ դա իր տան մոտակա, ամենաշատ սևամորթ բնակիչներով քաղաքն է։

Մանիֆեստը ներառում է կենսագրական տեղեկություններ, ներառյալ ծննդյան ամսաթիվը, որոնք նույնական է կալանավորված կասկածյալի ծննդյան տարեթվին։ Մանիֆեստը տեղադրվել է Google Docs-ում մայիսի 12-ի երեկոյան՝ հարձակումից երկու օր առաջ, և ըստ ֆայլի տվյալների՝ չի փոփոխվել այն ժամանակից ի վեր։ Այն ներառում է պլանավորված հրաձգության մասին ծավալուն մանրամասներ։

Դատական վարույթ

Հրաձգության նույն օրը կասկածյալին մեղադրանք է առաջադրվել Բուֆալոյի քաղաքային դատարանում, որը Նյու Յորք նահանգի դատարանն է։ Հանրային պաշտպանի կողմից ներկայացվող Գենդրոնը առաջին կարգի սպանության մասով մեղքը չի ընդունել և հանգիստ է եղել դատի ընթացքում։ Մայիսի 19-ին երդվյալ ատենակալների ներկայությամբ նախատեսվում է սկսել քրեական գործի քննությունը։ Գենդրոնը կալանավորված է առանց գրավով ազատվելու իրավունքի։

Նույն օրը գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը դիտարկում է հրաձգությունը «որպես ատելության հողի վրա հանցագործություն և ռասայական դրդապատճառներով կատարված բռնի ծայրահեղականության գործողություն»։ Ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեխանդրո Մայորկասը նույնպես տեղեկացվել է հարձակման մասին։

Արձագանք

Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը աղոթել են զոհերի և նրանց ընտանիքների համար։ Ավելի ուշ նախագահը հրաձգությունն անվանել է «ռասայական դրդապատճառներով ատելության հանցագործություն» և «ներքին ահաբեկչություն»։ Նահանգապետ Քեթի Հոչուլը մեկնել է Բուֆալո։ Էրի շրջանի շերիֆի գրասենյակը թվիթթերում իր ցավակցություններն է հայտնել բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին և առաջարկել միջոցներ և անձնակազմ սպաներին օգնելու համար։

Հրաձգությունից անմիջապես հետո Twitch-ը հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ իր հոսքային ծառայությունն օգտագործվել է հրաձիգի կողմից՝ հրաձգությունը հեռարձակելու համար, և որ նրա մասնակցային հաշիվը անորոշ ժամանակով կասեցվել է։ Twitch-ն իր ցավակցությունն է հայտնել զոհերին, ասել է, որ ահաբեկչության կադրերը վերահեռարձակելու ցանկացած փորձ կվերահսկվի և կարգելի։

Ծանոթագրություններ

Tags:

Հրաձգություն Բուֆֆալոյում ԱհաբեկչությունՀրաձգություն Բուֆֆալոյում ԶոհերՀրաձգություն Բուֆֆալոյում ՁերբակալությունՀրաձգություն Բուֆֆալոյում ԱհաբեկիչՀրաձգություն Բուֆֆալոյում Դատական վարույթՀրաձգություն Բուֆֆալոյում ԱրձագանքՀրաձգություն Բուֆֆալոյում ԾանոթագրություններՀրաձգություն Բուֆֆալոյում2022TwitchԱմերիկայի Միացյալ ՆահանգներԲուֆֆալոՄայիսի 14Նյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼոգիստիկաԱղիների բորբոքային հիվանդությունՀաննիբալՆոյՎաղարշապատՀայոց պատմությունՄեդիագրագիտությունԱմերիկաԿատաղությունՋուրՀեշտոցային արտադրությունԲրոնխիալ ասթմաՀարսնացու հյուսիսիցԱրեգակնային համակարգՇախմատՀեպատիտ CԲեթմեն։ ՍկիզբըԱղասի ԱյվազյանՇաքարային դիաբետՀայկական առածներ և ասացվածքներՆապաստակներՄատյան ողբերգությանԴերանունԴուբայԱլեքսանդր ՊուշկինԼևոմեկոլՁիԱլեքսանդր ԹամանյանԿոտորակ (մաթեմատիկա)Երիկամի քրոնիկ հիվանդությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՆորավանքԲյուրականի աստղադիտարանՉեխիաԿասկադ համալիրԹաիլանդՎանի թագավորության արքաների ցանկԹուրքիաՀայաստանի բուհերի ցանկՓողՀայաստանի բուսական աշխարհՍաուդյան ԱրաբիաՆԱՏՕՀարադրությունՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ԲույսերՓորլուծությունՄատենադարանԱշոտ ՆավասարդյանԿարիճներԿոմիտասՏրդատ ԳԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԻմ սիրելի տիրակալԽոսրովի անտառ պետական արգելոցԵրևանՀամակարգային կարմիր գայլախտՀայ ֆիդայիներՍրտամկանի ինֆարկտՈւղղագրությունԱրտավազդ Ա ՄամիկոնյանԱնգլիաԱռաջավորասիական ընձառյուծՄարմնի զանգվածի ինդեքսԱզատի ջրամբարՄայր Հայաստան հուշահամալիրՈսկիՊետրոս ԴուրյանԳունային խորհրդանիշներԵրեք հրացանակիրներԷջմիածնի Մայր ՏաճարPills n PotionsԳրիգոր ՆարեկացիԴվինԵրիկամային անբավարարություն🡆 More