Լեդի Լևեր Պատկերասրահ

Լեդի Լևեր պատկերասրահ (անգլ.՝ Lady Lever Art Gallery), թանգարանը հիմնադրել և կառուցել է գործարար և բարերար Լևերհյուլմի 1-ին վիկոնտ Ուիլյամ Լևերը։ Թանգարանը բացվել է 1922 թվականին։ Թանգարանը ուշ Վիկտորիական և Էդվարդյան դարաշրջանի գոյություն ունեցող կարևոր կառույց է։ Պատկերասրահը գտնվում է Լիվերպուլի մոտ՝ Պորտ Սանլայթ համայնքում։ Հավաքածուն ներառում է Լորդ Լևերհյուլմի անձնական ճաշակի և հետաքրքրությունների գեղագիտական և դեկորատիվ արվեստի նմուշներ, այդ թվում 19-րդ դարի բրիտանական կտավներ, քանդակներ, 18-րդ դարի վերջի, վաղ 20-րդ դարի աշխատանքներ, ինչպես նաև անգլիական կահույքի (Ուեջվուդ), չինական կերամիկայի, փոքրածավալ առարկաների, օրինակ հին հունական ծաղկամանների, հռոմեական քանդակների նմուշներ։ Նմուշների մեծ մասը բնօրինակ նվիրատվություններ են, սակայն հավաքածուն շարունակում է ընդլայնվել ժամանակակից տեմպերով։

Լեդի Լևեր պատկերասրահ
Լեդի Լևեր Պատկերասրահ
Լեդի Լևեր Պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
ԵրկիրԼեդի Լևեր Պատկերասրահ Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՈւիրրալ
ՎայրՊորտ Սանլայթ
Մասն էNational Museums Liverpool?
ՀասցեPort Sunlight Village, Wirral CH62 5EQ
Հիմնադրվել է1922
ՀիմնադիրWilliam Lever, 1st Viscount Leverhulme?
Կայքliverpoolmuseums.org.uk/ladylever/(անգլ.)

Հատուկ պատմական և մշակութային հետաքրքրությունների շարքում ընդգրկված այս պատկերասրահը Լիվերպուլի ազգային թանգարանների մաս է կազմում։ 2015 թվականին պատկերասրահի մի մասը փակվել է շինարարական աշխատանքների համար։ Շրջիկ ցուցահանդեսով նմուշները ներկայացվել են Ճապոնիայում և այլուր։ Պատկերասրահի վերակառուցված հատվածը բացվել է 2016 թվականի գարնանը։

Թանգարանում նկարները, քանդակներն ու կահույքը ցուցադրվում են միասին։ Պատկերասրահն ունի հինգ «ժամանակաշրջանների սենյակներ»՝ ստեղծված ժամանակաշրջանին բնորոշ ներքին հարդարանքներով։

Պատմություն

Արվեստի նմուշներ Լևերը սկսել է հավաքել 19-րդ դարի վերջում, որոնք նա օգտագործել է գովազդելու Սանլայթի օճառ ապրանքանիշը, որն ստեղծվում էր պատկերասրահից մի քանի քայլ հեռավորության վրա, որի միջոցով նա հարստացավ։ Հարստանալուն զուգահեռ՝ արվեստի հավաքածուն ընդլայնեց, ինչպես նաև բարձրացավ նրա կոլեկցիոներական ճաշակը։ Նա հիմնականում հավաքում էր բրիտանական արվեստի նմուշներ, սակայն հետաքրքրված էր նաև չինական արվեստով ու չինական ճենապակով, հռոմեական քանդակներով ու հունական ծաղկամաններով, որոնք նա հավաքել է ցույց տալու այն ոճերը, որոնք 18-րդ և 19-րդ դարերում իրենց ազդեցությունն են ունեցել բրիտանացի արվեստագետների վրա։

