Բուսաբանություն Կոն

Կոն (լատին․՝ strobilus), ձևափոխված պտուղ, որը առաջանում է ճյուղերի գագաթներին, հիմնականում մերկասերմ բույսերի մոտ (եղևնի, սոճի, խեժափիճի, մայրի, գիհի և այլն)։ Մերկասերմերը բազմանում են սերմերով, որոնք առաջանում են կոներում և մերկ վիճակում գտնվում են կոների թեփուկների արանքում։

Բուսաբանություն Կոն
Սոճու կոն

Տեսակները

Տարբերակում են արական (microstrobilus) և իգական (megastrobilus) կոներ։ Կախված տեսակից լինում են միատուն կամ երկտուն, երբ արական և իգական կոները կարող են գտնվել նույն կամ տարբեր բույսերի վրա։ Մեծ մասամբ հանդիպում են միատուն ձևով։ Գարնանը սոճու նույն բույսի վրա առաջանում են կանաչադեղնավուն արական և կարմրավուն իգական կոներ։

Բուսաբանություն Կոն 
Ճապոնական խեժափիճու արական (վերևում) և իգական (ներքևի աջ մասում) կոները

Արական կոնի կառուցվածքը

Արական կոները խմբերով դասավորված են երիտասարդ ընձյուղի հիմքում։ Արական կոնն ունի առանցք, որին պարուրաձև ամրանում են թեփուկները։ Թեփուկների ստորին կողմի վրա տեղավորված են երկու արտափքվածք՝ փոշեպարկեր, որտեղ զարգանում եմ փոշեհատիկները։ Թեփուկները փոշեհատիկներով համապատասխանում են ծաղկավոր բույսերի առէջներին, իսկ փոշեպարկերը՝ փոշանոթներին։

Փոշեհատիկն ունի օդով լցված երկու պարկ, որոնք նպաստում են փոշեհատիկների տարածմանը։ Փոշեհատիկի հետագա զարգացումը կատարվում է իգական կոների վրա՝ սերմնասկզբնակներում։ Հասուն փոշեհատիկում կա երկու բջիջ՝ անթերիդիալ և վեգետատիվ։ Անթերիդիալ բջիջը հետագայում բաժանվում է, առաջանում է ոչ շարժուն, մտրակներ չունեցող երկու արական սեռական բջիջ՝ սպերմա, իսկ փոշեհատիկի վեգետատիվ բջիջը մասնակցում է փոշեխողովակի առաջացմանը։

Իգական կոնի կառուցվածքը

Յուրաքանչյուր տարվա գարնանը սոճու երիտասարդ ճյուղերի գագաթին առաջանում են մանր (մոտ 5 մմ), կարմրավուն, մեկական դասավորված իգական կոներ։ Իգական կոնը կազմված է ավելի հաստ առանցքից, որին պարուրաձև ամրանում են սերմնային թեփուկները։ Թեփուկների վերին մակերեսի վրա զարգանում է երկու սերմնաբողբոջ (սերմնասկզբնակ)։ Սերմնաբողբոջում առաջանում է երկու արքեգոնիում, որոնցից յուրաքանչյուրում կա մեկ ձվաբջիջ։ Այդ ձվաբջիջներից զարգանում է միայն մեկը։ Բեղմնավորումը կատարվում է փակված կոների սերմնասաղմերում։ Իգական կոների թեփուկները խեժով սոսնձվում, կպչում են և ամուր փակվում։ Զիգոտից զարգանում է սաղմը, սերմնասաղմից՝ սերմը, իսկ կոները փայտանում են։ Սկզբում կոները կանաչ են, հետո՝ դարչնագույն։

Կիրառում

Շատ բույսերի կոները թանկարժեք հումք են հանդիսանում։ Դրանցից պատրաստվում են տեխնիկական և կոսմետիկ յուղեր, բժշկական միջոցներ, ունեն դեկորատիվ կիրառություն։ Հին ժամանակներից Կովկասում սոճու երիտասարդ կոներից պատրաստված մուրաբայով և մեղրով բուժում են շատ հիվանդություններ (մրսածություն, գրիպ, ավիտամինոզ, կոկորդի և լնդերի հիվանդություններ, հազ, բրոնխիտ, թոքաբորբ

