Գիորգի Անցուխելիձե: վրացի զինվորական

Գիորգի Անցուխելիձե (վրաց.՝ გიორგი ანწუხელიძე, օգոստոսի 18, 1984 - մոտ օգոստոսի 9-10, 2008), վրացի զինվորական, սերժանտ։ Զոհվել է Ռուս-վրացական պատերազմի ընթացքում Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական ընդհարումների ժամանակ՝ օսեթացի գրոհայինների կողմից ենթարկվելով խոշտանգումների։ Անցուխելիձեի կտտանքները և սպանությունը փաստում են համացանցում հայտնված հոլովակները, որոնցում պարզ երևում էր կատարվածը։ 2013 թվականին հետմահու արժանացել է Վրաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։

Գիորգի Անցուխելիձե
გიორგი ანწუხელიძე
Գիորգի Անցուխելիձե: Կենսագրություն, Ծանոթագրություններ
օգոստոսի 18, 1984(1984-08-18) - օգոստոսի 9, 2008(2008-08-09) (23 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Ալվանի, Ախմետա, Վրաստան
Մահվան վայրՀարավային Օսիա Հարավային Օսիա
ԳերեզմանMukhatgverdi Brothers Cemetery
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ծառայության տարիներ2001 - 2008
ԿոչումՍերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Ցխինվալի ճակատամարտ
ՊարգևներՎախթանգ Գորգասալիի անվան շքանշան (1-ին աստիճան)
«Հայրենիքի նվիրվածության» շքանշան
Վրաստանի ազգային հերոս

Կենսագրություն

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 18-ին՝ Ախմետայի շրջանի Ալվանի գյուղական համայնքում։

Զինվորական ծառայություն

2001 թվականին ծառայության է անցել Վրաստանի զինված ուժերում։ 2008 թվականի օգոստոսի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ 4-րդ հետեւակային բրիգադի 41-րդ գումարտակում ծառայել է որպես օգնական գնացրորդ։ Անհետ կորել է օգոստոսի 9-ին՝ Ցխնիվալի ճակատամարտում։ Անհետ կորած է համարվել մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիսը՝ հարավօսական կողմից ստացված վրաց զինվորականների մարմինների վրա ԴՆԹ անալիզ կատարելուց հետո։

Անցուխելիձեն թաղվել է Թբիլիսիի մոտ գտնվող «Մուխաթգվերդի» եղբայրական զինվորական գերեզմանոցում։

Խոշտանգումների մասին հայտարարություններ

2009 թվականի հունվարին համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են հարավօսիական զինվորական համազգեստ կրող անձինք, խոսելով վրացերեն և օսերեն, հարցաքննում գերեվարված Անցուխելիձեին՝ ստիպելով, որ վերջինս ծնկի գա և կարգադրելով, որ գետինը համբուրի։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես է վրացական զինվորական հագուստով Անցուխելիձեն պարբերաբար ենթարկվում ծեծի և յուրաքանչյուր հարցի պատասխանում՝ «չգիտեմ» կամ «գաղափար չունեմ»։ Խոշտանգողներից մեկն իր հերթին օսերենով գոռում է «Տեսե՜ք, թե ինչ ուժեղ տղա է»։

2009 թվականի հուլիսին, վրացական ոստիկանության կողմից ձերբակալվում է ոմն հարավօսեցի բարձրաստիճան սպա Սոսլան Պուխաևը, ով ըստ վրացական կողմի որոշակի առնչություն է ունեցել Անցուխելիձեի սպանության հետ։

2010 թվականի ապրիլին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դեպքի առնչությամբ դատական հայտ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)։

Վրաստանի ազգային հերոս

2013 թվականի ապրիլի 15-ին, նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով Անցուխելիձեն հետմահու պարգևատրվում է «Վրաստանի ազգային հերոս» պետական բարձրագույն շքանշանով։ Մինչ այդ Անցուխելիձեն արժանացել էր նաև Վախթանգ Գորգասալիի անվան շքանշանով (1-ին աստիճան)։ 2013 թվականի նոյեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ենթասպայական դպրոցն ստանում է Գիորգի Անցուխելիձեի անունը։

Ծանոթագրություններ

Tags:

Գիորգի Անցուխելիձե ԿենսագրությունԳիորգի Անցուխելիձե ԾանոթագրություններԳիորգի Անցուխելիձե198420082013Հարավային ՕսիաՌուս-վրացական պատերազմՎրաստանի ազգային հերոսի շքանշանՎրացերենՎրացիներՕգոստոսի 10Օգոստոսի 18Օգոստոսի 9

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակի երկրաշարժԼեոնարդո դա ՎինչիՀայկական ֆիլմերի ցանկՀամասեռականությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԹեհրանի կոնֆերանսՇվեդիաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ղազարոս ԱղայանՏավուշի մարզՀաղարծնի վանքԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՄատենադարանԴիկլոֆենակԱնորոշ դերբայԵղնջացանԱբեղախոտՄիավորված ազգերի կազմակերպությունԳարունԳեղամ ՍարյանՄակդիրՀիրիկԳլաուկոմաԿոնֆլիկտԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿրծքավանդակի ցավԵրկիրԱվարայրի ճակատամարտԱրամ ԱսատրյանԶևսՊյութագորասի թեորեմՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱստվածաշունչԳևորգ ՉաուշՇնչառությունՄխիթար ԳոշՈրոնողական ռոբոտԴավիթ ԲեկԾաղկեվանքՎերածնունդՇառլ ԱզնավուրԱլեքսանդր ԹամազովԱրամ ԽաչատրյանՍուրճՀունգարիաԱսպիրինՍիմվոլիզմՍինուսիտԵղվարդՕսմանյան կայսրությունՍտորոգյալՈչ վերբալ հաղորդակցությունՄիզոպրոստոլԱնուղղակի խնդիրՎարդանանք (պատմավեպ)Օրալ սեքսԱլբերտ ԱյնշտայնՊատվաստումներԹմրամիջոցԱՄՆ-ի նախագահների ցանկԿոմիտասԴերենիկ ԴեմիրճյանԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՓոխառությունՀեպատիտ BՀանրապետության հրապարակ (Երևան)Միացյալ ԹագավորությունՎանՖրանսիայի քաղաքներՄայրցամաքԼուսինԱլեն ՍիմոնյանԼոպերամիդՀելլենիստական մշակույթՎեներա (մոլորակ)Վիքիպեդիա🡆 More