Բենջամին Հարրիսոն

Բենջամին Հարրիսոն (անգլ.՝ Benjamin Harrison, օգոստոսի 20, 1833(1833-08-20), Նորթ Բենդ - մարտի 13, 1901(1901-03-13), Ինդիանապոլիս, ԱՄՆ), ԱՄՆ-ի 23-րդ նախագահը ( 1889-1893 թվականներ)։

Բենջամին Հարրիսոն
Benjamin Harrison
Բենջամին Հարրիսոն
ԱՄՆ-ի նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1889 թվական - 1893 թվական
Նախորդող Ժոզեֆ Մաքդոնալդ
Հաջորդող Դեյվիդ Տյուրպայ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Freeman Grant Cary Pleasant Hill Academy? և Մայամիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, պետական գործիչ և գրող
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր 1883 թվականի օգոստոսի 20
Ծննդավայր Նորթ-Բենդ
Վախճանի օր 1901 թվականի մարտի 13
Վախճանի վայր Ինդիանապոլիս, Հնդկաստան Հնդկաստան
Թաղված Քրաուն Հիլ Սեմեթերի
Քաղաքացիություն Բենջամին Հարրիսոն ԱՄՆ
Հայր Ջոն Սքոտ Հարրիսոն
Մայր Էլիզաբեթ Ռեմսի
Ամուսին Կառոլինա Հարրիսոն, Մերի Դիմմիկ Հարրիսոն
Զավակներ

աղջիկ Մերի Հարրիսոն Մակկի, Էլիզաբեթ Հարրիսոն

որդի Ռասսելլ Բենջամին Հարրիսոն
 
Ինքնագիր Изображение автографа

ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հենրի Հարրիսոնի թոռը։

Մանկություն

Հարրիսոնի նախնիները հոր կողմից առաջին ընտանիքն է Վիրջինյանիների տոհմում։ Բենջամին Հարրիսոնի տոհմը եկել է Ջեյմստաուն 1630 թվականին։ Բենջամին Հարրիսոն 6-րդը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 20-ին Նորթ-Բենդում։ Նա Ջոն Սքոտ Հարրիսոնի և Էլիզաբեթ Ռեյմսի 8 երեխաներից 2-րդն էր։ Բենջամինի պապիկը ԱՄՆ-ի 9-րդ նախագահն էր։ Հարրիսոնը 7 տարեկան էր, երբ նրա պապը դարձավ ԱՄՆ-ի նախագահը։ Իր երդման արարողությանը Բենջամինը չկարողացավ ներկա լինել։

Կրթություն

Նախնական կրթությունը Բենջամինն ստացել է դպրոցում, որը շատ մոտ էր նրանց տանը։ Ծնողները Հարրիսոնի համար գտան դաստիարակի, որի շնորհիվ նա 1847 թվականին ընդունվեց տնտեսագիտության քոլեջ Օգայոյում։ Բենջամինն այնտեղ սովորեց 2 տարի։ 1850 թվականին ընդունվեց Օքսֆորդ, 1852 թվականին արդեն ուներ բարձր կրթություն։

Քաղաքական կարիերան

Բենջամին Հարրիսոն 
Բենջամին Հարրիսոնի տունը

Միայն 1865-1875 թվականներին ընդհանուր առմամբ խոսեց հասարակության հետ։ 1873 թվականից նորից սկսեց զբաղվել օրենքով։ Անտեսելով «Ֆոնդային փլուզումը» 1874 թվականին Հարրիսոնը Ինդիանապոլսում կառուցեց տուն։ Նա դրեց իր թեկնածությունը Հնդկաստանի նահանգապետի համար 1876 թվականին, բայց պարտվեց։ 1878 թվականին մահացավ սենատոր Օլիվեր Մորտոնը, և հասարակությունը առաջարկեց Հարրիսոնին նրա փոխարեն։ Հաջորդ տարի նախագահ Ռատերֆորդ Հեյսը Հարրիսոնին անդամակցեց Միսիսիպիի ծովային հանձնաժողովին։

1888 թվականի նախագահական ընտրություններ

Բենջամին Հարրիսոն 
Հարրիսոն-Մորտոն պաստառը 1888 թվական

Թեկնածությունը

Երբ սկսվեցին նախագահական ընտրությունները հիմնական թեկնածուներն էին Բենջամին Հարրիսոնը, Ջոն Շերմանը, Չոնսի Դեպյուն, Ռասսել Ալջերը և Ուոլտեր Գրիշամը։ Նրանցից յուրաքանչյուրը ակտիվորեն մասնակցում էր նախագահական ընտրություններից առաջ կատարվող հավաքներին և ամեն կերպ ցանկանում էր սիրաշահել հասարակությանը։ Պայքարը հիմնականում ընթանում էր Ջոն Շերմանի և Բենջամին Հարրիսոնի միջև։ Տարաձայնություններն ընդհատվեցին, երբ արդեն պարզ դարձավ, որ նախագահ է ընտրվել Բենջամին Հարրիսոնը, իսկ փոխնախագահ ընտրվեց Լևի Մորտոնը։

Նախագահական տարիները

Բենջամին Հարրիսոն 
Բենջամին Հարրիսոնի երդման արարողությունը

Երդման արարողությունը

1889 թվականի մարտի 4-ին գլխավոր դատավորը սկսեց Բենջամին Հարրիսոնի երդման արարողությունը։ Այդ օրը տեղատարափ սկսվեց և Բենջամինը հիշեց իր պապիկին՝ Ուիլյամ Հարրիսոնին այդ պատճառով նա խնդրեց չդադարեցնել արարողությունը։ Հարրիսոնը կարդաց երդմանակալությունը խեսքի կեսը, հենց այն մասը, որը կարդացել էր իր պապը։ Իր ելույթում նա անդրադարձել է վետերանների կենսաթոշակների բարձրացման հարցին։

Կատարված բարեփոխումներ

Բենջամին Հարրիսոն 

Ըստ Հարրիսոնի գլխավոր խնդիրը քաղաքացիական ծառայության բարեփոխումներն էին։ Այս ծրագրում նա ապահաովում և աջակցում էր արժեքների համակարգին։ Այս ընթացքում նա ակտիվ քաղաքացիական ծառայություն մատուցածներին՝ Թեոդոր Ռուզվելտին և Հյու Թոմպսոնին անդամակցեց հանձնաժողովին, որը զբաղվում էր քաղաքացիական ծառայություններով, բայց նրանց աշխատանքը այնքան էլ արդյունավետ չէր։

Դատական նշանակումներ

Իր կառավարման տարիներին Բենջամին Հարրիսոնը նշանակեց 4 դատավորների ԱՄՆ-ի Գլխավոր դատարանում։ Նրանք էին.

  • Դեյվիդ Բրյուեր
  • Հենրի Բրաուն
  • Ջորջ Շիրաս
  • Հոուել Ջեկսոն

Բացի Գլխավոր դատարանի դատավորներից Հարրիսոնը նշանակել էր նաև նահանգներում դատավորներ և 26 շրջաններում։

Մահը և հիշատակը

1901 թվականի փետրվարին Հարրիսոնը հիվանդացավ գրիպով։ Նրանց փորձում էին բուժել ժամանակակից միջոցներով, սակայն նրա վիճակն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ իր տանը, երեքշաբթի օրը 1901 թվականի մարտի 13-ին 67 տարեկան հասակում։ Թաղված է Ինդիանապոլսում։ Իսկ նրա կողքին թաղված է Կերոլայնը՝ նրա կինը և դուստրը՝ Մերին։

Հիշատակը

  • Առաջին անգամ հավերժացվել է նամականիշների վրա, 1902 թվականի նոյեմբերի 18-ին։
  • 1951 թվականին Բենջամին Հարրիսոնի տունը բացվեց նորովի. որպես թանգարան և գրադարան։ 1964 թվականին այն գրանվեց «աշխարհի պատմական վայրերը» շարքում։
  • 2012 թվականին արտադրվեց 1 դոլար մետաղադրամը Բենջամին Հարրիսոնի պատկերով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Բենջամին Հարրիսոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Հարրիսոն» հոդվածին։

Tags:

Բենջամին Հարրիսոն ՄանկությունԲենջամին Հարրիսոն ԿրթությունԲենջամին Հարրիսոն Քաղաքական կարիերանԲենջամին Հարրիսոն 1888 թվականի նախագահական ընտրություններԲենջամին Հարրիսոն Նախագահական տարիներըԲենջամին Հարրիսոն Մահը և հիշատակըԲենջամին Հարրիսոն ՊատկերասրահԲենջամին Հարրիսոն ԾանոթագրություններԲենջամին Հարրիսոն ԱղբյուրներԲենջամին Հարրիսոն1833188918931901d:Q2668659d:Q35678ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԻնդիանապոլիսՄարտի 13Օգոստոսի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պետրոս Ա ԳետադարձՀելիկոբակտեր պիլորի վարակՍտեփանավանՕդԵրկիրՅուպիտեր (մոլորակ)ԵրիկամԲուլինգՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍտորակետՏերունական աղոթքՄարդու առնանդամի չափսԿայծակԱրեգակնային համակարգՌեալ ՄադրիդԾնեբեկԱրգենտինաԲարսելոնա ՖԱԽոր ՎիրապԳերմանիաՄիքելանջելոՏավուշի թեմBMWԽնձորԽոյ (կենդանակերպի նշան)ՆախադասությունԱնկախ պետությունների դրոշներՈւսուցման մեթոդներԻրավունքԱգաթա ՔրիստիԳրաբարՊարբերական հիվանդությունՆերարգանդային պարույրԴերբայԻբուպրոֆենԱրման ԹաթոյանՕլիմպիական խաղերԱստվածաշունչՎայոց ձորի մարզԿոչականՄայիսյան հերոսամարտերՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՀայկական ժամանակՎլադիմիր ԼենինԱվարայրի ճակատամարտԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԻջևանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԿոռուպցիաԱրյան ընդհանուր հետազոտությունՀայոց ցեղասպանության ճանաչումԱրշակ ԿարապետյանԱռողջ ապրելակերպԵռվորյակ նյարդի նևրալգիաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱլկոհոլային հարբեցումՊանտանալԱստիգմատիզմՕսմանյան կայսրությունԵվրոպական միությունՊարկինսոնի հիվանդությունՎահանավանքՍիլվա ԿապուտիկյանՀայերեն ՎիքիպեդիաՀրանտ ԹոխատյանԵրվանդունիներՄուսա լեռան քառասուն օրըՎաղարշապատՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԷվերեստՇիզոֆրենիաՈրոտանՍրտի կծկումների հաճախականությունՎիտամին D🡆 More