Բոստոնի Մարաթոն

Բոստոնի մարաթոն (անգլ.՝ Boston Marathon), աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր մարաթոնյան վազքերից մեկը, որն ամեն տարի անցկացվողներից ամենահինն է։ Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիայի և, միաժամանակ, World Marathon Majors լիգայի անդամ։

Բոստոնի մարաթոն
Բոստոնի Մարաթոն
մարզական կրկնվող իրադարձություն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՄարաթոնյան վազք Խմբագրել Wikidata
Ստեղծում1897 Խմբագրել Wikidata
Մրցույթի դաստղամարդկանց մարաթոն, կանանց մարաթոն Խմբագրել Wikidata
ՄարզաձևՄարաթոնյան վազք Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ՎայրՄեծ Բոստոն Խմբագրել Wikidata
Միջոցառման պարբերություն1 տարի Խմբագրել Wikidata
ԿազմակերպիչBoston Athletic Association Խմբագրել Wikidata
Մրցատարածություն42,195 կիլոմետր Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Մարաթոնում համաշխարհային ռեկորդներ չեն արձանագրվում, քանի որ վազքատարածությունում բարձրությունների տարբերությունը չի համապատասխանում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի պահանջներին։ 2013 թվականին այն եղել է 136,29 մ՝ առավելագույն թույլատրելի 42 մ-ի փոխարեն։

Նկարագրություն

Առաջին մարաթոնը Բոստոնում անցկացվել է 1897 թվականին՝ Հայրենասերի օրը։ Այն կազմակերպել է Բոստոնի մարզական ասոցիացիայի անդամ և օլիմպիական մենեջեր Ջոն Գրեհեմը։ Առաջին մրցավազքում մեկնարկել են 15 վազորդներ, սակայն միայն 10-ն են հասել եզրագծին։ Այդ ժամանակվանից ապրիլի երրորդ երկուշաբթի օրը անցկացվում են 42 կմ 195 մ մրցավազքեր, որոնք ժամանակի ընթացքում դարձել են աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։

1967 թվականին Քեթրին Շվիցերը դարձել է առաջին կինը, ով մասնակցել է մարաթոնին։ 1971 թվականին Սիրողական աթլետիկայի միությունը բոլոր կանանց թույլ է տվել մասնակցել մրցումներին։ 1975 թվականին անվասայլակով հաշմանդամներն առաջին անգամ մասնակցել են մարաթոնին։

Վերջին տասնամյակներում, բացի հիմնական վազքատարածությունից, անցկացվում են այլ մրցարշավներ՝ կիսամարաթոն, 5 կմ վազք, մանկական մարաթոն։ Եղանակը մրցավազքի ժամանակ կարող է լինել բացարձակապես ցանկացած, քանի որ ապրիլի եղանակը Նոր Անգլիայի ափին անկանխատեսելի է։

Միայն 112-րդ մրցավազքում մեկնարկային գծի և վերջնագծի մոտ տեղադրվել է գովազդ։

Վերջին տասնամյակների ընթացքում մասնակիցների թիվը գերազանցել է 20000 վազորդը։ 1996 թվականին հարյուրերորդ մարաթոնի մեկնարկին մասնակցել է ավելի քան 38 հազար մասնակից։ Հանդիսականների թիվը գերազանցել է 500 հազարը՝ Բոստոնի մարաթոնը դարձնելով Նոր Անգլիայի ամենամեծ հասարակական իրադարձությունը։ 2020 թվականին Բոստոնի մարաթոնը նախ տեղափոխվել է սեպտեմբերի 14, այնուհետև չեղարկվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով։

Մարաթոնի ամենադժվար մասը Կոտրած սրտի բլուրն է (անգլ.՝ Heartbreak Hill

Մահվան դեպքեր

  • Հայտնի են մահվան դեպքեր. օրինակ՝ 2002 թվականին 28-ամյա Սինտիա Լուսերոն մայրուղու վրա կորցրել է գիտակցությունը և մահացել։

2013 թվականի ահաբեկչություն

2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի վերջնագծին տեղի է ունեցել երկու պայթյուն։ Երեք մարդ զոհվել է, 282-ը՝ վիրավորվել։

2013 թվականի մայիսի 25-ին ավելի քան երկու հազար մարդ վազել է մարաթոնի վերջին մղոնը՝ այդպիսով ավարտելով ահաբեկչական հարձակման պատճառով ընդհատված մարաթոնը։

2014 թվականին, ահաբեկչության տարելիցի օրը, պայթյունից տուժած մարզիկները խորհրդանշական մասնակցություն են ունեցել մարաթոնին։ Վազորդուհի Սելեստ Քորքորանը, որը կորցրել էր երկու ոտքերը, եզրագիծը հատել է պրոթեզներով։

Բազմակի հաղթողներ

Բոստոնի Մարաթոն 
Բոստոնի մարաթոնի քառակի հաղթող Ռոբերտ Չերույոտը
  • Քլարենս Դեմար՝ 7 անգամ
  • Բիլ Ռոջերս՝ 7 անգամ
  • Ռոբերտ Չերույոտ՝ 4 անգամ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բոստոնի Մարաթոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոստոնի մարաթոն» հոդվածին։

Tags:

Բոստոնի Մարաթոն ՆկարագրությունԲոստոնի Մարաթոն 2013 թվականի ահաբեկչությունԲոստոնի Մարաթոն Բազմակի հաղթողներԲոստոնի Մարաթոն Տես նաևԲոստոնի Մարաթոն ԾանոթագրություններԲոստոնի Մարաթոն Արտաքին հղումներԲոստոնի ՄարաթոնԱնգլերենՄարաթոնյան վազք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾիծեռնակներԿառլես ՊուչդեմոնՔրոմոսոմԹալեաթ ՄեհմեդՀաղպատի վանական համալիրՍպիրտՆյութափոխանակությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՊարբերական աղյուսակՎահանագեղձԲրուցելոզՓորլուծությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱրամ ԱսատրյանՍպիտակավոր վանքՀայրենական մեծ պատերազմԱնգլերենՀնձանԱռիթմիաՀայաստանի զինանշանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայաստանի տնտեսությունԼեյկոցիտԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԿոռուպցիաԱրտաշեսյանների թագավորությունՀայկական ազգային հագուստ (տարազ)Համո ՍահյանՖեյսբուքԱծանցՎինսենթ վան ԳոգԱշխարհի երկրներն ըստ տարածքիՊատվի համար (դրամա)ՍևանավանքԱրշակունիներՄարդու պապիլոմավիրուսԳետՈւրցԱմերիկաԵրազՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՀնդկաստանԳլխավոր էջՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՌոբերտ ՖիշերԳենետիկ հիվանդություններԿոտորակ (մաթեմատիկա)Աշոտ Գ ՈղորմածՔրիստափոր ԿոլումբոսՄխիթար ՍպարապետԱրցախի ՀանրապետությունԲացահայտիչԿարեն ԴեմիրճյանՓոխաբերությունՀաստատուն բաղադրության օրենքՎլադիլեն ԲալյանԿոնԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԻբուպրոֆենՊետական կառավարման ձևԷյֆելյան աշտարակՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԲարդիՀայոց ցեղասպանությունՄարս (մոլորակ)Հին աշխարհի յոթ հրաշալիքներՀայերենի այբուբենՊապ թագավորՄողեսներՆԱՏՕԿարսՄիացյալ ԹագավորությունՎահան ՏերյանՀականիշՖեռնան ՄագելանSWOT վերլուծությունԲագրատունիներԴավիթ Անանյան🡆 More