Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա

Կանանց ֆուտբոլի ազգային լիգա (անգլ.՝ National Women's Soccer League, NWSL), պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, ղեկավարվում է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, կանանց ֆուտբոլի լիգայի բարձր մակարդակի համակարգ։ Հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես WPS (կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլ) լիգայի իրավահաջորդ։

Կանանց ֆուտբոլի ազգային լիգա
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա
Տեսակassociation football competition?
ԵրկիրԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ԱՄՆ
ՆախորդողWomen's Professional Soccer? և Women's Premier Soccer League Elite?
Հիմնադրված21 նոյեմբերի, 2012 թ . 7 տարի առաջ
Իրավ. կարգավիճակՓակ լիգա
ՏարածաշրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ակումբների քանակ10
Հեռուստ. գործընկերCBS Sports և Twitch
Կայքnwslsoccer.com

Լիգայի առաջին մրցաշրջանը կայացել է 2013 թվականին, դրան մասնակցեցին ութ թիմեր, որոնցից չորսը WPS-ի նախկին անդամներ էին.: Հաջորդիվ Հյուստոնի և Օռլանդոյի թիմերը նույնպես մտան Լիգա՝ մասնակիցների թիվը հասցնելով տասի։ Բոլոր թիմերը բազավորվում են Միացյալ Նահանգներում։

Մրցաշարի ձևաչափը

NWSL սեզոնը տևում է ապրիլից սեպտեմբեր։ Յուրաքանչյուր թիմ սովորական մրցաշրջանում անցկացնում է 24 հանդիպում։ Հերթական մրցաշրջանում առավելագույն միավորներ ունեցող թիմը ստանում է «NWSL Shield» գավաթը։ Հերթական մրցաշրջանում առավելագույն միավորներ ունեցող չորս թիմերն ստանում են Փլեյ-օֆֆ լիգայի որակավորում։ Վերջնական Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը տեղի է ունենում կանոնավոր մրցաշրջանում առավելագույն միավորներ հավաքած թիմի դաշտում։

Պատմություն

Հաղթողներ
Սեզոն Կանոնավոր մրցաշրջան Փլեյ-օֆֆ
2013 Վեստերն Նյու Յորք Ֆլեշ Պորտլենդ Տորնս
2014 Սիետտլ Ռեյն Կանազ Սիտի
2015 Սիետտլ Ռեյն Կանազ Սիտի
2016 Պորտլենդ Տորնս Վեստերն Նյու Յորք Ֆլեշ
2017 Նորտ Կարոլինա Կուրաժ Պորտլենդ Տորնս
2018 Նորտ Կարոլինա Կուրաժ Նորտ Կարոլինա Կուրաժ

2012 թվականին WPS-ի փակումից հետո ԱՄՆ Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց կլոր սեղան՝ երկրում կանանց ֆուտբոլի հետագա զարգացման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին WPS, W-լիգա և WPSL թիմերների ֆեդերացիաների ներկայացուցիչները։ Քննարկման արդյունքների համաձայն՝ նախատեսվում էր գործարկել նոր Լիգա, որն ընդգրկում է 12-ից 16 թիմ։ Լիգայի առավելագույն աշխատավարձի նախատեսվում էր իջեցնել մինչև 200,000 դոլար։

2012 թվականի նոյեմբերին հայտարարվեց այն մասին, որ Լիգա կմտնեն ութ թիմեր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիաները նախատեսում էին աշխատավարձ վճարել իրենց ազգային հավաքականների խաղացողներին։ ԱՄՆ Ֆուտբոլի Ֆեդերացիան բացեց Լիգայի գրասենյակ և հայտարարեց ժամանակացույցի մասին։

2012 թվականի նոյեմբերի 29-ին Չերիլ Բեյլին նշանակվեց Լիգայի գործադիր տնօրեն, ով 2007-ից 2011 թվականները աշխատել է որպես ԱՄՆ-ի թիմի գլխավոր տնօրեն։

Լիգայի պատմության մեջ առաջին հանդիպումը կայացավ 2013 թվականի ապրիլի 13-ին «Պորտլենդ Տորնս» և «Կանազ Սիթի» միջև։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, Լիգայի պատմության մեջ առաջին գոլը խփեց մեքսիկացի Ռենե Կուելյարը։

Անդամներ

Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ##
Կանանց ֆուտբոլի ազգային լիգա (ԱՄՆ)
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Բոստոն Բրեկեյրս
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Չիկագո Ռեդ Սթարս
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Յուտա Ռոյալս
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Հյուստոբ Դաշ
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Նորտ Կարոլիա Կուրաժ
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Օրլանդո Պրայդ
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Պորտլեմդ Տորնս
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Սիետտլ Ռեյն
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Սկեյ Բլյու
Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա 
Վաշինգտոն Սպիրիտ
NWSL խմբերի աշխարհագրություն

Լիգայում ընդգրկված էին տասը թիմեր։ Ակումբի հայտում պետք է ներառվեին 18-ից 20 ֆուտբոլիստներ, ներառյալ մինչև չորս արտասահմանցի ֆուտբոլիստներ։

