Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին», 2016 թվականի ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որում հանդես են գալիս DC Comics-ի Բեթմեն և Սուպերմեն կերպարները։ Նկարահանվել է Զաք Սնայդերի և տեղայնացվել Warner Bros.

Pictures-ի կողմից։ Ֆիլմը 2013 թվականի «Պողպատե մարդու» շարունակությունն է և DC-ի ընդարձակված տիեզերքի երկրորդ ադապտացիան։ Այն գրվել է Քրիս Տերրիոյի և Դևիդ Ս․ Գոյերի կողմից։ Գլխավոր դերասանական կազմում են Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Էմի Ադամսը, Ջեսս Այզենբերգը, Դայանա Լեյնը, Լոուրենս Ֆիշբըրնը, Ջերեմի Այրոնսը, Հոլլի Հանթերը և Գալ Գադոտը։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմն առաջինն է, որ ներառում է Բեթմենի և Սուպերմենի համատեղ կենդանի ներկայությունը, ինչպես նաև Հրաշք կնոջ, Ակվամենի, Կիբօրգի և Ֆլեշի կինեամտոգրաֆիական առաջին պատկերումն է։ Ֆիլմում կրիմինալիստ-հանճար Լյութորը խաբում է Բեթմենին, ինչի արդյունքում կռիվ է առաջանում Սուպերմենի հետ, ում Լյութորը ցանկանում է ոչնչացնել։

Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին
Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին
անգլ.՝ Batman v Superman: Dawn of Justice
Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին
Թատրոնային թողարկման պաստառ
ԵրկիրԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ԱՄՆ
Ժանրքրոսովեր, ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ[…] և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմաահաբեկչություն, ժուռնալիստիկա և վիգիլանտիզմ
Թվականմարտի 24, 2016, մարտի 24, 2016[…], մարտի 25, 2016 և մարտի 23, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԶակ Սնայդեր[…]
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն և Դեբորիա Սնայդեր
Սցենարի հեղինակՔրիս Տերիո և Դևիդ Գոյեր
ԴերակատարներԲեն Աֆլեք[…], Հենրի Քավիլ[…], Ժեսի Այզենբերգ[…], Էմի Ադամս[…], Դայան Լեյն[…], Լոուրենս Ֆիշբորն[…], Ջերեմի Այրոնս[…], Հոլլի Հանտեր, Գալ Գադոթ[…], Քևին Քոսթներ, Սքութ ՄաքՆեյրի, Քալեն Մուլվեյ, Ռեյ Ֆիշեր, Ջեյսոն Մամոա, Ջենա Մելոուն, Էզրա Միլեր, Բեյլի Չեյզ, Մայքլ Քեսիդի, Հարի Լեննիքս, Դեն Ամբոյեր, Նիկոլ Ֆորեսթեր, Սեմմի Ռոթիբի, Պատրիկ Ուիլսոն, Մայքլ Շենոն, Ջեֆրի Դին Մորգան, Ջո Մորթոն, Կառլա Գուջինո, Ջոն Ստյուարտ, Լոուրեն Քոհեն, Տաո Օկամոտո, Ռոբին Աթքին Դաունս, Չադ Կրովչուկ, Նեյլ դե Գրաս Թայսոն, Նենսի Գրեյս, Քրիս Փեյն, Սաիդ Տագմաուի, Քիարան Հայնդս և Էմիլի Փեթերսոն
ՕպերատորԼարի Ֆոնգ
ԵրաժշտությունՀանս Ցիմեր և Junkie XL
ՄոնտաժԴևիդ Բրեններ
Պատմվածքի վայրՄետրոպոլիս և Գոթեմ Սիթի
Նկարահանման վայրՏորոնտո, Լոս Անջելես, Նյու Մեքսիկո, Դետրոյթ, Motown Motion Picture Studios, Բիրմինգհեմ, Իսթ Լոս Անջելես քոլեջ, Դեմինգ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Aragon Ballroom?
ԿինոընկերությունRatPac-Dune Entertainment, Cruel and Unusual Films և DC Entertainment
Տևողություն151 րոպե և 182 րոպե
Բյուջե250 000 000 $
Շահույթ873 637 528 $, 330 360 194 $ և 166 007 347 $
ՆախորդՊողպատե մարդը
Պաշտոնական կայքէջ
Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Վիքիպահեստում

Ֆիլմի մասին հայտարարվեց 2013 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ՝ «Պողպատե մարդու» թողարկումից հետո։ Սնայդերը նշեց, որ ֆիլմը ոգեշնչված կլինի «Բեթմենի» Ֆրենկ Միլլերի հեղինակած «Մռայլ ասպետը վերադառնում է» կոմիքսների գրքով, սակայն հստակեցրեց, որ դրան կհաջորդի բնօրինակ նախաբանը։ Բեթմենի մարմնավորումը ֆիլմում նույնպես այլ կլինի, քան կերպարի բնույթը նախկին «Մռայլ ասպետը» եռագրությունում, որը մատուցվում է որպես կինեմատոգրաֆիական թարմացում։ Ֆիլմը ոգեշնչված է նաև «Սուպերմենի մահը» պատմությունից։ Նախարտադրությունն սկսել է Արևելյան Լոս Անջելես քոլեջում 2013 թվականի հոկտեմբերին, իսկ հիմնական նկարահանումները՝ 2014 թվականի մայիսին Դետրոյթում։ Հավելյալ նկարահանումներ են տեղի ունեցել նաև Չիկագոյում։

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի մարտի 19-ին Մեքսիկայի Ազգային դահլիճում։ 2016 թվականի մարտի 25-ին այն թողարկվեց Միացյալ Նահանգներում՝ 2D, 3D, IMAX 3D, 4DX, պրեմիում լայն և 70 մմ ձևաչափերով։ Հաջորդելով ուժեղ դեբյուտին, որը սահմանեց շահույթային նոր ռեկորդ, ֆիլմը պատմական անկում կատարեց երկրորդ շաբաթվա ընթացքում և էլ երբեք չկրկնեց այդ հաջողությունը։ Չնայած ունեցած եկամտին՝ ֆիլմն արժանացավ քննադատների բացասական արձագանքին։ Ֆիլմը դարձավ կինոյի պատմության 46-րդ ամենաշատ շահույթ բերած ֆիլմը։ Ռեժիսորական մոնտաժն առկա է «Ընդարձակ թողարկման» տարբերակում՝ 30 րոպե հավելյալ նկարահանումներով, որը 2016 թվականի հունիսի 28-ին թողարկվեց թվային ներբեռնման համար, իսկ հուլիսի 19-ին՝ Blu-ray և DVD սկավառակների վրա։

