Արևաբծեր, մուգ տիրույթներ Արեգակի վրա, որոնց ջերմաստիճանը լուսոլորտի մնացած մասերի համեմատ ցածր է 1500 Կ-ով։ Դիտվում են Արեգակի սկավառակին (օպտիկական սարքերով, որոշ դեպքերում անզեն աչքով) մուգ բծերի տեսքով։ Դրանք ուժեղ մագնիսական դաշտերի լուսոլորտ դուրս գալու տիրույթն է։
Բծերի մգությունը պայմանվորված է մագնիսական դաշտի կողմից նյութի կոնվեկցիոն շարժումների ճնշմամբ, որի հետևանքով այդ տիրույթում ջերմային էներգիայի տեղափոխման դանդաղում է տեղի ունենում։
Բծերի քանակը (դրա հետ կապված Վուլֆի թիվը) ուղղակիորեն կախված է Արեգակի մագնիսական դաշտի ակտիվության հետ և գլխավոր ցուցանիշներից մեկն է։
Ավելի սառը աստղերի վրա (K դասի և ավելի սառը) ավելի մեծ մակերեսով բծեր են դիտվում, քան Արեգակի վրա։
Արևաբծերի մասին առաջին տեղեկությունները Չինաստանից են (Ք․ա 800 թվական)
Առաջին բծերը պատկերվել են 1128 թվականին Իոհան Վիստերսկու տարեգրության մեջ։
Հին ռուսական գրականության մեջ արևաբծերի մասին առաջին անգամ հիշատակված է Նիկոնյան տարեգրության մեջ ,14-րդ դարի երկրորդ կեսին պատկանող գրառումներում։
Երկնքում նախանշան կա, արև կա ոնց արյուն, իսկ նրա վրա սև տեղեր։ (1365 թվական) Արևի վրա նախանշան կա, տեղեր կան սև, ոնց գամեր,և մեծ հողմ է եղել։ (1371 թվական)
1610 թվականից սկսվում է Արեգակի գործիքային ուսումնասիրման դարաշրջանը։ Հեռադիտակի հայտնագործությունը և նրա հատուկ տեսակների ստեղծումը, Արեգակի դիտման համար ստեղծված հելիոսկոպը, թույլ տվեց Գալիլեյին, Թոմաս Հերրիոտին, Քրիստոֆ Շեյներին և այլ գիտնականներին, ուսումնասիրել արևաբծերը։ Գալիլեոն, ըստ երևույթին, հետազոտողներից առաջինն էր, որ հասկացավ, որ կետերը արևի մի մասն են, ի տարբերություն Շեյների, ով համարում էր, որ դրանք մոլորակներ են անցնում Արեգակի սկավառակով։ Այդ ենթադրությունը թույլ տվեց Գալիլեյին բացահայտել Արեգակի պտույտն ու դրա պարբերությունը։ Գալիլեոյի և Շեյների ի միջև տարաձայնությունների ավելի քան մեկ տասնամյակ նվիրված էր կետերի հայտնաբերման առաջնահերթությանը և դանց բնույթին, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին դիտումը և առաջին հրատարակությունը չեն պատկանում դրանցից որևէ մեկին։
Առաջին ուսումնասիրությունները կենտրոնացված էին բծերի բնույթի և դրսևորման շուրջը։ Չնայած նրան, որ մինչև 20-րդ դարը, բծերի ֆիզիկական բնույթը մնում էր անհասկանալի, ուսումնասիրությունները շարունակվեցին։ 19-րդ դարում արդեն ուսումնասիրությունների շարքը թույլ էր տալիս խուսել երևույթի պարբերականության մասին։ 1845 թվականին Դ․Հենրին և Ս Ալեքսանդերը ,Պրիստոնյան համալսարանից, կատարեցին Արեգակի դիտարկումներ հատուկ ջերմազգայուն սարքերի (en:thermopile) միջոցով, և պարզեցին, որ ճառագայթման ինտենսիվությունը համեմատած շրջակա տարածքներին ավելի թույլ է։
