Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը

«Ժողովրդին առաջնորդող ազատությունը» (ֆր.՝ La Liberté guidant le peuple) կամ «Ազատությունը բարիկադներում», ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի վրձնին պատկանող նկարը, որը ստեղծվել է 1830 թվականին։ Նկարում պատկերված է Ֆրանսիայի Հուլիսյան հեղափոխությունից մի դրվագ։

Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը
Ժողովրդին առաջնորդող ազատությունը
Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Դելակրուա
տարի1830
բարձրություն260 սանտիմետր
լայնություն325 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ստեղծման երկիրԺողովրդին Առաջնորդող Ազատությունը Ֆրանսիա
ուղղությունռոմանտիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍենյակ 700
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերԷժեն Դելակրուա և Ֆրանսիական պետություն
մակագրությունEug. Delacroix 1830
http://www.canal-educatif.fr/en/videos/art/1/delacroix/liberty-leading-the-people.html, https://www.wga.hu/html_m/d/delacroi/2/208delac.html կայք
Ծանոթագրություններ
Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը La Liberté guidant le peuple (RF 129) by Eugène Delacroix Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

Էժեն Դելակրուան կտավը ստեղծել է 1830 թվականի հուլիսյան հեղափոխության մոտիվներով, երբ ժողովուրդը պայքարում էր ընդդեմ Բուրբոնների կառավարության։ Բազմաթիվ էսքիզներ անելուց հետո, Դելակրուային պահանջվեց ընդամենը երեք ամիս, որպեսզի ավարտին հասցնի այս աշխատանքը։ 1830 թվականի հոկտեմբերի 12-ին եղբորը հասցեագրված նամակում կարդում ենք. «Եթե ես չմարտնչեցի վասն հայրենյաց, ուրեմն գոնե կնկարեմ նրա համար»։

Ցուցադրում

Առաջին անգամ «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը հասարակությանը ցուցադրվել է 1831 թվականի մայիսին, երբ այն տեղադրվեց Փարիզյան սալոնում։ Հենց այդ օրերին էլ բոլորի հիացմունքին արժանացած կտավը գնվեց հանրապետության կողմից։ Փարիզյան սալոնի և Դելակրուայի աշխատանքից ստացած տպավորությունների մասին պատմել է Հայնրիխ Հայնեն։ Հեղափոխական սյուժեի պատճառով կտավը առաջիկա քառորդ դարի ընթացքում չցուցադրվեց հասարակության համար։

Սյուժե

Նկարի գլխավոր՝ կենտրոնական դիրքում պատկերված է կին, որը խորհրդանշում է ազատությունը։ Կնոջ գլխին փռյուգիական թասակ է դրած։ Աջ ձեռքում Ֆրանսիայի Հանրապետության դրոշն է։ Ձախ ձեռքով բռնել է հրացանը։ Հոլանի կուրծքը խորհրդանշում է այդ ժամանակի Ֆրանսիայում ընդունված անձնուրացությունը, երբ կանայք «մերկ կրծքով» գնում էին ընդդեմ թշնամու։ Ազատության կողքին գտնվող մարդիկ նույնպես խորհրդանշական իմաստ ունեն. այստեղ պատկերված են աշխատավոր, բուրժուա, ինչպես նաև պատանի, որոնք խորհրդանշում են հուլիսյան հեղափոխության ժամանակ բոլոր դասակարգերի միասնությունը։

Ըստ որոշ արվեստագետների մեկնության, նկարի ձախ կողմում գտնվող գլանագլխարկով տղամարդը հենց ինքը նկարիչ Էժեն Դելակրուան է։

Հետաքրքիր փաստեր

1999 թվականին «Ազատությունը» կատարեց ուղևորություն Airbus Բելուգա ինքնաթիռով։ Վերջինս Փարիզից մեկնեց դեպի Տոկիո՝ երկու անգամ կանգ առնելով՝ մեկը Բահրեյնում, մյուսը՝ Կալկաթայում։ 20 ժամ տևեց ընդհանուր ուղևորությունը։ Բոյինգ 747-ի համար նկարի չափերը բավականին մեծ էին ( 2,66 մետր բարձրությունը, 3,25 լայնությունը), ուստի այն տեղափոխվեց ուղղահայաց դիրքով իզոթերմիկ բարոխցիկի մեջ տեղադրված վիճակում, որպեսզի պաշտպանվի վիբրացիաներից։

2013 թվականի փետրվարի 7-ին «Louvre-Lens» թանգարանի այցելուներից մեկը վանդալիզմի ենթարկեց «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը՝ մարկերով գրոտելով այն։ Դրա համար ձերբակալվեց։ Փետրվարի 8-ին վերականգնող մասնագետները վերականգնեցին նկարը՝ ծախսելով գրեթե երկու ժամ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը  Արտաքին տեսաֆայլեր
Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը  Liberty Leading the People, Accidental Icon? (26 min), Canal Educatif.
Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» հոդվածին։

Tags:

Ժողովրդին Առաջնորդող Ազատությունը Ստեղծման պատմությունԺողովրդին Առաջնորդող Ազատությունը ՑուցադրումԺողովրդին Առաջնորդող Ազատությունը ՍյուժեԺողովրդին Առաջնորդող Ազատությունը Հետաքրքիր փաստերԺողովրդին Առաջնորդող Ազատությունը ԾանոթագրություններԺողովրդին Առաջնորդող Ազատությունը Արտաքին հղումներԺողովրդին Առաջնորդող Ազատությունը1830Էժեն ԴելակրուաՀուլիսյան հեղափոխություն (1830)ՖրանսերենՖրանսիաՖրանսիացիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մովսես ԳորգիսյանԳեղարդի վանքԿիրանց (Տավուշի մարզ)ԲադերՄթնոլորտի աղտոտումՏոլմաԿենդանիներԻսահակ ՆյուտոնԴաշտանային ցիկլՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱծանցԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակրավորՎեներա (մոլորակ)Եռանկյան բարձրությունՀայաստանի Հանրապետության նախագահՀակոբ ԿոջոյանԶինվորական կոչումներՍելեկցիաՀայերենՄանրանկարչությունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՔանդակագործությունՎբեթՍողուններՄարդ բանականՓոխաբերությունՀայկական խոհանոցՍպիտակ ձին (պատմվածք)ԶատիկԱշոտ Բ ԵրկաթՎահագն ԴավթյանՇվեդիաԵրաժշտական գործիքներԲաժանարարների աղյուսակՄարգինալացումՏիգրան ՄեծՇուշիի ազատագրումՑեղասպանությունԴերբայԾաղկած փշալարերՎարդանանց պատերազմԱզատի ջրամբարՋորջ ԲայրոնՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿարսՅուպիտեր (մոլորակ)Անդրանիկ ՕզանյանԱդրբեջանՍպիտակի երկրաշարժՀայաստանի առաջին բաժանումՄԻԱՎ/ՁԻԱՀԿանադաԱկրոստիքոսԱպրիլի 24ՀեկտարԵգիպտոսԱլեքսանդրապոլի պայմանագիրՋրհեղեղՄեծ ՄհերՀին ՀունաստանԱրմավիրԷրեբունի ամրոցՀայ գրերի գյուտՍրտամկանի ինֆարկտԿաթնասուններՀայաստանի Հանրապետության բնակչությունՀեմոգլոբինՀանգՍառը պատերազմՑեղին սիրտը (ժողովածու)ԷրիթրոցիտներԴրաստամատ ԿանայանԳրիգոր ԶոհրապԿոստանդնուպոլիսՈւսուցման մեթոդներԵվրոպայի դրոշներՀայաստանի Սահմանադրություն🡆 More