Սյուժե

Ֆիլմն սկսվում է Թոմաս և Մարթա Ուեյների թաղման արարողությամբ, ովքեր սպանվել էին զինված հարձակման ժամանակ։ Նրանց որդին՝ մանուկ Բրյուս Ույենը, թաղման ժամանակ փախչում է անտառ և ընկնում փոսը։ Այնտեղ նա տեսնում է քարանձավի կիրճ, որը բնակեցված է չղջիկներով։ Խուճապահար կենդանիները թռչում են Բրյուսի վրա և շրջապատում նրան, ինչի արդյունքում վերջինս բարձրանում է և սկսում է խորհրդանշորեն թռչել վերև՝ դեպի լույս, ինչը նշանակում է Բեթմենի ինքնության դառնալը։

Գործողությունները տեղափոխվում են մեր օրեր՝ «Պողպատե մարդը» ֆիլմի ժամանակներ։ Ցույց է տրվում Սուպերմենի (Հենրի Քավիլ) և Հերալդ Զոդի (Մայքլ Շենոն) մարտը Բրույս Ուեյնի աչքերով, ով փորձում է Մետրոպոլիսում առաջացած խուճապի մեջ օգնել Wayne Enterprises ընկերության աշխատակիցներին։ Սուպերմենի և Զոդի կռվի արդյունքում շինությունը փուլ է գալիս և զոհվում են բազմաթիվ մարդիկ։

Անցնում է 18 ամիս։ Հնդկական օվկիանոսում ընկած կրիպտոնցիների տեռամորֆատորի տեղում բացահայտվում է կրիպտոնիտի հսկայական քար։ Այդ այլմոլորակային հանքային նյութով է հետաքրքրվում Լեքս Լյութորը (Ջեսս Այզենբերգ)՝ LexCorp ընկերության տարօրինակ ղեկավարը։ Վախենալով պոտենցիալ այլմոլորակային վտանգից, այդ թվում նաև Սուպերմենից, նա պլանավորում է այդ հանքով ստեղծել զենք, որը կդիմակայի կրիպտոնացիներին, քանի որ վերոնշյալ հանքային նյութը ավերիչ հետևանքներ է առաջացնում այլմոլորակայինների մաշկի վրա։ Լյութորը ղեկավարությունից ստանում է կրիպտոնյան նավ մտնելու իրավունք և գեներալ Զոդի մարմնի մասունքներն էքսպերիմենտների համար։

Սուպերմենն իր սիրեցյալ Լոյիս Լեյնի (Էմի Ադամս) հետ Աֆրիկայում փրկության ժամանակ հայտնվում է կազմակերպված հանցագործությունում, ինչի արդյունքում կրակոցներից սպանվում են բազմաթիվ մարդիկ։ Սուպերմենի մասնակցությունը դառնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկման թեմա, որում շատերը Սուպերմենին համարում են վտանգ ողջ մոլորակի համար՝ չնայած մարդկանց օգնելու նրա բոլոր փորձերին։

Բեթմենը շարունակում է պայքարել հանցագործությունների դեմ՝ էլ ավելի դաժան մեթոդներով։ Նա հետաքրքրվում է ինչ-որ «Սպիտակ Պորտուգալացի»-ով, ով իբրև թե պլանավորում է քաղաք բերել մասսայական ոչնչացման զենք։ Ռուս գանգսթերի միջոցով նրան հաջողվում է պարզել, որ այդ գործի հետ կապ ունի Լեքս Լյութորը։ Սուպերմենը Քլարկ Քենթի կերպարանքով շարունակում է աշխատել «Daily Planet» թերթի խմբագրությունում և ցանկանում է գրել Բեթմենի հանցագործության դեմ պայքարի անմարդկային մեթոդների մասին։ Նրա ղեկավար Փերրի Ուայթը (Լոուրենս Ֆիշբորն) թույլ չի տալիս Քենթին գրել այդ հոդվածը, բացատրելով, որ նմանատիպ նյութն ակտուալ չէ։ Սակայն Քենթը շարունակում է քննադատել Բեթմենին, քանի որ ըստ նրա չի կարելի լինել հերոս՝ գործելով հանցագործության մեթոդներով։

Բրյուսը գնում է LexCorp-ի բարեգործական ընդունելությանը՝ ընկերության տվյալները սերվերից պատճենելու համար։ Այնտեղ նա հանդիպում է մի առեղծվածային կնոջ՝ Հրաշք կնոջ (Գալ Գադոտ) հետ, ինչպես նաև Քենթին։ Քլարկի և Բրյուսի միջև առաջանում է Բեթմենի գործողությունների ճշմարտության մասին զրույց, սակայն նրանց երկխոսությունը կանգնեցնում է Լյութորը։ Բրյուսը շտապում է վերցնել սերվերների տեղանքի պատճենող գործիքը, սակայն Դիանան նրանից առաջ է ընկնում։ Ավելի ուշ, նա Բրյուսին է վերադարձնում կրիչը, բացատրելով, որ չի կարողացել այն թվայնացնել։ Նա ավելացնում է, որ Լյութորի մոտ կա ինչ-որ լուսանկար, որը պատկանում է իրեն։

Լյութորից պատճենված տվյալների վերծանման ժամանակ Բրյուսը երազում մղձավանջ է տեսնում, որտեղ հետապոկալիպտիկական աշխարհում Բեթմենը վարձու մարդասպանների զորախմբին ուղեկցում է ինչ-որ անտառ՝ փորձելով վերցնել կրիպտոնիտը, սակայն ամեն ինչ արդեն առևանգված է լինում։ Հայտնվում է Սուպերմենը, ով սպանում է Բեթմենի ողջ մնացած մարդկանց, իսկ իրենից հանում է դիմակը՝ ասելով, որ «նա» (Լոյիսը) մահացել է իր պատճառով։ Արթնանալով՝ Բրյուսը տեսնում է ժամանակավոր պորտալ, որտեղից ինչ-որ մարդ բղավում է, որ Լոյիս Լեյնը «բանալին է», և որ Բրյուսն իրավացի էր «նրա» մասին (Սուպերմենի)։ Վերջապես նա արթնանում է և իմանում Լյութորի տվյալներից, որ «Պորտուգալացին» նավ է, որը տանում է կրիպտոնիտը։ Ինչպես նաև իմանում է մետա-մարդկանց (սուպերկարողություններով մարդկանց) մասին, որոնցից զգուշանում է Լյութերը։ Մետա-մարդիկ են՝ Ֆլեշը (Էզրա Միլեր), Ակվամենը (Ջեյսոն Մոմոա), Կիբօրգը (Ռեյ Ֆիշեր) և Հրաշք կինը (Գալ Գադոտ)։ Վերջինը պարզվում է Դիանա Փրինսը, ով հին լուսանկարում ամազոնյան հագուստով է։

