Լուկրեցիա Մոտտ

Լուկրեցիա Մոտտ (անգլ.՝ Lucretia Mott հունվարի 3, 1793(1793-01-03), Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 11, 1880(1880-11-11) կամ 1880, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), կանանց իրավունքներ շարժման ամերիկացի ակտիվիստ և քվարկ։

Լուկրեցիա Մոտտ
անգլ.՝ Lucretia Mott
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1793(1793-01-03)[…]
ԾննդավայրՆանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 11, 1880(1880-11-11)[…] (87 տարեկան) կամ 1880
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԼուկրեցիա Մոտտ ԱՄՆ
ԿրթությունOakwood Friends School?
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, աբոլիցիոնիստ, քարոզիչ, հակապատերազմային ակտիվիստ, ուսուցչուհի, գրող և սուֆրաժիստ
ԱմուսինJames Mott?
Ծնողներհայր՝ Thomas Coffin?, մայր՝ Anna Folger?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMaria Mott? և Thomas Mott?
Լուկրեցիա Մոտտ Lucretia Mott Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Նանտուկետ քաղաքում։

13 տարեկան հասակում նրան ուղարկել են ուսանելու Նյու Յորքի Քեյքեր գիշերօթիկ դպրոցում։ Քոլեջը ավարտելուց հետ մնացել է այնտեղ և աշխատել որպես ուսուցիչ։

Կանանց իրավունքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել այն ժամանակից, երբ իմացել է, որ իր դպրոցում գործող տղամարդ ուսուցիչները երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կին ուսուցիչները։

Լուկրեցիա ամուսնացել է Ջեյմս Մոտտի հետ, ով աշխատել է նույն դպրոցում որպես ուսուցիչ, ընտանիքի հետ Ֆիլադելֆիա տեղափոխվելուց հետո։ Հարսանիքը տեղի է ունեցել 1811 թվականի ապրիլի 10-ին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են 6 երեխա։ Երկրորդ երեխան մահացել է երկու տարեկան հասակում։

Շատ քվակերների նման, Մոտտը նույնպես դեմ էր ստրկությանը։ Ոգեշնչված Էլիաս Հիքսից, նա, ինչպես և այլ քվարկերներ, հրաժարվել է օգտագործել ստրուկների կողմից պատրաստված արտադրանքները՝ մորթի, բամբակյա հագուստ և այլն։ 1821 թվականին Մոտտը դարձել է քվակերներ նախարար։ Ամուսնու աջակցությամբ շատ է ճանապարհորդել երկրով մեկ։ Իր քարոզների ժամանակ խոսել է նաև ստրկության խնդրի մասին։ 1833 թվականին ամուսինը օգնում է նրան ստեղծել ստրկության հակառակորդների ամերիկյան միությունը։ Այդ ժամանակ, արդեն իսկ փորձառու նախարարը և ստրկության դեմ ակտիվ մարտիկ, Լուկրեցիա Մոտտը միակ կինն էր, ով ելույթ էր ունենում Ֆիլադելֆիայում կազմակերպչական հավաքի ժամանակ։ Նա հավանություն է տվել միության սահմանադրության տեքստին և միշտ աջակցություն էր ցուցաբերում, երբ անհնար էր հույս դնել ուրիշների վրա։ Ֆիլադելֆիայի ժողովից ընդամենը մի քանի օր անց, պատվիրակների հրատապ խնդրանքով, Մոտտը, սպիտակ և սևամորթ այլ կանայք հիմնել են Ֆիլադելֆիայի կանանց հակաստրկության հասարակությունը, որը դեմ էր ինչպես ստրկությանը, այնպես էլ ռասիզմին։

Մոտտը մասնակցել է ստրկության դեմ պայքարի ամերիկյան կանանց բոլոր երեք ազգային կոնֆերանսներին։ 1838 թվականի Ֆիլադելֆիայի համաժողովի ժամանակ ռեակցիոնիստների ամբոխը քանդել է Փենսիլվանիա Հոլը՝ վերջերս բացված աբոլիցիոնիստների կողմից մեծ ժողովների համար նախատեսված շենքը։ Սպիտակ և սևամորթ կին պատվիրակները, որոնց թվում էր նաև Մոտտը, անվնաս դուրս են եկել ավերված շենքից մարդկանց ամբոխի միջով։ Դրանից հետո աբոլիցիոնիստական շարժման արմատական հակառակորդների ամբոխի թիրախը պետք է դառնա Մոտտի տունը, ինչպես նաև Ֆիլադելֆիայի «սև» թաղամասերն ու հաստատությունները։ Մոտտի ընկերներից մեկը կարողացել է ամբոխին շեղել իր տնից