Լեդի Լևեր Պատկերասրահ 

Հավաքածու

Պատկերասրահում ներկայացված են վիկտորիական գեղանկարչության տարբեր տենդենցներ, ներառյալ պրեռաֆայելիտների գործեր և՛ Պրեռաֆայելիտների եղբայրության, և՛ իրենց հետագա կարիերայի աշխատանքներով։ Ներկայացված են նաև սոցիալական պայմաններին առնչվող գործեր, դասական ռեվիվալիզմ, պատմական նկարչություն։ Ներկայացված են Ջոն Էվերետ Միլեի, Ֆորդ Մեդոկս Բրաունի, Ուիլյամ Հոլման Հանտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Բյորնս Ջոնս բարոնետի, Ֆրեդերիկ Լեյտոնի և այլոց կարևոր աշխատանքներ։ Պատկերասրահն ունի Ուիլյամ Էտտի ստեղծագործությունների մեծ հավաքածու։

Ուեջվուդ հավաքածուի հիմնական մասը Թվիդմաուֆի 1-ին բարոն Դուդլի Մերջորիբանկի 1905 թվականին գնված հավաքածուից են, որն էլ իր հերթին ձևավորվել էր Ջոսայա Ուեջվուդի ծոռ Չարլզ Դարվինի հավաքածուից։ Այն աշխարհի լավագույն jasperware հավաքածուն է։

Հավաքածուում ներկայացված կտավներից են՝

«Նոր քանդակներ» նմուշներից ներկայացված են հետևյալ արվեստագետների գործերը՝

  • Էդվարդ Օնլոու Ֆորդ
  • Ջոն Գիբսոն
  • Ուիլյամ Գոսքոմ Ջոն
  • Ֆ. Ու. Պոմերոյ

Շենք

1913 թվականին ճարտարապետներ Ուիլյամ և Սոգար Օվենները գեղարվեստական ճարտարապետական ոճով նախագծել են Լեդի Լևեր պատկերասրահի շենքը։ Շենքի բացումը տեղի է ունեցել 1922 թվականին Վիկտորիայի կրտսեր դստեր արքայադուստր Բեատրիսի կողմից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լեդի Լևեր Պատկերասրահ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Լևեր պատկերասրահ» հոդվածին։

Tags:

Լեդի Լևեր Պատկերասրահ ՊատմությունԼեդի Լևեր Պատկերասրահ ՀավաքածուԼեդի Լևեր Պատկերասրահ ՇենքԼեդի Լևեր Պատկերասրահ ՊատկերասրահԼեդի Լևեր Պատկերասրահ ԾանոթագրություններԼեդի Լևեր Պատկերասրահ Արտաքին հղումներԼեդի Լևեր Պատկերասրահ18-րդ դար19-րդ դար192220-րդ դարԱնգլերենԼիվերպուլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳովազդՋավախքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՍակուրաԿոտայքի մարզԴերենիկ ԴեմիրճյանՏավուշի մարզՍիֆիլիսՍարդարապատի հերոսամարտՇիրակի մարզԱտոպիկ մաշկաբորբՎահան ՏերյանԱֆրիկաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱստիգմատիզմՈւսուցման մեթոդներԹրոմբոցիտԱնորոշ դերբայՔիմիական տարրերի ցանկԱրյան ճնշումԳլխուղեղի բորբոքումՈւղիղ խնդիրԿտավատԱշխարհի բնակչությունԿույր աղիքԲոտուլիզմԼիտրԳեղամ ՍարյանԱծականի համեմատության աստիճաններԿուսաթաղանթԹաթուլ ԿրպեյանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱստվածԷդգար ՂազարյանԿոնՓսորիազՌաֆայել ՍանտիՄեղուներԽենթըՍաղմոսավանքՎիտամին AՀովհաննես ՇիրազԴժոխք (Աստվածային կատակերգություն)Հայրենական մեծ պատերազմԻսրայելԱստվածային կատակերգությունՀիսուսՀեմոգլոբինՄիավորված ազգերի կազմակերպությունԱզոտԳլխուղեղի ուռուցքՕրգանական միացություններՆաիր ՏիկնիզյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄեգաբատՀելիկոբակտեր պիլորի վարակԳարունՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ԴՆԹԿարմիր գիրքԼոգիստիկաՀարավային ԿորեաԱռաջավորասիական ընձառյուծՄիջատներԱրա ՀարությունյանԱստվածաշունչՇագանակագեղձՈրդանման ելունի բորբոքումԿոկորդաբորբԱզատի ջրամբարԷկոլոգիաԷյֆելյան աշտարակԽորանարդՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՍուր բրոնխիտԱրշակ ԲԽաչակրաց արշավանքներԹուրքիաԱծական անուն🡆 More