Հյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք

Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենք (ռուս.՝ Здание управления Северо-Кавказской железной дороги), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Թատերական հրապարակում։ Կառուցվել է 1911-1913 թվականներին մոդեռն ոճով։ Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ։

Հյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք
Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենք
Հյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք
Տեսակշենք
ԵրկիրՀյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Թատերական հրապարակ
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ

Պատմություն

Դոնի Ռոստովում գտնված Վլադիկավկազի (այժմ՝ Հյուսիսկովկասյան) երկաթուղու վարչությունը երկար ժամանակ չի ունեցել սեփական շենք և զբաղեցրել է վարձակալած տարածքներ։ 20-րդ դարի սկզբին որոշվեց վարչության համար շենք կառուցել։ 1910 թվականին անցկացվեց մրցույթ, որի հաղթող դարձավ ճարտարապետ Ն. Վալտերը։ Գծագրեր կազմելով և աշխատանքները կատարելով զբաղվում էր քաղաքացիական ճարտարագետ Ա. Պ. Բուտկովը։ Շենքը կառուցելու համար Դոնի Ռոստովի ու Նոր Նախիջևանի (որը հետագայում ընդգրկվել է քաղաքի Պրոլետարսկի շրջանի կազմում) սահմանին ձեռք է բերվել հողակտոր։ Շինարարությունը սկսվել է 1911 թվականի ամռանը և հիմնականում ավարտվել է 1913 թվականի աշնանը։ 1913 թվականի հոկտեմբերի 27-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 9-ին), տեղի է ունեցել շենքի օծման հանդիսավոր արարողությունը։

Շինարարության ավարտից հետո հայտնաբերվել են որոշ խնդիրներ։ Այսպես, 1913 թվականի աշնանը «Ուտրո Յուգա» թերթը գրում էր «անհավանական խոնավության» մասին, որի պատճառով «հեռախոսային լարերը հաճախ չեն աշխատում»։ Վարչության աշխատակիցները դժգոհում էին նաև վատ օդափոխությունից։ Բացի դրանից, հոդվածում նշվում էր, որ «շենքը կառուցվել է երեք տարի առաջ կազմված նախագծով, և այժմ, հաշվի առնելով այս ժամանակահատվածում աշխատակազմի ավելացումը, այն նեղ է։ Բոլոր սենյակներն այնքան բազմամարդ են, որ նախագծված նորմը չի համապատասխանում ներկա իրողությանը»։

1920-ական թվականներին շենքում տեղակայված էր Հյուսիսկովկասյան հաղորդակցության ուղիների օկրուգը։ 1930-ական թվականների կեսերին այստեղ գտնվում էր Վորոշիլովյան երկաթուղու վարչությունը, որը հետագայում վերանվանվել է Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդվել են շենքի տանիքը, ծպեղներ, ատտիկոսները, պատուհաններն ու դռները։ 1948-1949 թվականներին շենքը վերանորոգվել է։ 2000-ական թվականների սկզբին վերակառուցվել են ճակատները։

Ճարտարապետություն

Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենքը ապագա Թատերական հրապարակի առաջին շինությունն էր։ Այն գերիշխում էր հարակից ցածր շինությունների նկատմամբ։ Շենքը կառուցվել է մոդեռն ոճի ռացիոնալ ուղղության ավանդույթներով, բայց միևնույն ժամանակ նրա ճարտարապետության և ձևավորման մեջ նկատելի են էկլեկտիկայի մոտիվներ։

Չորսհարկանի շենքի հատակագիծը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս և ունի երեք ներքին բակ։ Ճակատի գունային գամման ձևավորվում է կարմիր և օխրայագույն ներկերով։ Շինության աղյուսե շարվածքը զուգակցվում է սվաղված մակերևույթների հետ։ Ճակատները զարդարված են Վլադիկավկազի երկաթուղու ցցուն խորհրդանշաններով։ Առաջին հարկը ձևավորված է կոպտատաշ քարով։ Երկրորդ հարկում երկաթուղու կառավարչի գրասենյակն էր, որի մեծ պատուհանները գտնվում են գլխավոր ճակատին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Tags:

Հյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք ՊատմությունՀյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք ՃարտարապետությունՀյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք ՊատկերասրահՀյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության Շենք ԾանոթագրություններՀյուսիսկովկասյան Երկաթուղու Վարչության ՇենքԴոնի ՌոստովԹատերական հրապարակ (Դոնի Ռոստով)ՄոդեռնՌուսաստանՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մուշեղ ԳալշոյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրեգակնային համակարգԱրցախյան ազատամարտԳորշ արջԱյբուբենՀայերՀարկադրական եղանակԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱղերԼյարդԱշոտ Գ ՈղորմածԾաղիկՄովսես ԳորգիսյանԱրյունահոսությունՔարտեզՖրանսիաՍակրավորՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մերկուրի (մոլորակ)ՀամաստեղություններՊարբերական աղյուսակԿարմիր գիրքՎերաբերական (խոսքի մաս)Հարցական նշանՍուրբ Յոթ ՎերքՖեյսբուքՄովսես ԽորենացիԱրեգակԱնգլերենՀովհաննես ՇիրազԻնքնաթիռԵրեխայի իրավունքներՀայ ֆիդայիներՀամեմատությունԱրմավիրՀնձանՌոբերտ ՖիշերԱղբյուր ՍերոբԼևոն ԲՏորք ԱնգեղՆևրոզներՔարային շինանյութերՄաշկի սնկային հիվանդություններՆապոլեոն ԲոնապարտՍևանա լիճՄեծապատիվ մուրացկաններՇախմատԱրյան ճնշումԷյֆելյան աշտարակՁեռնաշարժությունՀայկական բանակ (1918-1920)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԲաժանարարների աղյուսակԿրիաներՍիֆիլիսԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱրագածոտնի մարզՀայերեն հայհոյախոսությունԱնմոռուկ (խորհրդանիշ)Հայաստանի Կարմիր գիրքԵղնջացանՀայկական մշակույթՄարդու պապիլոմավիրուսՀականիշՑեղասպանությունՄթնշաղի անուրջներՄիջին ականջի բորբոքումՂազախստանՀայաստանի տնտեսությունԳաստրիտՄոսկվաԱշոտ Բ ԵրկաթՈրդանման ելունի բորբոքումՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍեռական բազմացում🡆 More