Վեպ Դա Վինչիի Ծածկագիրը

«Դա Վինչիի ծածկագիրը» (անգլ.՝ The Da Vinci Code), պաշտամունքային վեպ` գրված ամերիկացի գրող և լրագրող Դեն Բրաունի կողմից։ Գիրքը հրատարակվել է 2003 թվականի ապրիլին «Doubleday Group» հրատարակչությունում։ «Դա Վինչիի ծածկագիրը» դարձավ Բրաունի՝ 2000 թվականին լույս տեսած «Հրեշտակներ և դևեր» վեպի շարունակությունը։ Գիրքը դարձավ արագ և մեծ տպաքանակով վաճառվող գրականություն արտասահմանում։ Գիրքը թարգմանված է 44 լեզուներով և հրատարակված է ավելի քան 81 միլիոն տպաքանակով։ Վեպը գրված է ինտելեկտուալ դետեկտիվ ժանրով։ Այն կարողացավ արթնացնել մեծ հետաքրքրություն դեպի Սուրբ գավաթի լեգենդը և Մարիամ Մագդաղենացու դերը քրիստոնեության մեջ։

Դա Վինչիի ծածկագիրը
անգլ.՝ The Da Vinci Code
Վեպ Դա Վինչիի Ծածկագիրը
ՀեղինակԴեն Բրաուն
Անվանվել էԼեոնարդո դա Վինչի և Կոդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկոնսպիրատիվ գրականություն, էզոթերիկ վեպ, դետեկտիվ, քրեական և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռոբերտ Լենգդոն և Sophie Neveu?
Նկարագրում էՓարիզ
Էջեր519
ՇարքՌոբերտ Լենգդոն
ՆախորդՀրեշտակներ և սատանաներ և Խաբկանքի կետ
ՀաջորդԿորցված նշանը
ԵրկիրՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը ԱՄՆ և Վեպ Դա Վինչիի Ծածկագիրը Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչDoubleday, Transworld Publishers, Bantam Books և Qanun?
Հրատարակման տարեթիվապրիլ 2003
Կայքdanbrown.com/the-da-vinci-code-young-adult-edition/(անգլ.)
Վեպ Դա Վինչիի Ծածկագիրը The Da Vinci Code Վիքիպահեստում

Սյուժե

Ըստ գրքի բովանդակության` գլխավոր հերոսը` դոկտոր Ռոբերտ Լանգտոնը, Հարվարդի համալսարանի կրոնական պատկերագրության պրոֆեսոր է։ Նա պետք է բացահայտի Լուվրի հսկիչ Ժակույ Սաուիներեի սպանությունը։ Սաուիներեի մարմինը գտել են Լուվրի ներսում` մերկացված և տեղադրված հենց այնպես, ինչպես Լեոնարդո Դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» հայտնի նկարում` իրանի վրա կոդավորված գրությունով։ Այդ գրությունը վկայում է, որ սպանության բանալին պետք է փնտրել Դա Վինչիի հայտնի նկարների մեջ։ Լեոնարդոյի «Մոնա Լիզա» և «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործությունների վերլուծությունը բավականաչափ օգնում է այս հանելուկի լուծման մեջ։ Այդ ժամանակահատվածում Ռոբերտը հանդիպում է Ժակույ Սաուիներեի թոռնուհու` Սոֆի Նևեուի հետ։ Նրա ընտանիքը (մայրը, հայրը, եղբայրը, տատիկը) ավտովթարի հետևանքով զոհվել է։ Սոֆին և Ռոբերտը պետք է բացահայտեն շատ առեղծվածներ և հանելուկներ։ Գլխավոր հերոսը պետք է լուծի երկու գլխավոր հանելուկ.

