Հերետիկոսություն

Հերետիկոսություն քաղաքական հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից շեղված կրոնական հոսանք։ Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժողովրդական շարժման։

Առաջացումը

Երևան է եկել դեռևս քրիստոնեության ձևավորման ժամանակաշրջանում (1-2-րդ դարեր)։ Վաղ քրիստոնեական հերետիկոսները (նիկոլայականներ, մոնտանականներ և այլն) հուդայականության հեսսեների աղանդի ու նորպլատոնականության (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդեցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկոպոսության դեմ, քարոզել «երկնային արքայության» մոտալուտ գալուստը։ 1-3-րդ դարերում տարածված էր նաև գնոստիցիզմը (Հայաստանում՝ առավելապես մարկիոնականությունը)։ 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը Հայաստանում, Բյուզանդիայում և այլ երկրներում հաստատվեց որպես պաշտոնական կրոն, հալածանք սկսվեց հերետիկոսության դեմ։ 4— 6-րդ դարերում առավել նշանակալից հերետիկոսներն էին արիոսականությունը, նեստորականությունը, միաբնակությունը, միիշխանականությունը։ Միաբնակությունը Հայաստանում միահյուսվեց քաղաքական անկախության ձգտմանը։ Նույն դարերում Փոքր Ասիայում և Հայաստանում տարածվեցին բորբորիտների շարժումն ու մծղնեությունը և այլն։ Ֆեոդալական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև մանիքեության ազդեցությամբ հերետիկոսները ստացան դուալիստական ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հոգեկան մերձեցման ձգտումը)։ 6-7-րդ դարերում Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական Պավլիկյան շարժումը։

Շարժումը միջնադարում

Պավլիկյան շարժման ազդեցությամբ 10-րդ դարում Բուլղարիայում առաջացած Բոգոմիլների աղանդն արտահայտում էր գյուղացիների բողոքը ճորտացման դեմ։ 9-10-րդ դարերում Հայաստանում ծավալված Թոնդրակյան շարժումը հակաֆեոդալական պայքար լինելուց բացի ուներ նաև ազգային-ազատագրական բնույթ։ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում քաղաքականը տարածվեց 11-րդ դարի երկրորդ կեսից՝ կապված քաղաքների զարգացման հետ։ Ֆեոդալների և եկեղեցու դեմ բյուրգերության պայքարն արտահայտվեց կաթարների և ալբիգոյցիների քաղաքականներում։ Բյուրգերական հերետիկոսները պահանջում էին «էժան եկեղեցի»՝ պաշտամունքի պարզեցում, եկեղեցու հարստությունների և հողերի բռնագրավում, եկեղեցու քաղաքական իշխանության սահմանափակում։ Բյուրգերական հերետիկոսությունն արտահայտվել է նաև Առնոլդ Բրեշիացու, Ուիկլիֆի, Ցան Հուսի ուսմունքներում։ Բյուրգերական հերետիկոսությունը նախադրյալներ ստեղծեց Ռեֆորմացիայի համար։ Ի տարբերություն բյուրգերականի, «առաքելական եղբայրներ»-ը, դոլչինոականները (Իտալիայում), լոլլարդները (Անգլիայում), տաբորականները (Չեխիայում) և այլ հերետիկոսները պայքարում էին ընդհանրապես դասային արտոնությունների, մասնավոր սեփականության, պետության վերացման, մարդկանց միջև բացարձակ հավասարության հաստատման համար՝ արտահայտելով չքավոր քաղաքային բնակչության և ընչազուրկ գյուղացիության ձգտումները։ Այդ հերետիկոսներըը նախապատրաստեցին 16-17-րդ դարերում Գերմանիայում, Նիդերլանդներում, Անգլիայում բռնկված բուրժուական հեղափոխություններին մասնակցած ժողովրդական զանգվածների գաղափարախոսությունը։ Հայաստանում չքավոր գյուղացիության ձգտումների արտահայտություններ էին Դավիթ Ծարեցու (13-րդ դար) և Մեխչուի (16-17-րդ դարեր) գլխավորած շարժումները։ Հերետիկոսներըը ենթարկվել են կատաղի հետապնդման։ 11-12-րդ դարերից հերետիկոսներին հայտարարել են օրենքից դուրս, ենթարկել ողջակիզման։ 12-րդ դարի վերջին կաթոլիկ եկեղեցին հերետիկոսների դեմ պայքարի ուժեղացման նպատակով ստեղծեց հավատաքննությունը։ Հերետիկոսներըը նպաստել են ֆեոդալիզմի քայքայմանը։ Կապիտալիստական հասարակարգում հերետիկոսները կորցրին իրենց առաջադիմական բնույթը, խոչընդոտ դարձան շահագործողների դասակարգային գիտակցության աճին ու միասնական պայքարի կազմակերպմանը։

Գրականություն

  • Маркс К. и Энгельс Ф.,"О религии", М. 1995։
  • Տեր-Մինասյան Ե.Գ., "Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից", Ե. 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 378 Հերետիկոսություն 

Tags:

Հերետիկոսություն ԱռաջացումըՀերետիկոսություն Շարժումը միջնադարումՀերետիկոսություն ԳրականությունՀերետիկոսությունԴոգմատիզմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան ճնշումՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱլեքսանդր ՍպենդիարյանՕքեյԱնրի ՎեռնոյՀեշտոցային արտադրությունՎլադիմիր ԼենինԳոշավանքՀայերՀովհաննես ԱդամյանՊարագաներԹուղթ (նյութ)ՄարգինալԹոնդրակյաններՑեղակրոնությունԱրագածՀայկական առածներ և ասացվածքներՀապավումԻնդոնեզիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրարատի մարզԲնությունԴերբայական դարձվածՏիգրան ՄեծՄարդու իրավունքներՎազգեն Ա ԲուխարեստցիՀոգեբանական մանիպուլյացիաՅոհաննես ԼեփսիուսԱնրի ՎերնոյՇուշիի ազատագրումՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունՄամփրե արքանՈրովայնային ցավՈւրան (մոլորակ)Հայաստանի զինված ուժերՂարաքիլիսայի ճակատամարտԴվինԽրիմյան ՀայրիկԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրծվաշեն1915ՇնչառությունՀայաստանի կենդանական աշխարհԱրտաշես Ա ԲարեպաշտՏիգրան ՊետրոսյանՀավասարասրուն եռանկյունԴիլիջանՎագրՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ալեքսանդր ՄակեդոնացիԳորիսԳեղարդի վանքՔարահունջՀավերժության հայկական նշանԿապ (խոսքի մաս)Ադանայի կոտորածԱդոլֆ ԱնդերսենԿիստաՄայիսի 1 (տոն)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանԿարմիր կիրակիԱրշակունիների թագավորությունՊետրոս ԴուրյանՇախմատՓառնավազ I (Վիրքի արքա)Սուր բրոնխիտՀայկական հարցՍուրբ Յոթ ՎերքՀայաստանի լեռներԹուրք-հայկական պատերազմ (1920)Վերին ՈսկեպարԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԻսլամԳարունՀոմանիշՀայաստանի քաղաքներըՄանուշակ🡆 More