Էլվին Բրուքս Ուայթ

Էլվին Բրուք Ուայթ (անգլ.՝ Elwyn Brooks White, հուլիսի 11, 1899(1899-07-11), Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 1985(1985-10-01), Բրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի գրող և Համաշխարհային ֆեդերալիստական միության անդամ։ Ավելի քան հիսուն տարի նա գրել է The New Yorker ամսագրի համար։ Նաև եղել է անգլալեզու The Elements of Style նորաձևության ուղեցույցի համահեղինակ, որն առավել հայտնի է Strunk & White անունով։ Ուայթը նաև մանկական գրքերի, այդ թվում` Ստյուարտ Լիթլը, Շարլոտայի սարդոստայնը և Կարապի շեփորը ստեղծագործությունների հեղինակն է։ 2012 թվականին «School Library Journal»-ի ընթերցողների շրջանակում անցկացված հարցումը «Շարլոտայի սարդոստայնը» գիրքը ներառել է մանկական լավագույն 10 գրքերի ցանկում։

Էլվին Բրուքս Ուայթ
անգլ.՝ Elwyn Brooks White
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1899(1899-07-11)[…]
ԾննդավայրՄաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 1, 1985(1985-10-01)[…] (86 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ
ԳերեզմանBrooklin Cemetery
ՔաղաքացիությունԷլվին Բրուքս Ուայթ ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿոռնելի համալսարան (1921) և Mount Vernon High School?
ԵրկերThe Elements of Style?, Ստյուարտ Լիթլ, Շարլոթի սարդոստայնը, The Trumpet of the Swan?, Is Sex Necessary? Or, Why You Feel the Way You Do? և Subtreasury of American Humor?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, վիպասան, սցենարիստ, խմբագիր, ակնարկագիր և մանկագիր
ԱմուսինKatharine Sergeant Angell White?
Ծնողներմայր՝ Jessica Wallace Hart?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJoel White?
Ստորագրություն
Изображение автографа
Էլվին Բրուքս Ուայթ Elwyn Brooks White Վիքիպահեստում

Կյանք

Ծնվել է Մաունթ-Վերնոնում (Նյու Յորք)։ Էլվինը դաշնամուրի ֆիրմայի նախագահ Սեմուել Թիլլի Ուայթի և ամերիկացի-շոտլանդացի նկարիչ Վիլյամ Հարթի դուստր Ջեսսի Հարթ Ուայթի կրտսեր զավակն էր։ Էլվինի ավագ եղբայրը` Սթենլի Հարթ Ուայթը, առավել հայտնի Սթեն անունով, լանդշաֆտային ճարտարապետության պրոֆեսոր էր և ՈՒղղահայաց այգու հայտնագործողը։ Նա է Էլվինին սովորեցրել կարդալ և բացահայտել բնությունը։ Ուայթն ավարտել է Կոռնելի համալսարանը 1921 թվականին՝ արվեստի բակալավրի աստիճանով։ Կոռնելի համալսարանում նա ստացել է «Էնդի» մականունը, որտեղ սովորույթ կար այդ անունը տալ Ուայթ ազգանունով բոլոր ուսանողներին` ի պատիվ Կոռնելի համահիմնադիր Էնդրյու Դիքսոն Ուայթի։ Համալսարանում ուսանելու տարիներին նա իր դասընկեր Ալիսոն Դանզիգի հետ որպես խմբագիր է աշխատել «The Cornell Daily Sun»-ում. վերջինս ավելի ուշ դարձել է The New York Timesի սպորտային մեկնաբան։ Ուայթը նաև Aleph Samach-ի անդամ էր։