  • Ի՞նչ գաղտնիք էր պահում Սաուիները և ինչո՞ւ են սպանել նրան։
  • Ո՞վ է սպանել Սաուիներին և ո՞վ է պլանավորել այդ սպասնությունը։

Ժակույ Սաուիներեի և Մոնա Լիզայի մարմինների վրայի գրության օգնությամբ Սոֆին և Ռոբերտը գտնում են առեղծվածի բանալին, որը Սոֆին տեսել էր իր պապիկի արկղիկում։ Սոֆին որոշում է Լանգտոնին տանել Ամերիկայի դեսպանատուն։ Բայց նրանց ճանապարհը փակում են ոստիկանները, որոնցից հաջողվում է փախչել։ Սոֆին և Լանգտոնը բանալու վրա կարդում են 24 ՌՅՈւ ԱԿՍՈ հասցեն։ Նրանք գնում են այնտեղ, որտեղ գտնվում է Ցյուրիխի ավանդատվական բանկը։ Լանգտոնն ու Սոֆին բանալու և մուտքի կոդի օգնությամբ բացում են սեյֆը, որտեղ գտնում են զարդատուփ։ Այդ ընթացքում անվտանգության աշխատողը ճանաչում է Լանգտոնին և Սոֆիին, ովքեր հետախուզման մեջ են Ինտերպոլի կողմից, բայց բանկի կառավարիչը` Անդրե Վերնետը, ճանաչելով Սոֆիին` Ժակույ Սաուիներեի թոռնուհուն, օգնում է նրանց փախչել։ Լանգտոնը բացում է զարդատուփը։ Նա հույս ուներ ստանալ անկյունաքարը` Սուրբ Գավաթ տանող ճանապարհի քարտեզը։ Վերնետը իմանով, որ բացի Սաուիներեից, ևս 3 մարդ են սպանվել, որոնց սպանության մեջ մեղադրվում են Սոֆին և Ռոբերտը, դադարում է հավատալ նրանց անմեղությանը։ Սպառալով զենքով` նա պահանջում է իրեն տալ զարդատուփը, բայց Ռոբերտին հաջողվում է զինաթափել հակառակորդին։ Պրոֆեսորն ու Սոֆին փախչում են անտառից և ուղևորվում են դեպի Վիլլետ դղյակ, որտեղ ապրում է Սըր Լեյ Տիբինգը` գավաթների մասնագետը։ Տիբինգը պատմում է Գավաթի պատմությունը։ Այդ ընթացքում Տիբինգի ծառայապետը`Ռեմին, հեռուստացույցով տեսնում է Սոֆիին և Ռոբերտին հետախուզման մեջ։ Նա այդ մասին հայտնում է Տիբինգին։ Վերջինս ցանկանում է դուրս գցել նրանց, բայց Սոֆին ասում է, որ անկյունաքարը իրենց մոտ է։ Տիբինգը հետաքրքրված է։ Նրանք միասին սկսում են ուսումնասիրել քարը, երբ Ռոբերտը զարդատուփի վրա տեսնում է գաղտնի ճեղքվածք։ Հանկարծ Լանգտոնի վրա հարձակվում է Օպուս Դեի վանական Սիլասը, ով սպանել է Ժակույ Սաուիներեին։ Վանականը պահանջում է Սոֆիին և Տիբինգին իրեն հանձնել քարը։ Տիբինգին հաջողվում է ազատվել այդ վանականից։ Այդ ընթացքում լեյտենանտ Կոլետը և իր գործակալները իմանում են, որ Սոֆին և պրոֆեսորը Տիբինգի մոտ են։ Նրանք գալիս են Վիլլետ դղյակ։ Սակայն Ռոբերտը, Սոֆին, Տիբինգը, Ռեմին և կապված Սիլասը փախչում են։ Նրանք գնում են Լե Բուրժե (ֆր.