Սուպերմենի որսահալածումը շարունակվում է։ Ուելս Քիֆը, ով ֆիլմի սկզբում փրկվում է Բրյուսի կողմից, Սուպերմենի արձանին գրում է «Կեղծ աստված» արտահայտությունը, որի պատճառով ձերբակալվում է ոստիկանության կողմից։ Նրան ազատ է արձակում Լյութորը, ով նրան առաջարկում է Կոնգրեսում ելույթ ունենալ Սուպերմենի դեմ։ Այդ ժամանակ Քենթը ստանում է անանուն նամակ՝ լի Բեթմենի նշաններով բանտում սպանված հանցագործների նկարներով և «դատողը՝ երդվյալ և դահիճ, մեկ դեմքում» մակագրությամբ։ Կրիպտոնիտի բերման գիշերվա ընթացքում այն փորձում է առևանգել Բեթմենը, սակայն նրա ճանապարհին է կանգնում Սուպերմենը, ով կոչ է անում կանգնեցնել չափազանցությունը և թռչում է։ Բեթմենը ետևից ասում է․ «Կարծում ես դու անմա՞հ ես։ Սխալվում ես» (անգլ.՝ Do you bleed? You will

Սուպերմենը գալիս է Կապիտոլիումի լսումներին, որտեղ պատրաստվում է ելույթ ունենալ Քիֆը։ Բրյուսը, հետևելով հեռարձակմանը հեռուստատեսությամբ, հարցնում է Քիֆի կոմպենսացված վճարման մասին։ Պարզվում է, որ վերջինս վերադարձրել է վիրավորական գրվածքներով բոլոր անդորրագրերը, Բրյուսին մեղադրելով, որ նա թույլ է տվել Սուպերմենի գործողությունները, որի արդյունքում զոհվել են նրա ընկերության աշխատակիցները։ Այնուհետև պարզվում է, որ Լյութորը Քիֆի անդամալույծի բազկաթոռի վրա տեղադրել է հզոր պայթուցիկ։ Շինությունը պայթում է, բոլորը մահանում են (ինչպես նաև սենատոր Ֆինչը), բացի Սուպերմենից։ Ամբողջ շխարհում առաջանում է կատաղության ալիք։ Սուպերմենը մեղադրում է իրեն այն բանի համար, որ չկարողացավ կանխարգելել ավերածությունը և գնում է ինքնակամ աքսորի։

Բարկացած Բեթմենը Լյութորից գողանում է կրիպտոնիտը։ Կորցնելով Սուպերմենի դեմ զենքը, Լյութորը մտնում է կրիպտոնացիների ավերված նավ և կապ հաստատում նավի համակարգչի հետ։ Ծանոթանալով նավի տվյալներն, Լյութորը սկսում է «Դև»-ի՝ Զոդ գեներալի ԴՆԹ-ից ստեղծված հրեշի ստեղծումը՝ Սուպերմենի դեմ կռվելու համար։

Բրյուսը պատրաստվում է Սուպերմենի հետ մարտին, հանքային քարից ստեղծելով նռնակներ և այլ զենքեր։ Լյութորի մարդիկ առևանգում են Լոյիս Լեյնին և Մարթա Քենթին՝ Սուպերմենի խորթ մորը։ Սուպերմենը գալիս է Լյութորի մոտ և իմանում, որ եթե նա մեկ ժամից չբերի Բեթմենի գլուխը, ապա նա կսպանի Մարթային։ Սուպերմենը թռչում է Բեթմենի հետ հանդիպելու՝ վերջինիս առաջարկելով օգնություն ստանալ, սակայն Բեթմենը չի ցանկանում լսել նրա ասածները և սկսում է մարտը։ Արդյունքում, նրան հաջողվում է կրիպտոնիտային գազով պատրաստված ինքնաշեն նռնակներով գցել ուժասպառ եղած Սուպերմենին։ Պատրաստվելով հարված հասցնել, Բեթմենն անսպասելիորեն իմանում է, որ Սուպերմենի մայր Մարթան կարող է մեռնել։ Նա հիշում է՝ ինչպես է իր մոր անունը (ճակատագրի հեգնանքով նույնպես Մարթա), ինչ-որ մի օր մահացել էր իր աչքի առաջ։ Հերոսները միավորվում են Լյութորի դեմ, իսկ ժամանակին հասած Լեյնը կրիպտոնիտային գավազանը գցում է ջրի մեջ։

Բեթմենն Ալֆրեդ Փեննիուորթի նշանառությամբ գտնում և ազատում է Մարթային։ Այլմոլորակայինների տիեզերանավի շրջանում, որտեղ Լյութորը ստեղծել էր հրեշին, սկսում են առաջանալ էլեկտրական հոսանքներ։ Սուպերմենը հասնում է նավի մոտ և դուրս է գալիս Լեքս Լյութերի խոսքերով իր «Որոշիչ օրվա» (Դումսդեյի) դեմ։ Սուպերմենը սկսում է հրեշի հետ մարտը և քաղաքին հսկայական ավերածություններ պատճառելուց հետո այն տիեզերք է տանում, որտեղ երկուսն էլ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից պայթեցվում են։ Դումսդեյը կրկին Երկիր է ընկնում, որտեղ շարունակում է էվոլյուցիայի ենթարկվել, քանի որ նրան հնարավոր չի սպանել սովորական զենքով։ Այդ ժամանակ Բեթմենը հասկանում է, որ Գոթեմի նավատորմում մնացած կրիպտոնիտական գավազանը կարող է ոչնչացնել այլմոլորակային հրեշին և տանում է դրան դեպի կառամատույց։ Սուպերմենին ու Բեթմենին է միանում Հրաշք կինը, սակայն նրան շատ դժվարությամբ է հաջողվում դիմակայել նրան։ Լեյնը փորձում է ջրից հանել գավազանը, սակայն ավերածությունների պատճառով մնում է ջրի տակ։ Նրա բղավոցներին արձագանքում է Սուպերմենը, գրկում նրան և ջրի տակից հանում գավազանը։ Իր վերջին ուժերով Սուպերմենը խոցում է Դումսդեյին կրիպտոնիական գավազանով, սակայն հրեշը կորցնելով մեկ ձեռքը, կոտրված ոսկորով խոցում է Պողպատե մարդուն, ինչի արդյունքում Սուպերմենը նույնպես մահանում է։