1840 թվականի հունիսին Մոտտը մասնակցել է ստրկության հակառակորդների համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունեցել Լոնդոնում։ Չնայած նրան, որ Մոտտը վեց կին պատվիրակներից մեկն էր, տղամարդիկ դեմ են քվեարկել կանանց մասնակցությանը մինչև խորհրդաժողովի մեկնարկը։ Որոշվել է, որ կանայք պետք է նստեն ամբողջ հանդիպումը առանձին տղամարդկանցից։ Այդ ժամանակվա հասարակական կարգերը, որպես կանոն, թույլ չէին տալիս կանանց մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են աջակցել խորհրդաժողովի անդամներից կանանց բացառմանը։

Համայնքի ակտիվիստ Էլիզաբեթ Քադի Ստանտոնը մասնակցել է խորհրդաժողովին։ Նա հիանում էր Մոտտի գործունեությամբ, և շուտով կանայք ընկերներ ու դաշնակիցներ են դարձել։

Ոգեշնչվելով Անգլիայի և Շոտլանդիայի ակտիվ քննարկումներից`Մոտտը վերադարձավ ԱՄՆ, որտեղ նա շարունակել է ավելի մեծ եռանդով շարունակել աբստրակցիոնիստական գործունեությունը։

Քաղաքացիական պատերազմից հետո Լուկրեցիա մոտն ընտրվել է իրավահավասարության ամերիկյան ասոցիացիայի առաջին նախագահ, որը պայքարել է ընդհանուր ընտրական իրավունքի համար։

1864 թվականին Մոտտը մի քանի հիքսիթական քվաքերների հետ հիմնադրել է Ֆիլադելֆիայի տակ գտնվող Սուորթմոր քոլեջը, որը մինչ օրս համարվում է Միացյալ Նահանգների լավագույն հումանիտար քոլեջներից մեկը։

1866 թվականին Մոտտը, Ստանտոնը, Սյուզան Էնթոնին և Լյուսի Սթոունը հիմնել են «Հավասարության ամերիկյան ասոցիացիա»։

Բացի այդ, Մոտտը Ֆիլադելֆիայի Հյուսիսային Ասոցիացիայի հիմնադիր և նախագահն էր աղքատ կանանց իրավունքների և զբաղվածության համար։

Լուկրեցիա Մոտտը մահացել է թոքաբորբից իր տանը։ Թաղվել է Հյուսիսային Ֆիլադելֆիայում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Լուկրեցիա Մոտտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիա Մոտտ» հոդվածին։

Tags:

17931880d:Q18372627d:Q267107d:Q49149Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԿանանց իրավունքներՀունվարի 3ՄասաչուսեթսՆոյեմբերի 11ՓենսիլվանիաՔվակերներՖիլադելֆիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շահան ՆաթալիՎանի հերոսամարտՔարային շինանյութերԶատիկՄխիթարյան միաբանությունԱնտառՈւիլյամ ՇեքսպիրԱրթուր ՉիլինգարովԶվարթնոցի տաճարՎիտամին DՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԴրաստամատ ԿանայանՈւսուցման մեթոդներ և հնարներԿենդանակերպի նշաններՀայկական դրամՍիամանթոՎիլսոնյան ՀայաստանՇիրակի մարզԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍինդրիկԳնարբուկՄեղուներՀայաստանի ՍահմանադրությունՎիրուսներՆախադասության գլխավոր անդամներՏուբերկուլոզԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Լեոնարդո դա ՎինչիԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)ՓոշոտումԹուրք-հայկական պատերազմ (1920)Էլեկտրոնիկի արկածներըԴերենիկ ԴեմիրճյանՄուսա լեռան հերոսամարտՕվկիանոսՀարցական և հարաբերական դերանուններԼեոնիդ ԱզգալդյանՎահան ՏերյանԱտոպիկ մաշկաբորբԱրշակունիների թագավորությունiga2bԳարունՀայաստանի Հանրապետության նախագահԿարսՄակբայՀունաստանԱծանցյալԲուդդայականությունԿոմիտասԶվարթնոց միջազգային օդանավակայանՍպիտակ ձին (պատմվածք)Ջեմալ փաշաԱրտաշատՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՌուբեն ՍևակԴեռահասի հոգեբանությունՏիգրան ՊետրոսյանԿարմրուկՔարՀրանտ ՄաթևոսյանԽաղաղ օվկիանոսՍիմոն ԱբգարյանԱրարատի մարզՏիգրան ՄեծՄակարիոս IIIՏիգրան ՄանսուրյանԳևորգ ՄկրտչյանՀոգեբանությունԱնահիտՖուտբոլԴաունի համախտանիշՕսմանյան կայսրությունԱղբյուր ՍերոբՄատենադարանՕրալ սեքսՊետրոս ԴուրյանՎիտամին D-ի անբավարարություն🡆 More