՝ Aéroport Paris-Le Bourget) օդանավակայան, որպեսզի թռչեն Մեծ Բրիտանիա։ Ինքնաթիռի մեջ Լանգտոնը մի անգամ ևս բացում է զարդատուփը և գրություն է գտնում։ Սոֆին վճռեց, որ դա անգլերեն գրություն է, բայց այն գրված է հայելային արտացոլանքով։ Լանգտոնին և Լեյին հաջողվեց բացահայտել առանցքանյին բառը. դա Սոֆի անունն է։ Քրիպտիկսի ներսում պարզվեց կա մեկ ուրիշ սև և փոքր քրիպտիկս։ Վերջինիս վրա կար հերթական կոդավորված բանաստեղծությունը, որի մեջ ասվում էր, որ պետք է գտնել Պապի կողմից թաղված ասպետի գերեզմանը։ Տիբինգը ասում է, որ ինքը գիտի` որտեղ է գտնվում գերեզմանը, այն գտնվում է Տեմպլում։ Աշխատողը ասում է, որ եկեղեցում կան ասպետների տապանաքարեր, բայց ոչ գերեզմաններ։ Հանկարծ եկեղեցի է ներխուժում վանականը, ում ազատել է Ռեմին, ովքեր, պարզվում է, միասին են գործում։ Վանականը պահանջում է կրիպտեկսը, բայց Լանգտոնը հրաժարվում է տալ այն։ Վանականը, պատանդ վերցնելով Տիբինգին, կարողանում է ձեռք գցել կրիպտեկսը։ Բայց այն ստանալուց հետո էլ բաց չի թողնում Տիբլինգին, նրանք վերջինիս տանում են իրենց հետ։ Դրանից հետո Ռեմին հանդիպում է գաղտնի ուսուցչի հետ, ում համար աշխատում է։ Ուսուցիչը սպանում է նրան` մտածելով որ իրեն ավելորդ վկաներ պետք չեն։ Սոֆին և Լանգտոնը հասնում են Թագավորական քոլեջ։ Նրանք Պամելա Գյոտեմի հետ փնտում են տեղեկություներ Պապի կողմից թաղված ասպետի մասին։ Պարզվում է, որ նա Իսահակ Նյուտոնն է, բայց նա թաղված է ոչ թե Պապի կողմից, այլ Ալեքսանդր Փոփի կողմից, պարզապես անգլերենում Պապ և Փոփ գրվում են միանման։ Լանգտոնը և Սոֆին ուղևորվում են նրա` աբբայությունում գտնվող գերեզմանը, որտեղ նրանք հայտնաբերում են գրություն։ Այնտեղ գրված է, որ Տիմբինգը առևանգիչների մոտ է և որ վերջիններս նրանց սպասում են այգում։ Լանգտոնն ու Սոֆիան գնում են այնտեղ, բայց ճանապարհին նրանց կանգնեցնում է Տիմբինգը։ Հենց նա էլ հանդիսանում է գաղտնի ուսուցիչը։ Հենց նա է եղել Ժակույ Սաուիներեի սպանության կազմակերպիչը։ Տիբինգը, սպառնալով ատրճանակով, պահանջում է, որպեսզի Լանգտոնը բացի քրիպտեկսը։ Լանգտոնը ասում է, որ գիտի պատասխանը, բայց սկզբում պահանջում է բաց թողնել Սոֆիին։ Տիբինգը հասկանում է, որ Լանգտոնը բացահայտել է կոդը։ Այդ ժամանակ Լանգտոնը գցում է կիպտիկսը։ Տիբիգը վազում է քիփլինգի հետևից, բայց չի հասցնում բռնել այն։ Իրականում Լանգտոնը բացահայտել էր կոդը։ Առանցքային բառն էր խնձոր։ Տիբինգին ձերբակալում է կապիտան Բեզու Ֆաշը։