Ի սկզբանե պլանավորված էր, որ յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված կլինեն ԱՄՆ-ի հավաքականի երեք խաղացողներ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ Կանադայից և Մեքսիկայից։ Նաև թիմերը կարող էին հայտարարել մինչև երեք արտասահմանցի խաղացողների տեղեր։ Ցուցակում մնացած թափուր տեղերը լրացվում էին ԱՄՆ ներկայացուցիչներով։

Նախկին անդամներ

  • Վեստերն Նյու-Յորք Ֆլեշ — 2013 թվականից մինչև 2016 թվականը (NWSL ֆրանշիզան տեղափոխվեց Քերի, Հյուսիսային Կարոլինա), թիմը ներկայումս խաղում է UWS-ում։
  • Կանզաս Սիթի — 2013 թվականից մինչև 2017 թվականը (ակումբը կազմալուծվել է, թիմի խաղացողները տեղափոխվեցին «Յուտա Ռոյալս» ակումբ, որը միացել է NWSL- ին)։

Լիգայի ընդլայնում

Լիգայի գործարկումից անմիջապես հետո հայտարարվեց, որ ծրագրվում է թիմերի քանակը հասցնել տասի։ Լոս Անջելեսի և Հարթֆորդի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել Լիգային միանալու համար։ Անդամակցության համար հայտը ներկայացվել է Սիեթլ Սայնդերսի կողմից։ Տեղեկություններ կային նաև Վանկուվեր Ուայտկեպս կանանց թիմին միանալու մասին (հաշվի առնելով Կանադայում կայանալիք աշխարհի գավաթը), բայց ակումբը շուտով փակեց կանանց բաժինը։

Առաջին սեզոնի ընթացքում տեղեկություն հայտնվեց Խյուստոն Էյսեսի կողմից Լիգային միանալու հետաքրքրության մասին։ Փլեյ-օֆֆ մրցաշրջանի ընթացքում Լիգան հայտարարեց, որ երկրորդ մրցաշրջանում նոր թիմեր չեն հայտնվի, չնայած Սկայ Բլյու և Ռեդ Բուլլ խմբերի ներկայացուցիչները ասում էին, որ նրանք քննարկել են հնարավոր համագործակցության մասին։

Առաջին միջսեզոնի ընթացքում Հյուստոն Դինամոն հայտարարվեց Լիգային միանալու հետաքրքրության մասին՝ հաշվի առնելով 2014 կամ 2015 թվականներին ներկայացումներ սկսելու հնարավորությունը։ 2013 թվականի դեկտեմբերին հայտարարվեց Հյուսթոն Դեշ թիմի ստեղծումը, որը միացավ Լիգային 2014-ի մրցաշրջանից առաջ։

Երկրորդ միջսեզոնի ընթացքում տեղեկություններ կային այն մասին, որ «Ռեալ Սոլտ-Լեյք», «Ինդի Իլեվեն» և «Պիտսբուրգ Ռեվերխաունդս» ակումբների կանանց ստորաբաժանումները ցանկանում են միանալ Լիգային։ 2015-ի ապրիլի վերջին Լիգան հայտարարեց, որ մոտ ժամանակներս մասնակիցների թվի ընդլայնում չի լինի։

2015-ի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց Լիգային միացող տասներորդ թիմը՝ Օռլանդո Պրայդը։

2017-ի հունվարին տեղի ունեցավ Լիգայի պատմության մեջ առաջին տեղափոխությունը։ Նրա չեմպիոնությունից երեք ամիս անց «Վեստերն Նյու-Յյորք Ֆլեշ» ֆրանշիզան տեղափոխվեց Քերի և անվանափոխություն կատարեց՝ փոխելով իր անվանումը Նորտ Կարոլինա Կուրաժի։

2017 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարվեց, որ Կանզաս Սիթին կդադարի խաղալ Լիգայում, և թափուր տեղը կզբաղեցնի նոր ֆրանշիզա `Յուտա Ռոյալսը, որը միավոված էր MLS Ռեալ Սոլտ Լեյկ ակումբի հետ։

Կազմի ձևավորում և առավելագույն աշխատավարձ

Յուրաքանչյուր մրցաշրջանի համար սահմանում է Լիգայի աշխատավարձի բարձրություն։ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ազգային հավաքականների համար խաղացող ֆուտբոլիստների աշխատավարձերը պահվում էր բարձր մակարդակի վրա։ Այդ ծախսերն իր վրա են վերցնում համապատասխան ազգային ֆեդերացիաները։

Մյուս խաղացողների համար, ներառյալ «լեգեոներները», սահմանվում են նվազագույն և առավելագույն հնարավոր աշխատավարձերը։

Առավելագույն աշխատավարձ
Սեզոն Առավելագույն աշխատավարձ Նվազագույն Առավելագույն
2013 $ 200 000 $ 6 000 $ 30 000
2014 $ 265 000 $ 6 842 $ 37 800
2015 $ 265 000 $ 6 842 $ 37 800
2016 $ 278 000 $ 7 200 $ 39 700
2017 $ 315 000 $ 15 000 $ 41 700

