Դոնալդ Պլեզենս

Դոնալդ Հենրի Պլեզենս (անգլ.՝ Donald Henry Pleasence, հոկտեմբերի 5, 1919(1919-10-05), Ուորքսոփ, Արևելյան Միդլենդ - փետրվարի 2, 1995(1995-02-02), Սեն Պոլ դը Վանս, Պրովանս), անգլիացի դերասան, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նկարահանվել է ավելի քան 220 ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Կինոնկարներում մեծ մասամբ կերտել է բացասական կերպարներ։ Նրա բոլոր աշխատանքների մեջ առանձնացվում են Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմի Էռնստ Ստավրո Բլոֆելդի, «Հելոուին» սարսափ ֆիլմերի շարքի բժիշկ Սեմ Լումիսի և «Ծուղակ» թրիլերում ամրոցի՝ կնոջ նման սեփականատիրոջ դերերը։

Դոնալդ Պլեզենս
Դոնալդ Պլեզենս
անգլ.՝ Donald Henry Pleasence
Դոնալդ Պլեզենս
Ծնվել էհոկտեմբերի 5, 1919(1919-10-05)[…]
ԾննդավայրՈւորքսոփ, Արևելյան Միդլենդ
Մահացել էփետրվարի 2, 1995(1995-02-02)[…] (75 տարեկան)
Մահվան վայրՍեն Պոլ դը Վանս, Պրովանս
ԿրթությունEcclesfield School?
ՔաղաքացիությունԴոնալդ Պլեզենս Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Miriam Raymond?, Josephine Crombie?, Meira Shore? և Linda J. Kentwood?
Երեխա(ներ)Angela Pleasence?
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Կենսագրություն

Պատանեկություն

Պլեզենսը ծնվել է Անգլիայի Նոթինգեմշիր կոմսության Ուորքսոփ քաղաքում՝ Ալիսայի (ծնված Արմիտեյժ) և Թոմաս Սթենլի Պլեզենսների ընտանիքում։ Մեծացել է Լինքոլնշիր կոմսությունում գտնվող փոքրիկ Գրիմոլդբի գյուղում։ Սովորել է Յորքշիր կոմսության Շեֆիլդ քաղաքի Էքլսեֆիլդի գիմնազիայում։

Դերասանական գործունեությունն սկսել է «Մոլեգին հողմերի դարավանդ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց, սակայն դադարեցրել է Երկրորդ Աշխարհամարտի սկսելու պատճառով։ Սկզբնական շրջանում Դոնալդ Պլեզենսը ցանկանում էր հրաժարվել զինվորական ծառայությունից իր համոզմունքների պատճառով, սակայն հետո, այնուամենայնիվ միացավ ռազմա-օդային ուժերին։ Ծառայել է ռմբակոծիչների 166-րդ էսկադրիլիայում։ Նրա «Avro Lancaster» ինքնաթիռը խոցվել է 1944 թվականի օգոստոսի 31-ին՝ Անժերվիլի վրա մարտարշավի ժամանակ, ինչից հետո նրան գերեվարել են, որտեղ նա մնացել է մինչև պատերազմի ավարտը։

Դերասանական գործունեություն

Պլեզենսը կինոարվեստ է վերադարձել պատերազմից հետո, որտեղ անմիջապես նրան ուշադրություն էին դարձնում քննադատները՝ անվանելով «հիպնոտիկ աչքերով մարդ»։ Բացի արտաքին տեսքից, ուշադրություն էին դարձնում նաև դերասանի ցածր, բայց ինտենսիվ ձայնին։ Արդյունքում իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա խաղացել է առավելապես խենթ կամ բացասական դերեր, այդ թվում՝ Ռոբին Հուդի մասին պատմող հեռուստասերիալի Հովհաննես Հողազուրկի, «Արծիվի վայրէջք» ֆիլմի Հայնրիխ Հիմլերի, «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմի Էռնստ Ստավրո Բլոֆելդի, ինչպես նաև Հարվի Կրիպենի դերերը։ Բացի այդ, Պլեզենսն ակտիվորեն մասնակցել է երեխաների համար աուդիոձայնագրությունների։

Պլեզենսը երկու անգամ առաջադրվել է «Տոնի» մրցանակի՝ «Պիեսում գլխավոր դերի լավագույն խաղ» անվանակարգում, 1969 թվականին՝ «Մարդն ապակե պահակատանը», և 1972 թվականին՝ «Խելոք երեխա» պիեսների դերերի համար։ 1994 թվականին դերասանը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Անձնական կյանք

Դերասանն ամուսնացել է 4 անգամ։ Ունեցել է 5 դուստր։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Դոնալդ Պլեզենս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Պլեզենս» հոդվածին։

Tags:

Դոնալդ Պլեզենս ԿենսագրությունԴոնալդ Պլեզենս ՖիլմագրությունԴոնալդ Պլեզենս ԾանոթագրություններԴոնալդ Պլեզենս19191995d:Q2281091d:Q314914d:Q47994ԱնգլերենԱնգլիաԱպրում ես միայն երկու անգամԲրիտանական կայսրությունԹրիլերՀոկտեմբերի 5ՊրովանսՋեյմս ԲոնդՍեն Պոլ դը ՎանսՓետրվարի 2

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ստեփան Զորյան (գրող)ՊատվաստումներԳորտերՈսկորԳրիգոր ՏաթևացիԴերանունԲելլեԲույսերԹակուբոկու ԻսիկավաՄետրոնիդազոլՊարագաներՕվկիանոսԱնձի խանգարումՀայերեն ՎիքիպեդիաԻսպանիաԽենթըՄարտի 28ՄայրցամաքԵրևանի պետական համալսարանԱնգլիաԿոնքի բորբոքային հիվանդությունԲայՀոմանիշՎատիկանԱնհանգիստ ոտքերի համախտանիշՔարահունջՀայաստանի բուհերի ցանկԼիսագորՄաշկ (մարդու)Պրոտամին սուլֆատՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԱվարայրի ճակատամարտՏուն ջրվեժի վերևումՍրտի բնածին արատներՎանի թագավորությունՀին աստվածներ (դրամա)Կոմս Մոնտե-ՔրիստոՇառլ ԱզնավուրՄատենադարանՍակուրաՄաշկի սնկային հիվանդություններԿենսոլորտՀայերեն հայհոյախոսությունՀամակարգիչՄեր հայրենիքՈսկիՐաֆֆիՓոխպատվաստագիտությունՇվեյցարիաՀայաստանի ձկների ցանկՄխիթարյան միաբանությունՄարիխուանաՈրդանման ելունի բորբոքումՎիտամին AԸնձառյուծՀայաստանի Հանրապետության բնակչությունՆերգործական սեռՀայերենՄարդու գլխուղեղՊարույր ՍևակԵռանկյան բարձրությունՀայկական մուֆլոնԵրկրորդ համաշխարհային պատերազմՆար-ԴոսՄուրացանՊրոլակտինՀյուսիսային ԿորեաԴաշտանՄԻԱՎԱրտավազդ ԲՔառակուսի մետրԱբիսինյան կատուԴերենիկ ԴեմիրճյանՀաղորդակցային գործընթաց🡆 More