Սուպերմենի դատարկ դագաղը թաղում են զինվորական ավանդույթներով, իսկ իրեն՝ Քենթին, իր հարազատ Սմոլվիլի գերեզմանոցում։ Լեյնն իմանում է այն մասին, որ Քլարկը ցանկանում էր իրեն առաջարկություն անել։ Լյութորին դատապարտում են ազատազրկման։ Նրա տեսախցիկում է հայտնվում Բեթմենը։ Լյութորը զգուշացնում է, որ Սուպերմենն այլևս չկա, և Երկիրը չունի որևէ պաշտպան, իսկ «մթության հրեշները» շուտով կգան։ Բրյուսը, զգալով մոտալուտ վտանգը, խնդրում է Դիանային օգնել նրան գտնելու մնացյալ մետա-մարդկանց, ինչպիսին նա է։

Ֆիլմն ավարտվում է հետևյալ կադրերով․ Քենթի դագաղի վրա մի քիչ գցած հողը սկսում է լևիտացիա անել, ինչը վկայում է Սուպերմենի կենդանության մասին։

Դերակատարներ

  • Բեն Աֆլեք՝ Բրյուս Ուեյն / Բեթմեն։ Միլիարդատեր, սոցիալական գործիչ և Wayne Enterprises-ի տերը, ով պաշտպանում է Գոթեմ Սիթին կրիմինալ աշխարհից։ Բրենդոն Սթինքը մարմնավորումմ է մանկահասակ Բրյուս Ուեյնին։
  • Հենրի Քավիլ՝ Քլարկ Քենթ / Սուպերմեն։ Մետրոպոլսից փրկված կրիպտոնացի և «Daily Planet»-ի լրագրող, ով օգնում է մարդկությանն՝ օգտագործելով իր գերմարդկային կարողությունները։
  • Էմի Ադամս՝ Լոյիս Լեյն։ Daily Planet-ի թղթակիցը և Քլարկ Քենթի սիրային հետաքրքրությունը։
  • Ջեսս Այզենբերգ՝ Լեքս Լյութոր։ Տարօրինակ երիտասարդ բիզնեսմեն և LexCorp-ի ղեկավար, ով ամեն կերպով ցանկանում է ոչնչացնել Սուպերմենին։
  • Դայան Լեյն՝ Մարթա Քենթ։ Քլարկի խորթ մայրը։
  • Լոուրենս Ֆիշբորն՝ Փերրի Ուայթ։ «Daily Planet»-ի գլխավոր խմբագիրը և Քլարկի ու Լոյիսի ղեկավարը։
  • Ջերեմի Այրոնս՝ Ալֆրեդ Փեննիուորթ։ Բրյուս Ուեյնի սեղանապետը, անվտանգության հետևողը և վստահված անձը

։

  • Հոլլի Հանթեր՝ Ջյուն Ֆինչ։ Միացյալ նահանգների կրտսեր քաղաքապետ Կենտուկիից, ով գլխավորում է Սուպերմենի քաղաքական ապացույցը և նրա գործողությունները։
  • Գալ Գադոտ՝ Դիանա Փրինս / Հրաշք կին։ 5,000 տարեկան ամազոնուհի արքայադուստր և Զևի դուստրը, ով հայտնի է որպես հարուստ անհատ-ձեռնարկատեր։
  • Սքոթ Մաքնեիրի՝ Ուալլաս Քիֆ։
  • Կալլան Մալվի՝ Անատոլի Կնյազև։ Ռուս ահաբեկիչ, ով աշխատում է Լյութորի համար։
  • Տաո Ակամատո՝ Մըրսի Գրեյվս։ Լյութորի օգնական։

Դերասաններ Ջեֆրի Դին Մորգանը և Լորեն Կոհանը մարմնավորում են Թոմաս և Մարթա Ուեյներին՝ Բրյուս Ուեյնի հանգուցյալ ծնողներին, Ռոբին Էտքին Դաունսը Կրիպտոնյան տեխնոլոգիաների միջոցով Լեքսի կողմից ստեղծված հրեշ Դումսդեյին՝ շառժումների բռմնան տեխնիկայով։ Պատրիկ Ուիլսոնը հնչյունավորում է Միացյալ Նահանգների նախագահին, իսկ Մայքլ Քեսսիդին՝ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալին։ «Պողպատե մարդը» ֆիլմից իրենց դերերով վերադարձել են Հերրի Լենիքսը որպես քարտուղար Քելվին Սուանվիկ, Քրիստինա Վրենը՝ մայոր Քերրի Ֆերիս, Քևին Քոսթները որպես նոր մահացած Ջոնաթան Քենթ, Ռեբեկա Մալլերը՝ Ջեննի Յուվիչ և Կառլա Գուջինոն վերադարձավ կրիպտոնացի Քերոլի դերով։ Նոր մահացած գեներալ Զոդի դին ֆիլմում հայտնվեց նաև որպես վճռական դեր, այնուամենայնիվ, Մայքլ Շենոնը չհայտնվեց ֆիլմում որևէ դերով։ Կինոնկարում դիակները ստեղծվեցին օգտագործելով ֆիտնեսի մոդել Գրեգ Փլիթի կազմվածքը և Շենոնի գլխի լուսանկարը։

Ռեյ Ֆիշերը, Ջեյսոն Մոմոան և Էզրա Միլլերը կերպավորում են Վիկտոր Սթոուն / Կիբօրգի, Արթուր Քըրրի / Ակվամենի և Բերրի Ալեն / Ֆլեշի դերերը համապատասխանաբար, փոքր տեսարաններում, որոնք կլինեն «Արդարության լիգա»-ի գլխավոր կերպարները։ Ջո Մորթոնը հայտնվում է Սիլաս Սթոունի՝ Վիկտորի հոր դերով։ ԱՄՆ-ի սենատոր Պատրիկ Լեհին կամեո ունի որպես քաղաքապետ Փարրինգթոն։ Նեիլ դեԳրասս Թայսոնը, Սոլեդադ Օ'Բրայենը, Էնդերսոն Քուփերը, Նենսի Գրեսյը և Չարլի Ռոուզը մարմնավորում են իրենք իրենց։ Ջենա Մալոունը դերասանական կազմում էր Ջենեթ Քլայբըրի դերով, սակայն թատրոնային թողարկման համար նրա տեսարանները կտրվեցին։ Կտրվեցին նաև «Պողպատե մարդու» Կոբըրն Գոսսի հայր Լեոն և Ժոզեֆ Քրենֆորդի Փիթ Ռոսի կերպարներով խաղացած տեսարանները, սակայն դրանք վերականգնվեցին տնային թողարկման «Ընդարձակ տարբերակում»։