Ավարտելուց հետո Ուայթն աշխատել է United Press-ում (այժմ` United Press International) և Ամերիկյան լեգեոնի նոր ծառայությունում 1921 և 1922 թվականներին։ 1922-23 թվականներին եղել է The Seattle Times-ի կրտսեր թղթակից։ Մի անգամ, երբ Ուայթը չէր կարողանում պատմություն գրել, Times-ի խմբագիրն ասել է նրան. «Ուղղակի ասա բառերը»։ Գրեթե երկու տարի աշխատել է Ֆրենկ Սիմանի հետ գովազդային գործակալությունում որպես արտադրության օգնական և հեղինակ` մինչև 1924 թվականին Նյու Յորք վերադառնալը։ Երբ 1925 թվականին հիմնադրվել է The New Yorker-ը, Ուայթն այնտեղ ընդունվել է աշխատանքի։ Թերթի գրական բաժնի խմբագիր Քաթարին Էնջելը թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր Հարոլդ Ռոսսին առաջարկել է Ուայթին աշխատանքի ընդունել որպես մշտական հեղինակ։ Այնուամենայնիվ, գրասենյակ գալու և հարցազրույց ունենալու համար նրան համոզելը մի քանի ամիս է տևել, մի քանի շաբաթվա ընթացքում նա համաձայնել է գալ աշխատանքի։ Նա համաձայնել է աշխատել գրասենյակում հինգշաբթի օրերին։

Ուայթը նաև ամաչում էր կանանցից` պնդելով, որ ինքն ունի «չափազանց փոքր սիրտ և չափազանց մեծ գրիչ»։ Բայց 1929 թվականին Քաթերին Էնջելն ու Ուայթն ամուսնացել են։ Նրանք ունեցել են որդի, Ջոել Ուայթը, ծովային ճարտարապետ և նավաշինարար։ Քաթերինի որդին առաջին ամուսնությունից, Ռոջեր Էնջելը, տասնամյակներ շարունակ եղել է The New Yorker-ի գեղարվեստական խմբագիրն ու հայտնի է եղել որպես ամսագրում բեյսբոլի մասին նյութերի հեղինակ։

«Շառլոտայի սարդոստայնը» գրքի առաջաբանում Քեյթ ԴիՔամիլոն մեջբերել է Ուայթին` ասելով. «Այն ամենը, ինչ ես հույս ունեի ասել գրքերում, այն ամենը, ինչ ես հույս ունեի ասել, այն է, որ ես սիրում եմ աշխարհը»։ Ուայթսը սիրում էր կենդանիներ, ագարակներ, գյուղական առարկաներ, տարվա եղանակների փոփոխությունը։

Ջեյմս Թարբերն Ուայթին նկարագրել է որպես հանգիստ մարդու, ով չէր սիրում հասարակությունը և ով The New Yorker-ում աշխատելու տարիներին գրասենյակից դուրս էր գալիս վթարային մուտքով, որպեսզի չհանդիպի այն այցելուներին, ում ինքը չէր ճանաչում։

Ուայթը տառապել է Ալցհայմերի հիվանդությունից և մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 1-ին, իր տանը։ Նա թաղված է Բրուքլինի գերեզմանատանը, Քաթերինի կողքին, ով մահացել է 1977 թվականին։

Կարիերա

Է. Բ. Ուայթը հրապարակել է իր առաջին հոդվածը The New Yorkerում 1925 թվականին, թերթի հիմնական աշխատակից է դարձել 1927 թվականին և շարունակել է գրել թերթի համար գրեթե վեց տասնամյակ։ Ճանաչում ձեռք բերելով իր էսսեներով և անստորագիր «Նոթեր ու մեկնաբանություն» շարքով` նա աստիճանաբար դարձել է թերթի ամենահայտնի հեղինակը այն ժամանակ, երբ թերթը վիճելիորեն համարվում էր Ամերիկայի ամենակարևոր գրական ամսագիրը։ 1938-1943 թվականներին եղել է Harper's Magazine-ի սյունակագիր։

1949 թվականին Ուայթը հրապարակել է Here Is New York («Սա Նյու Յորքն է») կարճ գիրքը, որը հիմնված է եղել Holiday ամսագրի համար գրված հոդվածի վրա։ Խմբագիր Թեդ Պատրիկը խնդրել է Ուայթին էսսե գրել` ասելով, թե դա զվարճալի կլինի։ «Գրելը երբեք զվարճալի չի», պատասխանել է Ուայթը։

