Թոմաս Մայն Ռիդ: ամերիկացի գրող

Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid, ապրիլի 4, 1818(1818-04-04), Ballyroney, Banbridge, Armagh City, Banbridge and Craigavon, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 22, 1883(1883-10-22), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։

Թոմաս Մայն Ռիդ
անգլ.՝ Thomas Mayne Reid
Թոմաս Մայն Ռիդ: Հետաքրքիր փաստեր կյանքից, Անուն, Ստեղծագործություններ
Ծնվել էապրիլի 4, 1818(1818-04-04)[…]
ԾննդավայրBallyroney, Banbridge, Armagh City, Banbridge and Craigavon, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[…] (65 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԹոմաս Մայն Ռիդ: Հետաքրքիր փաստեր կյանքից, Անուն, Ստեղծագործություններ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Թոմաս Մայն Ռիդ: Հետաքրքիր փաստեր կյանքից, Անուն, Ստեղծագործություններ ԱՄՆ
Ժանրերարկածային գրականություն
Ուշագրավ աշխատանքներԱնգլուխ ձիավորը, Սեմինոլների առաջնորդ Օցեոլան և The Quadroon: Or, A Lover's Adventures in Louisiana?
Ստեղծագործությունների ցանկThomas Mayne Reid bibliography?
ԱմուսինElizabeth Reid?
Изображение автографа
Թոմաս Մայն Ռիդ: Հետաքրքիր փաստեր կյանքից, Անուն, Ստեղծագործություններ Thomas Mayne Reid Վիքիպահեստում

Մայն Ռիդը ծնվել է 1818 թ. ապրիլի 4-ին քահանայի ընտանիքում։ Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից։ 1840 թ. նա մեկնում է Ամերիկա՝ փնտրելու արկածներ, ծանոթանում է այնտեղի հնդկացիների կյանքին, մասնակցում որսորդությունների։ Եվ այնտեղ իր հետ պատահած արկածները հետագայում նկարագրում է իր ստեղծագործություններում։

1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցել է մեքսիկական պատերազմին։ Այս իրադարձությունը նա նկարագրել է իր առաջին վեպում։ Պատերազմում ծանր վիրավորվել է ոտքից, այդ վերքը անհանգստացրել է նրան իր ողջ կյանքի ընթացքում և արդեն ծեր հասակում հանգեցրել է հաշմանդամության։ Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել։

1848 թվականին Մայն Ռիդը դուրս է գալիս զորական կազմից և վերադառնում է Եվրոպա։ Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ., և որտեղ նկարագված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ։ Հաջորդ 10 տարիների ընթացքում լույս են տեսել նրա լավագույն վեպերը՝ "Scalphunters", "The Quadroon", "Սեմինոլների առաջնորդ Օցեոլան" և այլն։

33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ։ Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ՝ անգլիական արիստոկրատական ընտանիքից։ Պսակվելուց հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը։ 1860-ական թթ. սկսվում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմը Հյուսիսի և Հարավի միջև։ Մայն Ռիդը անցնում է հյուսիսցիների կողմը։ Պատերազմի ավարտից 3 տարի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա։ Ձեռք բերելով հանրաճանաչություն՝ Մայն Ռիդը գրում է գիտահանրամատչելի գրքեր երիտասարդության համար։ Նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներից և 1883 թ. մահանում է։

Հետաքրքիր փաստեր կյանքից

Մայն Ռիդը սկսել է ստեղծագործել 1842 թ. աշնանից։ Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվել են թերթերում։ Բացի բանաստեղծություններից և պատմվածքներից, գրել է նաև պիեսներ։ Նրա առաջին պիեսը "Սիրո նահատակ"-ն է, որը բեմադրվել է Անգլիայի թատրոններում։ Մայն Ռիդի ստեղծագործությունները մեծ ճանաչում են ստացել, դրանք նույնիսկ հետաքրքրել են հանրաճանաչ գրողների, ինչպես, օրինակ՝՝ Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնին և ուրիշների։ Նրա ստեղծագործություններով հետաքրքրվել է նաև Ջեկ Լոնդոնը։ Մայն Ռիդի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով։

Անուն

Կնունքի ժամանակ ապագա գրողը ստացել է Թոմաս Մայն անունը՝ ի հիշատակ մեծ պապի։ Հետագայում հոր հետ, որը կրում էր նույն անունը, չխառնելու համար սկսեցին կոչել միայն երկրորդ անունով։ Անգլերեն անունը գրվում է «Thomas Mayne Reid», որը պետք է կարդացվեր «Թոմաս Մեյն Ռիդ», բայց ռուսական հրատարակություններում սխալ է գրվել և արմատացել է «Մայն» ձևը։ Հայերենն էլ օգտագործել է այդ տարբերակը։

Ստեղծագործություններ

1840-ական թվականներին

  • 1849 - Զինվորական կյանք կամ թեթև հետևակային սպայի արկածները

1850-ական թվականներին

  • 1850 - Ազատ հրաձիգները
  • 1851 - Գանգամաշկի որսորդները
  • 1852 - Տնակն անապատում
  • 1853 - Սպիտակ բիզոնի որոնումները
  • 1854 - Հուդզոնի ծովածոցը
  • 1854 - Աքսորվածները անտառում
  • 1855 - Որսորդական տոն
  • 1855 - Սպիտակ առաջնորդը
  • 1855 - Հարավային Աֆրիկայի թավուտներում կամ Բորի և իր ընտանիքի արկածները
  • 1856 - Վայրի կյանք կամ արկածներ սահմանում. Պատմություն տեխասյան առաջին օրերի մասին
  • 1856 - Երիտասարդ որսորդները կամ Պատմություն հարավային արկածների մասին
  • 1856 - Քվարտերոնուհին
  • 1857 - Պատերազմի արահետ
  • 1858 - Բույսերի որսորդները
  • 1858 - Ծովում
  • 1859 - Սեմինոլների առաջնորդ Օցեոլան
  • 1859 - Ջրային գայլուկը

