Բերտի Ֆոգտս: գերմանացի ֆուտբոլիստ

Հանս-Հյուբերտ Ֆոգտս (գերմ.՝ Hans-Hubert Vogts, դեկտեմբերի 30, 1946(1946-12-30), Büttgen, Kaarst, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի), ավելի հայտնի որպես Բերտի Ֆոգտս, գերմանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, խաղացել է Գերմանիայի հավաքականում, 1974 թվականի աշխարհի և 1972 թվականի եվրոպայի չեմպիոն՝ որպես խաղացող և որպես մարզիչ 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Բերտի Ֆոգտս: Ակումբային կարիերա, Կարիերան ազգային հավաքականում, Մարզչական կարիերա
Բերտի Ֆոգտս
գերմ.՝ Hans-Hubert Vogts
Բերտի Ֆոգտս: Ակումբային կարիերա, Կարիերան ազգային հավաքականում, Մարզչական կարիերա
Քաղաքացիությունը Բերտի Ֆոգտս: Ակումբային կարիերա, Կարիերան ազգային հավաքականում, Մարզչական կարիերա Գերմանիա
Մականուն Berti և Terrier
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[…] (77 տարեկան)
Ծննդավայր Büttgen, Kaarst, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

Բերտի Ֆոգտսը ֆուտբոլում իր կարիերան սկսել է 1959 թվականին Բութգենի մանկական թիմի կազմում։ Նա խաղացել է այս ակումբում մինչև 1965 թվականին «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) տեղափոխվելը։ Այս թիմում նա իր ողջ կարիերան անցկացրել է բարձր մակարդակով, եղել է աջ պաշտպան։ 70-ականներին նա թիմի առանցքային խաղացողներից էր։ Բերտի Ֆոգտսն իր խաղային որակների համար ստացել է «Տերիեր» մականունը։ Իր կարիերայի ընթացքում նա հինգ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ դարձել է երկրի գավաթակիր, երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում Բերտի Ֆոգտսը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 419 հանդիպում և խփել 32 գոլ, ինչպես նաև դարձել է 64 խաղի և 8 գոլի հեղինակ եվրոպական մրցաշարերում։

Բերտի Ֆոգթսն ավարտել է իր խաղային կարիերան 1979 թվականին։

Կարիերան ազգային հավաքականում

Բերտի Ֆոգտսը 9 հանդիպում է անցկացրել Արևմտյան Գերմանիայի պատանեկան հավաքականի կազմում, 3 խաղ Արևմտյան Գերմանիայի մինչև 23 տարեկանների հավաքականի և 96 հանդիպում Արևմտյան Գերմանիայի առաջին թիմի կազմում։ Ֆոգտսը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով առաջատարներից մեկն է։ 20 հանդիպումներում նա խաղադաշտ է դուրս եկել ավագի թեւկապով։ Միակ գոլը խփվեց Մալթայի հավաքականի գլխի հարվածով։ 1974 թվականին Բերտի Ֆոգտսը դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Մարզչական կարիերա

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Ֆոգտսը սկսել է աշխատել որպես մարզիչ երկրի երիտասարդական թիմում։ 1986 թվականին նա միաժամանակ աշխատել է որպես մարզչի օգնական առաջին ազգային հավաքականում, իսկ 1990 թվականին գլխավորել է Գերմանիայի հավաքականը։ 1996 թվականին նա գլխավորել է Գերմանիայի հաղթանակը Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Նա գլխավոր մարզչի պաշտոնը թողել է 1998 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց Խորվաթիայի հավաքականից։ 1996 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան սահմանել է նոր ֆուտբոլային մրցանակ՝ ազգային հավաքականների մարզիչների շրջանում մոլորակի լավագույն մարզչի կոչումը, որի առաջին մրցանակակիրը եղել է Բերտի Ֆոգտսը։

2000 թվականի նոյեմբերին Ֆոգտսը գլխավորել է «Բայեր Լևերկուզեն» ակումբը։ 2001 թվականի մայիսին նա հեռացվել է աշխատանքից՝ չնայած թիմի հաջող ելույթին ՈՒԵՖԱ «Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգայում»։ Նույն թվականի օգոստոսին նա գլխավորել է Քուվեյթի հավաքականը, սակայն կես տարի անց թողել է այդ պաշտոնը՝ ընդունելով Շոտլանդիայի հավաքականը գլխավորելու առաջարկը։ Առաջին խաղը տեղի է ունեցել 2002 թվականի մարտին և նշանավորվել Ֆրանսիայից ջախջախիչ պարտությամբ՝ 0։ 5 հաշվով։ 2004 թվականին Շոտլանդիայի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության ընտրական փլեյ-օֆֆ և սենսացիոն 1:0 հաշվով հաղթանակ տանել Հոլանդիայի նկատմամբ, սակայն պատասխան խաղում պարտվել է 0:6 հաշվով։ Նա մարզչի պաշտոնում մնացել է մինչև 2004 թվականի հոկտեմբերը՝ Մոլդովայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց հետո նա ստիպված հրաժարական է տվել։ Ըստ ռուս մարզական լրագրող Իգոր Ռաբիների, Շոտլանդիայում Ֆոգտսի աշխատանքը «սարսափով» է գնահատվել։

2007 թվականի հունվարի 15-ին Բերտի Ֆոգտսը փոխարինել է Ագուստին Էգուավոնին Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2008 թվականի ապրիլին նա փոխարինել է Գյոկո Հաջիևսկուն Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ֆոգտսը դարձել է Յուրգեն Կլինսմանի հատուկ խորհրդականը ԱՄՆ հավաքականում։ Ֆոգտսի պարտականությունները ներառում էին օգնել մշակել մարզումների պլաններ, պատրաստել հետախուզական հաշվետվություններ և դիտել մրցակիցների հանդիպումները Բրազիլիայում անցկացվող մրցաշարում։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Բերտի Ֆոգտսը լքել իր պաշտոնը Ադրբեջանի ազգային հավաքականում։

Նվաճումներ

Ակումբային

    Մյոնխենգլադբախի «Բորուսիա»
  • Գերմանիայի չեմպիոն (5)՝ 1969/70, 1970/71, 1974/75, 1975/76, 1976/77 թթ․
  • Արևմտյան Գերմանիայի գավաթակիր՝ 1972/73 թթ․
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (2)։ 1974/75, 1978/79 թթ․
  • Գերմանիայի սուպերգավաթի հաղթող՝ 1977 թ․ (ոչ պաշտոնական)
  • Ժուան Գամպերի գավաթի հաղթող։ 1972 թ․
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի փոխչեմպիոն՝ 1972/73 թթ․
  • Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն՝ 1976/77 թթ․

Գերմանիայի ազգային հավաքական

  • Աշխարհի չեմպիոն՝ 1974 թ․
  • Եվրոպայի չեմպիոն՝ 1972 թ․
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1970 թ․
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976 թ․

Մարզչական

    Գերմանիայի հավաքական
  • Եվրոպայի չեմպիոն 1996 թ․
  • 1992 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Անձնական

  • Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2)։ 1971, 1979 թ․
  • Աշխարհի գավաթի խորհրդանշական հավաքականի անդամ (2)՝ 1974, 1978 թթ․

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բերտի Ֆոգտս: Ակումբային կարիերա, Կարիերան ազգային հավաքականում, Մարզչական կարիերա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտի Ֆոգտս» հոդվածին։

Tags:

Բերտի Ֆոգտս Ակումբային կարիերաԲերտի Ֆոգտս Կարիերան ազգային հավաքականումԲերտի Ֆոգտս Մարզչական կարիերաԲերտի Ֆոգտս ՆվաճումներԲերտի Ֆոգտս ԾանոթագրություններԲերտի Ֆոգտս Արտաքին հղումներԲերտի Ֆոգտս1946d:Q1021846d:Q55306d:Q6253d:Q7088d:Q7926d:Q828203ԳերմաներենԴեկտեմբերի 30Հյուսիսային Հռենոս-ՎեսթֆալիաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉինաստանՄաշկի սնկային հիվանդություններԿրիաներՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄաշկ (մարդ)Սան Ստեֆանոյի պայմանագիրԱկսել ԲակունցՄոսկվաԿոտայքի մարզՀայաստանի կենտրոնական բանկՀայրենիք (հասկացություն)Պյոտր ՉայկովսկիՍպիտակուցներՀայկական դրամՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրհեստական բանականությունԴավիթ ԲեկՄիավորված ազգերի կազմակերպությունԷլեկտրոլիզԱրտաշեսյանների թագավորությունՈւրցՑորենՈսկեպարԱրքիմեդեսՄիզուղիների ինֆեկցիաներԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԻսպանիաԾիծեռնակներԱմոքսիցիլինԱռաքյալը (Մուրացան)Պարույր ՍևակԿանաչ դաշտը (պատմվածք)Միսաք ՄեծարենցԹվական անունԿիստաԽաղաղ օվկիանոսՎիքիպահեստՋորջ ԲայրոնՀայոց լեզվի պատմությունՓսորիազՄեղուներՀայկական մշակույթՀայերենի կետադրությունԱնալ սեքսՄուրացանՏիգրան ՄանսուրյանԿիլիկիայի հայկական թագավորությունԱլեքսանդր ՄակեդոնացիՀայկական խոհանոցԱյբուբենՂըզըլհաջըլիԱյրվածքԵրևանՖուտբոլՆիկոլ ՓաշինյանԱռիթմիաՇաղկապենաբորբՇաքիի ջրվեժՀովհաննես ԹումանյանՄարդու իրավունքներԹաթուլ ԿրպեյանԽոսրովի անտառ պետական արգելոցՀենրիխ ՄխիթարյանԲացատրական բառարանՀետգրությունՏեղերի վանքՔաղցկեղՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱնասնապահությունԱֆղանստանՀովհաննավանքՍպիտակի երկրաշարժՀրանտ ՄաթևոսյանԴաշտանային ցիկլԲջջային հեռախոսԿոստանդնուպոլիսԿատուներ🡆 More