Էնթոնի Բուրդեն

Էնթոնի Մայքլ Բուրդեն (անգլ.՝ Anthony Michael Bourdain, հունիսի 25, 1956(1956-06-25), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 8, 2018(2018-06-08), Kaysersberg Vignoble), ամերիկացի շեֆ-խոհարար, գրող, ճանապարհորդ-փաստագրագետ, հաղորդավար, որը հայտնի է միջազգային մշակույթը, խոհանոցը, մարդկային իրավիճակները ուսումնասիրող ծրագրերով։ Բուրդենը համարվել է ժամանակակից ամենահեղինակավոր շեֆ-խոհարարներից մեկը։

Էնթոնի Բուրդեն
անգլ.՝ Anthony Michael Bourdain
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1956(1956-06-25)[…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 8, 2018(2018-06-08) (61 տարեկան)
Մահվան վայրKaysersberg Vignoble
ՔաղաքացիությունԷնթոնի Բուրդեն ԱՄՆ
Ազգությունֆրանսիացիներ և հրեա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՎասար քոլեջ, The Culinary Institute of America at Hyde Park? և Դուայթ-Էնգլվուդ դպրոց
Մասնագիտությունխոհարար, գրող, վիպասան, շեֆ խոհարար, հեռուստահաղորդավար, ակնարկագիր, ճանապարհորդ, լրագրող և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրBrasserie Les Halles?
ԱմուսինNancy Putkoski? և Ottavia Busia?
Կայքbritannica.com/biography/Anthony-Bourdain
Էնթոնի Բուրդեն Anthony Bourdain Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1956 թվականիի հունիսի 25-ին, եղել է երկու որդիներից մեծը, հայրը եղել է կաթոլիկ, մայրը՝ հրեա։ Էնթոնին մանկության մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիի Լեոնիա քաղաքում In a 2014 interview, Bourdain talked about how in the 1960s, after seeing films, he would go to a restaurant afterwards with friends to discuss the film.։ Երիտասարդ տարիներին եղել է «Ամերիկայի տղա սկաուտներ» (BSA) կազմակերպության անդամ։

Էնթոնիnն 1978 թվականին ավարտել է Ամերիկայի Խոհարարական ինստիտուտը։ Իր երկարատև կարիերայի ընթացքում եղել է շեֆ-խոհարար տարբեր հայտնի ռեստորաններում, այդ թվում Մանհեթենի «Brasserie Les Halles» ռեստորանում։ Սկզբնական համբավ նրան բերել է ամենաշատ վաճառված ուտելիքի մասին գիրքը «Ուտելիքի մասին՝ խիստ գաղտնի» (2000)։ Նրա առաջին շոուն ուտելիքի և ճանապարհորդության մասին՝ «Խոհարարի ճանապարհորդությունը» ցուցադրվել է 2002-2003 թվականներին «Food Network» ալիքով։ 2005 թվականին սկսել է իր համագործակցությունը «Travel Channel» հեռուստաալիքի հետ, որտեղ նա վարել է «Էնթոնի Բուրդեն։ Առանց նախնական պատվերների» (2005-2012) և «Տեղափոխում» (2011-2013) ծրագրերը։ 2013-2015 թվականներին եղել է «Համ» ռեալիթի շաուի մրցադատավորը, ինչպես նաև միևնույն ժամանակ տեղափոխվելով CNN ալիք, որտեղ որպես հաղորդավար աշխատել է «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ վայրեր» ծրագրում (2013-2018)։

Անձնական կյանք

1985 թվականին Բուրդենն ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու՝ Նենսի Պուտկոսկիի հետ։ Նրանք միասին ապրել են քսան տարի և 2005 թվականին ամուսնալուծվել։ 2007 թվականի ապրիլի 20-ին Բուրդենն ամուսնացել է մարտարվեստի վարպետ Օտտավիի Բուսիայի հետ։ Նրանց դուստրը՝ Արիանան ծնվել է 2007 թվականին։ Նրանք բաժանվել են 2016 թվականին։ Հետագայում Բուրդենը նշել է, որ իրենց հարաբերությունների վրա բացասաբար է ազդել հեռուստաշոուի աշխատանքի նպատակով ընտանիքից հեռու լինելը՝ տարվա մեջ 250 օր իր բացակայությունը։ 2017 նա սկսել է հանդիպել դերասանուհի Արջենտո Ազիայի հետ, որի հետ նա ծանոթացել է Հռոմում «Անհայտ վայրեր» հաղորդման տեսանկարահանման ժամանակ։

Բուդենը զբաղվել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստով։ 2015 թվականի օգոստոսին նա ստացել է կապույտ գոտի։

