Բուվե

Բուվե (նորվ.՝ Bouvetøya), անմարդաբնակ հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Մակերեսը 49 կմ² է, տարածքի մեծ մասը պատված է սառույցով։ Նորվեգիայից կախում ունեցող տարածք է (նորվ.՝ biland): Մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում (Զատկի և Տրիստան դա Կունյա կղզիներից հետո)։

Բուվե
Բուվե
Բուվե
Տեսակկղզի, Նորվեգիայի անդրծովյան տարածքներ և քաղաքական տարածքային միավոր
ԵրկիրԲուվե Նորվեգիա
Վարչատարածքային միավորՆորվեգիա
Երկարություն9 կմ
Լայնություն7,5 կմ
Մակերես49 կմ²
Ամենաբարձր կետըOlavtoppen?
Բնակչություն0 մարդ
ՀայտնաբերողJean-Baptiste Charles Bouvet de Lozier?
Անվանված էJean-Baptiste Charles Bouvet de Lozier?

Աշխարհագրություն

Բուվե կղզու ստորջրյա մաը վահանային հրաբուխ է, որ գտնվում է Արևմտահնդկական լեռնաշղթայի հարավ-արևմուտքում։ Բուվեի հիմքը կազմում են բազալտն ու ռիոլիթը։ Կղզու հյուսիսարևմտյան մասում ձևավորվել է կալդերա։ Կղզում վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2.000 տարի առաջ։

Կլիմա

Կղզում գերակշռում է ծանր ամպամածությամբ և մառախուղներով կլիման։ Միջին ջերմաստիճանը հունվարին -1 °C-ից մինչև 1 °C է, սեպտեմբերին` -3 °C: Առավելագույն ջերմաստիճանը` 14 °C, գրանցվել է 1980 թվականի մարտին։

Բուվե կղզիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.2
(50.4)
10.2
(50.4)
10.6
(51.1)
7.7
(45.9)
5.6
(42.1)
5.2
(41.4)
3.8
(38.8)
5.9
(42.6)
7.3
(45.1)
8.7
(47.7)
8.3
(46.9)
10.6
(51.1)
10.6
(51.1)
Միջին բարձր °C (°F) 3.7
(38.7)
4.0
(39.2)
3.3
(37.9)
2.5
(36.5)
1.0
(33.8)
−0.4
(31.3)
−1.2
(29.8)
−1.1
(30)
−0.8
(30.6)
0.5
(32.9)
1.8
(35.2)
3.0
(37.4)
1.36
(34.44)
Միջին օրական °C (°F) 1.7
(35.1)
2.0
(35.6)
1.5
(34.7)
0.9
(33.6)
−0.8
(30.6)
−2.2
(28)
−3.3
(26.1)
−3.6
(25.5)
−3.3
(26.1)
−1.8
(28.8)
−0.3
(31.5)
0.9
(33.6)
−0.69
(30.77)
Միջին ցածր °C (°F) −0.3
(31.5)
−0.1
(31.8)
−0.4
(31.3)
−0.8
(30.6)
−2.5
(27.5)
−3.9
(25)
−5.3
(22.5)
−6.0
(21.2)
−5.8
(21.6)
−4.1
(24.6)
−2.5
(27.5)
−1.2
(29.8)
−2.74
(27.08)
Ռեկորդային ցածր °C (°F) −2.6
(27.3)
−2.2
(28)
−3.2
(26.2)
−4.7
(23.5)
−9.7
(14.5)
−10.2
(13.6)
−14.8
(5.4)
−15
(5)
−18.7
(−1.7)
−15.2
(4.6)
−8.4
(16.9)
−4.1
(24.6)
−18.7
(−1.7)
Աղբյուր #1: Météo climat stats (Norvege)
Աղբյուր #2: Météo Climat stats (Isl. Bouvet)

Պատմություն

Բուվե 
Բուվե կղզին տիեզերքից

Կղզին կոչվել է այն հայտնաբերողի` Բուվե դե Լոզիեի անունով։ Այն հայտնաբերվել է 1739 թվականի հունվարի 1-ին։ Բուվեն մառախուղի պատճառով կղզին հրվանդանի տեղ է ընդունել` կարծելով, որ նրա հետևում տարածվում է մեծ երկիր, որ քարտեզներում նշվում է որպես «անհայտ հարավային երկիր»։ Նա կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում նշվող տոնի առթիվ կղզին անվանել է «Տիրոջ թլփատում» (տոնը նշվել է հունվարի 1-ին)։ Կղզու հյուսիսարևմտյան ծայրամասը մինչ օրս կոչվում է այդ անունով։

