Ժնևի Լիճ

Ժնևի լիճ (ֆր.՝ Lac Léman, գերմ.՝ Genfersee), լիճ Շվեյցարիայում և Ֆրանսիայում, Արևմտյան Ալպերի և Յուրայի միջև գտնվող միջլեռնային իջվածքում, 372 մ բարձրության վրա։ Մակերեսը 582 կմ2 է, երկարությունը 72 կմ, խորությունը՝ մինչև 310 մ։ Լիճն է մտնում և դուրս գալիս Ռոն գետը։ Լճի ափին են Ժնև, Լոզան քաղաքները։

Ժնևի Լիճ
Ժնևի լիճ
ֆր.՝ Lac Léman
գերմ.՝ Genfersee
Ժնևի Լիճ
Ժնևի լճի տեսարանը Մոնտրյո քաղաքից
Կոորդինատներ
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 73 կմ
Լայնություն 14 կմ
Ավազանի մակերեսը 582 կմ²
Ամենամեծ խորությունը 310 մ
Միջին բարձրությունը 372 մ
Ջրահավաքի մակերեսը 7395 կմ²
Թափվող գետերը Ռոն գետ
Սկիզբ առնող գետերը Ռոն գետ

Ժնևի լիճն Ալպերի ամենամեծ և իր մեծությամբ երկրորդ (Բալատոնից հետո) խոշոր քաղցրահամ լիճն է Կենտրոնական Եվրոպայում։ Ժնևի լիճը գտնվում է Ռոնա գետի գետահովտում և ունի կիսալուսնաձև տեսք՝ ոլորվելով Իվուար գյուղի շրջանում։ Ոլորանը բնական ճանապարհով Ժնևի լիճը կիսում է Մեծ (ֆր.՝ Grand Lac) և Փոքր (ֆր.՝ Petit Lac) լճերի։

Լճի հյուսիսային ափին են գտնվում պերճաշուք հանգստավայրերը, այդ թվում նաև Շվեյցարական ռիվիերան։ Այս շրջաններում է գտնվում Շիլիոն ամրոցը, որը հայտնի է լորդ Բայրոնի շնորհիվ, համանուն պոեմում։

Տեղանվանում

Ժնևի և Լոզանի միջև ընկած տարածքը կոչվում է Լա-Կոտ (ֆր.՝ La Côte), իսկ Լոզանի և Վեվե քաղաքի միջև ընկած տարածքը՝ Լավո (ֆր.՝ Lavaux

Դեռևս հռոմեական տիրապետության ժամանակ լիճը կոչվել է լատին․՝ Lacus Lemannus: 4-րդ դարում այդ անվանումը վերածվել է լատին․՝ Lacus Lausonius կամ լատին․՝ Lacus Losanetes, իսկ դարի կեսերին՝ ֆր.՝ Lac de Lausanne:

Ժնևի Լիճ 
Ժնևի լիճ

ֆր.՝ Lac de Genève անվանումը սկսեց կիրառվել 16-րդ դարում՝ Շվեյցարիայի որպես պետություն ամրապնդումից հետո։ 18-րդ դարում ֆրանսերեն լեզու վերադարձվել է ֆր.՝ Lac Léman անվանումը, որը դարձել է լճի երկրորդ առավել հաճախ օգտագործվող անվանումը։ Այն ունի շատ հին ծագում, հավանաբար՝ նախակելտական, կազմված է հին հունարեն լիմնոս բառի հետ ընդհանրություն ունեցող և «լիճ» իմաստն արտահայտող արմատից։ Որոշ քարտեզներում լիճը նշված է որպես ֆր.՝ Lac d’Ouchy (Ուշի՝ Լոզանի ափին գտնվող նավահանգիստ)։