Վեպում կան զուգահեռ սյուժեներ, որոնցում մասնակցում են տարբեր հերոսներ։ Գրքի վերջում բոլոր սյուժեները հավաքվում են միասին Ռոսլինի մատուռում և հանգուցալուծվում են։ Գրքի գաղտնիքը կայանում է Սուրբ Գավաթի գտնվելու տեղում։ Օպուս Դեյ կաթոլիկ կազմակերպությունը նույնպես մեծ դեր է խաղում սյուժեում։

Գլխավոր հերոսներ

  • Ռոբերտ Լանգտոն
  • Սոֆի Նեվեու
  • Սըր Լեյ Տիբինգ
  • Կապիտան Բեզու Ֆաշ
  • Լեյտենանտ Կոլետ
  • Ժակույ Սաուիներե
  • Սիլաս
  • Բիշոպ Մանուել Արինգարոշա
  • Քույր Սանդրին
  • Անդրե Վերնետ
  • Ռեմի Ժան
  • Պամելա Գյոտեմ
  • Սայմոն Էդվարդս

Վայրեր

Ֆրանսիա

  • Լուվր
  • Սեն-Սյուլպիս եկեղեցի
  • Վիլլետ դղյակ
  • Ռից հյուրանոց
  • Բուլոնի անտառ

Անգլիա

Շոտլանդիա

  • Կաթոլիկ մատուռ

Հաջողության արդյունքները

2003 թվականին լույս տեսնելուց հետո մինչև 2006 թվականի մայիսի 23-ը Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» և նրա այլ 4 գրքերը բերեցին հեղինակին ավելի քան 260 միլիոն դոլլար։ Այդ նույն ժամանակահատվածում հայտնի Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերի» 5 հատորները միասին վերցված բերեցին հեղինակին 59 մլն. դոլլար։ 2006 թվականի մայիսին տեղի ունեցավ վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան։

Քննադատություններ

Դ. Ի. Երմալովիչը կարծում է, որ «Բրաունի վեպը ինտելեկտուալ դետեկտիվ գլուխկոտրուկ է, որը համադրված է պատմա-կրոնական սիմվոլիկայի և իրերի վրա»։ Ռուսաստանում հայտնի ուղղափառ քարոզիչ Անդրեյ Կուրաևը նույնպես հանդես եկավ քննադատությամբ։ Նրա փաստերը և գնահատականը կողմից հավաքված են «Երևակայություննրը և ճշմարտությունը Դա Վինչիի ծածկագրի մասին»։

Նշումներ

Ծանոթագրություններ

Վեպ Դա Վինչիի Ծածկագիրը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա Վինչիի ծածկագիրը (վեպ)» հոդվածին։

Tags:

Վեպ Դա Վինչիի Ծածկագիրը ՍյուժեՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը Գլխավոր հերոսներՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը ՎայրերՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը Հաջողության արդյունքներըՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը ՔննադատություններՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը ՆշումներՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը ԾանոթագրություններՎեպ Դա Վինչիի Ծածկագիրը20002003ԱնգլերենԴեն ԲրաունՔրիստոնեության

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄոմիկԿառավարում (տնտեսագիտություն)Միավորված ազգերի կազմակերպությունՍև արագիլՖուտբոլՊելեՈղնաշարԿարմիր քամիՇախմատԵղնջացանՄհեր ՄկրտչյանԱրյունՄարտիրոս ՍարյանԴեռահասի հոգեբանությունՀիսուսի հարությունՎարդավառՄարդ բանականԱրգանդի վզիկի քաղցկեղԲոտուլիզմՀղիություն (մարդ)ՍաղմոսավանքՈրդանման ելունի բորբոքումՖրանսիայի քաղաքներՏիգրան ԱվինյանՎինսենթ վան ԳոգՔառակուսի մետրՎահան ՏերյանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀաշվապահական հաշվեկշիռՏասնաբանյաԲրուցելոզՏաթևի վանքԳուրգեն ՄահարիԽենթըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀարրի Փոթեր (վիպաշար)ՀերպեսՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍեռական հարաբերությունՕդի ջերմաստիճանՀայերենի այբուբենԱկսել ԲակունցՀելիկոբակտեր պիլորի վարակՀայաստանի թռչունների ցանկՎեներա (մոլորակ)ԳազՋոդի ՖոսթերՍինագոգՍնկերՋավախքՉինական մեծ պարիսպՀայաստանի բուսական աշխարհՄադամ ԲատերֆլայՍերմնահեղուկԱրյան շրջանառությունՀովհաննես ԱյվազովսկիԴեքսամետազոնԷֆթանազիաԿոմիտասՇրջակա միջավայրԶատիկՊրոլակտինՊապ թեստԱծական անունՆախադասության գլխավոր անդամներԵվրոպաԲյուզանդական կայսրությունԱնգկոր ՎատԱրտաշես ԱՈւնո ՈւլբերգԵրիկամաքարային հիվանդությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍանկյուլոտներՍիֆիլիսՍուր բրոնխիտՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՂազարոս Աղայան🡆 More