Արտադրություն

Զարգացում

2013 թվականի հունիսին Warner Bros.-ը հայտարարեց, որ ռեժիսոր Զաք Սնայդերը և սցենարիստ Դևիդ Ս․ Գոյերը կվերադառնան «Պողպատե մարդու» սիկվելի ստեղծման համար, իսկ ֆիլմի նախնական թողարկումը նախատեսվեց 2015 թվականին։ Հաջորդ ամսում Սնայդերը San Diego Comic-Con International-ի ժամանակ հաստատեց, որ «Պողպատե մարդու» սիկվելում Սուպերմենն ու Բեթմենն առաջին անգամ կհանդիպեն էկրաններին։ Գոյերը և Սնայդերը կգրեն պատմությունը, իսկ Քրիստոֆեր Նոլանը կլինի գործադիր պրոդյուսերը։ Ֆիլմը ոգեշնչված կլինի «Մռայլ ասպետի վերադարձը» կոմիքսից։

2013 թվականի նոյեմբերին Սնայդերը հստակեցրեց, որ իր ֆիլմը չի լինելու վերոնշյալ գրաֆիկական վեպի հիման վրա։ «Եթե դուք ցանկանում եք անել դա, դուք ունեք մեկ այլ Սուպերմենի կարիք։ Մենք Բեթմենին բերում ենք այն տիեզերք, որտեղ ապրում է Սուպերմենը»։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմում առաջին անգամ կենդանի կատարմամբ հայտնվում է Հրաշք կինը, որին Warner Bros.-ը զարգացնում է դեռևս 1996 թվականից։ 2013 թվականի դեկտեմբերին Քրիս Տերիոնը վարձրվեց կրկին գրելու սցենարը։ Տերիոն նախկինում համագործակցել է Աֆլեքի հետ «Արգո» ֆիլմում։

Ֆիլմի պաշտոնական վերնագիր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույս»-ն ընտրվեց 2014 թվականի մայիսին։ Սնայդերը նշեց, որ վերնագրում "vs."-ի փոխարեն "v"-ի օգտագործումը «խանգարում է լինել «ընդդեմ» կինո՝ նույնիսկ ամենասուղ կերպով»։ Հենրի Քավիլն այնուհետև ասաց․ «Ես այն չեմ անվանի Սուպերմենի սիկվել։ Այն Բեթմենն ընդդեմ Սուպերմենն է, ընդհանուրի առանձին իդեալական ընդունումը։ Ֆիլմը ներկայացնում է Բեթմենը կերպարը»։ «Forbes»-ը նշեց, որ ֆիլմը նշված չէ որպես «Պողպատե մարդու» սիկվել, այն համարվում է «Արդարության լիգայի» կամ Բեթմենի միայնակ ֆիլմերի ետնաբեմային սկիզբ։

Քասթինգ

Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին 
Ձախից: Զաք Սնայդերը (ռեժիսոր), Հոլլի Հանթերը, Ջերեմի Այրոնսը, Գալ Գադոտը, Ջես Էյսենբերգը, Էմի Ադամսը, Հենրի Քավիլը և Բեն Աֆլեքը 2015 թվականի San Diego Comic-Con International-ին

Հենրի Քավիլը, Էմի Ադամսը, Քևին Քոսթները, Դայան Լեյնը, Լոուրենս Ֆիշբորնը, Հերրի Լենիքսը և Քրիստինա Վրենը վերադարձան «Պողպատե մարդու» իրենց նախկին դերերով։ Դերասանական հիմնական կազմին միացան Բեն Աֆլեքը՝ Բեթմենի, Գալ Գադոտը՝ Հրաշք կնոջ, Ջեսսի Այզենբերգը՝ Լեքս Լյութորի, Ջերեմի Այրոնսը՝ Ալֆրեդ Փեննիուորթի, Ռեյ Ֆիշերը՝ Կիբօրգի, Ջեյսոն Մոմոան Ակվամենի դերերում։

«Արդարության արշալուսին»-ը Աֆլեքի կոմիքսների գրքի հիման վրա երկրորդ ֆիլմն է։ Նա խաղացել է Խիզախ հերոսի դերը՝ համանուն ֆիլմում, ով սկզբում հրաժարվեց կերպավորել Բեթմենին, պատճառաբանելով որ չի համապատասխանում ավանդական ֆորմային։ Սակայն մի անգամ Զաք Սնայդերը նրան ցույց տվեց կոնցեպտը և ասաց, որ այն տարբեր կլինի Քրիստոֆեր Նոլանի և Քրիստիան Բեյլի երկու ֆիլմերից, բայց այն նույնպես կպահպանի այն ավանդույթները, որով հիացած էր։ Աֆլեքը 2006 թվականին նշել էր, որ «Խիզախ»-ը ներշնչեց նրան նկարհանվելու սուպերհեոսների մեկ ուրիշ ֆիլմում։

Քասթինգին Սնայդերը Լեքս Լյութորի դերն առաջարկեց Այզենբերգին․ «Դերում ունենալով Ջեսսին, թույլտվություն ստացանք բացահայտելու այդ հետաքրքիր դինամիկան և կերպարին դնել նոր և անսպասելի իրավիճակներում»։ Բրայան Քրենսթոնն առաջարկվեց դերի համար՝ մինչ Այզբերգի դերասանական կազմ մտնելը։ Պրոդյուսեր Չարլզ Ռոուվենը բացահայտեց, որ Հրաշք կնոջ այդ մարմնավորումը կօգտագործվի կերպարի բնօրինակ կոմիքսներում, որտեղ հերոսը կլինի կիսաաստվածուհի և Զեուսի դուստրը։ Այստեղ ցույց են տրվում հերոսուհու իրական արմատները, որտեղ «նա կավե արձանիկ է՝ կենդանացած աստվածների կողմից»։ Մինչ Գալ Գադոտը, Հրաշք կնոջ դերի համար առաջարկվում էր Օլգա Կուրիլենկոն։ «Արդարության արշալույսին»-ը Ռեյ Ֆիշերի առաջին կինոնկարն է և Կիբօրգի առաջին կենդանի ներկայությունը, ում դերն ավելի նշանակալի կդառնա DC Comics-ի հետագա ֆիլմերում։ Այդ ֆիլմում նաև առաջին կենդանի ելույթն ունի Ակվամենը։