Վիճակագրություն

Լիգայի լավագույն ռմբարկուներ

  • Նշված ֆուտբոլիստները շարունակում են խաղալ Լիգայում

Մրցանակներ

Լիգայի մրցաշրջանի ավարտին հանձնվել են վեց անվանակարգերի մրցանակներ՝ «Ոսկե կոշիկ» առաջնության լավագույն ռմբարկու, Մրցանակ ամենաարժեքավոր խաղացող, Մրցանակ տարվա լավագույն պաշտպան, Մրցանակ տարվա լավագույն դարպասապահ, Մրցանակ տարվա լավագույն նորեկ և Մրցանակ տարվա լավագույն մարզիչ։ Մրցանակակիրները (բացառությամբ «Ոսկե խաղակոշիկի») որոշվում են լիգայի խաղացողների (50%), մարզիչների և թիմի սեփականատերերի (25%) և լրատվամիջոցների ներկայացուցիչների (25%) քվեարկության արդյունքներով։

Խորհրդանշական թիմեր

2013 թվական

Դարպասապահ Պաշտպան Կիսապաշտպան Հարձակվող
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Նիկոլ Բարնխարտ (Կանզա Սիթի)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Կրիստի Ռամպոյն (Սկայ Բլյու)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Լի Էնն Ռոբինսոն (Կանզաս Սիթի)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Բեկկի Սաուերբրունն (Կանզաս Սիթի)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Բրիտանի Տեյլոր (Վեստերն Նյու-Յորք Ֆլեշ)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Լորի Չելապնի (Չիկագո Ռեդ Սիթի)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Ջեսս Ֆիշլոկ (Սիետլ Ռեյն)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Լորեն Հոլիդեյ (Կանզաս Սիթի)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Դիանա Մաթեսոն (Վաշինգտոն Սպիրիտ)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Սեդին Լերու (Բոստոն Բրեյկերս)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Էբբի Ուոմբախ (Վեստերն Նյու-Յորք Ֆլեշ)

2014 թվական

Դարպասապահ Պաշտպան Կիսապաշտպան Հարձակվող
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Ալիսա Նակհեր (Բոստոն Բրեյկեր)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Կենդալլ Ֆլետչեր (Սիետլ Ռեյն)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Էլի Կրիգեր (Վաշինգտոն Սպիրիտ)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Բեկի Սաուերբրուն (Կանզաս Սիթի)
  • Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա  Կրիստի Ռոմպոուն (Սկայ Բլյու)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց ֆուտբոլի ազգային լիգա» հոդվածին։

Tags:

Կանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա Մրցաշարի ձևաչափըԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ՊատմությունԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ԱնդամներԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա Լիգայի ընդլայնումԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա Կազմի ձևավորում և առավելագույն աշխատավարձԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ՎիճակագրությունԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ՄրցանակներԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա Խորհրդանշական թիմերԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա ԾանոթագրություններԿանանց Ֆուտբոլի Ազգային Լիգա Արտաքին հղումներԿանանց Ֆուտբոլի Ազգային ԼիգաԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կարսի պայմանագիրԿառլես ՊուչդեմոնՊապ թագավորՈրոտանի կիրճԱրծիվներԿապույտ հազԱրթուր ԹարխանյանՄիքելանջելոԹմկաբերդի առումըԱրցախյան ազատամարտԿարսՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Արյան ճնշումՖեռնան ՄագելանՍամուրայԴերենիկ ԴեմիրճյանՊաղպաղակՄեծ պանդաԱրթուր ՉիլինգարովԵրվանդ ՔոչարՎարդգես ՍուրենյանցԳարեգին ՆժդեհՎերք Հայաստանի (վեպ)Ձվարանի կիստաՄոսկվաԱնհանգիստ ոտքերի համախտանիշԳարեգին ԲԱդանայում ծնվածը (ֆիլմ)Արայի (լեռ)ԻնքնաթիռԱզատի ջրամբարԵռանկյան մակերեսԽոսքի մասերՄհեր ՄկրտչյանSourՍուրբ Յոթ ՎերքՄանկական և պատանեկան հանրագիտարաններԷվերեստԵս և նաԼիմֆոմաՀայկական ազգային հագուստ (տարազ)Այրին (նորավեպ)Մեծապատիվ մուրացկաններԱռասպելԽաղաղ օվկիանոսՄակաբուծությունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԼյարդԱլյումինՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍև խոռոչԽատուտիկԲրազիլիաԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀովհաննես ՇիրազՏիգրան ՊետրոսյանԱրևելյան ՀայաստանՎլադիմիր ԼենինԵրվանդունիների թագավորությունԴլե ՅամանԴաունի համախտանիշԱրհեստական բանականությունԱծանցյալԱրտաշես Ա ԲարեպաշտԿայծակՎիլհելմ ՍտեյնիցԽոնարհումԷպոսՓոշոտումՔարային շինանյութերԳրիգոր ՆարեկացիԾաղիկԲնությունՇառլ ԱզնավուրԱրտադրյալԻզմիրԱղիների բորբոքային հիվանդությունԱլերգիա🡆 More