Դատական Համակարգ

Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնի անմիջական պարտականությունն է) գործընթացներում։ Չնայած այդ ամենին՝ դատարանը կարող է սահմանել դատական նախադեպ, որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ Դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել սահմանադրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Դատավորներն անձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները դե ֆակտո համարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի (դատական վճռի վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։

Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և Հայաստանում) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է դատախազների, պետական փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, հանրային նոտարների, դատաոստիկանական ծառայողների և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների։

Հայաստանի դատական համակարգ

Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ սնանկության մասնագիտացված դատարան)։ Հայաստանում բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ և արդարացի կիրառությունը։ Սահմանադրական դատարանի դատավորը և անդամն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը։

Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով։ Հայաստանում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորվում և գործում է Արդարադատության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 9 դատավոր, Հայաստանի նախագահի և ԱԺ-ի նշանակած 2-ական իրավաբան գիտնականներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Արդարադատություն (հանդես)Գործադիր իշխանությունԴատական ատյանԴատական նախադեպԴատավճիռԴատարանԴե ֆակտոԻշխանությունների բաժանում (ուսմունք)Միջազգային իրավունքՊետական մարմիններՍահմանադրությունՕրենսդիր իշխանություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գևորգ ՉաուշՍյունիքի մարզԱվարայրի ճակատամարտԱռնո ԲաբաջանյանԿայծակՓսորիազԲագրատունիներՈւսուցման մեթոդներԱռաջին համաշխարհային պատերազմԿոտայքի մարզԱնկլավ և էքսկլավԱրհեստական բանականությունՄրջյուններՆատրիումի քլորիդՖեյսբուքՀայաստանի պատմական մայրաքաղաքներԿրիաներԳևորգ Մարզպետունի (վեպ)Վերաբերական (խոսքի մաս)ՕձերԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀայաստանի Կարմիր գիրքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթՕդՀովհաննես ԱդամյանՔաոս (վեպ)Արշակ եպիսկոպոս ԽաչատրյանՔանդակագործությունՇուշիի ազատագրումԼոբիՀայերԲարդ նախադասությունԹուրքիաԳարունՄխիթարյան միաբանությունԵրազահանԿոստանդնուպոլիսՍտրեպտոկոկային ֆարինգիտԼիմֆոմաBooking.comԱշոտ Գ ՈղորմածԳետային խեցգետիններՅոհան ԳուտենբերգՇախմատԻսահակ ՆյուտոնՎրաստանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Ամոքսիցիլին/կլավուլանաթթուՆոր ԶելանդիաԱլերգիաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԼիտրԿենդանիների հատկանիշների ցանկԱշոտ Ա ՄեծԱնահիտՄարսողական համակարգԿիպրոսԹալեաթ ՄեհմեդԴեռահասի հոգեբանությունԳորշ արջՌոբերտ ՔոչարյանՍատուրն (մոլորակ)Գուգլ (որոնողական համակարգ)ԵրաժշտությունՍելեկցիաՍտեփանավանի դենդրոպարկՀայերենի այբուբենՖոտոսինթեզԱղերՎարդԳենետիկ հիվանդություններԱլեքսանդր ՄակեդոնացիԱնուղղակի խնդիր🡆 More