Աֆլեքի, Գադոտի և Այզենբերգի քասթինգն արժանացել է քննադատություների։ Կոմիքսների սիրահարները համանցանցում տարբեր քվեարկությունների միջոցով ցանկանում էին հանել Աֆլեքին դերից, քանի որ, ըստ հակաճառողների, նման չլինելով Բեթմենի նախկին դերասաններին, նա այդ դերի համար բավականաչափ վախենալու չէր։ Սոցիալական հարթակում երկրպագուները քննադատեցին նաև Գալ Գադոտի փոքրամարմնությունը, ով կոմիքսում ունի մարտիկի կառուցվածք։ Պատասխանելով դրան՝ Գադոտն ասաց, որ ինքը պետք է հաճախի բազմաթիվ սպորտային պարապմունքների, որպեսզի իր մարմինը համապատասխանի բնօրինակ նյութին։ Երկրպագուների կողմից քննադատության արժանացավ Այզենբերգը. նշվում էր, որ երեսնամյա դերասանը շատ երիտասարդ է այդ դերի համար։

Ֆիլմի թողարկման ժամանակ Աֆլեքն ու Գադոտն իրենց ելույթների համար ստացան զգալի գովասանքներ, չնայած ֆիլմին ուղղված մնացած բացասական կարծիքներին։

Դիզայն

Մայքլ Ուիլքինսոնն իր պարտականությունները կատարեց կոստյումների դիզայների պաշտոնում։ Նա թարմացրեց «Պողպատե մարդու»՝ Սուպերմենի կոստյումը, որը «թվաց ավելի թարմ և Զաք Սնայդերի կոմիքսների տիեզերքի ադապտացման համար ավելի ճիշտ»։ Ֆիլմում Բեթմենի կոստյումը ոգեշնչված է «Մռայլ ասպետը վերադառնում է»-ից, որը նման չէ Բեթմենի նախկին ֆիլմերում եղածներին, և զրահի փոխարեն այն ստեղծված է հագուստից և կրում է ֆիտնեսի մոդել Ռոսսանո Ռեյը։ Հրաշք կնոջ կոստյումը հրապարակվեց 2014 թվականի San Diego Comic-Con-ին, որտեղ այն ուներ կարմիր, կապույտ և ոսկեգույն գունավորումներ։ Հենց այդ գույներով են սովորաբար ստեղծվում շատ սուպերհերոսների կոստյումներ։

Բեթմենի երկրորդ կոտյումը նույնպես ցուցադրվեց Comic-Con-ին, և ի տարբերություն առաջինի՝ այն զրահապատ էր։ Ֆիլմում Ակվամենը ցույց է տրվում որպես դաջվածքներով Մաորի և կրում է ոսկեգույն, սև և արծաթագույն երանգներրով պատված զրահ։ Այն ակնոցները, որը Քավիլը կրում է Քլարկ Քենթի դերում, ստեղծվել է թատերական դիզայներ Թոմ Դավիեսի կողմից։

Նկարահանումներ

2013 թվականի սեպտեմբերին Լարրի Ֆոնգը միացավ նկարահանող անձնակազմին, ով նախկինում աշխատել էր «300 սպարտացիները», «Պահապանները», և «Արգելված ընդունելություն» ֆիլմերում։ Սկզբնական նկարահանումները սկսեցին 2013 թվականի հոկտեմբերի 19-ին Արևելյան Լոս Անջելեսի քոլեջում՝ նկարահանելու Գոթեմ Սիթիի Համալսարանի և Մետրոպոլիսի Նահանգային Համալսարանի միջև Ամերիկյան ֆուտբոլի մրցաշարը։ Ամսվա վերջին «Պողպատե մարդ»-ում երևացող Քենթ ֆերմայում սկսեց շինարարություն։ Հիմնական նկարահանումները սկսեցին 2014 թվականի մայիսի 19-ին, Դետրոյիթում՝ Գալ Գադոտի Դիանա Փրինսի դերում մայիսի 16-ի նկարահանումներից հետո։

Հավելյալ նկարահանուները սկսեցին 2014 թվականի նոյեմբերին, Չիկագոյում։ Այլ վայրերն էին Michigan Motion Picture Studios-ը, Eli and Edythe Broad Art Museum-ը, Յորկվիլը և Նյու Մեքսիկոն։ Բրյուս Ուեյնի ծնողների սպանության և մի քանի այլ տեսարաններ նկարահանվեցին IMAX տեսախցիկներով։ Մարոկկոյում պլանավորված նկարահանումները 2014 թվականի Էբոլա համաճարակի պատճառով տեղափոխվեց Նյու Մեքսիկո։ Հիմնական նկարահանումներն ավարտրվեցին 2014 թվականի դեկտեմբերի 5-ին։

Երաժշտություն

Հանս Ցիմերը ստեղծեց ֆիլմի երաժշտությունը, նշելով այն խնդիրը, որը կրկին չի օգտագործի այն թեմաները, որոնք եղել են Քրիստոֆեր Նոլանի եռագրությունում։ Junkie XL-ը, ով ապահովել էր «Պողպատե մարդու» հիմնական երաժշտությունը, կրկին վերադարձավ ֆիլմում օգնելու Բեթմենին։ Իրականում Ցիմերը Junkie XL -ին հանեց ցուցակից, քանի որ Սուպերմենի մասին նյութեր գրելուց նա ցանկացավ լինել միայնակ, սակայն Բեթմենի երաժշտությոնը գրելիս երկու կոմպոզիտորները միացան և ստեղծեցին համատեղ աշխատանք։ Ցիմերը նշեց, որ նա ունի նշանակության խնդիր՝ ընտրելու, թե որ տեսանկյունից պատմել պատմությունը և ֆիլմի թողարկումից հետո, Ցիմերը հայտարարեց, որ կթողնի սուպերհերոսների ֆիլմերը։ Սաունդթրեքերի ալբոմը թողարկվեց 2016 թվականի մարտի 18-ին՝ WaterTower Music լեյբլի ներքո։

անգլ.՝ Batman v Superman: Dawn of Justice - Original Motion Picture Soundtrack
Հանս Ցիմմեր
Junkie XL-ի
Սաունդթրեք
ԹողարկվածՄարտի 18, 2016
ԺանրՖիլմի երաժշտություն
Տևողություն73:09
1:32:24 (բոնուս թրեքերի հետ)
ԼեյբլWaterTower Music
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն և Դեբորիա Սնայդեր
# Անվանում Տևողություն
1. «Beautiful Lie»   3:47
2. «Their War Here»   5:43
3. «The Red Capes Are Coming»   3:32
4. «Day Of The Dead»   4:02
5. «Must There Be a Superman?»   4:03
6. «New Rules»   4:04
7. «Do You Bleed?»   4:36
8. «Problems Up Here»   4:25
9. «Black and Blue»   8:33
10. «Tuesday»   4:00
11. «Is She with You?»   5:46
12. «This Is My World»   6:25
13. «Men Are Still Good»   14:08
1:13:09

