Թաթարերեն (թաթ.՝ թաթար թելե, թաթարչա/ tatar tele, tatarça), թաթարների ազգային լեզու, Թաթարստանի Հանրապետության ազգային լեզուն և Ռուսաստանի Դաշնությունում տարածված երկրորդ լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզուների ղփչաղական խմբին։
Թաթարերեն Татар теле | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Kipchak–Bulgar? |
Երկրներ | Ռուսաստան, նախկին ԽՍՀՄ երկրներ, Լեհաստան, Թուրքիա, Ֆինլանդիա, Ռումինիա, Չինաստան, Ավստրալիա, ԱՄՆ |
Շրջաններ | Թաթարստան, Բաշկորտոստան, Մոսկվա և Մոսկվայի մարզ, Չելյաբինսկի մարզ, Ուլյանովսկի մարզ, Սվերդլովսկի մարզ, Օրենբուրգի մարզ, Պերմի երկրամաս, Ուդմուրտիա և այլն |
Խոսողների քանակ | 5 200 000 մարդ (2015) |
Վերահսկող կազմակերպություն | Republic of Tatarstan Academy of Sciences Galimcan İbrahimov Institute of Language, Literature, and Art? |
Լեզվակիրների թիվը | 5 427 318 (2010) |
Ռեյտինգ | 95 |
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | tt |
ԳՕՍՏ 7.75–97 | тар 660 |
ISO 639-1 | tt |
ISO 639-2 | tat |
ISO 639-3 | tat |
Tatar language Վիքիպահեստում |
Նախկինում տերմինն օգտագործվում էր այդ թվում որպես որոշ թյուրքական լեզուների անվանում.
Տարածված է Թաթարստանում, Բաշկորտոստանում, Ռուսաստանի Մարի Էլի, Ուդմուրտիայի, Չուվաշիայի, Մորդովիայի, Չելյաբինսկի մարզի, Օրենբուրգի մարզի, Տյումենի մարզի, Ուլյանովսկի մարզի, Սամարայի մարզի, Աստրախանի մարզի, Սարատովի մարզի, Նիժնի Նովգորոդի մարզի, Պենզայի մարզի, Ռյազանի մարզի, Տամբովի մարզի, Կուրգանի մարզի, Տոմսկի մարզի, Պերմի երկրամասի որոշ շրջաններում, ինչպես նաև Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի առանձին շրջաններում։
2010 թվականի դրությամբ Ռուսաստանում թաթարերենով խոսող բնակիչների թիվը կազմում էր մոտ 4,28 միլիոն մարդ (5,1 միլիոն՝ 1989 թվականի դրությամբ)։ Թաթարերենը տարածված է նաև բաշկիրների, ռուսների, չուվաշների և մարիների, ինչպես նաև Ռուսաստանի որոշ այլ ժողովուրդների մեջ։
Թաթարերենի տիրապետումը տարբեր ազգերի կողմից (500 հազարից ավել բնակչություն ունեցող ազգեր), 2002 թվականի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տարածվածությունն ըստ տարածաշրջանների, 2002 թվականի դրությամբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Թաթարերենը, ռուսերենի հետ հավասար, համարվում է Թաթարստանի Հանրապետության պետական լեզուն։ Թաթարստանում թաթարների բնակության վայրում գործում է կրթական և դաստիարակչական հաստատությունների ցանց, որտեղ կիրառվում է թաթարերենը։
Թաթարերենով հրատարակվում է կրթական, գեղարվեստական, հրապարակախոսական և գիտական գրականություն, լույս են տեսնում հարյուրավոր թերթեր և ամսագրեր, թաթարերենով վարում են բազմաթիվ ռադիո և հեռուստածրագրեր, աշխատում են թատրոններ։
Ժամանակակից թաթարերենը իր գոյության ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել, կազմավորվել է թյուրքական լեզուների բուլղարական, ղփչաղական և չաղաթայական բարբառներից։ Լեզվի վրա մեծ ներգործություն է ունեցել ուգրո-ֆիննական (հին հունգարական, մարիական, մորդովական, ուդմուրտական լեզուները, արաբերենը, պարսկերենը, ռուսերենը)։
XIX դարի երկրորդ կեսից միջին բարբառի հիման վրա սկսում է ձևավորվել ժամանակակից թաթարերենի ազգային լեզուն, որն ավարտվում է XX դարում։ Թաթարերենի վերաձևավորման մեջ կարելի է առանձնացնել երկու փուլ՝ XIX դարի երկրորդ կեսը և XX դարի սկիզբը (մինչև 1905 թվականը) և 1905—1917 թվականները։
Ժամանակակից գրական թաթարերենը իր հնչյունաբանությամբ և բառապաշարով մոտ է միջին բարբառին, իսկ ձևաբանական կառուցվածքով՝ միշարյան (արևմտյան բարբառին)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթարերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 119)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Թաթարերեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.