Հռոմի Պապ Իննոկենտիոս I: Հռոմի պապ

Իննոկենտիոս I (4-րդ դար, Ալբանո-Լացիլե, Հռոմեական կայսրություն - մարտի 12, 417, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի Պապ 401 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 417 թվականի մարտի 12-ը:

Իննոկենտիոս I
լատին․՝ Innocentius PP. I
Հռոմի Պապ Իննոկենտիոս I: Կենսագրություն, Ծանոթագրություններ, Գրականություն
40-րդ Հռոմի Պապ
401 թվականի դեկտեմբերի 22 — 417 թվականի մարտի 12
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Անաստաս I
Հաջորդող Զոսիմոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 4-րդ դար
Ալբանո-Լացիալե
Մահ մարտի 12, 417
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Stiftskirche St. Anastasius und St. Innocentius
Հայր Անաստաս I (Հռոմի պապ)


Կենսագրություն

Ըստ Liber Pontificalis-ի տվյալների՝ Իննոկենտիոսը ծնունդով Հռոմի մոտակայքում գտնվող Ալբանոյից էր՝ Իննոկենտիոս անունով մեկի որդին, սակայն ըստ նրա ժամանակակից  Հիերոնիմոս Ստրիդոնացու՝ նա եղել է նախորդ պապ Անաստատ I-ի որդին  (եթե այդպես է, ապա սա այն եզակի դեպքն է, երբ որդին փոխարինել է հորը Սուրբ աթոռի վրա)։

Իննոկենտիոս I-ը  ձգտել է ամրապնդել Հռոմի եպիսկոպոսի դիրքը և Սուրբ աթոռի հեղինակությունը Արևմտյան Հռոմեական կայսրությունում։ Նա ակտիվորեն դրսևորել իրեն որպես եկեղեցիական բոլոր վեճերի կարգավորման համար վերջնական ատյան։ Այսպես, 412 թվականին նա հովանավորչական նամակ է գրել Թեսալոնիկի  արքեպիսկոպոս Ռուֆին,  404 թվականին՝ Ռուանի եպիսկոպոս Վիկտրիցիոսին։ Նմանատիպ նամակներ նա  ուղարկել է նաև Թուլուզի եպիսկոպոս Էքզուպերիին, Մակեդոնիայի եպիսկոպոսներին, Նոչերայի և Բրիտանիայի եպիսկոպոսներին։ Պաշտպանել է Հովհան Ոսկեբերանին Թեոֆիլ Ալեքսանդրացու և Արկադիոս կայսեր հետ ունեցած հակամարտության ժամանակ։ Աջակցել է Ավրելիոս Օգոստինոսին՝ ընդդեմ դոնատիստների և պելագիոնիզմի։ Պահպանվել են Իննոկենտիոս I-ի  նամակները։ Նա նամակագրություն է ունեցել Հիերոնիմոս Երանելու, Հովհան Ոսկեբերանի և Երուսաղեմի եպիսկոպոս Հովհաննեսի հետ։

Ալարիկի կողմից Հռոմի գրավման Ժամանակ կայսր Հոնորիոսի հետ մեկնել է Ռավեննա։ Ըստ Սոզոմենի՝ նա հանդես է եկել որպես խաղաղարար՝ Հոնորիոսի և Ալարիկի միջև։ Գոթերի կողմից Հռոմը կողոպտելուց հետո այստեղ կանգուն մնացին միայն եկեղեցական շենքերը։

Պատմիչ Զոսիմոսը իր "Նոր պատմության" (լատին․՝ Historia NovaHistoria Nova) մեջ կարծիք է հայտնում, որ Ալարիկի կողմից Հռոմի թալանի ժամանակ  Իննոկենտիոսը պատրաստ է  եղել ժամանակավորապես թույլատրելու հեթանոսությունը։ Սակայն Զոսիմոսը նաև ենթադրել է, որ հեթանոսներին արված այդ զիջումները այդքան էլ պահանջված չէին, քանի որ, ըստ նրա, Հռոմն այդ ժամանակ արդեն հաջողությամբ քրիստոնեացված էր։

Իննոկենտիոս I-ը մահացել է 417 թվականի մարտի 12-ին, թաղվել է Պորտուենյան ճանապարհի վրա գտնվող Պոնցիանի գերեզմանատանը։ Նրա հիշատակը նշվում է մարտի 12-ին, թեև XIII-XX դարերում այն նշվել է հուլիսի 28-ին։ Նրան հաջորդել է Զոսիմոսը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.

Արտաքին հղումներ

Հռոմի Պապ Իննոկենտիոս I: Կենսագրություն, Ծանոթագրություններ, Գրականություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննոկենտիոս I (Հռոմի պապ)» հոդվածին։

Tags:

Հռոմի Պապ Իննոկենտիոս I ԿենսագրությունՀռոմի Պապ Իննոկենտիոս I ԾանոթագրություններՀռոմի Պապ Իննոկենտիոս I ԳրականությունՀռոմի Պապ Իննոկենտիոս I Արտաքին հղումներՀռոմի Պապ Իննոկենտիոս I4-րդ դար417Ալբանո ԼացիալեՀռոմՀռոմեական կայսրությունՄարտի 12

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին CՈրովայնային ցավԵռանկյան բարձրությունԹռչուններԽրիմյան ՀայրիկՄայիսի 1 (տոն)ՇեշտՀովհաննես ՇիրազԻմպրեսիոնիզմՀայաստանի առաջին հանրապետությունԵռանկյունԱլբերտ ԱյնշտայնՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՇվեդիաՀավերժության հայկական նշանԷկոլոգիական գործոններՀիսուսի ծնունդԲացատրական բառարանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՍիամանթոԿրիպտոարժույթԴանիել ՎարուժանՆատրիումի քլորիդՄաշկային հիվանդություններԵրևանի թանգարանների ցանկԱրձակԱծխաջուրԽաղաղ օվկիանոսԹթվածինԹոքաբորբՀովհաննես ԹումանյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՍինդրիկԱրման ԾառուկյանՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Որդան կարմիրԱմբողջ թիվԵրևանի պետական համալսարանՆևրոզներԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀենրիխ ՄխիթարյանՆյութափոխանակությունՕքսիդԽաչքարԵրվանդ ՔոչարՔութեշԲագրատունիներԲրոնխաբորբՄԻԱՎ/ՁԻԱՀՀայկական դիցաբանությունՍոս ՍարգսյանԲանաստեղծությունՃապոնիաՔարային շինանյութերԹալեաթ ՄեհմեդՔրոմոսոմԼևոն ՇանթԱզատի ջրամբարԿաթնասուններՆապաստակներՄեծ Հայքի նահանգների ցանկԱռաքյալը (Մուրացան)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԵրակների վարիկոզ լայնացումԳագիկ ԱՏեղի պարագաՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԱնանիա ՇիրակացիԲայՄթնշաղի անուրջներԹաջ ՄահալSourԲրոնխիալ ասթմաԿոռուպցիաՄաշկի սնկային հիվանդություններԿենդանիների հատկանիշների ցանկՀամեմատությունՀամախառն ներքին արդյունք🡆 More