Բծերը հայտնվում են Արեգակի մագնիսական դաշտի առանձին հատվածներում փոթորիկների արդյունքում։ Այս երևույթի սկզբում մագնիսական դաշտի խողովակները «ճեղքում են» լուսոլորտը և հասնում պսակի տրիույթ և ուժեղ դաշտը ճնշում է տեղամասերում պլազմայի կոնվեկցիոն շարժմանը, կանխելով էներգիայի հոսքը ներքին շրջաններից դեպի արտաքին տիրույթ։ Նախ, այս վայրում հայտնվում է ջահը, մի փոքր ուշ, դրանից քիչ արևմուտք` փոքր մի կետ, որը կոչվում է «անցք», մի քանի հազար կիլոմետր տրամագծով։ Մի քանի ժամվա ընթացքում մագնիսական ինդուկցիան աճում է (սկզբնական արժեքը 0.1 Տլ), ավելանում էանցքերի չափերն ու քանակը։ Նրանք միանում են միմյանց հետ և ձևավորում մեկ կամ մի քանի ավելի մեծ անցքեր։ Բծերի ամենամեծ ակտիվության շրջանում մագնիսական դաշտի ինդուկցիայի մեծությունը հասնում է 0,4 Տլ։
Արեգակնային ցիկլը կապված է արևաբծերի առաջացման հաճախության հետ, դրանց ակտիվության և նրանց կյանքի տևողության հետ։ Մեկ շրջանը ընդգրկում է շուրջ 11 տարի։ Նվազագույն ակտիվության ժամանակահատվածներում արևաբծերը շատ քիչ են, իսկ առավելագույն ակտիվության ժամանակ կարող է դիտվել մի քանի հարյուր բիծ։ Յուրաքանչյուր ցիկլի վերջում Արեգակի մագնիսական դաշտի բևեռացումը փոխվում է, այն շրջվում է հակառակ դիրքով, ուստի ավելի հարմար է խոսել 22-ամյա արևային ցիկլի մասին։
Թեև արեգակնային ակտիվության ցիկլը տևում է մոտ 11 տարի, լինում են նաև 9-14 տարի տևողւթյան ցիկլեր։ Դրանց միջին տևողությունը նույնպես փոխվում է դարերի ընթացքում։ Այսպիսով, 20-րդ դարում միջին ցիկլի տևողությունը կազմում է 10.2 տարի։
Ցիկլի ձևը փոփոխական է։ Շվեյցարացի աստղագետ Մաքս Վալդմայերը պնդում էր, որ Արեգակի՝ նվազագույնից մինչև առավելագույն ակտիվություն անցնում է ավելի արագ, եթե համեմատաբար մեծ է այս ցիկլում արձանագրված բծերի քանակը (այսպես կոչված «Վալդմայերի կանոնը»)։
Նախկինում ցիկլի սկիզբը համարվում էր այն պահը, երբ արեգակնային գործունեությունը նվազագույնի սահմաններում էր։ Ժամանակակից չափման մեթոդների շնորհիվ հնարավոր դարձավ պարզել Արեգակի մագնիսական դաշտի բևեռացման փոփոխությունը, հետևաբար, ցիկլի սկիզբ համարվում է դաշտի բևեռացումը փոխելու պահը։
Ցիկլերի համարակալումը առաջարկեց Ռ. Վոլֆը։ Առաջին փուլը, ըստ այս համարակալման, սկսվեց 1749 թվականին։ 2009 թվականին սկսվեց 24-րդ արեգակնային ցիկլը։
Ցիկլի համար | Սկիզբ (տարի-ամիս) | Առավելագույն ակտիվություն(տարի-ամիս) | Բծերի առավելագույն քանակ |
---|---|---|---|
18 | 1944-02 | 1947-05 | 201 |
19 | 1954-04 | 1957-10 | 254 |
20 | 1964-10 | 1968-03 | 125 |
21 | 1976-06 | 1979-01 | 167 |
22 | 1986-09 | 1989-02 | 165 |
23 | 1996-09 | 2000-03 | 139 |
24 | 2008-01 | 2012-12* | 87* |
Առկա է մոտ 100 տարի ժամանակահատվածով («դարավոր ցիկլ») առավելագույն թվով արևաբծերի քանակների փոփոխություն հաճախականություն։ Այս ցիկլի վերջին նվազագույն քանակի արևաբծերը եղել են 1800-1840 թվականներին և 1890-1920 թվականներին։ Կա ենթադրություն նույնիսկ ավելի երկար տևողության ցիկլերի գոյության մասին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևաբծեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Արևաբծեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.