Որոշ կոներ ունեն համային լավ որակներ և դրանց օգտագործումը սննդի մեջ համարվում է ազգային ավանդույթ (օրինակ մայրու կոների մեջ գտնվող սերմերը)։ Սիբիրյան սոճու սերմերից ստանում են լավ սննդայուղ (մայրիի յուղ)։

Բուսաբանություն Կոն 
Մշտադալար Սեքվոյայի (Sequoia sempervirens) և Լամբերտի սոճու (Pinus lambertiana) կոները
Բուսաբանություն Կոն 
Շկոտովսկի շրջանի զինանշան, ՌԴ

Հետաքրքիր փաստեր

  • Որոշ աֆրիկական սագոյենիների (սագոյի արմավենիների) կոները կշռում են 50 կգ։
  • Հասունացած կոները արձագանքում են օդի խոնավության փոփոխությանը՝ բացվելով օդի ցածր, և փակվելով բարձր խոնավության դեպքում։
  • Հեթանոսությունում կոները համարվել են բերքատվության և առատության խորհրդանիշ։
  • Կոների պատկերները օգտագործվում են զինանշանների վրա և սովորաբար խորհրդանշում են տարածաշրջանի բնական պաշարների հարստությունը։

Գրականություն

  • Ս.Հ.Սիսակյան «Կենսաբանություն» 6-րդ դաս. դասագիրք 1999 թ.
  • Վ.Ա.Կորչագինա «Կենսաբանություն» 5-6 դաս. դասագիրք 1994 թ.
  • Шишка, соцветие // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի Արխիվացված 2011-12-18 Wayback Machine

Tags:

Բուսաբանություն Կոն ՏեսակներըԲուսաբանություն Կոն ԿիրառումԲուսաբանություն Կոն Հետաքրքիր փաստերԲուսաբանություն Կոն ԳրականությունԲուսաբանություն Կոն ԾանոթագրություններԲուսաբանություն Կոն Արտաքին հղումներԲուսաբանություն ԿոնԳիհիԵղևնիԼատիներենԽեժափիճիՄայրիՄերկասերմերՍերմՍոճի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միացյալ ԹագավորությունԱնգկոր ՎատԸնկուզենիԵրևանի վարչական բաժանումՖրենկ ՍինատրաՎարազդատ ՀարոյանՍև արագիլԱրյան խումբՏրդատ ԳԱրա Գեղեցիկ և ՇամիրամԿառլես ՊուչդեմոնԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԶատկի ավանդույթներԲելգիաԿառավարում (տնտեսագիտություն)Շավարշ ԿարապետյանԿիստաԾիրանՍև անգղՌուբեն ՄաթևոսյանԼիտրԲիթքոյնՐաֆֆիՉակերտներԵռանկյան բարձրությունՀայերեն հայհոյախոսությունՄարդու խորիոնային գոնադոտրոպինՀրանտ-Լեոն ՌանոսԵրվանդ ԱզատյանԽատուտիկՇեշտՁվարանի կիստաՎերաբերական (խոսքի մաս)Խոսրովի անտառ պետական արգելոցՓայծաղՕձերԱրարատի մարզԷկոլոգիաԱրարատՊահքԽոշոր շահումՄարդու իրավունքներՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԿասկադ համալիրՎբեթԵրուսաղեմՀենրիխ ՄխիթարյանՀորոսկոպՆախադասությունԱրտիստը (Շիրվանզադե)ԿատարակտՍիլվա ԿապուտիկյանՕսմանյան կայսրությունԿատուներԴերենիկ ԴեմիրճյանԵրազների մեկնաբանությունԳենետիկաԵրկրաշարժՔեոփսի բուրգՏրանսպորտՄԻԱՎ/ՁԻԱՀՌոմանոս ՄելիքյանՍտենտավորումՀայոց ցեղասպանությունԼոգիստիկաԷնդոմետրիոզԿաթնասուններԱյծեղջյուրԴաշտանՀնդեվրոպական լեզուներԱծական անունՄարս (մոլորակ)Հայաստանի դրոշԴեքսամետազոնԳերմանիա🡆 More