Էդուարդո Սավերին

Էդուարդ Սավերին (անգլ.՝ Eduardo Saverin, մարտի 19, 1982(1982-03-19), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլական ծագումով ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը։ 2011 թվականի հունվարի 4-ին ընկերության բաժնետոմսերի վերագնահատումից հետո Ֆեյսբուքի 5 % բաժնեմասի արժեքը հասել է 2.5 միլիարդ դոլարի։ Ներկայումս բնակվում է Սինգապուրում։ Բրազիլիայի քաղաքացի է։

Էդուարդո Սավերին
անգլ.՝ Eduardo Saverin
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1982(1982-03-19) (42 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
ՔաղաքացիությունԷդուարդո Սավերին Բրազիլիա և Էդուարդո Սավերին ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Eliot House?
Մասնագիտությունձեռնարկատեր, համակարգչային գիտնական և տնտեսագետ
ԱմուսինElaine Andriejanssen?
Պարգևներ և
մրցանակներ
Էդուարդո Սավերին Eduardo Saverin Վիքիպահեստում

Կենսագրությունը

Էդուարդ Սավերինը ծնվել է հրեաների ընտանիքում Սան Պաուլոյում (Բրազիլիա)։ Հասակ է առել Մայամիում (Ֆլորիդա)։ Նրա հայրը աշխատել է անշարժ գույքի բնագավառում։ Էդուարդը սովորել է Մալամիի Գուլլիվերի նախապատրաստական դպրոցում և կրթությունը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ նա եղել է Phoenix Club-ի անդամ և Հարվարդի ներդրումային ասոցիացիայի նախագահ։ 2006 թվականին Սավերինը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով դիպլոմով տնտեսագիտության ոլորտում։ Մարկ Ցուկերբերգի հետ Էդուարդոն ծանոթացել է առաջին կուրսում։ Արդեն երկրորդ կուրսում նրանք ստեղծել են իրենց համատեղ նախագիծը՝ The Facebook: Սավերինը եղել է նախագծի հիմնական ներդրողն ու կոմերցիոն տնօրենը։ 2004 թվականի ամռանը Սավերինը պրակտիկայի է մեկնել Նյու Յորք, իսկ Մարկը մնացել է զարգացնելու նախագիծը։ Ցուկերբերգը ծանոթանում է Շոն Փարքերի և Պիտեր Տիլի հետ, որոնք օգնում է նրան ներդրումներ գտնել Ֆեյսբուքի համար։ Հետագայում Էդուարդոն հեռացել է Ցուկերբերգից, և վերջինիս ջանքերով Սավերինի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում 2015 թվականի ապրիլին կրճատվել է 34 %-ից մինչև 0,03 %: Սավերինը դատական հայց է ներկայացրել, և 2009 թվականի հունվարին դատարանը հաստատել է նրա իրավունքը ընկերության 5 % բաժնետոմսերի վրա։

2013 թվականի մարտի 13-ին Էդուարդո Սավերինն ընդգրկվել է Forbes-ի կողմից կազմված ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում։ Նա ցանկում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2.2 միլիարդ դոլար։

2010 թվականի «Սոցիալական ցանց» ֆիլմում ներկայացվում են Սավերինի և Մարկ Ցուկերբերգի հարաբերությունները Ֆեյսբուքի ստեղծման ժամանակից մինչև Ցուկերբերգի դեմ Սավերինի հայց ներկայացնելը։ Սավերինի դերը կատարում է դերասան Էնդրյու Գարֆիլդը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էդուարդո Սավերին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Սավերին» հոդվածին։

Tags:

1982ԱնգլերենԲրազիլիաՄարտի 19Սան ՊաուլոՍինգապուրՖեյսբուք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹիթեռներԽատուտիկՍոս ՍարգսյանԳլխավոր էջՀամո ԲեկնազարյանՄիքայել ԱլիմյանՉարլզ ԴարվինԱուտիզմՎահանաձև գեղձի քաղցկեղԼեոնիդ ԵնգիբարյանՆԱՏՕԷպոսԼիմֆոմաԿապույտ հազՕձերԿապանԿաթվածՐաֆֆիՂըզըլհաջըլիՀայաստանի Հանրապետության բնակչությունԱղմուկ ականջներումՇաքիի ջրվեժՊյութագորասԿենսաբանական դասակարգումՎեներա (մոլորակ)ՇեշտՄեծ ՀայքԴավիթ ՄուրադյանՎայոց ձորի մարզԿարեն ԴեմիրճյանԱրյունՆավթՄաշկաբորբԱնլռելի զանգակատունՏարերային աղետներՀին աստվածներ (դրամա)Թաջ ՄահալՄիջատներՍեղան (երկրաչափություն)Հայաստանի Հանրապետության նախագահՀարավային ԱմերիկաԱկրոստիքոսԳրիգոր ԼուսավորիչԱրքիմեդեսԱրծիվներՄրգաշատԱսիաՕրգազմՆապոլեոն ԲոնապարտՍիֆիլիսՀովհաննես ՇիրազՎարդանանց պատերազմԴերբայԼեոնիդ ԱզգալդյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԺառանգական հիվանդություններԵվրոպաԲնական թիվԴվինԴավիթ ԲեկՍևանավանքԱռողջ ապրելակերպՊտուղՍիրտԱղիների բորբոքային հիվանդությունԶոլի ԱդոկՆեմեսիս գործողությունԿոտորակ (մաթեմատիկա)ՇախմատՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿուսաթաղանթՀեպատիտ BՍրտամկանի ինֆարկտԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՇվեյցարիաԱնկլավ և էքսկլավ🡆 More