Կանադական Տիեզերական Գործակալություն

Կանադական տիեզերական գործակալություն (ԿՏԳ, ֆր.՝ Agence Spatiale Canadienne, ASC), հիմնադրվել է Կանադական տիեզերական գործակալության ակտի հիման վրա, որը թագավորական հավանության է արժանացել 1990 թվականի մայիսի 10-ին։ Գործակալությունը հաշվետու է Կանադայի Նորարարության, գիտության և տնտեսական զարգացման նախարարությանը։ Կանադական տիեզերական գործակալության ներկայիս նախագահն է Սիլվան Լապորտը, որն այս պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 9-ին 2015 թվականի փետրվարի 27-ի նշանակումից հետո։

Կանադական տիեզերական գործակալություն
Տեսակտիեզերական գործակալություն և Կանադական դաշնային վարչություն կամ գործակալություն
ԵրկիրԿանադական Տիեզերական Գործակալություն Կանադա
ՀապավումCSA և ASC
Հիմնադրվածմարտի 1, 1989
Գլխադասային գրասենյակԼոնգյոյ, Քվեբեկ, Կանադա, John H. Chapman Space Centre և Քվեբեկ, Կանադա
Անձնակազմ670 մարդ (2016)
Կայքasc-csa.gc.ca(անգլ.)(ֆր.)

ԿՏԳ գլխամասը գտնվում է Լոնգեյի Ջոն Հ. Չեփմեն տիեզերական կենտրոնում։ Գործակալությունը գրասենյակներ ունի նաև Օտտավայում` Դեյվիդ Ֆլորիդա լաբորատորիա, կապի փոքրիկ գրասենյակներ Հյուստոնում, Վաշինգտոնում և Փարիզում։

Պատմություն

Կանադական Տիեզերական Գործակալություն 
Կանադական տիեզերական գործակալության զինանշանը, 1991 թվականի հուլիսի 25, Կանադայի հերալդիական հեղինակության կողմից

Կանադայի վերին մթնոլորտի և տիեզերական ծրագրի ծագումը կարելի է դիտարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 1945-1960 թվականներին Կանադան, պաշտպանական հետազոտությունների հովանու ներքո, ձեռնամուխ եղավ մի շարք փոքրիկ գործարկիչ և արբանյակային հարակից նախագծերի` ներառյալ Black Brant rocket-ի զարգացումը, ինչպես նաև առաջադեմ ուսումնասիրություններ։ 1957 թվականին Կանադայի պաշտպանության հետազոտությունների հեռահաղորդակցության ցանցի (DRTE) գիտնականներն ու ճարտարագետները, ղեկավար Ջոն Հ. Չափմանի ղեկավարությամբ սկսեցին նախապես հայտնի S-27 կամ Topside Sounder Project նախագիծը։ Այս աշխատանքը շուտով կհանգեցնի Կանադայի առաջին ալիքին, որը հայտնի է որպես Alouette 1: Այս աշխատանքը շուտով կհանգեցներ Կանադայի առաջին արբանյակի զարգացմանը, որը հայտնի է որպես Alouette 1:

1962 թվականի սեպտեմբերին Alouette-ի մեկնարկի շնորհիվ Կանադան դարձավ երրորդ երկիրը, որն արհեստական արբանյակ տարածեց, տեղադրեց տիեզերքում։ Այդ ժամանակ Կանադան միայն ուներ վերին մթնոլորտային գործարկման հնարավորություններ (օդերևութաբանական հրթիռներ), հետևաբար Alouette 1-ը ամերիկյան ՆԱՍԱ-ն դեպի վեր ուղարկեց Կալիֆոռնիայի Լոմպոկի Վանդենբերգ օդուժի բազայից։

1980-ականներին այս և այլ տիեզերքի հետ կապված գործողությունները ստիպեցին Կանադայի կառավարությանը հրապարակել Կանադայի տիեզերական գործակալության ակտը, որը հաստատեց Կանադայի տիեզերական գործակալությունը։ Օրենքը ստացավ թագավորական համաձայնություն 1990 թվականի մայիսի 10-ին և ուժի մեջ մտավ 1990 թվականի դեկտեմբերի 14-ին։

1999 թվականին ԿՏԳ 'A-base' ֆինասավորման նախագծից անցավ 300 միլիոն դոլար ֆիքսված տարեկան բյուջեի։ Իրական բյուջեն տարեցտարի տարբերվում է լրացուցիչ ծախսերի և հատուկ նախագծերի պատճառով։

Կանադայի տիեզերական գործակալության մանդատն է նպաստել տիեզերքի խաղաղ օգտագործմանն ու զարգացմանը, գիտության միջոցով տիեզերքի գիտելիքները զարգացնելու և ապահովելու տիեզերական գիտությունն ու տեխնոլոգիան կանադացիների համար սոցիալական և տնտեսական օգուտներ ապահովելու համար։ Կանադական տիեզերական գործակալության առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ գործակալությունը հավատարիմ է տիեզերական գիտելիքների մշակմանը և կիրառմանը` ի օգուտ Կանադայի և մարդկության։

Նախագահներ

  • 1989- մայիսի 4, 1992 – Լարկին Կերվին
  • Մայիսի 4, 1992– հուլիսի 15, 1994 - Ռոլանդ Դորե
  • Նոյեմբերի 21, 1994– 2001 - Ուիլյամ ՄաքԴոնալդ Էվանս
  • Նոյեմբերի 22, 2001– նոյեմբերի 28, 2005– Մարկ Գարնո
  • Ապրիլի 12, 2007– December 31, 2007 - Լորիեր Բուասվերտ
  • Հունվարի 1, 2008- սեպտեմբերի 2, 2008 - Գայ Բյուժոլդ
  • Սեպտեմբերի 2, 2008 – փետրվարի 1, 2013 - Սթիվեն Մաքքլեյն
  • Փետրվարի 2, 2013 – օգոստոսի 5, 2013 - Գիլես Լեկլերկ (ժամանակավոր)
  • Օգոստոսի 6, 2013 - նոյեմբերի 3, 2014 - Ուոլթեր Նատինչիկ
  • Նոյեմբերի 3, 2014 - մարտի 9, 2015 - Լյուկ Բրյուլե, ժամանակավոր
  • Մարտի 9, 2015 - Սիլվան Լապորտ