1860-ական թվականներին

  • 1860 - Արտասովոր մարդիկ, մարդկային էկզոտիկ ռասայի հանրամատչելի նկարագրություն
  • 1860 - Ռեյնջերների բնափայտը
  • 1861 - Խիզախ որսորդը
  • 1861 - Ժակ Դեպար
  • 1861 - Արջ որսացողները
  • 1862 - Մարոններ
  • 1863 - Կրոկետ
  • 1864 - Սողուկները ժայռերին
  • 1864 - Կորուսյալները օվկիանոսում
  • 1864 - Սպիտակ ձեռնոցը
  • 1865 - Երիտասարդ անազատները
  • 1856 - Անգլուխ ձիավորը
  • 1866 - Բոնդալերո կամ Հարսանիք լեռներում
  • 1866 - Ջրային անապատ
  • 1867 - Չորքոտանիներ, ո՞վ են նրանք և որտե՞ղ են ապրում
  • 1867 - Ընձուղտների որսորդները
  • 1867 - Գվերիլյասների առաջնորդը
  • 1868 - Մանկամարդ կինը
  • 1868 - Սատանայի կղզին
  • 1868 - Անօգնական ձեռքը
  • 1868 - Երկնագույն Դիքը
  • 1869 - Սպիտակ հնդկուհին

1870-ական թվականներին

  • 1870 - Բորնեոյի թավուտներում կամ Կորած նավաբեկյալների արկածները
  • 1871 - Ճգնարան
  • 1872 - Ճակատագրի մատը
  • 1873 - Կուբացի հերոս կամ Հիասքանչ Կրեոլը. Դրվագ Կուբայի հեղափոխությունից
  • 1873 - Մահացու կրակոց
  • 1876 - Կսկիծի ազդանշան
  • 1877 - Գվեն Ուին. Սիրավեպ Ուայ գետի հովտում
  • 1877 - Սև մուստանգերը
  • 1879 - Գաուչո Գասպարը
  • 1879 - Լճերի թագուհին

1880-ական թվականներին

  • 1881 - Ամերիկացի պարտիզաններ
  • 1881 - Լևիաթանին որսացողները
  • 1882 - Մոռացված սարը

Հետմահու հրատարակված

  • 1883 - Տրասնվաալի գաղթականները
  • 1884 - Հրո երկիր
  • 1885 - Խոցված սիրտը և ուրիշ պատմվածքներ
  • ? - Ծառ-որոգայթը և ուրիշ պատմվածքներ
  • ? - Ուրվականը դարպասի մոտ
  • 1888 - Առանց գթության
  • 1889 - Բնագետը Սիլուրիայում
  • 1890 - Հանրաճանաչ արկածային վիպակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թոմաս Մայն Ռիդ: Հետաքրքիր փաստեր կյանքից, Անուն, Ստեղծագործություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մայն Ռիդ» հոդվածին։

Tags:

Թոմաս Մայն Ռիդ Հետաքրքիր փաստեր կյանքիցԹոմաս Մայն Ռիդ ԱնունԹոմաս Մայն Ռիդ ՍտեղծագործություններԹոմաս Մայն Ռիդ ԾանոթագրություններԹոմաս Մայն Ռիդ Արտաքին հղումներԹոմաս Մայն Ռիդ18181883d:Q1405996d:Q17432475d:Q4792580d:Q806141ԱնգլերենԱպրիլի 4ԼոնդոնՀյուսիսային ԻռլանդիաՀոկտեմբերի 22Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՄիացյալ Թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹութքՎինսենթ վան ԳոգՔարերի սիմֆոնիաՈւկրաինաՎիտամին CԱլբերտ ԱյնշտայնՀարակատար դերբայԲույսերՀայաստանի առաջին հանրապետությունՈւսուցման մեթոդներՄակերեսԹվաբանական պրոգրեսիաՀիմնական գույներՍաղմոսավանքՀայաստանի զինանշանՌևմատոիդ արթրիտՀիսուսՎանի թագավորության արքաների ցանկՎարդանանք (պատմավեպ)ԷկոհամակարգԿռունկներՎի (երգիչ)Արեգակնային համակարգԱրծիվներԱրտավազդ Ա ՄամիկոնյանԱրշակունիների թագավորությունՎահանագեղձԿարմրախտՍանահինի վանական համալիրՃապոնիաԱրմավիրի մարզՀաղորդակցային գործընթացԽաղՇաքարային դիաբետՀոգեբանական մանիպուլյացիաԱշխարհի մայրաքաղաքների ցանկՇվեդիաՔրիստափոր ԿոլումբոսՊատմություն Հայոց (Խորենացի)Սրտամկանի ինֆարկտՈսկորԵրիկամային անբավարարությունՆորավանքՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԹվական անունԹորոս ՌոսլինԱբիսինյան կատուՀայկյան տոմարՔաոս (վեպ)ԱղանդավորությունՕպերացիոն համակարգԷպիլեպսիաՀայ գրերի գյուտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՔեոփսի բուրգԳևորգ Մարզպետունի (վեպ)Հին ՀռոմՈրովայնային ցավՀոլոքոստԱնգլերենԸնձառյուծԲրազիլիաԾաղկեվանքՎբեթԱլեն ՍիմոնյանՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԳլխավոր էջՀին ԿտակարանԾավալԲրյունետ (երգչուհի)Գենդերային ինքնությունԱշտարակի շրջանԻբուպրոֆենԿոնքի բորբոքային հիվանդությունԴերանունԿասկադ համալիր🡆 More