Այդ հոդվածը ցույց է տալիս գրողը վերաբերմունքը քաղաքին, որն իր բնակիչներին տալիս է «մենակության ու անձնական կյանքի նվերը»։ Այն ավարտվում է մռայլ նշումով այն ուժերի մասին, որ կարող են ավերել իր սիրելի քաղաքը։ Քաղաքին ուղղված այս «սիրո նամակը» վերատպագրվել է 1999 թվականին նրա 100-ամյակի առթիվ, իր խորթ զավակ Ռոջեր Անջելի նախաբանով։

1959 թվականին Ուայթը խմբագրել ու թարմացրել է «Ոճի տարրերը» (անգլ.՝ The Elements of Style): Ամերիկյան անգլերենով գրող հեղինակների համար այս քերականական ու ոճաբանական ուղեցույցն առաջին անգամ գրվել և տպագրվել է 1918 թվականին Վիլյամ Սթրանք Կրտսերի կողմից, որը Ուայթի դասախոսներից է եղել։ Ուայթի կողմից գրքի վերամշակումը չափացանց լավ է ընդունվել, հաջորդ խմբագրումները եղել են 1972, 1979 և 1999 թվականներին։ Մարիա Կալմանը պատկերազարդել է 2005 թվականի տպագրությունը։ Գիրքը մեծապես օգտագործվում է ուսանողների ու գրողների կողմից։

1978 թվականին Ուայթն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Նա նաև 1963 թվականին ստացել է Նախագահական մեդալ ազատության համար, եղել է Միացյալ Նահանգների տարբեր գրական ընկերակցությունների անդամ։

Ծանոթագրություններ

Էլվին Բրուքս Ուայթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվին Բրուքս Ուայթ» հոդվածին։

Tags:

18991985The New Yorkerd:Q3450542d:Q361617d:Q835831Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենՀամաշխարհային ֆեդերալիստական միությունՀանքոկ շրջան (Մեն)Հոկտեմբերի 1Հուլիսի 11ՄենՆյու Յորք (նահանգ)Շարլոտայի սարդոստայնը (գիրք)Ստյուարտ Լիթլ (գիրք)Վեսթչեսթեր շրջան (Նյու Յորք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հուլիոս ԿեսարԱլերգիաԵրվանդ ՔոչարԿոկորդաբորբՎայոց ձորի մարզՀեշտոցի սնկային վարակԻրանԱրհեստական բանականությունԱդոլֆ ԻվոնՔաոս (վեպ)Մարդու կմախքԱրտավազդ ԲԱրարատի մարզՍեբորեային մաշկաբորբԱկսել ԲակունցՀեպատիտ CԿիլիկիայի հայկական թագավորությունՀայկական ֆիլմերի ցանկՍրտամկանի ինֆարկտԱրշակ ԲՆոյԿատուներԱստվածային կատակերգությունԼեհաստանՀիրիկԵրևանԳունային խորհրդանիշներԾրագրավորումՄշակույթՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄոնղոլական կայսրությունՔեթի ՓերրիՖիմոզՌուսաստանԼյարդի հիվանդություններԱռողջ ապրելակերպՀունական դիցաբանությունՀարավային ԱմերիկաՀաղորդակցային գործընթացՈւսուցման մեթոդներ և հնարներԲրուցելոզՄակերեսՄեծ Հայքի նահանգների ցանկՄարդու գլխուղեղՀաղպատի վանական համալիրԹակուբոկու ԻսիկավաԴեռահասի հոգեբանությունՆշիկաբորբԿարճատեսությունԱղմուկ ականջներումՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԿիլիան ՄբապպեՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունՖուտբոլԲյուրականի աստղադիտարանԱռնանդամի գլխիկԳործակալ 044ԱստվածաշունչՎիտամին DՏիգրան ՄեծՀամո ՍահյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Արտաշես ԱՄիզոպրոստոլՍևանա լիճՄարդու իրավունքներԻսլամԵրիկամի քրոնիկ հիվանդությունԵրիկամԱրաքսՊետությունԱլբանիաԶևսԷնդոմետրիոզԴաշտանային ցիկլՎիտամինՓոքրիկ իշխանըԱրեգակ🡆 More