Լի Կաշին

Լի Կաշին (չինարեն՝ 李嘉誠爵士, հունիսի 13, 1928(1928-06-13), Chao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն), հոնկոնգցի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2014 թվականի ապրիլի 16-ի դրությամբ նա 31.9 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ 2015 թվականի դրությամբ CK Hutchison Holdings-ի խորհդրի նախագահն է՝ այդպիսով աշխարհում համարվելով բեռնարկղերի տերմինալների ամենամեծ օպերատորը և գեղեցկության ու առողջապահական պարագաների ամենամեծ մանրավաճառը։

Լի Կաշին
չինարեն՝ 李嘉誠
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1928(1928-06-13) (95 տարեկան)
ԾննդավայրChao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն
ՔաղաքացիությունԼի Կաշին Կանադա և Լի Կաշին Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունձեռնարկատեր, նավատեր, համաշխարհային դատավոր և գործադիր տնօրեն
ԱմուսինChong Yuet Ming?
Զբաղեցրած պաշտոններհամաշխարհային դատավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVictor Li? և Richard Li?
Լի Կաշին Li Ka-shing Վիքիպահեստում

2001 թվականին Asiaweek-ի կողմից ճանաչվել է Ասիայի ամենաազդեցիկ մարդը։ Նրա ընկերությունները Հոնկոնգի Ֆոնդային բորսայի շուկայի կապիտալիզացիայի 15%-ն են ձևավորում։ 2006 թվականին Սինգապուրում Ֆորբս ամսագիրը և Ֆորբս ընտանիքն առաջին անգամ Լի Կաշինին շնորհեց «Malcolm S. Forbes Lifetime Achievement Award» մրցանակը։ Չնայած ունեցած հարստությանը՝ Լին վաստակել է առանց շռայլությունների կենսակերպ վարողի համբավ․ հայտնի է հասարակ սև կտորից կոշիկներ հագնելով և ոչ թանկարժեք Սեիկո ձեռքի ժամացույց կրելով։ Հոնկոնգի ամենահարուստ թաղամասերից մեկում՝ Deep Water Bay-ում առանձնատուն ունի։ Լին համարվում է նաև Ասիայի ամենամեծահոգի մարդասերներից մեկը, ով 2015 թվականի օգոստոսի դրությամբ բարեգործական նպատակներով նվիրաբերել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար։ Հաճախ նրան Հոնկոնգում կոչում են «Սուպերմեն»՝ բիզնեսի ոլորտում աչքի ընկած խիզախության համար։

Լի կաշինը ծնվել է 1928 թվականին Չինաստանի Գուանգդոնգ պրովինցիայի Չաոչժոու քաղաքում։ Հոր մահվան պատճառով ստիպված էր թողնել դպրոցը 15 տարեկան հասակում և աշխատանք գտնել պլաստմասսա վաճառող ընկերությունում, որտեղ աշխատում էր օրական 16 ժամ։ 1950 թվականին նա հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Cheung Kong Industries-ը։ Պլաստմասսա արտադրող ընկերությունից Լիին հաջողվեց այն դարձնել Հոնկոնգի առաջատար անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն, որը 1972 թվականին գրանցվեց Հոնկոնգի Ֆոնդային բորսայում։ Cheung Kong-ը ընդարձակվեց՝ գնելով Hutchison Whampoa-ն և Hongkong Electric Holdings-ը համապատասխանաբար 1979 և 1985 թվականներին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լի Կաշին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Կաշին» հոդվածին։

Tags:

192820142015d:Q1062490d:Q13426199d:Q9574619Ապրիլի 16ԱսիաՀունիսի 13Չինարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆԱՏՕՄեղուներՇունՕստեոարթրոզԳեղարդի վանքԿաթվածՏողադարձԵրկաթ պակասորդային սակավարյունությունԻտալիաԴավիթ ՄուրադյանՀարսնացու հյուսիսիցՍարկոմաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԶատիկ7-ZipՎիտամինԲնությունՀովազներՍինգապուրՍտեփանավանի դենդրոպարկՄուրացանՀայկական պարԱխթալայի վանքՇաղկապՀայկական ատոմային էլեկտրակայանԼոնդոնՄայիսյան հերոսամարտեր1-ին տիպի շաքարային դիաբետԲույսերՀարադրությունԼիպոմաԱնդրանիկ Հարությունյան (դերասան)Ինֆեկցիոն մոնոնուկլեոզՉինական մեծ պարիսպՆոյՄիավորված ազգերի կազմակերպությունԼինուքսՍարդերԿուղբԳառնու ամրոցՄարդու պապիլոմավիրուսԺիլբերտի համախտանիշԹոքաբորբՓարիզԳլաուկոմաՄերկուրի (մոլորակ)Մոնա ԼիզաՄարդու ատամՀեմոգլոբինՀայկական գորգՏասնաբանյաԿենդանակերպՍրտի ռիթմի խանգարումներՄեծ ՀայքՎարդան ՄամիկոնյանՔառակուսի մետրԳոյական անունԻոսիֆ ՍտալինՎագրՀառիճի վանքՎանաձորԱրմավիրի մարզՔոբայրի վանքՄարսողական համակարգՄարմաշենի վանքԲրյունետ (երգչուհի)ՄանրանկարչությունԱնանիա ՇիրակացիՄովսես ԽորենացիՀայեր69Հունական դիցաբանությունԱկսել Բակունց🡆 More