Լա Շո Դը Ֆոն

Լա Շո դը Ֆոն-(ֆր.՝ La Chaux-de-Fonds, գերմ.՝ Tschuderifung), քաղաք և համայնք Շվեյցարիայում, որը Բիլ քաղաքի հետ միասին շվեյցարական ժամացույցների խոշորագույն արտադրողն է։ Հարևան Լը Լոկլ քաղաքի հետ ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես ակնառու նմուշ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի «գործարան-քաղաքի»-ի , որը մասնագիտացած է որոշակի արտադրության, տվյալ դեպքում՝ ժամացույցների արտադրության մեջ։

Բնակավայր
Լա Շո դը Ֆոն
ֆր.՝ La Chaux-de-Fonds
Դրոշ Զինանշան
Լա Շո Դը Ֆոն Լա Շո Դը Ֆոն

Լա Շո Դը Ֆոն
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես5566 կմ², 55,72 կմ²
ԲԾՄ1039 մետր, 997 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն37 942 մարդ (դեկտեմբերի 31, 2018)
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2300 և 2301
Ավտոմոբիլային կոդNE
Պաշտոնական կայքchaux-de-fonds.ch(ֆր.)
Լա Շո դը Ֆոն (Շվեյցարիա)##
Լա Շո դը Ֆոն (Շվեյցարիա)
Լա Շո Դը Ֆոն
Լա Շո Դը Ֆոն
Տեսարան Լա Շո դը Ֆոնից

Աշխարհագրություն

Լա Շո դը Ֆոն քաղաքը գտնվում է Շվեյցարիայի արևմտյան մասում, Նևշատել կանտոնի հյուսիս-արևմուտքում։ Լա Շո դը Ֆոնը մեծությամբ երրորդ քաղաքն է այսպես կոչված՝ Ֆրանսիական Շվեյցարիայում՝ Ռոմանդիայում (Ժնևից և Լոզանից հետո) և ամենամեծ քաղաքը Վերին Յուրայի տարածաշրջանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 992 մետր բարձրության վրա և այդ առումով ամենաբարձրադիր բնակավայրերից մեկն է Եվրոպայում։ Զբաղեցնում է 55.66 քառակուսի կիլոմետր տարածք։

Բնակչություն

Լա Շո Դը Ֆոն 
Լա Շո դը Ֆոն քաղաքի գլխավոր փողոցը

Քաղաքի բնակչությունը կազմում է 37 433 մարդ։ Բնակչության 85,5%-ը ֆրանս-շվեյցարացիներ են, 3,6%-ը իտալա-շվեյցարացիներ, 3,2%-ը պորտուգալացիներ, 2,4%-ը գերմանա-շվեյցարացիներ։

Պատմություն

Լա Շո դը Ֆոնը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1350 թվականին՝ որպես La Chaz de Fonz: Դեռևս 16-րդ դարում այն մի աննշան բնակավայր էր՝ մեկ տասնյակից մի փոքր ավելի փայտե խրճիթներով։ Լա Շո դը Ֆոն քաղաքի բուռն զարգացումը սկսվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Ժամացույցի արտադրությունն այստեղ սկիզբ է առել 18-րդ դարի սկզբին, և նույն դարի վերջին Լա Շո դը Ֆոնը վերածվել է արդյունաբերական կենտրոնի։

1794 թվականին քաղաքի 3/4 մասը ավերվել է հրդեհների պատճառով, այնուհետև այն վերակառուցվել է՝ ժամացույցի արտադրության կարիքներին համապատասխանեցված պլանավորումով։ Մինչև 1806 թվականը քաղաքը հայտնվել է Նևշատելի իշխանության տակ, որը կապված էր Պրուսիայի հետ անհատական ունիայով։ Այնուհետև 1806-1815 թվականներին դարձել է Ֆրանսիայի մաս կազմող քաղաք։

