Կոնչիտա Վուրստ: Conchita Wurst

Թոմաս Նոյվիրտ (գերմաներեն՝ Thomas Neuwirth (Tom), նոյեմբերի 6, 1988(1988-11-06), Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի երգիչ և դրեգ քուին, որը հանդես է գալիս Կոնչիտա Վուրստի (Conchita Wurst) բեմական կերպարի տակ։ 2014 թվականի մայիսին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, իր «Rise Like a Phoenix» երգով, Վուրստը հաղթանակ է բերել իր երկրին։

Կոնչիտա Վուրստ
Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն
Բնօրինակ անունգերմ.՝ Conchita Wurst
Ի ծնե անունԹոմաս Նոյվիրտ
Նաև հայտնի է որպեսConchita Wurst, Conchita և Tom Neuwirth
Ծնվել էնոյեմբերի 6, 1988(1988-11-06)[…] (35 տարեկան)
Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա
ԵրկիրԱվստրիա Ավստրիա, Գմունդեն
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներկլառնետ և վոկալ
ԼեյբլSony Music և Sony Music Entertainment Austria?
Պարգևներ
Կայքconchitawurst.com
Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն Conchita Wurst Վիքիպահեստում

Երաժշտական կարիերա

2006-07: «Սթարմանիա» և Jetzt Anders!

2006 թվականին Թոմասը մասնակցել է ավստրիական «Սթարմանիա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը (առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նադին Բեյլերը)։ Մեկ տարի հետո նա հիմնադրել է Jetzt Anders! բոյբենդը, որը նույն տարում լուծարվել է։

2011-12: Die große Chance

Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն 
Կոնչիտա Վուրստը Եվրատեսիլ 2014-ի բեմում

2011-ին Թոմասը ստեղծել է Կոնչիտա Վուրստի կերպարը ORF հեռուստաընկերության «Die große Chance» նախագծին մասնակցելու համար, և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի՝ ավստրիայի նախընտրական փուլին։ Իր «That's What I Am» երգով՝ նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն 
Կոնչիտան 2015 թվականի եվրատեսիլ մրցույթի ժամանակ

Եվրատեսիլ 2014

2013 թվականի սեպտեմբերի 10-ին ORF հեռուստաընկերությունը հայտարարում է որ ներքին ընտրությամբ Կոնչիտա Վուրստը ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի Ավստրիայի ներկայացուցիչ։ 2014-ի մարտին թողարկվել է նրա «Rise Like A Phoenix» երգը, որով նա պետք է ներկայացներ իր երկիրը համաեվրոպական մրցույթում։

Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն 
Կոնչիտան եվրատեսիլի մրցանակը ձեռքին

Մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում իր երգը կատարելուց հետո քվեարկության արդյունքում Կոնչիտան անցել է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին՝ եզրափակչի քվեարկության արդյունքում, նա դարձել է Եվրատեսիլ 2014-ի հաղթողը՝ հավաքելով 290 միավոր։

Անձնական կյանք

Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն 
Թոմաս Նոյվիրտը 2007 թվականին

Նոյվիրտը բազմիցս նշել է, որ ինքը տրանս կին չէ, այլ դրեգ քուին, այսինքն՝ մարդ, ով կրում է որպես կանացի ընկալվող հագուստ և շպար (հիմնականում երաժշտության և արվեստի այլ ճյուղերի մեջ)։

2018 թվականին Նոյվիրտըն Ինստագրամում հայտարարել է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին՝ ավելացնելով, որ ստիպված էր հանրայնացնել իր կարգավիճակը, քանի որ նախկին զուգընկերներից մեկը սպառնացել էր, որ ինքն այն կհանրայնացնի։

Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն 
2014 թվականին Կոնչիտայի համերգը Վիեննայում ներկա էր 15.000 մարդ

Սկավառակագրություն

Սինգլներ

2015- Ին Կոնչիտան թողարկում է ալբոմ

  • «Firestorm»(2015)
  • «Put the Fire Out»(2015)
  • «Other side of me»(2015)
  • «Pure»(2015)
  • «Out Of Body Experience»(2015)
  • «Somebody To love »(2015)
  • «Up for Air»(2015)
  • «Colours Of You LOve»(2015)
  • «Where have The All God man gone»(2015)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կոնչիտա Վուրստ: Երաժշտական կարիերա, Անձնական կյանք, Սկավառակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնչիտա Վուրստ» հոդվածին։

Tags:

Կոնչիտա Վուրստ Երաժշտական կարիերաԿոնչիտա Վուրստ Անձնական կյանքԿոնչիտա Վուրստ ՍկավառակագրությունԿոնչիտա Վուրստ ԾանոթագրություններԿոնչիտա Վուրստ Արտաքին հղումներԿոնչիտա Վուրստ19882014Rise Like a Phoenixd:Q113581ԱվստրիաԱվստրիան Եվրատեսիլ երգի մրցույթումԳերմաներենԳմունդենԴանիաԵվրատեսիլ 2014 երգի մրցույթԿոպենհագենՄայիսՆոյեմբերի 6Վերին Ավստրիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դավիթ ԱնանյանՋորջ ԲայրոնՈւիլյամ ՇեքսպիրՀարադրությունՄեր թաղը (պատմվածաշար)Մովսես ԳորգիսյանՍինդրիկԷլեկտրական հոսանքԻլհամ ԱլիևՄարսողությունՍասունՄակդիրՓոշոտումՔրիստափոր ԿոլումբոսԱնգլերենԽաչքարԵռանկյան բարձրությունՏոլմաՄարդու առնանդամԱուտիզմՇուշիի ազատագրումՀայկական խոհանոցՄուսա լեռան քառասուն օրըՀանգՄթնշաղի անուրջներՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԳուգլ (որոնողական համակարգ)ԽՍՀՄ փլուզումՄեծ ՄհերՎանաձորՍիրտՀայ-վրացական պատերազմՈւղիղ խնդիրԱրամ ԱՍումգայիթի ջարդերԳրիգոր ԼուսավորիչՖուտբոլՎարդանանց պատերազմԵրվանդ ՔոչարՀամո ԲեկնազարյանԱրիստոտելԱնդրանիկ ՕզանյանՄարդու աչքԱլեքսանդր ՄակեդոնացիՀայկական լեռնաշխարհՇեշտՊյութագորասՄեղուներԽոսքի մասերՀովհաննես ԲաղրամյանՀայաստանի Ազգային ժողովՄագաղաթԽոր ՎիրապՍտեփան Զորյան (գրող)Բնական թիվՎազգեն ՍարգսյանԱնալ սեքսՄեծ Հայքի նահանգների ցանկԹբիլիսիՀեքիաթԱֆղանստանԵվրոպական միությունՇիկացման լամպԱշոտ Ա ՄեծԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄշակույթԲանակում (հեռուստասերիալ)ԹրաֆիքինգԴավիթ ՄուրադյանԱվշային հանգույցՀայոց ցեղասպանությունՀեկտարԲյուզանդական կայսրությունՀեպատիտ CԱրքիմեդեսՄարդու պապիլոմավիրուսՎիտամին EՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն🡆 More