18-19-րդ դարերում կղզին հատկապես ուսումնասիրվել է անգլիացիների կողմից։ 1772 թվականին Ջեյմս Կուկը ուղևորվել է Բուվե, սակայն շեղվել է` չհասնելով նպատակակետին։ 1808 թվականին կետորսանավի կապիտան Ջեյմս Լինդսեյը առաջին անգամ ճշգրիտ որոշել է կղզու կոորդինատները` կղզին անվանելով իր անունով։ 1822 թվականին կապիտան Բենջամին Մորելը հավանաբար առաջին անգամ ոտք է դրել կղզու վրա, այնտեղ զբաղվել փոկերի որսով, սակայն դա հավաստի տեղեկություն չէ։ 1825 թվականի դեկտեմբերի 10-ին կապիտան Նորիսը կատարել է առաջին` փաստերով հիմնավորված մուտքը կղզի` այն հռչակելով բրիտանական սեփականություն և անվանելով «Լիվերպուլի կղզի»` ի պատիվ Մեծ Բրիտանիայի լորդ Ռոբերտ Լիվերպուլի։

Տևական առաջին ափհանումը կղզում գրանցվել է 1927 թվականին, երբ նորվեգական «Նորվեգիա» նավի անձնակազմը մոտ մեկ ամիս կանգ է առել կղզում։ 1927 թվականի դեկտեմբերի 1-ին գիտարշավի ղեկավար Լարս Կրիստենսենը կղզին հռչակել է նորվեգական տարածք։ Հակոն VII կայսեր հրամանով 1928 թվականի հունվարի 23-ին Բուվե կղզին հռչակվել է Նորվեգիայի սեփականություն։ 1929 թվականին Մեծ Բրիտանիան հրաժարվել է Բուվեի նկատմամբ տարածքային հավակնություններից։ 1930 թվականին Սթորթինգը ընդունել է որոշում, որի համաձայն` Բուվեն Նորվեգիայից կախում ունեցող տարածք, և նրա նկատմամբ հսկողությունն իրականացնում է Նորվեգիան, սակայն կղզին չի մտնում Նորվեգիայի Թագավորության կազմի մեջ։ 1920-ական թվականներից տարածքի կազմի մեջ է մտնում այսպես կոչված Բուվեի հատվածը` ներառյալ Պետրոս I-ի կղզին. Королевский указ 1928 г. оспаривался СССР и США: 1928 թվականի թագավորական հրամանը կասկածի տակ են դրել Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Ռուսաստանը հատկապես առարկում էր այհ հանգամանքին, որ կղզու տարածքում ընդգրկվել է Պետրոս I-ի կղզին, որ հայտնաբերել է Բելինգսհաուզենի և Լազարևի արշավախումբը։

1959 թվականին ստորագրված Անտարկտիկայի մասին պայմանագիրը չի տարածվում Բուվե կղզու վրա։

1964 թվականին խորտակվել է կղզու մոտով անցնող նավի փրկարարական նավակը (նավի խորտակման պատճառը նույնպես հայտնի չէ)։ Հետո տեղ հասած փրկարարները պարզել են, որ կղզու վրա ուտելիքը և պահուստային հանդերձանքները մնացել են չօգտագործված, սակայն անձնակազմի անդամներին հայտնաբերել չի հաջողվել։ Դա զարմանալի է, քանի որ նրանք կղզում շատ լավ հնարավորություններ են ունեցել պահպանելու իրենց գոյությունը։

1979 թվականի սեպտեմբերի 22-ին Բուվեի շրջանում գրանցվել են պայթյուններ, որոնք մեկնաբանվել են որպես ատոմային փորձարկումներ։ Ոչ մի երկիր կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Ենթադրվում է, որ այդ պայթյունները, ինչպես նաև 1981 թվականի պայթյունները իրականացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը Իսրայելի հետ համատեղ։

Տարածքի յուրացում

Բուվե կղզին մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում (Զատկի և Տրիստան դա Կունյա կղզիներից հետո)։ Բուվեի մոտակա ցամաքային ափը Անտարկտիդայի ափն է, որից ունեցած հեռավորությունը 1.600 կմ է, Քեյփթաունից` 2.500 կմ։ Կղզում գտնվում է եղանակի արձնագրման ավտոմատ կայան։

