«Հառաչանք», Հովհաննես Թումանյանի պոեմը՝ գրված 1890-ական թվականին։
Հառաչանք | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890-ական թվականներ |
Վիքիդարան | Հառաչանք |
Պոեմը պատմում է Չոբան Չատիի մասին, որն ընդհարվում է գյուղի թավադի հետ։
Հովհաննես Թումանյանը «Հառաչանք» պոեմի վրա սկսել է աշխատել 1890 թվականի վերջից։ Այդ ժամանակ Մոսկվայում տպագրվել էր «Բանաստեղծություններ» ժողովածուի առաջին հատորը և բանաստեղծը գտնվում էր ստեղծագործական վերելքի հոգեվիճակում։
1890 թվականին պոեմի առաջին տարբերակը գրելուց հետո հեղինակը մի քանի տարի շարունակել է աշխատել պոեմի վրա, ձգտել կատարելագործել այն։
Պոեմի ստեղծման շառժառիթ է հանդիսացել հայրենի լեռնաշխարհում անարդարության դեմ ծավալված գյուղացիական ըմբոստացումները։ Ինչպես մի քանի անգամ նշել է Թումանյանը՝ «Հառաչանք» պոեմը կապված է 1880-ական թվականներին Լոռիում մեծ աղմուկ առաջացրած դսեղցի «Չոփուռի տղաների» զինված պայքարն ընդդեմ ցարական իշխանության և հարստահարիչների։
Չատիի ոչխարները մտել էին թավադի հանդը, բայց նա չի ցանկանում հեռացնել ոչխարներին այնտեղից։ Այդ պատմությունը այնքան է երկարում, որ Չատիին աքսորում են Սիբիր։ Գյուղացիներն տեսնելով աշխարհի անիրավ կարգը դիմում են հրացանին, զենք են վերցնում և լեռները քաշվում։ Հենց նրանք էլ կոչվում են «ղաչաղներ»։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հառաչանք (պոեմ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.