Հավելյալ

Մարքեթինգ

Մոտավորապես 165 միլիոն դոլար մարքեթինգային նվաճումն օգնեց գովազդելու «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»-ը։ 2014 թվականի San Diego Comic-Con International-ին Սնայդերը միջոցառման ժամանակ ներկայացրեց նկարահանումների բացառիկ կադրերը։ Թիզեր թրեյլերն ընտրված կինոթատրոններում պլանավորվեց ցուցադրվել 2015 թվականի ապրիլի 10-ին։ Այնուամենայնիվ, ապրիլի 16-ին թրեյլերը հայտնվեց օնլայն հարթակում, և մեկ ժամվա ընթացքում Սնայդերը թրեյլերը պաշտոնապես գցեց Թվիթթեր։ 2015 թվականի San Diego Comic-Con International-ին Սնայդերը և դերասանական կազմի մի մասը մասնակցեցին միջոցառմանը՝ ներկայացնելու ֆիլմի նախնական թրեյլերը։ Թրեյլերը նման չլինելով խառը կարծիքներ ստացած թիզերին, դրական արձագանքներ ստացավ, որը վերջինիս տվեց կայուն օվացիա։

Երրորդ թրեյլերն իր դեբյուտը կատարեց 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Ջիմմի Քիմելն ուղիղ եթերում» հեռուստաշոուի ժամանակ։

Թողարկում

2014 թվականի հունվարին Warner Bros.-ը հայտարարեց, որ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» կինոնկարի նախնական թողարկման օրը 2015 թվականի հուլիսի 17-ից հետաձգվել է 2016 թվականի մայիսի 6-ին, որը նպատակ ուներ ֆիլմմեյքերներին հնարավորություն տալ «հասկանալ նրանց ողջ տեսությունը, հաշվի առնելով պատմության վիզուալ բնույթի բարդությունը»։ Պրեմիերայի օրը 2014 թվականի օգոստոսին կրկին տեղափոխվեց, այս անգամ 2016 թվականի մայիսի 6-ից մարտի 25-ը։

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմը թողարկվեց 2016 թվականի մարտի 19-ին Մեքսիկայի Ազգային կինոդահլիճում, ինչին հետևեց ֆիլմի Նյու Յորքյան պրեմիերան մարտի 20-ին՝ Radio City Music Hall-ում։ Բրյուսելի ահաբեկչություններից հետո Warner Bros.-ը չեղյալ հայտարարեց ֆիլմի Լոնդոնի պրեմիերան, անհանգստանալով երկրպագուների անվտանգության համար։ Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 25-ին՝ 3D ձևաչափով։ Այն միաժամանակ թողարկվեց աշխարհի խոշորագույն շուկաներում՝ Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում և Ճապոնիաոյում, ինչպես նաև աշխարհի այլ տարածքներում՝ բացի Լեհաստանից, որտեղ կինոթատրոնները բաց չեն լինում Ավագ Ուրբաթ օրերին։ Ֆիլմը 61 վարձույթային շուկաներում իր դեբյուտը կատարեց 30,000 էկրաններին՝ թվով 4,242 կինոթատրոններում, որոնցից 3,500-ը (85%) 3D էին, 390-ը՝ IMAX, 470-ը՝ PLF, 150-ը՝ D-Box և 10-ը 70մմ։

Ընդունում

Շահույթ

Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի իր առաջին ուիքենդի ընթացքում հավաքեց 166 միլիոն դոլար, դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ բացումը՝ «Մռայլ ասպետը վերադառնում է»-ից հետո։ Համաշխարհային բացումը կազմեց 422.5 միլիոն դոլար՝ Warner Bros.-ի երկրորդ և չորրորդ տեղն առաջին ուիքենդի համաշխարհային ամենամեծ շահույթ ստացած ֆիլմը

Այն դարձավ չորրորդ ֆիլմը, որի առաջին օրվա շահույթը կազեց 400 միլիոն դոլարից ավել։ Թվով 945 IMAX էկրաններին առաջին ուիքենդի ընթացքում ֆիլմը հավաքելով 36 միլիոն դոլար,դարձավ բոլոր ժամանակների երրորդ ամենաշատ հասույթ ստացածը՝ ետ մնալով միայն «Աստղային պատերազմները»-ից (48 միլիոն) և «Աշխարհը յուրայի դարաշրջանում»-ից (44 միլիոն)։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների ներսում և դրսում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդաության լուսաբացին»-ը ուրբաթից կիրակի օրերին հավաքած շահույթով կատարեց անկում, քանի օր ընդամենը մեկ շաբաթ անց ֆիլմի պահանջարկը վարձույթում ընկավ 58%-ով, որով էլ ռեկորդ սահմանեց, որպես երկրորդ շաբաթում շահույթային ամենամեծ անկում ապրած ֆիլմը, որը նախկինում գլխավորւմ էր «Ֆանտաստիկ քառյակը»։

Իր երկրորդ ուիքենդի ընթացքում կինոնկարը կատարեց շահույթային «պատմական» անկում, որը կազմեց 68.4%-ի անկում և համարվեց «ուրբաթ օրերի բլոկբասթերների երբեմնի ամենախոշոր անկումը»։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության լուսաբացին»-ի շահույթը Հյուսիսային Ամերիկայում կազմեց 330.4, իսկ մյուս երկրներում` 542.3 միլին դոլար։ Ֆիլմի համաշխարհային շահույթը կազմեց 872.7 միլիոն դոլար՝ դառնալով 2016 թվականի ամենաշատ շահույթ ստացած չորրորդ ֆիլմը` ետ մնալով միայն «Քաղաքացիակ պատերազմ»-ից, «Կենդանապոլսից» և «Ջունգլիների գրքից»։