Դեռևս ոչ մի մարդ տարվա ցուրտ եղանակը չի անցկացրել կղզում (հարավային բևեռում ձմեռը հյուսիսային բևեռի ամառն է)։ Կղզու նվաճումը հատկապես բարդանում է արշավախմբերի` կղզի հասնելու դժվարությունների հետ կապված. սառույցը խանգարում է հարավային և արևելյան ափերին կայանմանը, մինչդեռ 490 մ բարձրությամբ ուղղաբերձ ժեռուտ քարափները խամգարում են հյուսիս և արևմուտք իջնելուն։ Կղզի հասնելու ամենահարմար եղանակը ուղղաթիռն է։

Նույնականացում

Բուվե կղզու համացանցային դոմենը .bv-ն է, որը դեռևս չի օգտագործվում։ Թվային կոդն է՝ ISO 3166 — 074:

Դրսևորումներ մշակութում

1934 թվականի փետրվարին թողարկվել են նորվեգական նամականիշեր «Միլֆորտ նավի»` կղզի հասնելու կապակցությամբ։ Դրանց թողարկումը կասկածելի բնույթ է կրում, քանի որ թույլտվությունը տվել է Նորվեգիայի դեսպանը Քեյփթաունում, ոչ թե Նորվեգիայի փոստային կազմակերպությունը։ 1955 թվականին Բուվե կղզում աշխատել է գիտական արշավախումբ, որը պաշտոնապես գործել է «Bouvet Island. Expedition» կնիքով։

Կինոյում

«Օտարը գիշատչի դեմ» ֆանտաստիկ ֆիլմում գործողություններն ընթանում են Բուվե կղզու` սառույցով պատված հին բուրգում։ Դրանով հանդերձ` քարտեզին և նկարներում նշվում է Ալեքսանդր I-ի երկիրը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բուվե կղզին Վիքիպահեստում

Բուվե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուվե» հոդվածին։

Tags:

Բուվե ԱշխարհագրությունԲուվե ԿլիմաԲուվե ՊատմությունԲուվե Տարածքի յուրացումԲուվե ՆույնականացումԲուվե ԾանոթագրություններԲուվե Արտաքին հղումներԲուվեԱտլանտյան օվկիանոսԶատկի կղզիԿախյալ տարածքներՆորվեգերենՆորվեգիաՏրիստան դա Կունյա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲրոնխաբորբՅանդեքսՑրված սկլերոզՍտեփանավանի դենդրոպարկԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՊյութագորասի թեորեմՓոքր ՄհերԱլեքսանդր ՊուշկինԻսրայելԶապել ԵսայանՄինաս ԱվետիսյանՀայոց ցեղասպանության ճանաչումՎարդգես ՍուրենյանցԾծմբական թթուՊապ թագավորՀեշտոցԿասկադ համալիրԱղբյուր ՍերոբՊետրոս ԴուրյանՊյոտր ՉայկովսկիԵվրոպական միությունՄուտացիաԵրիցուկՀայ գրերի գյուտՄաշկ (մարդ)Հայկական դրամՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՑեղասպանությունՄակբայՍարդարապատի հերոսամարտՕսմանյան կայսրությունՄարդու առնանդամԴեքսամետազոնԲացատրական բառարանԽոստումը (ֆիլմ, 2016)Անմոռուկ (խորհրդանիշ)ՄոսկվաԷվերեստՀովհաննես ԱդամյանԱյրին (նորավեպ)Հայկական դիցաբանությունԾաղիկԿենդանակերպԻնդոնեզիաԿառավարում (տնտեսագիտություն)ԲացահայտիչԿունիլինգուսՕձերՀայկական առածներ և ասացվածքներՀունաստանՆապոլեոն ԲոնապարտԳեղարքունիքի մարզՕրալ սեքսՍան Ստեֆանոյի պայմանագիրՀայրենական մեծ պատերազմԳարեգին ԲՀայաստանի ձկների ցանկԽատուտիկ սովորականՇվեդիաԱլբերտ ԱյնշտայնՓիղԴավիթ ԲեկԵրկկենցաղներԱծական անունԱնալ սեքսԱդրբեջանԱրշակունիներԿարսՕքեյԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԹուրքիաԾիծեռնակներԱռաջին համաշխարհային պատերազմՀարկՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԿարտոֆիլՏոլմա🡆 More