Ինչպես էր կոփվում պողպատը (ռուս.՝ Как закалялась сталь), խորհրդային գրող Նիկոլայ Ալեքսեևիչ Օստրովսկու ինքնակենսագրական վեպը, գրվել է 1932 թվականին։ Գիրքը գրված է սոցիալական ռեալիզմի ոճով։ 1934 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա» ամսագիրը սկսել է վեպի հրապարակումը, նույն թվականի նոյեմբերին դրա առաջին մասը լույս է ընծայվել առանձին գրքով, որին հետևել է վեպի երկրորդ մասը։ Վեպը միանգամից հայտնի է դարձել և դարձել է 1918-1986 թվականների ամենաշատ վաճառվող գիրքը խորհրդային գրականության մեջ.
536 ընդհանուր հրատարակությունների ընդհանուր տպաքանակը կազմել է 36,416 օրինակ։ Ըստ Պետական թանգարանի տվյալների, Ն. Ա. Օստրովսկու անվան «Հաղթահարում» հումանիտար կենտրոնը 1991 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը հրատարակել է ԽՍՀՄ ժողովուրդների 75 լեզուներով, 53 մլն 854 հազար տպաքանակով։ Վեպում նկարագրված են քաղաքացիական պատերազմի տարիների իրադարձությունները, ժողովրդական տնտեսության վերականգնման և սոցիալիստական վերակառուցման տարիները։
Ինչպես էր կոփվում պողպատը ռուս.՝ Как закалялась сталь | |
---|---|
Հեղինակ | Նիկոլայ Օստրովսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սոցիալիստական ռեալիզմ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1930 |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակիչ | Molodaya Gvardiya? |
Հրատարակման տարեթիվ | 1932 |
How the Steel Was Tempered Վիքիպահեստում |
1930 թվականի վերջին ծանր հիվանդ Նիկոլայ Օստրովսկին սկսում է գրել «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը։ Նախ Օստրովսկի ինքն էր գրում տեքստը, սակայն հիվանդության պատճառով նա տողը տողի վրա էր գրում, գրվածը վերծանելը դժվար էր, գրելու տեմպը չէր բավարարում գրողին։ Մի անգամ նա խնդրում է իր օգնականին վերցնել մի կարտոնի կտոր ու դրա վրա տողի չափով շերտեր կտրտել։ Այդպես ծնվել է տրանսպորատորի գաղափարը, որը նախ այնքան էլ հաջող չի ստացվել, սակայն դրա օգտագործման տեխնիկան անընդհատ կատարելագործվել է։ Գրողն աշխատել է գիշերները, լռության մեջ, գրված էջերը համարակալել է ու հավաքել հատակին։ Որոշ ժամանակ անց ձեռքն սկսել է ցավել և այլևս չի ենթարկվել նրան։ Այդ պահից սկսած նա թելադրել է վեպը։ Նա թելադրել է դանդաղ, առանձին արտահայտություններով, որոնք իրարից բաժանվել են մեծ դադարներով։ Գրելու ընթացքում թղթի խնդիր է առաջացել, որը մեծ դժվարությամբ է հաջողվել լուծել։ Ամբողջ 1931 թվականին լարված աշխատանք է ընթացել վեպի առաջին մասի վրա, մայիսին գրված է եղել 5 գլուխ, իսկ հոկտեմբերի 25-ին ավարտվել են վեպի առաջին մասի բոլոր 9 գլուխները։ Առողջության վատթարացման պատճառով գրողը տեղափոխվել է հարավ, ծովի մոտ, որտեղ շարունակել է աշխատել ստեղծագործության վրա։ Վեպի երկրորդ մասն ամբողջությամբ գրվել է թելադրելով և ավարտվել է 1932 թվականին։ Լույս ընծայվելուց հետո Օստրովսկին գրում է. «Գիրքը լույս է ընծայվել, այսինքն` ընդունվել է։ Նշանակում է` ապրելու պատճառ կա»։ «Երիտասարդ գվարդիա» ուղարկված ձեռագիրն ստացել է աղմկահարույց գրաքննություն. «Ներկայացված կերպարներն անիրական են»։ Սակայն Օստրովսկին կարողացել է ձեռք բերել երկրորդ գրաքննությունը։ Դրանից հետո ձեռագիրն սկսել է ակտիվ խմբագրվել «Երիտասարդ գվարդիա»-յի գլխավոր խմբագրի տեղակալ Մարկ Կոլոսովի և պատասխանատու խմբագիր, ժամանակի ճանաչված բանաստեղծուհի Աննա Կարավաևայի կողմից։ Օստրովսկին ընդունում էր Կարավաևայի մեծ մասնակցությունը վեպի տեքստին։ Նա նաև նշում էր Ալեքսանդր Սերաֆիմովիչի մասնակցությունը, ով «ինձ էր նվիրում իր հանգստի ամբողջ օրեր»։ Վեպի ձեռագրերում ճանաչվել է 19 մարդու ձեռագիր։ Պաշտոնապես համարվում է, որ նա տեքստը թելադրել է «կամավոր քարտուղարներին»։ Ն. Օստրովսկին իր նամակներում մանրամասն նկարագրել է իր աշխատանքները վեպի վրա, կան նաև ժամանակակիցների հիշողությունները, ովքեր են վկա են եղել գրքի աշխատանքային գործընթացին։ Տեքստաբանական ուսումնասիրությունները հաստատում են Ն. Օստրովսկու հեղինակությունը։ 1934 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա»-ն սկսել է հրապարակել Օստրովսկու վեպը, նույն թվականի նոյեմբերին վեպի առաջին մասը լույս է ընծայվել առանձին գրքով, որին հաջորդել է նաև երկրորդ մասը։ Վեպը միանգամից հայտնի է դարձել։
Ֆիլմը մի քանի անգամ էկրանավորվել է ԽՍՀՄ-ում։ Նիկոլայ Օստրովսկու գրքի առաջին էկրանավորումը` «Ինչպես էր կոփվում պողպատը» ֆիլմը թողարկվել է 1942 թվականին, Երկրորդ Աշխարհամարտի ծանր ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ վեպի գլխավոր հերոս Պավել Կորչագինը կոչված էր ոգևորելու նացիստական զավթիչների դեմ պատերազմող խորհրդային զինվորներին` սխրանքներ գործելու։ Նրա կերպարը մարմնավորում էր դերասան Վ. Պերիստ-Պետրենկոն։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներից անմիջապես հետո նա գնացել է ռազմադաշտ ու հենց նույն տարում զոհվել է։ 1957 թվականին թողարկվել է Վլադիմիր Նաումովի և Ալեքսանդր Ալովի ռեժիսորական համատեղ աշխատանքը` «Պավել Կորչագին» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի կերպարը խաղում էր Վասիլի Լանովոյը։ 1973 թվականիրն ռեժիսոր Նիկոլայ Մաշենկոն ստեղծել է «Ինչպես էր կոփվում պողպատը» վեցսերիանոց հեռուստաֆիլմը, որտեղ Կորչագինի հերոսին խաղացել է Վլադիմիր Կոնկինը։ Ֆիլմը ստացել է Լենինյան կոմերիտմիության երկու մրցանակ։ Կոնկինի պատկերավորած Պավկան տարբերվում էր էկրանավորված նախկին Կորչագիններից մեծ լիրիկականությամբ, ռոմանտիզմով ու խելքով։ 1975 թվականին նույն վերնագրով լույս է ընծայվել այդ ֆիլմի կինոտարբերակը։ 2000 թվականին Ուկրաինայում չինացի կինեմատոգրաֆիստների կողմից նկարահանված «Ինչպես էր կոփվում պողպատը» 20 սերիանոց հեռուստաֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ Չինաստանում։ Կորչագինի դերում խաղում էր ուկրաինացի դերասան Անդրեյ Սամինինը(ուկր.)рус.:
Մոսկվայում կա Պավել Կորչագինի փողոց, միակ փողոցն է Մոսկվայում, որն անվանակոչվել է գրական հերոսի անունով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.