Հյուսիսային Ամերիկա

Միացյալ Նահանգներում և Կանադայում փետրվարի 29-ին տոմսերի նախնական պատվերների համաձայն շատ ուսումնասիրողներ առաջին ուիքենդի շահույթը մոտավորապես ենթադրեցին 120-140 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, Warner Bros.-ի մասնագետները գտնվեցին ավելի կոնսերվատիվ իրենց կանխատեսումներում, տալով ավելի քիչ գումար` 110 միլիոն դոլար։ Ֆիլմը դարձավ նաև Fandango ընկերության երբևէ ամենաշատ վաճառվող սուպերհերոսային ֆիլմը երբևէ, առաջ անցնելով «Մռայլ ասպետի վերածննդից» և «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանից»։ Տոմսերի միայն նախնական վաճառաքը կազմեց 20-25 միլիոն դոլար։

Իր առաջին օրում ցուցադրվելով 4,242 կինոթատրոններում, կինոնկարը հավաքեց 81.59 միլիոն դոլար, դառնալով բոլոր ժամանակների մինչև ամառ եղած ամենամեծ բացումը, որոնցից 9 միլիոն դոլարը ստացվել էր IMAX ցուցադրություններից։

Քննադատական կարծիքներ

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»-ը հիմնականում ստացավ բացասական գնահատականներ։ Կարծիքների ագրեգատոր վեբկայք Rotten Tomatoes-ը, հիմնվելով 340 կարծիքների վրա, ֆիլմին տվեց 27%` 4.9/10 միջին գնահատականով։ Metacritic-ը, հիմնվելով «խառը և միջին» 51 քննադատությունների վրա, ֆիլմին 100-ից տվեց 44 միավոր։ Հանդիսատեսը քվեարկություն կատարեց CinemaScore կայքում, որտեղ ֆիլմին A+-ից F գնահատականներն ընկած սահմանում ֆիլմին տվեցին "B": Այն "B–" ստացավ տղամարդկանցից, "B"` կանանցից, կրկին "B"՝ 25-ից ցածրերից և "B–"՝ 25-ից բարձրերից։

BBC News-ը հայտնեց, որ «ֆիլմը մեծ գովասանքի է արժանացել երկրպագուների կողմից՝ Նյու Յորքում առաջին ցուցադրությունից հետո, սակայն քննադատներն այդքան էլ դրական չէին արտահայտվում երկար սպասված ֆիլմի մասին»։ Գրելով The Telegraph ամսագրում՝ Ռոբբի Քոլինը ֆիլմն անվանեց «հումորից զուրկ և «տարվա ամենաանհամաձայնեցված բլոկբասթերը»։

Նվաճումներ

Ֆիլմն ունեցավ բազմաթիվ անվանակարգեր 2016 թվականի Դեռասահների ընտրության մրցնակաբաշխությունում, ներառյալ Քավիլը, Աֆլեքը և Ադամսը` «Ընտրված ֆիլմի դերասան գիտական ֆանտաստիկա/ֆենտեզի»-ում, Գալ Գադոտը՝ «Ընտրված ֆիլմի դերասանուհի. գիտական ֆանտաստիկա/ֆենտեզի»-ում և «Ընտրված ֆիլմ. գիտական ֆանտաստիկա/ֆենտեզի»։

Տնային թողարկում

Ֆիլմի ռեժիսորական տարբերակը, որը թողարկվեց սկավառակների վրա և կոչվեց «Ընդարձակ թողարկում», ստացավ R վարկանիշ, քանի որ այնտեղ կար ավելի շատ բնություն, քան թատրոններում ցուցադրված PG-13-ում և 30 րոպեով ավելի երկար էր։ Ֆիլմն իր դեբյուտը տեսասկավառակների աղյուսակում կատարեց առաջին հորիզոնականում, շաբաթվա վերջին՝ 2014 թվականի հուլիսի 24-ին:Ֆիլմի նախնական տարբերակի լույս տեսնելուց հետո քննադատները նկատեցին, որ այն ավելի բարձր գնահատականների կարժանանար հավելյալ նկարահանումներով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» հոդվածին։

Tags:

Բեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ՍյուժեԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ԴերակատարներԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ԱրտադրությունԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ՄարքեթինգԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ԹողարկումԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ԸնդունումԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին Տնային թողարկումԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին ԾանոթագրություններԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության Արշալույսին Արտաքին հղումներԲեթմենն Ընդդեմ Սուպերմենի։ Արդարության ԱրշալույսինDC ComicsWarner Bros.ԱկվամենԲեթմենԲեն ԱֆլեքԳալ ԳադոտԴայան ԼեյնԶաք ՍնայդերԷմի ԱդամսՀենրի ՔավիլՀոլլի ՀանթերՀրաշք կինՊողպատե մարդը (ֆիլմ)Ջեսսի ԱյզենբերգՋերեմի ԱյրոնսՍուպերմենՖիլմեր սուպերհերոսների մասինՖլեշ (կոմիքս)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սումգայիթի ջարդերՎարդանանց պատերազմԲեհաեդդին ՇաքիրՄիքելանջելոԱրման ՆշանյանՍերժ ՍարգսյանՔաղցկեղԱրման ԾառուկյանԽնձորՏոտոԳեյմինգԳուրգեն ՄահարիԱֆրիկաՖուտբոլԹրաֆիքինգԱստղիկՔըրք ՔըրքորյանԿենդանիների հատկանիշների ցանկՄակբայՈրովայնային ցավԿառավարում (տնտեսագիտություն)Դանիել ՎարուժանՕրգազմԹմրամիջոցՀրեաներՄեղուներiga2bԱպրիլի 25Մաշկի սնկային հիվանդություններՇախմատՄանդակԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայոց ցեղասպանությունՑորենՖեռնան ՄագելանՀայերԳևորգ ՉաուշԽտությունԵրիկամաքարային հիվանդությունՆար-ԴոսՍպիտակավոր վանքՀայկական դրամԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԿարտոֆիլՄարտիրոս ՍարյանԵրկաթՔրիստոնեությունԱրգանդի միոմաԴերենիկ ԴեմիրճյանՀաղպատի վանական համալիրԱրաքսՎանԿանադաԱրյան խումբՄեսրոպ ՄաշտոցԲեղմնավորումՎահան ՏերյանԱնմոռուկ (խորհրդանիշ)Հայկ նահապետՀավասարասրուն եռանկյունՀայկական անմոռուկՁկներՏերունական աղոթքՀայկական մուֆլոնԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԿարմիր գիրքԲագրատ ԳալստանյանՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրՍերժ ԱվետիքյանՍեղան (երկրաչափություն)Իսահակ ՆյուտոնՎերաբերական (խոսքի մաս)Թուղթ (նյութ)ԲրազիլիաՔիմիական ռեակցիաներՀայաստանի լեռներՄխիթար ՍեբաստացիՍպիտակ ձին (պատմվածք)Աուտիզմ🡆 More