Կանադական արբանյակներ

Կանադական Տիեզերական Գործակալություն 
Alouette 1` առաջին արբանյակը, որը կառուցվել էր ոչ Միացյալ Նահանգներում, ոչ էլ Խորհրդային Միությունում
Անվանում Մեկնարկ Դադարեցում Նպատակ
Alouette 1 Սեպտեմբերի 29, 1962 1972 Իոնոսֆերային հետազոտություն
Alouette 2 Նոյեմբերի 29, 1965 Օգոստոսի 1, 1975 Իոնոսֆերային հետազոտություն
ISIS 1 Հունվարի 30, 1969 1990 Իոնոսֆերային հետազոտություն
ISIS 2 Ապրիլի 1, 1971 1990 Իոնոսֆերային հետազոտություն
Hermes Հունվարի 17, 1976 Նոյեմբեր, 1979 Փորձարարական հեռահաղորդակցության արբանյակ
RADARSAT-1 Նոյեմբերի 4, 1995 March 29, 2013 Կոմերցիոն երկրազննման արբանյակ
MOST Հունիսի 30, 2003 Գործում է տիեզերական հեռադիտակ
SCISAT-1 Օգոստոսի 12, 2003 Գործում է Երկիրը զննող արբանյակ (Երկրի մթնոլորտ)
RADARSAT-2 Դեկտեմբերի14, 2007 Գործում է Կոմերցիոն երկրազննման արբանյակ
NEOSSat Փետրվարի 25, 2013 Գործում է Զննում է երկրամերձ օբյեկտները
Sapphire Փետրվարի 25, 2013 Գործում է Ռազմական տիեզերական հսկողություն
BRITE Փետրվարի 25, 2013 Գործում է տիեզերական հեռադիտակ
CASSIOPE Սեպտեմբերի 29, 2013 Գործում է Իոնոսֆերային հետազոտություն, փորձնական հեռահաղորդակցություն
M3MSat Հունիսի 22, 2016 Գործում է Կապի արբանյակ
RADARSAT Constellation 2018 Պլանավորված է Կոմերցիոն երկրային դիտարկման արբանյակ

Բացի այդ, կան կոմերցիոն արբանյակներ` թողարկված Telesat հեռահաղորդակցման ընկերության կողմից, նախկին թագավորական կորպորացիա, որը 1998 թվականին սեփականաշնորհվել է։ Դրանք են Anik արբանյակները, Nimiq արբանյակները (բոլորը ներկայում օգտագործվում են Bell TV) և MSAT-1: Հետագայում տեխնոլոգիական և հետազոտական արբանյակները մշակվել են Տորոնտոյի համալսարանի Տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից` ներառելով CanX ծրագիրը, ExactView-9 և GHGSat-D:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կանադական Տիեզերական Գործակալություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական տիեզերական գործակալություն» հոդվածին։

Tags:

Կանադական Տիեզերական Գործակալություն ՊատմությունԿանադական Տիեզերական Գործակալություն ԾանոթագրություններԿանադական Տիեզերական Գործակալություն Արտաքին հղումներԿանադական Տիեզերական ԳործակալությունՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍպիտակուցներԻրավագիտությունՔանդակագործությունՏասնաբանյաՏիգրան ԵրվանդյանԷներգիաԹվական անունԵրևանՎերաբերական (խոսքի մաս)ԿաթնասուններԹիթեռներՀայկական իժԱլերգիաՊրոլակտինՈրդանման ելունի բորբոքումԱռանց ընտանիքի (վիպակ)ՀոմոցիստեինԱրմավիրի մարզԶատկի ավանդույթներԴերենիկ ԴեմիրճյանԴանիաԴերբայական դարձվածՎահանագեղձԹաիլանդԵս և նաՁկներԿասկադ համալիրՆապաստակներՏիգրան ԱվինյանՈրովայնային ցավԴաշտանԱծանցյալԲեթմեն։ ՍկիզբըՀայաստանի կենդանական աշխարհՀատկացուցիչՀաագաԿապ (խոսքի մաս)Ալեքսանդր ՄակեդոնացիԽոյ (կենդանակերպի նշան)Կրծքավանդակի ցավԽոսրովի անտառ պետական արգելոցԿուսությունValve CorporationԳորտերՀովհաննես ԹումանյանՏավուշի մարզԱլբերտ ԱյնշտայնՏրդատ ԱԱրգանդՕգյուստ ՇառլուաՊրոտամին սուլֆատԱստիգմատիզմԳյումրիՆեմեսիս գործողությունԵրևանի պատմությունՀամո ՍահյանԾնեբեկՄեդիագրագիտությունՆեմեսիս (դիցաբանություն)Հայաստանի լեռներԼյարդի ցիռոզՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԲնություն8 նոր ժամադրություններԱմոթույքՄայրցամաքՆերգործական սեռԴոն Կիխոտ (վեպ)Ադոլֆ ՀիտլերԹուրքիաԱծական անունԱրենիի քարանձավԵրևանի վարչական բաժանումՆԱՏՕԾաղկեվանքՀրանտ ՄաթևոսյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն🡆 More