Միջին դարերում կոչվել է նաև Լոզանի լիճ (ափին գտնվող Լոզան քաղաքի անունով։

Նավագնացություն

Ուղևորափոխադրումները լճով իրականացնում է շվեյցարական Compagnie générale de navigation sur le lac Léman շոգենավագնացությունը, որը հիմնադրվել է 1873 թվականին։ Նրա կազմի մեջ մտնում է 5 անվավոր շոգենավ, որոնք կառուցվել են 20-րդ դարում։

Լիճը մշակույթում

Deep Purple երաժշտական խմբի Smoke on the Water («Ծուխը ջրի վերևում») երգը ձայնագրվել է 1971 թվականին այն իրադարձությունների տպավորությունների ներքո, որոնք այդ ժամանակ տեղի են ունեցել Ժնևի լճի ափին գտնվող Մոնտրյո քաղաքում։

Պատկերասրահ

Ժնևի լճի համայնապատկերը ամպրոպից հետո։ Տեսարանը Մոնտրյո քաղաքի ափից։ Ձախ կողմում, արևի ճառագայթներում Սեն Ժինգոլֆ քաղաքն է, Ֆրանսիա։


Ժնևի Լիճ 
Ժնևի Լիճ 
Ժնևի Լիճ 
Լավո շրջանի տեռասավոր խաղողի այգիները՝ Համաշխարհային ժառանգություն Տեսարանն արբանյակից՝ ներքևի ձախ անկյունում Ժնև քաղաքն է, իսկ վերևի աջ անկյունում՝ Մոնտրյո քաղաքը։ Ժնևյան հայտնի Ժնևի շատրվանը

Ծանոթագրություններ

Ժնևի Լիճ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժնևի լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 288 Ժնևի Լիճ 

Tags:

Ժնևի Լիճ ՏեղանվանումԺնևի Լիճ ՆավագնացությունԺնևի Լիճ Լիճը մշակույթումԺնևի Լիճ ՊատկերասրահԺնևի Լիճ ԾանոթագրություններԺնևի ԼիճԱլպերԳերմաներենԺնևԼիճԼոզանՇվեյցարիաՌոնՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տարերային աղետներԵս և նաՀնդկաստանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՀայաստանի առաջին հանրապետությունՍեբաստիան ՄարոքինՍասունՕձունի տաճարՁիՇուշիի ազատագրումՀայերենի այբուբենԲույսերՋրհեղեղՁայնավորներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎիտամին EԱնորոշ դերբայԲարդ համադասական նախադասությունԳագիկ ԲԲառարանՀայոց պատմությունՍանահինի վանական համալիրԲանակում (հեռուստասերիալ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎլադիմիր ԼենինՄեր հայրենիքՆեմեսիս գործողությունԴաունի համախտանիշԹրաֆիքինգՀաղորդակցային գործընթացԱռողջ ապրելակերպԿոնքի բորբոքային հիվանդությունԼուսինՄագնեզիումԷկոհամակարգԼեհաստանՀայ ֆիդայիներՊյոտր ՉայկովսկիՄիավորված ազգերի կազմակերպությունՄովսես ԳորգիսյանԱնտառԱրամ ԽաչատրյանԵնթակաԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԿարսՎանա լիճՍպիրտԱրմավիրՏոլմաԱրշակունիներՀրանտ ՄաթևոսյանՀայկական ազգային հագուստ (տարազ)Բնական թիվՀովհաննես ԱդամյանՕրգազմԷրեբունի ամրոցՍուրբ Յոթ ՎերքՌոբերտ ՖիշերՀավերժության հայկական նշանԵզդիներԱրշիլ ԳորկիԳրիգոր ՆարեկացիԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՔարերի սիմֆոնիաՔիմիական ռեակցիաներԱնտարկտիդաԿրծքավանդակի ցավԵգիպտոսԱծխածինԵրիկամաքարային հիվանդությունԵրկկենցաղներԼյուդվիգ վան ԲեթհովենՏիգրան ՊետրոսյանԱմբոխները խելագարվածԵվրասիաՀամանուններ🡆 More