Անվանի անձինք

Լա Շո դը Ֆոն քաղաքում ծնվել են՝

  • Շառլ Էդուար լը Կորբյուզիե - մոդեռնիստ ճարտարապետ, այստեղ է կառուցել իր առաջին շենքերը՝ տուն ծնողների համար (Սպիտակ վիլլան), Շվոբ վիլլան և կինոթատրոն։
  • Լուի Շևրոլե - մեքենայի դիզայներ և ավտոարշավորդ, Chevrolet ապրանքանիշի ստեղծողը
  • Պիեռ-Ժակ Դրոզ - մաթեմատիկոս և մեխանիկ, ժամացույցների, ավտոմատ տիկնիկների կոնստրուկտոր
  • Բլեզ Սանդրար, բանաստեղծ, գրող և էսսեիստ

1848 թվականին Լա Շո դը Ֆոն քաղաքում հիմնադրվել է Omega ժամացույցների արտադրության ընկերությունը։

1895 թվականին հիմնադրվել է Rotary ժամացույցների արտադրության ընկերությունը։

1992 թվականին հիմնադրվել է Bell & Ross ժամացույցների արտադրության ընկերությունը։

Տրանսպորտ

Քաղաքում գործում է Լա Շո դը Ֆոն երկաթուղային կայարանը, Les Eplatures օդանավակայանը և Լա Շո դը Ֆոն տրոլեյբուսի համակարգը։

Տնտեսություն

Քաղաքի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության և ժամացույցների արտադրության վրա։

Գրականություն

  • «Шо-де-Фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

Լա Շո Դը Ֆոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Շո դը Ֆոն» հոդվածին։

Tags:

Լա Շո Դը Ֆոն ԱշխարհագրությունԼա Շո Դը Ֆոն ԲնակչությունԼա Շո Դը Ֆոն ՊատմությունԼա Շո Դը Ֆոն Անվանի անձինքԼա Շո Դը Ֆոն ՏրանսպորտԼա Շո Դը Ֆոն ՏնտեսությունԼա Շո Դը Ֆոն ԳրականությունԼա Շո Դը Ֆոն ԾանոթագրություններԼա Շո Դը ՖոնԳերմաներենՇվեյցարիաՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀին ՀունաստանՀեռուստատեսային կենտրոնՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՆար-ԴոսՀապավումԱդոլֆ ԻվոնԲջիջՕրալ սեքսԲարդ նախադասությունԳլխուղեղԹթվածինՊահքՄատյան ողբերգությանԵզդիներԱշտարակ (քաղաք)Հովհաննես ԹումանյանԳլանՍայաթ-ՆովաԹոքաբորբՄխիթարյան միաբանությունԲասկետբոլՈղնաշարԿարմիր գիրքԱկնեՖեյսբուքԱրցախյան ազատամարտԱբովյան (քաղաք)Պատմություն Հայոց (Խորենացի)Գորշ գայլԵռանկյունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԶատկի ավանդույթներԲանկԲելեՎի (երգիչ)Ախթալայի վանքՀունական դիցաբանությունՍրտի կծկումների հաճախականությունԱղասի ԱյվազյանԲագրատունիներՄինաս ԱվետիսյանՀարավային ԱմերիկաՂազարոս ԱղայանԽորվաթիաԿենդանակերպի նշաններԱրջերՏիեզերքԿարճատեսությունԱդրբեջանԽալազիոնՀին ԿտակարանԴուայթ ԷյզենհաուերԴեղանյութերԳլխուղեղի բորբոքումԷդուարդ ՍպերցյանՀայերենի կետադրությունԱլեքսանդր ՇիրվանզադեՌապոնեՅուԹյուբՍարդարապատի հերոսամարտՈրոնողական ռոբոտՎրաստանԿելվին (չափման միավոր)Հնդեվրոպական լեզուներԹուրքիաՔեոփսի բուրգՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԵրեք հրացանակիրներԻրավական նորմՎբեթԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀայաստանի զինանշանՀյուսիսային ԿորեաՀաագաԽաչակրաց արշավանքներԼիմֆոմաՌևմատոիդ արթրիտԱլբերտ Այնշտայն🡆 More