Բուրդենը եղել է մոլի ծխող։ 2007 թվականի կեսերին՝ դստեր ծննդից հետո նա թողել է ծխելը։ Բուրդենը հակումներ է ունեցել նաև թմրանյութերի հետ, այդ թվում կոկաինի, հերոինի և ԼՍԴ-ի նկատմամբ։ Նա պայքարել է կախվածության դեմ 1980-ական թվականներին։

Մահ

2018 թվականի հունիսի 8-ին Բուրդենը հայտնաբերվել է մահացած Ֆրանսիայի Կայզերսբերգ քաղաքի «Le Chambard» հյուրանոցի իր սենյակում։ Ըստ նախաքննության նախնական վարկածի մահը տեղի է ունեցել ինքնասպանության հետևանքով՝ կախաղան։ Բուրդենը ճանապարհորդում էր իր ընկերոջ՝ Էրիկ Ռիպերտի հետ, որն անհանգստացել էր նրա համար, երբ նա բաց էր թողել ընթրիքը և նախաճաշը։ Կոլմար քաղաքի դատախազ Քրիստիան դե Ռոկկինին հայտարարել է, որ Բուրդենի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության նշաններ՝ ինքնասպանությունը բնութագրելով որպես «իմպուլսիվ գործողություն»։ Թունաբանության արդյունքները ցույց էին տվել, որ նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել թմրանյութերի հետքեր՝ ցույց տալով միայն աննշան քանակի թերապևտիկ ոչ թմրանյութային դեղեր։ Իր մահվան ժամանակ Բուրդենն աշխատում էր Ստրասբուրգից ոչ հեռու իր «Անհայտ վայրեր» հաղորդաշարի համար։

Ֆիլմագրություն

  • 2015 թվականին Էնթոնի Բուրդեն նկարահանվել է «Իջեցման խաղ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է իր դերը։
  • 2019 թվականի հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ «CNN Films», «HBO Max» և «Focus Features» ընկերությունները միացրել են համախմբվել են Էնթոնի Բուրդենի կյանքի ու գործունեության մասին փաստագրական ֆիլմի նկարահանման համար։

Ծանոթագրություններ

Գրականություն

Ոչ-գեղարվեստական

Գեղարվեստական

Արտաքին հղումներ

Էնթոնի Բուրդեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Բուրդեն» հոդվածին։

Tags:

Էնթոնի Բուրդեն ԿենսագրությունԷնթոնի Բուրդեն Անձնական կյանքԷնթոնի Բուրդեն ՄահԷնթոնի Բուրդեն ՖիլմագրությունԷնթոնի Բուրդեն ԾանոթագրություններԷնթոնի Բուրդեն ԳրականությունԷնթոնի Բուրդեն Արտաքին հղումներԷնթոնի Բուրդեն19562018d:Q20723409d:Q426582Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենՀունիսի 25Հունիսի 8Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օձունի տաճարՈւիլյամ ՇեքսպիրԱրյան շրջանառությունՎերածնունդՄաշկաբորբՀայաստանի կուսակցությունների ցանկԴերանունԱվետիք ԻսահակյանՍևրի պայմանագիրՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԴվինՓոշոտումԵնթակաԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱլեքսանդրապոլի պայմանագիրԹրաֆիքինգՊարբերական աղյուսակՕհմի օրենքԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերtgpa2Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍերմնահեղուկՀայոց լեզվի պատմությունՍպիտակավոր վանքԱյրին (նորավեպ)ՉինաստանՊետրոս ԴուրյանՏերունական աղոթքՎլադիմիր ԼենինՋրհեղեղԷվոլյուցիաԱնմոռուկԱրմավիրի մարզՄխիթար ՍպարապետՄարգինալացումԱնալ սեքսՄԻԱՎ22-րդ դարԿարմրուկՄիացյալ ԹագավորությունԱրցախյան ազատամարտՏոլմաԳլանԵռանկյան բարձրությունՔանդակագործությունԵրկաթՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՄերկուրի (մոլորակ)ՃապոնիաԳագիկ ԲԳևորգ ԷմինՊյութագորասՄինչամուսնական սեքսԽոնարհումԳնարբուկԲայՍողոմոն ԹեհլիրյանՕքեյԿոչականԲացահայտիչՄիջատներԲութԼոբիՊետական կառավարման ձևՏարերային աղետներՀովհաննավանքՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԵրևանի թանգարանների ցանկՀայ-վրացական պատերազմՔիմիական ռեակցիաներՍտեփան Զորյան (գրող)Պյութագորասի թեորեմԱղասի ԱյվազյանՀամո ՍահյանԱմենայն Հայոց ԿաթողիկոսՓոքր ՄհերՀուլիոս ԿեսարՍյունիքի մարզ🡆 More