Լիլոնգվեն (անգլերեն՝ Lilongwe), Մալավիի մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▲989 318 մարդ (սեպտեմբերի 3, 2018)։ Քաղաքը գտնվում է Մալավիի կենտրոնական մասում՝ Մոզամբիկի և Զամբիայի սահմանի մոտ։ Մալավիի համար կարևոր տնտեսական և տրանսպորտային կենտրոն է։ Անվանվել է Լիլոնգվե գետի անվամբ։
Քաղաք | ||
---|---|---|
Լիլոնգվե | ||
Lilongwe | ||
Երկիր | Մալավի | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Հիմնադրված է | 1902 թ. | |
Մակերես | 727,79 կմ² | |
ԲԾՄ | 1 110 մ | |
Բնակչություն | ▲989 318 մարդ (սեպտեմբերի 3, 2018) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Պաշտոնական կայք | llcitycouncil.org | |
| ||
Լիլոնգվեն դարեր շարունակ դարեր շարունակ եղել է փոքր ձկնորսական գյուղ՝ Լիլոնգվե գետի ափին։ Բրիտական գաղութային տիրապետության ժամանակ բնակավայրը դարձավ վարչական կենտրոն՝ իր ռազմավարական դիրքի շնորհիվ։ Պաշտոնապես հիմնադրվել է 1906 թվականին՝ որպես առևտրային փոստ։ Լիլոնգվեն քաղաք է ճանաչվել 1947 թվականին։ Անկախացումից հետո այն դարձավ Մալավիի կենտրոնական շրջանի կարևոր առևտրային կենտրոն։ Քաղաքի աճին խթանեց այն, որ երկրի նախկին ղեկավար Հասթինգս Կամուզու Բանդան այն դարձրեց Մալավիի նոր մայրաքաղաք՝ 1975 թվականին։ Կառավարության վերջին գրասենյակները տեղափոխվել են Լիլոնգվե 2005 թվականին։ Քաղաքի բնակչությունը տարեկան աճում է 4.3%-ով։
Տարի | Բնակչություն |
---|---|
1966 | 19,425 |
1977 | 98,718 |
1987 | 223,318 |
1998 | 440,471 |
2008 | 674,448 |
2015 | 1,077,116 |
2020 | 1,324,314 |
Լիլոնգվեում գործող 38 մասնավոր և 66 հանրային դպրոցներում սովորում են ընդհանուր առմամբ 103,602 աշակերտ։ Ինչպես նաև 30,795 աշակերտ 29 միջնակարգ դպրոցում։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից տրված $70 միլիոն վարկի օգնությամբ այժմ քաղաքում կառուցվում է 40,000 տեղանոց ազգային ստադիոն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլոնգվե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 614)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լիլոնգվե, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.