Բիսմութին բիսմութային փայլ, միներալ սուլֆիդներ խմբից։ Քիմիական՝ կազմը B i 2 S 3 S_} (81,3% B i և 18,7% S )։
Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Հանդիպում է ձողաձև ձգված բյուրեղներով, թելավոր կամ հատիկավոր առաջացումներով։ Գույնը՝ սպիտակ–մոխրագույն երանգով։ Կարծրությունը՝ 2–2,5, խտությունը՝ 6780–6810 կգ/մ³։ Բիսմութինը տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում՝ ցինկի, կապարի, պղնձի և երկաթի սուլֆիդների հետ։ Հայտնի է Միջին Ասիայում, Անդրբայկալում։ Խոշոր հանքավայրեր կան Բոլիվիայում։ ՀՍՍՀ–ում հայտնաբերվել է պղնձամոլիբդենային, բազմամետաղային և ոսկու հանքավայրերում։
Բիսմութինը բիսմութի ստացման գլխավոր միներալն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 444)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիսմութին» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բիսմութին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.