Դամիանո Տոմազի (իտալ.՝ Damiano Tommasi, մայիսի 17, 1974(1974-05-17), Նեգրար, Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով առավել հայտնի է իտալական Վերոնայում և Ռոմայում անցկացրած իր մրցելույթներից, հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Իտալացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||
Մականուն | Բարի հոգի իտալ.՝ L'anima Candida | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1974 (49 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նեգրար, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դամիանոն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Սերիա B-ն ներկայացնող Վերոնա ակումբում։ 1996 թվականին Ռոմայի գլխավոր մարզիչ Օտտավիո Բիանկիի հրավերով տեղափոխվել է մայրաքաղաքային ակումբ։ Հանդիսանում էր Ռոմայի հիմնական կազմի ֆուտբոլիստ, 2001 թվականին ակումբի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Իտալիայում աշխատող արտասահմանցի լրագրողների հարցման արդյունքում ճանաչվել է 2001 թվականի Իտալիայի լավագույն մարզիկ։ Նույն թվականին ընդգրկվել էր «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցուցակում։
2004 թվականի հուլիսի 22-ին ավստրիական Իրդնինգ քաղաքում Սթոք Սիթիի հետ ընկերական հանդիպման ժամանակ (Ռոման հաղթեց 2:0), անգլիական ակումբի պաշտպան Ջերրի Տագարտի հետ բախվելուց հետո ստացավ ծանր վնասվածք՝ ծնկի խաչաձև կապանների ջարդվածք, ինչի պատճառով 1 տարուց ավել շարքից դուրս եկավ։
Վնասվածքից վերականգնվելուց հետո Տոմազին ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Ռոմայում, որից հետո 2006 թվականին տեղափոխվեց իսպանական Լևանտե, որը հենց այդ տարի վերադարձել էր Լա Լիգա։ Դամիանոյի խոսքերով, նա տեղափոխվեց Իսպանիա, քանի որ իտալական ֆուտբոլի մթնոլորտը այլևս նրան չէր ուրախացնում։ Երկու մրցաշրջանների արդյունքում Լևանտեն գրավեց համապատասխանաբար 15-րդ և 20-րդ հորիզոնականները և դուրս մնաց Լա Լիգայից, որից հետո Դամիանոն լքեց իսպանական ակումբը և 2008 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց անգլիական Քուինս Պարկ Ռեյնջերս, սակայն արդեն 2009-ի հունվարին պայմանագիրը դադարեցվեց, որից հետո Տոմազին տեղափոխվեց չինական Տյանցզին Տեդա։
Չինական ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձավ Իտալիա և սկսեց հանդես գալ Սանտ՛Աննա դ՛Ալֆաեդո սիրողական ակումբում, որտեղ հանդես էին գալիս նրա երկու եղբայրները։
2011 թվականի մայիսի 9-ին նշանակվեց «Ֆուտբոլիստների Իտալական Ասոցիացիայի» (Associazione Italiana Calciatori) նախագահ, իր պաշտոնում փոխարինելով ասոցիացիայի հիմնադիր և երկարամյա ղեկավար (1968-ից) Սերջիո Կամպանուին։
2015 թվականին Սան Մարինոն ներկայացնող Լա Ֆիորիտա ակումբի հետ մասնակցեց Եվրոպա Լիգայի որակավորման փուլի երկու հանդիպումներին, որից մեկում դարձավ գոլի հեղինակ։
Դամիանոն մասնակցել է 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում անցկացվող աշխարհի առաջնության բոլոր 4 հանդիպումներին։
Դամիանո Տոմազին համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամիանո Տոմազի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դամիանո Տոմազի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.