Գագիկ Կարսեցի

Գագիկ Կարսեցի կամ Գագիկ Աբասյան (անհայտ - 1081), Կարսի թագավոր 1029-1064 թվականներին։

Գագիկ Կարսեցի
Կարսի թագավոր
Գագիկ Կարսեցի
Գագիկ Կարսեցու քանդակը Կարսի առաքելոց եկեղեցում
Իշխանություն1029-1064
Թագադրում1029
Լրիվ անունԳագիկ Աբասյան
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝1081
ՀարստությունԲագրատունի
ՆախորդԱբաս Ա
Հաջորդողթագավորությունը կործանվել է
ՏոհմԲագրատունիներ
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրԱբաս Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Եղել է Աբաս թագավորի որդին, արևմտյան գրականության մեջ հայտնի է որպես Գագիկ-Աբաս կամ Աբաս Բ։

Կենսագրություն

Գագիկ Կարսեցին Աբասի միակ որդին էր, Մուշեղ Բագրատունու թոռը։ Գահ է բարձրացել 1029 թվականին՝ Հովհաննես-Սմբատ արքայի օրոք։ 1065 թվականին տիրույթները հանձնել է Բյուզանդական կայսրությանը և հեռացել Փոքր Հայքի հայկական գավառներ։

Կարսում ամուսնացել է վրաց թագավոր Բագրատ Դ Բագրատիոնիի դստեր հետ, զավակների մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Փոքր Հայքում ամուսնացել է երկրորդ անգամ՝ Կիլիկյան իշխան Ռուբենի քրոջ՝ Գուրանդուխտ Ռուբինյանի հետ։ Ունեցել է մեկ դուստր՝ Մարիամ իշխանուհի։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա
Գագիկ Կարսեցի 
(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
Գագիկ Կարսեցի 
 
Աշոտ Ողորմած
Գագիկ Կարսեցի 
(953-977)
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա Կարսեցի
Գագիկ Կարսեցի 
Կարսի թագավոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ
Գագիկ Կարսեցի 
(977-990)
 
Գագիկ Ա
Գագիկ Կարսեցի 
(990-1020)
 
Կատրանիդե Բ
Գագիկ Կարսեցի 
 
Գուրգեն
Գագիկ Կարսեցի 
Լոռու թագավոր
(978-989)
 
 
Աբաս Ա Կարսեցի
Գագիկ Կարսեցի 
Կարսի թագավոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի
Գագիկ Կարսեցի 
Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ
 
Հովհաննես-Սմբատ
Գագիկ Կարսեցի 
(1022-1041)
 
Աշոտ Քաջ
Գագիկ Կարսեցի 
(1022-1040)
 
Աբաս
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա Կարսեցի
Գագիկ Կարսեցի 
Կարսի թագավոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Բ
Գագիկ Կարսեցի 
(1042-1045)
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ իշխանուհի

Կարսի թագավոր

Գագիկ Կարսեցի 
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Գագիկ արքայի օրոք Կարսի թագավորությունը կարողացավ պահպանել խաղաղությունը։ Նա սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։

Գագիկը հոր և պապի նման ձգտում էր դառնալ հայոց «շահնշահ»։ 1045 թվականին՝ Անիի անկումից հետո, երբ Գագիկ Բ թագավորը (1042-1045) գտնվում էր Կոստանդնոպոլսում, հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գագիկ Կարսեցին, որը ձևականորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Սակայն նրա իշխանությունը երկար չտևեց։ Գրիգոր Մագիստրոսի վկայությամբ Գագիկ թագավորը եղել է իմաստասեր, հորինել է ոտանավորներ և հովանավորել գիտնականներին։ Նրա արքունիքում եղել է ճեմարան, որտեղ ուսուցանել են աստվածաբանություն և այլ գիտություններ։ Գագիկ Կարսեցին ազգակցական կապեր է ունեցել հայկական և վրացական թագավորող տոհմերի հետ (առաջին անգամ ամուսնացել էր վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ի քրոջ հետ)։

1050-ական թվականներին, սելջուկյան հարձակումների հետևանքով, Կարսի թագավորությունում ստեղծվել էր ծանր իրավիճակ։ Անիի անկումից 9 տարի անց՝ 1054 թվականին, սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Կարսում սելջուկները պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։

Ծամնդավի իշխան

Վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից` Կարսի արքան 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը Գամիրքում ստանում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա։

Ծամնդավում Գագիկ արքան իշխում է ավելի քան մեկուկես տասնամյակ՝ 1065-1081 թվականները։ Նրա իշխանությունը տարածվում էր Ծամնդավ, Լարիսա, Ամասիա Կոմանա բերդաքաղաքների ու հարյուրավոր գյուղերի վրա։ Նա ուներ սեփական զորքը և ինքնիշխան էր իր կալվածքում։

Նա զինակցել է ոչ միայն Կիլիկիայի հայ իշխանների, այլև Սեբաստիայում հաստատված Արծրունիների հետ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Գրականություն

Նախորդող
Աբաս Բագրատունի 984-1029
Կարսի արքա
Գագիկ-Աբաս

1029 - 1065
Հաջորդող
թագավորությունը կործանվել է
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 637 Գագիկ Կարսեցի 

Tags:

Գագիկ Կարսեցի ԿենսագրությունԳագիկ Կարսեցի Կարսի թագավորԳագիկ Կարսեցի Ծամնդավի իշխանԳագիկ Կարսեցի ԾանոթագրություններԳագիկ Կարսեցի ԱղբյուրներԳագիկ Կարսեցի ԳրականությունԳագիկ Կարսեցի1081Կարսի թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ գրերի գյուտԶատիկը ՀայաստանումՓիղՄարդու առնանդամՅուԹյուբՄիջուկային զենքSWOT վերլուծությունՄարդու անատոմիաՄարմնի զանգվածի ինդեքսՀակաբիոտիկներՖիմոզԱնգլերենի այբուբենԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱլպիական մանուշակԴաունի համախտանիշՎբեթԼյարդԹուրքիաԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱմոթույքԿենդանակերպՎիտամին D-ի անբավարարությունԹվաբանական պրոգրեսիաՌևմատոիդ արթրիտՇախմատՍտորոգյալՊարույր ՀայրիկյանՍպիտակուցներԵրիկամաքարային հիվանդությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱշոտ Բ ԵրկաթԹմրամիջոցԿոնվենցիաԻսլամԳորշ գայլԲարդ ստորադասական նախադասությունՄխիթարյան միաբանությունԲելառուսՀաղորդակցային գործընթացՎարդավառՎերք Հայաստանի (վեպ)ՄակերեսՖոտոսինթեզԽոյ (կենդանակերպի նշան)Գրոնինգենի թանգարանԱրյան ճնշումՎինսենթ վան ԳոգՄարտիրոս ՍարյանՀովհաննավանքԱրտաշես ԱՍրբանային սեքսՄարդու առնանդամի չափսՀորոսկոպՄիջատներՀավասարասրուն սեղանՔիմիաՔրիստոնեությունBBC WorldwideՀամախառն ներքին արդյունքՇագանակագեղձի բարորակ գերաճՍտորակետԱճի հորմոնԵրկրորդ համաշխարհային պատերազմՀարավային ԿորեաԱխթալայի վանքԱռաջավորասիական ընձառյուծԽաչատուր ԱբովյանՎահագնԱղմուկ ականջներումՈսկորՇավարշ ԿարապետյանՄիացյալ ԹագավորությունՍևանա լիճԴուբայՍահմանական եղանակԵրվանդ Քոչար🡆 More